Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Գոթացի (Գերմանիայի կայսրուհի)

Գերմանիայի կայսրուհի

Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Գոթացի կամ Վիկտորյա Ադելաիդա Մարիա Լուիզա, Թագավորական արքայադուստր (անգլ.՝ Victoria Adelaide Mary Louisa, Princess Royal[6][7][8] նոյեմբերի 21, 1840(1840-11-21)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 5, 1901(1901-08-05)[1][2][3][…], Schlosshotel Kronberg, Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), Գերմանիայի կայսրուհի և Պրուսիայի թագուհի (1888)։

Վիկտորյա Ադելաիդա Մարիա Լուիզա
Թագավորական արքայադուստր

անգլ.՝ Victoria Adelaide Mary Louisa, Princess Royal
Դրոշ
Դրոշ
Պրուսիայի կոնսորտ թագուհի
1888 թվականի մարտի 9 - 1888 հունիսի 15
Նախորդող Ավգուստա Վայմարցի
Հաջորդող Ավգուստա Վիկտորյա
Դրոշ
Դրոշ
Գերմանական կայսրության կոնսորտ կայսրուհի
1888 թվականի մարտի 9 - 1888 հունիսի 15
Նախորդող Ավգուստա Վայմարցի
Հաջորդող Ավգուստա Վիկտորյա
Դրոշ
Դրոշ
Անգլիայի Թագավորական արքայադուստր
1841 թվականի - 1901 օգոստոսի 5
Նախորդող Շառլոտա Բրիտանացի
Հաջորդող Լուիզա Բրիտանացի
 
Մասնագիտություն՝ նկարչուհի, քանդակագործ և գծանկարիչ
Ծննդյան օր նոյեմբերի 21, 1840(1840-11-21)[1][2][3][…]
Ծննդավայր Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանի օր օգոստոսի 5, 1901(1901-08-05)[1][2][3][…] (60 տարեկան)
Վախճանի վայր Schlosshotel Kronberg, Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Թաղված Church of Peace
Դինաստիա House of Saxe-Coburg and Gotha?
Քաղաքացիություն  Պրուսիայի թագավորություն,  Գերմանական կայսրություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Victoria Adelaide Mary Louisa
Հայր Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի[5]
Մայր Վիկտորյա թագուհի[5]
Ամուսին Ֆրիդրիխ III (Գերմանիայի կայսր)[5]
Զավակներ Վիլհելմ II[5], Շառլոտ Պրուսացի, Prince Henry of Prussia?, Prince Sigismund of Prussia?, Princess Viktoria of Prussia?, Prince Waldemar of Prussia?, Սոֆյա Պրուսացի և Princess Margaret of Prussia?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Թագավորական կարմիր խաչ Սև արծվի շքանշան և Լուիզայի շքանշան

Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ III-ի կինը։ Նա եղել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագուհի Վիկտորյայի և Արքայազն Ալբերտի դուստրը, և 1841 թվականին որպես ավագ դուստր ստացել է Թագավորական Արքայադուստր տիտղոսը։ Նա Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի մայրն է։

Վիկտորյան լիբերալ դաստիարակություն է ստացել իր հորից և տասնվեց տարեկանում նրա ձեռքը խնդրել է արքայազն Ֆրիդրիխ Պրուսիացին, ով կիսում էր Վիկտորյայի ընտանիքի լիբերալ հայացքները և հավատում էր, որ Պրուսիան, իսկ ապագայում` Գերմանական կայսրությունը ևս, կդառնա սահմանադրական միապետություն հետևելով բրիտանական օրինակին։ Նման հայացքների և իր անգլիական ծագման համար Վիկտորյան քննադատվելով ենթարկվել է օստրակիզմի Հոհենցոլերններ արքայական տոհմի և Բեռլինի պալատական արքունիքի կողմից։ Այս մեկուսացումը ուժեղացել է 1862 թվականին Օտտո ֆոն Բիսմարկի (առավել համոզված քաղաքական հակառակորդներից մեկը) իշխանության գալուց հետո։ 

Վիկտորյան Պրուսիայի կայսրուհի և թագուհի է եղել ընդամենը մի քանի ամիս, որի ընթացքում նա հնարավորություն է ունեցել ազդել Գերմանական կայսրության քաղաքականության վրա։ Ֆրիդրիխ III-ն իշխանության գալուց ընդամենը 99 օր հետո մահացել է կոկորդի քաղցկեղից, և գահը ժառանգել է նրանց որդին` Վիլհելմ II-ը, որն ի տարբերություն իր ծնողների շատ ավելի պահպանողական հայացքների ուներ։

Ամուսնու մահից հետո Վիկտորյան լայնորեն հայտնի է եղել որպես Կայսրուհի Ֆրիդրիխ (գերմ.՝ Kaiserin Friedrich)։ Այրիացած կայսրուհին բնակություն է հաստատել Թաունուսի ստորոտում գտնվող Կրոնբերգ քաղաքում, որտեղ նա կառուցել է Ֆրիդրիխշոֆ (Schlosshotel Kronberg) ամրոցը,  որն անվանվել է ի պատիվ իր հանգուցյալ ամուսնու։ Կյանքի վերջին տարիներին նա գրեթե լիովին մեկուսացած է եղել հասարակական կյանքից, իսկ կրտսեր դստեր հարսանիքից հետո ավելի մեկուսանալով 1901 թվականին մահացել է կրծքագեղձի քաղցկեղից (մոր մահից մի քանի ամիս անց)։

Գրեթե ամբողջությամբ պահպանվել է Վիկտորյայի և նրա ծնողների միջև հեռակա նամակագրությունը։ Վիկտորյա թագուհու և նրա ավագ դստեր 3 777 նամակները և կայսրուհու մոր նրան գրած մոտ 4 000 նամակները պահպանվել և համակարգվել են[9]։ Դրանք մանրակրկիտ պատկերացում են տալիս 1858-1900 թվականների պրուսական արքունիքի կյանքի մասին։

Միացյալ Թագավորության Թագավորական Արքայադուստր խմբագրել

Ծնունդ և մկրտություն խմբագրել

 
Թագավորական արքայադուստր Վիկտորյայի կնունքի Շուշան շատրվանում, փետրվարի 10-ին, 1841, Չարլզ Ռոբերտ Լեսլի.
 
Վիկտորյան հոր` արքայազն Ալբերտի և նրա Էոս անվամբ greyhound տեսակի շան հետ, դիմանկար` Ջոն Լուկաս, 1841
 
Վիկտորյա, Թագավորական արքայադուստր, դիմանկար Ֆրանց Քսավեր Ուինթերհալտեր, 1842 թվական
 
Թագուհի Վիկտորյա, Թագավորական արքայադուստր, Կալիֆորնիա 1844-1845 թվականներ

Արքայադուստր Վիկտորյան ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 21-ին, Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում։ Նա իր անունը ստացել է ի պատիվ իր մոր՝ Վիկտորյա թագուհու, որը Ջորջ III-ի չորրորդ որդու` արքայազն Էդուարդ Ավգուստ Քենթի դքսի և արքայադուստր Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Զաալֆելդցու միակ ժառանգն էր։ Նրա հայրը Արքայազն Ալբերտն էր, ով երկրորդ և կրտսեր որդին էր Էռնեստ I, Սաքսեն Կոբուրգ Գոթայի դքսի և արքայադուստր Լուիզա Սաքսեն Գոթա Ալտենբուրգցու[Ն 1]։

Որպես սուվերենի դուստր, Վիկտորյան ավտոմատ կերպով Բրիտանական արքայադուստր էր Նորին Թագավորական Մեծություն տիտղոսով (HRH The Princess Victoria) և Նորին Գերազանցություն Արքայադուստր Վիկտորյա դիմելաձևով[11]։ Վիկտորյային մեծարել են Նորին Գերազանցություն Թագավորական Արքայադուստր[Ն 2]։ Բացի այդ, նա Միացյալ Թագավորության գահի հավանական ժառանգորդն է համարվել՝ նախքան 1841 թվականի նոյեմբերի 9-ին նրա կրտսեր եղբոր՝ արքայազն Ալբերտի (հետագայում թագավոր Էդուարդ VII) ծնվելը[12]։ Ընտանիքում նրան անվանում էին, պարզապես, Վիկի կամ Պուսի (փիսո)։

Արքայադուստր Վիկտորյան մկրտվել է Բուկինգհեմյան պալատի Գահասենյակում 1841 թվականի փետրվարի 10-ին[Ն 3] Քենթրբերիի արքեպիսկոպոս Ուիլիամ Հոուլիի ձեռամբ։ Այդ կապակցությամբ է կառուցվել Լիլի (շուշան) շատրվանը պատվիրվել է հատուկ նրա մկրտության առիթով[13]։ 

Վիկտորյայի կնքահայրերն են եղել թագուհի Ադելաիդան (նրա մորական պապի քենին), թագավոր Լեոպոլդ I Բելգիացին (մորական տատի եղբայրը և նրա մեծ քեռին), Էռնստ I-ը (հայրական պապը, որի վստահված անձն էր Վելինգթոնի դուքսը, Լորդերի պալատի Տորի կուսակցության առաջնորդը), Սասեքսի դուքս Ավգուստուսը (մայրական պապի եղբայրը), Գլոստերի դքսուհի Մարիան (մայրական պապի քույրը) ու Քենթի դքսուհի Վիկտորյան  (մայրական տատը)[14]։

Կրթություն խմբագրել

Վիկտորյա և Ալբերտ թագավորական զույգը երեխաներին հնարավորինս լիարժեք կրթություն են տվել։ Ի դեպ, թագուհի Վիկտորյան հետագայում գրել է, որ երբ 18 տարեկանում փոխարինել է իր հորեղբորը` թագավոր Վիլհելմ IV-ին, բավարար պատրաստվածություն չուներ պետական գործերը վարելու համար։ Այն դեպքում, երբ Արքայազն Ալբերտը, ով ծնվել էր Սաքսեն Կոբուրգ Գոթա փոքրիկ դքսությունում, առավել մանրակրկիտ կրթություն է ստացել շնորհիվ իր հորեղբոր` Բելգիայի թագավոր Լեոպոլդ I-ի[15]։

Վիկտորյայի ծնունդից կարճ ժամանակ անց, Արքայազն Ալբերտը մանրամասն նկարագրությամբ գրել է թագավորական երեխաների հետ առնչություն ունեցողներին վերաբերող խնդիրների և պարտականությունների մասին։ Պահպանվել է 48-էջանոց մի փաստաթուղթ, որը Վիկիի ծնունդից մեկ ու կես տարի անց գրել էր բարոն Ստոկմարը թագավորական զույգի հետ համատեղ և պարունակում է կրթական մանրամասն սկզբունքներ, որոնք պետք է կիրառվեն փոքրիկ արքայազների նկատմամբ։ Այնուամենայնիվ թագավորական զույգը երեխայի կրթության պատշաճ կազմակերպման մասին շատ աղոտ պատկերացումներ ուներ։ Թագուհի Վիկտորյան, օրինակ, գտնում էր, որ այն փաստը, որ իր երեխան օղակներ է ծծում, անբավարար կրթվածության նշան է։ Ըստ գերմանական կայսրուհու կենսագիր Հանա Պակուլայի, արքայադստեր առաջին երկու դայակները հատուկ ընտրություն են անցել։ Տիկին Լիթելտոնը, որը թագավորի բոլոր երեխաների դայակն է եղել, նախկինում երեխաների հետ աշխատելու փորձ ուներ և մանկամսուր էր ղեկավարել։ Երիտասարդ կինը դիվանագիտորեն մեղմել է թագավորական զույգի անիրական պահանջները։ Սառա Անն Հիլդյարդը` երեխաների երկրորդ դայակը գրագետ ուսուցիչ էր և նրան հաջողվել է շատ արագ կարգավորել հարաբերություններն իր աշակերտների հետ[16]։

Վիկտորյան շատ ընդունակ և խելացի երեխա էր. տասնութ ամսականում սովորել է ֆրանսերեն, չորս տարեկանում նա սկսել է գերմաներեն սովորել։ Հինգ տարեկանում նա կարողանում էր անգլերեն գրել և կարդալ։ Վեց տարեկանում նրա ուսումնական պլանում ընդգրկվել են թվաբանության, աշխարհագրության ու պատմության դասեր, իսկ հայրը նրան սովորեցրել է քաղաքականություն և փիլիսոփայություն։ Նրա դպրոցական օրը սկսվում էր առավոտյան ժամը 8:20 և ավարտվում երեկոյան 18:00-ին, այդ ընթացքում երեք ժամ տրամադրվում էր հանգստին։ Ի տարբերություն իր եղբորը, որի կրթական ծրագիրը նույնիսկ ավելի խիտ էր, Վիկտորյան գերազանց աշակերտ էր և մշտապես ուսման ծարավ էր։ Այդուհանդերձ, նա կամակոր է եղել[17][18]։

Վիկտորյա թագուհին և նրա ամուսինը ցանկանում էին իրենց երեխաներին հնարավորինս հեռու պահել պալատական կյանքից։ Այդ նպատակով էլ նրանք ձեռք են բերել Օսբորն հաուսը Ուայթ կղզում, որը վերակառուցվել էր նեապոլիտանական ամառանոցի ոճով` ըստ Կոնսորտ արքայազնի գծագրերի[19]։ Գլխավոր մասնաշենքի կողքին Ալբերտը երեխաների համար կառուցել էր շվեյցարական ոճով տնակ` փոքրիկ խոհանոցով և ատաղձագործական արվեստանոցով։ Այս շենքում թագավորի երեխաները սովորել են ձեռագործ և գործնական աշխատանք։ Արքայազն Ալբերտը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել իր ժառանգների դաստիարակության գործում։ Նա ուշադիր հետևել է իր երեխաների հաջողություններին և որոշ դասեր անձամբ է վարել, ինչպես նաև ազատ ժամանակ նրանց հետ խաղացել[20][21]։ Վիկտորյան «պաշտում էր» հորը և ժառանգել էր նրա ազատական քաղաքական հայացքները[22]։

Հոհենցոլերների հետ առաջին հանդիպում խմբագրել

 
Բրիտանական Թագավորական Ընտանիք,  Դիմանկար Ֆրանց Քսավեր Ուինթերհալթեր, 1846.
 
Թագավորական արքայադուստրը իր քույրերի` արքայադուստր Ալիսայի, Լուիզայի և Ելենայի հետ. Դիմանկար Ֆրանց Քսավեր Ուինթերհալթեր, 1849

Արքայազն Վիլհելմ Պրուսիացին և նրա տիկինը` արքայադուստր Ավգուստա Վայմարը Գերմանիայի համադաշնության այն գործիչներից էին, որոնց հետ Վիկտորյա Թագուհին և Արքայազն Ալբերտը դաշնակիցներ էին։ Բրիտանական սուվերենը նաև կանոնավոր նամակագրական կապ էր պահպանում իր զարմուհի Ավգուստայի հետ մինչև 1846 թվականը։ 1848 թվականին Բեռլինում բռնկված հեղափոխությունն ամրապնդեց կապը երկու թագավորական զույգի միջև, քանի որ պրուսական գահի ժառանգորդը ստիպված էր երեք ամսով ապաստանել Բրիտանական արքունիքում[23]։

1851 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի կապակցությամբ Վիլհելմը կնոջ և երկու երեխաների հետ միասին (Ֆրիդրիխ և Լուիզա) կրկին Լոնդոնում էր։ Այդ ժամանակ էլ Վիկտորյան առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն և, չնայած տարիքային տարբերությանը (Վիկտորյան տասնմեկ տարեկան էր, իսկ Ֆրիդրիխը` քսաներկու), նրանք շատ լավ մերվեցին իրար հետ։ Նրանց միջև շփմանը աջակցելու նպատակով, Բրիտանական սուվերենը և նրա ամուսինը Վիկտորյա թագուհուն խնդրել են, որ արքայադուստր Վիկտորյան Ֆրիդրիխին ուղեկցի ցուցահանդեսում։ Այցի ընթացքում արքայադուստրը արքայազնին հիացրել էր իր գերազանց գերմաներենով, այն դեպքում, երբ արքայազնն անգլերեն միայն մի քանի բառ է կարողացել արտաբերել։ Հանդիպումն այնքան հաջողված էր, որ տարիներ անց, Արքայազն Ֆրիդրիխը հիշել է այն դրական տպավորությունը, որ Վիկտորյան թողել էր այդ այցի ընթացքում` իր անմեղությամբ, հետաքրքրասիրությամբ և պարզությամբ։

Համաշխարհային ցուցահանդեսում հանդիպումը Ֆրիդրիխի և փոքրիկ Վիկտորյայի միակ հանդիպումը չէր, սակայն Ֆրիդրիխի դրական տպավորությունը ձևավորվել էր Անգլիայում իր կանգ առնելու այդ չորս շաբաթների ընթացքում։ Այդ օրերին Պրուսիայի երիտասարդ արքայազնը Կոնսորտ արքայազն Ալբերտի հետ կիսվել էր իր ազատական գաղափարներով։ Ֆրիդրիխին անկեղծորեն հիացրել էր նաև Բրիտանական թագավորական ընտանիքի անդամների հարաբերությունները։ Նրան թվացել էր, թե Լոնդոնի պալատական կյանքն այնքան կոշտ և պահպանողական չէ, ինչպես Բեռլինում է, և բացի այդ նա նկատել էր, որ Վիկտորյա Թագուհու և Արքայազն Ալբերտի հարաբերություններն իրենց երեխաների խիստ տարբերվում էին Վիլհելմի և Ավգուստայի` իրենց երեխաների հետ ունեցած հարաբերություններից[24][25]։

Գերմանիա վերադառնալուց հետո Ֆրիդրիխը Վիկտորյայի հետ նամակագրական կապ է հաստատել։ Այդ նոր ձևավորվող բարեկամական հարաբերությունների տակ թաքնցած էր Պրուսիայի հետ առավել սերտ կապեր հաստատելու Վիկտորյա թագուհու և նրա ամուսնու ցանկությունը։ Այդ մասին է վկայում Բելգիայի թագավորին` իր հորեղբորը գրած նամակը, որտեղ բրիտանական տիրակալը հայտնել է, որ փափագում է, որ իր դստեր և պրուսական գահի ժառանգորդի միջև հանդիպումները հանգեցնեն երկու երիտասարդների մերձեցմանը[26]։

Նշանադրություն Ֆրիդրիխ Պրուսիացու հետ խմբագրել

Ֆրիդրիխը բազմակողմանի կրթություն ստացած անձնավորություն էր և ձևավորվել էր այնպիսի անհատների ազդեցությամբ, ինչպիսիք էին գրող Էռնեստ Մորից Արնդտը և պատմաբան Ֆրիդրիխ Քրիստոֆ Դալմանը[27]։ Հոհենցոլերների տան ավանդույթի համաձայն նա նաև ստացել էր խիստ զինվորական պատրաստություն[28]։

1855 թվականին Արքայազն Ֆրիդրիխը ևս մեկ անգամ մեկնել է Մեծ Բրիտանիա և այցելել Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում գտնվող Վիկտորյային և նրա ընտանիքին։ Ուղևորության նպատակն էր ևս մեկ անգամ տեսնել թագավորական արքայադստերը և համոզվել նրան կնության առնելու մտադրությունում։ Բեռլինի վերաբերմունքը Մեծ Բրիտանիա այս ճանապարհորդությանն ամենևին դրական չի եղել։ Իրականում, պրուսական արքունիքի շատ անդամներ հավակնում էին ժառանգորդի հարսնացուի թեկնածու տեսնել ռուս Մեծ իշխանուհուն։ Թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ը, որը համաձայն էր Բրիտանիայի արքայադստեր հետ նրա ամուսնությանը, նույնիսկ ստիպված էր գաղտնի պահել իր համակրանքը, քանի որ իր սեփական կինը անգլոֆոբ մտքեր էր արտահայտում։

Ֆրիդրիխի երկրորդ այցի ժամանակ Վիկտորյան տասնհինգ տարեկան էր։ Նա մի փոքր ավելի բարձրահասակ էր, քան նրա մայրը. Արքայադստեր հասակը 1մ 50սմ էր և հեռու էր այդ ժամանակվա գեղեցկության իդեալ լինելուց։ Բրիտանական սուվերենը մտահոգված էր նրանով, որ պրուսական գահի թագաժառանգն իր դստերը բավականաչափ գրավիչ չէր համարի[29]։ Այնուամենայնիվ, արքայզնի հետ առաջին իսկ ճաշի ժամանակ Վիկտորյա Թագուհու և նրա ամուսնու համար հասկանալի էր, որ երկու երիտասարդների միջև փոխադարձ համակրանքը, որը սկսվել էր 1851 թվականին, դեռ առկա է։ Իրականում, Ֆրիդրիխը Վիկտորյայի ծնողներից նրանց դստեր հետ ամուսնանալու թույլտվությունը խնդրել է ցարական ընտանիքի հետ երեք օր անցկացնելուց հետո, միայն։ Նրանք հիացած էին նորությունից, բայց իրենց համաձայնությունը տվել են մի պայմանով, որ ամուսնությունը չպետք է կայանա մինչև Վիկիի տասնյոթ տարին լրանալը[30]։

Արձագանքներ խմբագրել

Նախապայմանը Ֆրիդրիխի կողմից ընդունելուն պես հրապարակայնորեն հայտարարվել է Վիկտորյայի և Ֆրիդրիխի նշանադրության օրը` 1856 թվականի մայիսի 17-ը։ Բրիտանիայում անմիջապես բացասական արձագանքեր են հնչել։ Անգլիական հասարակությունը հիշատակում էր 1853-1856 թվականներին Ղրիմի պատերազմի ժամանակ Պրուսական թագավորության չեզոքությունը։ «Թայմսը» Հոհենցոլերններին բնութագրում էր որպես «թշվառ դինաստիա», որը վարում է անհետևողական և անհուսալի արտաքին քաղաքականություն, գահը պահպանելով բացառապես Ռուսաստանից կախվածությամբ։ Թերթը նաև քննադատել էր 1848 թվականի հեղափոխության ժամանակ բնակչությանը մատուցվող քաղաքական երաշխիքները հարգելու թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի անընդունակությունը[31]։

Գերմանական Համադաշնությունում նշանադրության նորության մասին տարբեր արձագանքներ են հնչել։ Հոհենցոլերների ընտանիքի մի քանի անդամներ և պահպանողականները դեմ ելույթներով են հանդես եկել, իսկ լիբերալ շրջանակները ողջունել են բրիտանական թագի հետ առաջարվող միությունը[32]։

Պրուսական արքայադստեր դերի նախապատրաստում խմբագրել

Կոնսորտ արքայազնը, որը կապ ուներ Մինչ մարտյան ժամանակաշրջանի (Vormärz, 1815-1848 ) հետ, արդեն վաղուց աջակցում էր «Կոբուրգ պլանին», այսինքն՝ այն գաղափարին, որ լիբերալ Պրուսիան կարող է օրինակ ծառայել մյուս գերմանական պետությունների համար և կարող է հասնել Գերմանիայի վերամիավորման։ 1848 թվականին, երբ Վիլհելմը դեպքերի բերումով Լոնդոնում էր, Կոնսորտ Արքայազնն իր Հոհենցոլերն զամիկին փորձում էր համոզել, որ անհրաժեշտ է Պրուսիան սահմանադրական միապետություն դարձնել` հետևելով Բրիտանական մոդելին։ Բայց ապագա գերմանական կայսրը վստահ չէր դրանում, և հակառակը, շարունակում էր խիստ պահպանողական հայացքներ ունենալ[33][34]։

Ձգտելով իր աղջկան Գերմանիայի ազատականացման գործի գործիք դարձնել, Արքայազն Ալբերտը Վիկտորյայի և Ֆրիդրիխի նշանվելուց հետո երկու տարվա ընթացքում դստերը առավելագույնս համապարփակ կրթում էր այդ ուղղությամբ։ Ընդսմին, հայրն անձամբ ուսուցանում էր պատմություն և ժամանակակից Եվրոպական քաղաքականություն և, ըստ էության, Արքայադուստրը բազմաթիվ ակնարկներ է գրել Պրուսիայում կատարված իրադարձությունների մասին։ Սակայն, Կոնսորտ արքայազնը գերագնահատում էր Գերմանիայում ազատական բարեփոխումների շարժման հնարավորությունները, քանի որ այն ժամանակ միայն փոքր թիվ կազմող միջին դասը և որոշ ինտելեկտուալ շրջանակնրն էին կիսում Գերմանական Համադաշնության մասին նրա կարծիքը[35]։ Այնպես որ, արքայազն Ալբերտը չափազանց բարդ դեր էր դրել իր դստեր վրա, հատկապես ի դեմս քննադատական և պահպանողական Հոհենցոլերների արքունիքի[Ն 4]։

Ներքին խնդիրներ ու ամուսնություն խմբագրել

Թագավորական արքայադստեր օժիտը վճարելու համար բրիտանական խորհրդարանը հատկացրեց ավելի քան 40 000 ֆունտ ու նաև տվեց տարեկան 8 000 ֆունտ ապանաժ (ֆր.՝ apanage)։ Միևնույն ժամանակ, Բեռլինում Թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ը իր եղբորորդուն` Ֆրիդրիխին տրամադրեց 9 000 թալեր ամենամյա նպաստ[37]։ Ինչպես ապագան ցույց տվեց, Պրուսիայի գահի ժառանգի եկամուտը չէր բավարարում իր պաշտոնի, և իր ապագա կնոջ ծախսերը հոգալուն։ Իրենց ամուսնության ընթացքում Վիկտորյան մեծ մասամբ ապավինում էր իր սեփական միջոցներին[38]։

Թագավորական զույգի Բեռլինի արքունիքում պալատական անդամների ընտրությունը կատարել էին թագուհի Էլիզաբեթ Պրուսիացին[Ն 5] և Ֆրիդրիխի մայրը` արքայադուստր Ավգուստան։ Երկու կանայք էլ ընդգրկել էին այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ պալատական ծառայության մեջ էին և շատ ավելի մեծ էին Վիկտորյայից և Ֆրիդրիխից։ Այդ պատճառով արքայազն Ալբերտը դիմել էր Հոհենցոլերներին, որ իր դստերը տրամադրեն առնվազն երկու տարքակից պալատական տիկնանց, ովքեր բրիտանական ծագում կունենային։ Նրա խնդրանքն ամբողջովին չմերժվեց և որպես փոխզիջում, Վիկտորյան ստացավ երկու երիտասարդ պալատական տիկնանց, բայց գերմանական ծագում ունեցող։ Նրանք էին կոմսուհի Վալբուրգա ֆոն Հոհենթալը և Մարի ցզու Լինարը[39]։ Սակայն, Արքայազն Ալբերտին հաջողվեց արքունիքին պարտադրել, որ ընդգրկեն Էռնեստ Ալֆրեդ Քրիստիան ֆոն Ստոկմարին, իր ընկերոջ` Բարոն ֆոն Ստոկմարի որդուն, որպես իր դստեր անձնական քարտուղար[40][41]։

 
«Թագավորական Արքայադուստր Վիկտորյայի և Արքայազն Ֆրիդրիխ Ուիլիամ Պրուսիացու հարսանիքը, 1858 թվականի հունվարի 25», նկարիչ Ջոն Ֆիլիպ

Համոզված լինելով, որ բրիտանական արքայադստեր ամուսնությունը պրուսական գահի ժառանգորդի հետ մեծ պատիվ կլինի Հոհոնցոլերներին համար, արքայազն Ալբերտը պնդեց, որ դուստրը հարսանիքից հետո շարունակի կրել Թագավորական Արքայադուստր տիտղոսը։ Սակայն արքայազնի այդ որոշումից հետո խիստ հակաբրիտանական և ռուսամետ տրամադրվածություն ունեցող Բեռլինի արքունիքում տիրող իրավիճակը միայն բարդացավ։

Առավելագույնս քննադատության է արժանացել հարսանեկան արարողության անցկացման վայրի ընտրության հարցը։ Հոհենցոլերների համար բնական էր, որ Պրուսիայի թագաժառանգի պսակադրությունը տեղի ունենար Բեռլինում։ Սակայն, Թագուհի Վիկտորյան պնդում էր, որ իր ավագ դուստրը պետք է ամուսնանա ի՛ր երկրում։ Եվ ի վերջո, նա հաղթեց։ Վիկտորյայի և Ֆրիդրիխի հարսանիքը տեղի ունեցավ Լոնդոնի Թագավորական կապելլայում,  Սուրբ Ջեյմսի պալատում, 1858 թվականի հունվարի 25-ին[42]։

Պրուսիայի արքայադուստր խմբագրել

Քննադատության առարկա խմբագրել

Վիկտորյայի Բեռլին տեղափոխվելով արքայադստեր և իր ծնողների միջև մեծ նամակագրություն սկսվեց։ Ամեն շաբաթ Վիկտորյան նամակ էր ուղարկում հորը, որում, որպես կանոն, մեկնաբանություններ էր պարունակում գերմանական քաղաքական իրադարձությունների մասին։ Այդ նամակների մեծ մասը պահպանվել է և դարձել է պրուսական արքունիքը ճանաչելու արժեքավոր աղբյուր[43]։

Բայց այս նամակները նաև ցույց են տալիս իր դստեր յուրաքանչյուր քայլը թելադրելու թագուհի Վիկտորյայի ձգտումը։ Բրիտանական տիրակալը պահանջում էր, որ Վիկտորյան հավասարապես հավատարիմ ներկայանա և՛ իր հարազատ հայրենիքին, և՛ իր նոր երկրին։ Բայց շատ արագ պարզ դարձավ, որ դա անհնար է, և ամենաչնչին հարցերում արքայադուստրն անլուծելի խնդիրների հետ էր բախվում։ Օրինակ, եթե Լոնդոնում բրիտանական և պրուսական թագավորական ընտանիքների հեռավոր ազգականի մահվան կապակցությամբ սուգը տևում էր մեկ ամիս, ապա Բեռլինու`մ ընդամենը մեկ շաբաթ, Վիկտորյան պարտավոր էր պահպանել Հոհենցոլերների մոտ ընդունված սգի տևողությունը, բայց դա արժանանում էր մոր քննադատությանը, ով համարում էր, որ որպես Թագավորական արքայադուստր և Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թագուհու դուստր, Վիկտորյան պարտավոր է հետևել Անգլիայում ընդունված ավանդույթներին։

Բարոն ֆոն Ստոկմարը, ով մտահոգված էր Վիկտորյայի հոգեկան առողջության վրա մշտական մայրական քննադատության ազդեցությամբ, խնդրել էր, որ Արքայազն Ալբերտը միջամտի և Թագուհուն խնդրի, որպեսզի չափավորի իր պահանջները[44]։ Սակայն, Բարոնին չի հաջողվել Բեռլինի արքունիքի այն հարձակումները նվազեցնել, որոնք արքայադուստրը ստանում էր ռուսամետ և անգլիաֆոբ շրջանակներից։ Վիկիին հաճախ էին վիրավորում Հոհենցոլերների ընտանիքի անբարյացակամ մեկնաբանությունները[45]։

Սիրողական այգեգործությամբ հետաքրքրված Վիկտորյայի անգլիական ոճով այգիներ ներմուծելու ձգտումը Պրուսիայում առաջացրել է մի շարժում, որը հայտնի է դարձել որպես «Անգլո-պրուսական այգիների պատերազմ». 1858 թվականից սկսած արքունիքը պայքարել է Վիկտորյայի` Սան Սուսի պալատի այգիներն անգլիականին ավելի նման դարձնելու փորձերի դեմ[46]։ Պարզ, չզարդարված անգլիական ոճի երկրաչափական կառուցվածքով այգիները, որին հավանություն էր տալիս Վիկտորյան, չէին համապատասխանում պրուսական արքունիքի նախասիրած ոճին, որը նախընտրում էր իտալական ոճը։

Պարտականությունների շրջանակ խմբագրել

Ընդամենը տասնյոթ տարեկան էր Վիկտորյան, երբ սկսեց շատ հոգնեցուցիչ պաշտոնական պարտականություններ կատարել։ Գրեթե ամեն երեկո, նա պետք է ներկայանար պաշտոնական ընթրիքներին, թատերական ներկայացումներին կամ հրապարակային ընդունելություններին։ Եթե Հոհենցոլերնների օտարերկրյա հարազատները Բեռլինում կամ Պոտսդամում էին լինում, նրա պաշտոնական պարտականություններն ընդլայնվում էին։ Երբեմն թագավորական ընտանիքի հյուրերին նա ստիպված էր լինում դիմավորել կայարանում, առավոտյան ժամը 7:00-ին և կամ ներկա լինել կեսգիշերային ընդունելություններին[47]։

Վիկտորյայի Բեռլին տեղափոխվելուց հետո Ֆրիդրիխ-Վիլհելմ IV թագավորը Ֆրիդրիխին տվեց Բեռլինի թագավորական պալատի հին մասը։ Շենքը խիստ անմխիթար վիճակում էր, նա անգամ զուգարան չուներ։ 1858 թվականի նոյեմբերին զույգը տեղափոխվեց Կրոնպրինցենպալաս։ Ամռանը նրանք բնակվում էին Պոտսդամի Նոր Պալատում[48]։

Առաջնեկ. դժվար ծնունդ խմբագրել

 
Արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմ Պրուսիացին կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ, արքայազն Ուիլյամ և արքայադուստր Շառլոտ. Դիմանկար Ֆրանց Քսավեր Ուինթերհալթեր, 1862.

Ամուսնությունից մեկ տարի անց, 1859 թվականի հունվարի 27-ին Վիկտորյան ծննդաբերեց իր առաջնեկին` Գերմանիայի ապագա կայսր Վիլհելմ II-ին։ Այս առաջին ծննդաբերությունը չափազանց բարդ ընթացք ունեցավ։ Աղախինը, ով պատասխանատվություն էր կրում ծննդկանի կծկումների մասին բժիշկներին տեղեկացնելու համար, բժիշկների կանչը ուշացրել էր։ Բացի այդ, գինեկոլոգները վարանում էին հետազոտել միայն ֆլանելե բարակ գիշերազգեստ հագած արքայադստերը։ Երեխան հետույքային (Breech birth) էր, և ծննդաբերության հետաձգումը կարող էր հանգեցնել արքայադստեր և նրա որդու մահվան[49]։

Ի վերջո, բժիշկներին հաջողվեց փրկել և՛մորը, և՛ երեխային։ Սակայն բարդ ծննդաբերության հետևանքով մանկիկը բազկահյուսակի վնասվածք էր ստացել, և ձեռքի նյարդերը վնասվել էին։ Հետագայում, մեծանալու ընթացքում ձեռքը նորմալ չէր զարգանում, և արդեն չափահաս տարիքում Ուիլյամի ձախ ձեռքն աջից 15 սմ-ով կարճ էր[50][51]։ Ենթադրություն կա նաև, որ դժվար ծննդաբերությունը պտղի հյուծում էր առաջացրել, քանի որ ապագա կայսրը ութից տասը րոպե շարունակ զրկած է եղել թթվածնից, և, միգուցե, դա հանգեցրել է նաև այլ նյարդաբանական խնդիրների[52]։

Բժիշկները փորձում էին հանգստացնել Վիկտորյային և Ֆրիդրիխին, հայտարարելով, որ նրանց երեխան կարող է լիովին ապաքինվել վնասվածքներից։ Համենայն դեպքս, ամուսինները որոշեցին չտեղեկացնել բրիտանական արքունիքին Ուիլյամի վիճակի մասին։ Սակայն, մի քանի շաբաթվա ընթացքում պարզվեց, որ երեխայի ձեռքը չի առողջանա, իսկ չորս ամիս տարակուսելուց հետո Վիկտորյան ծնողներին վերջապես հայտնեց այդ տխուր նորությունը։ 

Բարեբախտաբար արքայադստեր երկրորդ երեխայի` արքայադուստր Շառլոտայի ծնունդը, 1860 թվականի հուլիսի 24-ին, առանց բարդությունների է եղել[53]։

Պրուսիայի թագավորական արքայադուստր խմբագրել

Նուրբ իրավիճակ խմբագրել

1861 թվականի հունվարի 2-ին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV -ի մահից հետո նրա եղբայրը, որը 1858 թվականից ռեգենտ էր հանդիսանում, գահ բարձրացավ` ստանալով Վիլհելմ I անունը։ Ֆրիդրիխը դարձավ թագաժառանգ, բայց հոր գահ բարձրանալով նրա դրությունը պալատում առանձնապես չփոխվեց. հայրը հրաժարվեց ավելացնել որդու նպաստը, իսկ Վիկին շարունակում էր զգալի ներդրում ունենալ ընտանեկան բյուջեում իր օժիտով և ունեցվածքով։ Բարոն Ստոկմարին գրած նամակում Արքայազն Ալբերտն այսպես է մեկնաբանել իրավիճակը.

  Ինձ համար ակնհայտ է, որ ինչ-որ մեկը դեմ է արքայադստեր ֆինանսական անկախությանը ... [Նա] ոչ միայն չի ստացել պֆենիգ Պրուսիայից, ինչն ինքնին աղետաբեր է, այլև ստիպված օգտագործել է իր օժիտը, որի կարիքը չպետք է զգացվեր։ Եթե նրանք հրաժարվում են գումար տրամադրել խեղճ թագաժառանգին այն բանի համար, որ նա «հարուստ կին» ունի, ապա դա կհանգեցնի նրա [Վիկիի] աղքատացմանը[54]։  

Ֆրիդրիխը և Վիկտորյան իրենց ֆինանսական սահմանափակումներից բացի բախվեցին նաև այլ խնդիրների։ Լինելով գահի ժառանգորդ, նրանք չէին կարող ճանապարհորդել Պրուսիայից դուրս առանց թագավորի թույլտվության։ Բամբասանքներ կային, որ այդ միջոցառման նպատակն էր Վիկտորյայի Միացյալ Թագավորություն մեկնելը սահմանափակելը[55]։ Արքայազն Ալբերտը Վիլհելմ I-ին գահ բարձրանալուց հետո մի նամակ է գրել, որտեղ նա անուղղակի ձևով ասում է, որ պրուսական Սահմանադրությունը օրինակ է ծառայել այլ գերմանական պետությունների համար։ Սակայն, այս նամակից հետո սուվերենի վրդովմունքը էլ ավելի աճեց բրիտանական կոնսորտ արքայազնի և Ֆրիդրիխի ու Վիկտորյայի նկատմամբ, քանի որ վերջիններս կիսում էին այդ նույն ազատական գաղափարները[56][57]։

Հոր կորուստ և քաղաքական ճգնաժամ խմբագրել

 
Պրուսիայի թագադիր արքայադուստրը և նրա քույրերը իրենց հոր սգի մեջ 1862 թվականի մարտ

1861 թվականի դեկտեմբերի 14-ին,  ընդամենը 42 տարեկանում Արքայազն Ալբերտը որովայնային տիֆից մահացավ։ Վիկտորյան մեծ վիշտ էր ապրում, քանի որ շատ մտերիմ հարաբերությունների մեջ էր հոր հետ։ Նա իր ամուսնու հետ մեկնեց Մեծ Բրիտանիա հուղարկավորությանը մասնակցելու[58]։

Այդ ողբերգությունից անմիջապես հետո Ֆրիդրիխը և Վիկին, դեռ սգի մեջ, ստիպված էին դիմակայել Վիլհելմ I-ի կառավարության առաջին լուրջ ճգնաժամին, սակայն նրանք դրանով զբաղվելու պատրաստ չէին[59]։ Պրուսական խորհրդարանը մերժել էր թագավորին գումար տրամադրել, որն անհրաժեշտ էր բանակի վերակազմավորման նրա ծրագիրը իրականացնելու համար։ Վիլհելմ I-ը համարում էր, որ բարեփոխումն ունի առաջնային նշանակություն և 1862 թվականի մարտի 11-ին որոշում կայացրեց խորհրդարանը լուծար, վերածնելով պրուսական սահմանադրական հակասությունը[Ն 6]։ Թագի և լանդթագի միջև թեժ առճակատման պայմաններում թագավորը որոշեց գահը թողնելու վերջնաժամկետ նշանակել[60]։

Վիկին փորձում էր ամուսնուն համոզել, որ ընդունի հոր գահից հրաժարականը։ Սակայն, արքայազնը համաձայն չէր կնոջ հետ և աջակցում էր հորը, ասելով, որ նա ամուր կկանգնի Լանդթագի առաջ։ Ֆրիդրիխի համար, խորհրդարանի հետ հակամարտությունից հետո տիրակալի գահից հրաժարումը վտանգավոր նախադեպ կարող էր հանդիսանալ` թուլացնելով նրան փոխարինողի դիրքերը։ Թագաժառանգն էլ համարում էր, որ ի շահ իր թեկնածության` հոր գահից հրաժարվելուն աջակցելը կլիներ որդիական պարտականությունների լուրջ խախտում[61][62]։

Վերջապես, Ուիլիամ I-ը հետ կանգնեց գահից հրաժարվելու իր որոշումից և սեպտեմբերի 22-ին Պրուսիայի վարչապետ նշանակեց կոմս Օտտո ֆոն Բիսմարկին։ Այդ պահպանողական կուսակցության առաջնորդ քաղաքական գործիչը պատրաստ էր երկիրը ղեկավարել առանց խորհրդարանական մեծամասնության և նույնիսկ չհաստատված բյուջեի պայմաններում։ Թագավորը գոհ էր իրավիճակից, սակայն նրա լիբերալ կինը` Թագուհի Ավգուստան, և, հատկապես, նրա որդին և հարսը, խիստ քննադատում էին այդ որոշումը[63][64]։ Սակայն Բիսմարկը մնաց պրուսական կառավարության և հետագայում գերմանական կառավարության ղեկավար մինչև 1890 թվականը, և կարևոր դերակատարում ունեցավ թագաժառանգ արքայազնի և նրա կնոջ մեկուսացման գործում։

Աճող մեկուսացում խմբագրել

Պրուսական սահմանադրական հակամարտության սկսվելուց ի վեր լիբերալների և պահպանողականների միջև հակամարտությունը Բեռլինում հասել էր իր գագաթնակետին։ Վիլհելմ I-ին հակադրվելով խորհրդարանականներին աջակցելու համար կասկածների պատճառով թագաժառանգն ու նրա կինը խիստ քննադատության էին ենթարկվում։ Միջերկրական ծովով ուղևորությունը, որը զույգը կատարել էր 1862 թվականի հոկտեմբերին թագուհի Վիկտորյայի լաստանավով, առիթ հանդիսացավ, որ պահպանողականները Ֆրիդրիխին մեղադրեն Մեծ քաղաքական լարվածության ընթացքում հորը լքելու մեջ։ Նրանք նաև ընդգծում էին այն հանգամանքը, որ թագաժառանգը ճանապարհորդել է օտարերկրյա նավով, որին ուղեկցում էր անգլիական ռազմական նավը[65][66]։

Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Ուելսի արքայազնը նշանվել է Դանիայի արքայադուստր Ալեքսանդրայի հետ, որը Դանիայի ապագա թագավոր Քրիստիան IX-ի դուստրն էր և ներկայացնում էր մրցակից պրուսական պետությունը[Ն 7], Վիկտորյայի դիրքերն է՛լ ավելի թուլացան Բեռլինի արքունիքում։ Գերմանական հանրությունը գտնում էր, որ թագադիր արքայադուստրը պատասխանատվություն է կրում Դանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև այդ միությունը խրախուսելու համար[67]։

 
Վիկտորյա, Պրուսիայի թագադիր արքայադուստր, դիմանկար Ալբերտ Գրեյֆլ, 1863

Ֆրիդրիխը բացահայտ կերպով քննադատում էր հոր և Բիսմարկի վարած քաղաքականությունը։ Դանցինգ պաշտոնական այցի ընթացքում թագաժառանգը հրապարակավ մերժեց 1863 թվականի հունիսի 1-ի վարչապետի կարգադրությունը, ինչը պրուսական իշխանություններին թույլ տվեց արգելել այն թերթի թողարկումը, որի բովանդակությունն աննպատակահարմար է համարվել[68]։ Որդու ելույթից զայրացած Վիլհելմ I-ը նրան մեղադրեց անհնազանդության մեջ` սպառնալով հեռացնել նրան զինվորական ծառայության պարտականություններից և նույնիսկ բացառել գահի իրավահաջորդությունից։ Պահպանողական շրջանակներում, ովքեր օրինակելի պատիժ էին պահանջում, քչերն էինն համաձայն թագավորի կրտսեր եղբոր արքայազն Չարլզի և գեներալ Էդվին ֆոն Մանտեյֆելի հետ, ովքեր կարծում էին, որ Ֆրիդրիխին պետք է դատել ռազմական դատարանով (Court-martial)[69][70][71]։

Բնականաբար, Վիկտորյան ապահովագրված չէր պահպանողականների այդ քննադատությունից։ Ի դեպ, շատերը կասկածում էին, որ նա է կանգնած եղել թագաժառանգի Դանցինգում ասված խոսքերի հետևում[72]։

Գերմանիայում լուրջ քննադատության արժանացած ամուսինների վարքագիծը դրական գնագատականի արժանացավ Մեծ Բրիտանիայում։ «Թայմսը» գրել է.

  "Դժվար է պատկերացնել ավելի բարդ դեր, քան թագաժառանգի և նրա կնոջ դերն է, որոնք առանց խորհրդատուի են մնացել վախկոտ միապետի, սրընթաց վարչապետի և վրդովված ժողովրդի միջև"[73]։  

Բրիտանական թերթի այս աջակցությունը Ֆրիդրիխի և Վիկտորյայի համար նոր խնդիրների աղբյուր դարձան։ Հոդվածում ներառված էին կենցաղային մանրամասներ, որից ենթադրվում էր, որ Վիկին որոշակի գաղտնի տեղեկատվություններ է փոխանցել մամուլին։ Գերմանական իշխանությունները հետաքննություն սկսեցին, և այդ ճնշման հետևանքով Վիկտորյայի անձնական քարտուղար բարոն Էռնեստ ֆոն Ստոկմարը հեռացեց խորհրդականի իր պաշտոնից[74]։

Պրուս-դանիական պատերազմ խմբագրել

 
Շլեզվիգ Հոլշթայն և Լաուենբուրգ դքսություն, 1864 թվական

Վարչապետ Բիսմարկը միջազգային ասպարեզում Գերմանիան Պրուսիայի շուրջ միավորելու փորձեր էր անում։ Նա ծրագրում էր վերջ դնել Գերմանական Համադաշնության վրա ավստրիական ազդեցությանը և Գերմանիային պարտադրել պրուսական գերիշխանություն։ Հավատարիմ իր նպատակին, Բիսմարկը 1864 թվականին Պրուսիային ներգրավեց Դանիայի դեմ Դքսության պատերազմի մեջ։ Սակայն վարչապետը հավի չէր առել հակամարտության մեջ Ավստրիայի օգնությունը[75]։

Չնայած Ուելսի արքայազնի Կոպենհագենի հետ բարեկամական հարաբերություններին, բրիտանական կառավարությունը հրաժարվեց միջամտել Գերմանական Համադաշնության և Դանիայի միջև պատերազմին։ Դա որոշակի նշանակություն ուներ թագավորական ընտանիքում, որը խորապես հեռու էր հակամարտությունից[76]։ Բացի այդ, Բեռլինում շատերը կասկածում էին, որ Վիկտորյան դժգոհ էր իր հարսի` Ալեքսանդրայի երկրի դեմ Պրուսիայի ռազմական հաջողություններից[77]։

Չնայած քննադատություններին և անվստահությանը, Վիկին աջակցում էր գերմանական ուժերին։ Օրինակ, հետևելով Ֆլորենս Նայթինգեյլի օրինակին, ով նպաստում էր Ղրիմի պատերազմում բրիտանացի զինվորների բժշկական օգնության բարելավմանը, թագադիր արքայադուստրը նույնպես մասնակցում է վիրավոր զինվորների օգնությանը։ Վիլհելմ I-ի տարեդարձի տոնակատարության ժամանակ Վիկտորյան, իր ամուսնու հետ միասին, ստեղծեց հասարակական հիմնադրամ` զոհված կամ ծանր վիրավոր զինվորների ընտանիքների համար[78]։

Պատերազմի ժամանակ Ֆրիդրիխը միացավ պրուսական բանակին և գեներալ-ֆելդմարշալ Ֆրիդրիխ ֆոն Վրանգելի հրամանատարության ներքո մասնակցեց մարտերին։ Դյուբյոլում նա իրեն դրսևորեց արիական խիզախությամբ (1864 թվականի ապրիլի 7-18), որը նշանավորվել է Ավստրո-պրուսական կոալիցիայի կողմից Դանիայի պարտությամբ[79]։ Գերմանիայի հաղթանակով ուրախացած Վիկտորյան սպասում էր, որ ամուսնու ռազմական հաջողությունը մարդկանց կօգներ բարյացակմ դառնալ իր նկատմամբ, հասկանալ, որ նա թագաժառանգի կինն է։ Ֆրիդրիխին գրած մի նամակում նա բողոքում է մշտական քննադատություններից և որ իրեն համարվում են խիստ բրիտանական Պրուսիայում և խիստ պրուսական Մեծ Բրիտանիայում[80]։

Դանիայի նկատմամբ վերջնական հաղթանակով և Վիեննայի պայմանագրով (ստորագրվել է 1864 թվականի հոկտեմբերի 30-ին) որոշվեց, որ Շլեզվիգ, Հոլշթայն և Լաուենբուրգ դքսությունները կառավարվելու են Պրուս-Ավստրիական կառավարության համատեղությամբ։ Սակայն այս նոր բաժանումը դարձավ Վիեննայի և Բեռլինի միջև նոր հակամարտության աղբյուր։

Ավստրո-պրուսական պատերազմ խմբագրել

 
Ավստրո-Պրուսական պատերազմ

Դքսությունների պատերազմից հետո Գերմանիան կարճատև խաղաղ ժամանակաշրջան ապրեց։ 1865 թվականի օգոստոսի 14-ին Գասթայնի կոնվենցիայով երկու հաղթողների միջև ստորագրված պայմանագիրը նախկին դանիական նահանգներին դրել էր պրուս-ավստրիական վերահսկողության տակ և երկու երկրները զբաղեցրել էին դքսության մասը։ Սակայն շատ չանցած նահանգների վարչակազմի հետ հակասությունները նախկին դաշնակիցների միջև հակամարտություններ առաջացրեցին։ 1866 թվականի հունիսի 9-ին Պրուսիան օկուպացրեց Հոլշթայնը, որը գտնվում էր Ավստրիայի տիրապետության տակ։ Միևնույն ժամանակ, Վիեննան դիմեց Ֆրանկֆուրտի Սեյմին, որպեսզի գերմանական պետությունների համընդհանուր զորահավաք կազմակերպվի ընդդեմ Պրուսիայի, որն էլ տեղի ունեցավ հունիսի 14-ին[81]։

Պատճառաբանելով, որ զորահավաքը անօրինական է, Պրուսիան հայտարարեց, որ Գերմանական Համադաշնությունը փլուզված է և ներխուժեց Սաքսոնիա, Հանովեր և Հեսսեն Կասել, արդյունավետ կերպով սկսելով այսպես կոչված Ավստրո-պրուսական պատերազմը։  Քյոնիգգրեյցի ճակատամարտում (1866 թվականի հուլիսի 3-ին), որտեղ թագաժառանգ արքայազն Ֆրիդրիխը կարևոր դերակատարում է ունեցել, Ավստրիան ծանր պարտություն կրեց և, ի վերջո, հանձնվեց։ Վերջապես, Պրահայի հաշտությամբ (1866 օգոստոսի 23) Վիեննան դուրս եկավ Գերմանական Համադաշնությունից։ Շլեզվիգ Հոլշթայնը, Հանովերը, Հեսսեն Կասսելը, Նասաուն և Ֆրանկֆուրտ քաղաքը միացվեց Պրուսիային[82]։

Քյոնիգգրեյցում Պրուսիայի հաղթանակից կարճ ժամանակ անց Բիսմարկը խորհրդարանին առաջարկեց լրացուցիչ գումար հատկացնել բանակի համար, որը նոր վեճերի պատճառ դարձավ ազատական խորհրդարանականների շրջանում[83]։ Ֆրիդրիխը ողջունեց Հյուսիս-գերմանական համադաշնության ստեղծումը, որին միացել էր Պրուսիան և որոշ գերմանական իշխանություններ, քանի որ Ֆրիդրիխը տեսնում էր, որ դա Գերմանիայի միավորման առաջին քայլն է։ Սակայն, Համադաշնությունը հեռու էր գահաժառանգի ազատական գաղափարներն ընդունելուց։ Չնայած ժողովրդավարական ճանապարհով ընտրված լինելուն Ռայխսթագը օժտված չէր այնպիսի լիազորություններով, ինչպիսիք ունի խորհրդարանը։ Բացի այդ, տեղական իշխանություններն ավելի շատ շահագրգռված էին պահպանել իրենց արտոնությունները, և նոր գերմանական Սահմանադրությունն այժմ շատ լիազորություններ էր տալիս կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկին[84]։

Վիկտորյան իր ամուսնու նման ոգևորված չէր։ Նա Հյուսիս-գերմանական համադաշնությունը համարում էր որպես պրուսական քաղաքական համակարգի ընդարձակում, որը նա ատում էր[Ն 8]։ Այդուհանդերձ, Վիկտորյան դեռ հույս ուներ, որ այդ իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում, և որ հնարավոր կլինի ստեղծվել միասնական և լիբերալ Գերմանիա[85][86]։

Ընտանեկան կյանք խմբագրել

Ավստրո-պրուսական պատերազմի ժամանակ Վիկտորյան և Ֆրիդրիխը ծանր կորուստ եկրեցին։ Մենինգիտից մահացավ նրանց չորրորդ երեխան`Սիգիզմունդը, 1866 թվականի հունիսի 18-ին, 21 ամսականում, Քյոնիգգրեյցի ճակատամարտից ընդամենը մի քանի օր առաջ։ Այս ողբերգությունը թուլացրել էր թագակիր արքայադստերը, ում չէին գտնում մխիթարություն ո՛չ մոր, ոչ էլ ամուսնու հարազատները։ Ավգուստա թագուհին օգոստոսին պահանջել էր, որ իր հարսը արագ վերականգնի իր ծառայողական պարտականությունները, ինքն իրեն խղճալու փոխարեն։ Վիկտորյա թագուհին, ով դեռևս սգում էր ամուսնու` Արքայազն Ալբերտի կորուստը, չէր հասկանում իր դստեր զգացմունքները և կարծում էր, որ երեխայի կորուստն այնքան էլ մեծ կորուստ չէ ամուսնու կորստի համեմատ[87]։

 
Վիկտորյան 1867 թվականին, դիմանկար Ֆրանց Քսավեր Ուինթերհալթեր

Գերմանիայում խաղաղության վերականգնումից հետո թագաժառանգը հաճախակի էլ մեկնում արտասահման` Բեռլինի արքունիքը ներկայացնելու։ Այդ ուղևորությունների ժամանակ Վիկին հազվադեպ էր ուղեկցում ամուսնուն, քանի որ ֆինանսական դժվարություններից ելնելով նրանք փորձում էին սահմանափակել ծախսերը` դրանք նվազագույնի հասցնելով[88]։ Մյուս կողմից, թագադիր արքայադուստրը անհանգստանում էր երկար ժամանակով հեռու լինել երեխաներից։ Չնայած Սիգիզմունդի մահը, թագավորական ընտանիքը շարունակում էր աճել` 1866-1872 թվականների ընթացքում նոր երեխաներ լույս աշխարհ բերելով։ Եթե Վիկտորյան ավագ երեխաներին (Վիլհելմ, Շառլոտա և Հենրի) թողնում էր դայակի խնաքի տակ, ապա կրտսեր երեխաներին (Սիգիզմունդ, Վիկտորյա, Վալդեմար, Սոֆիա և Մարգարիտա) նա անձամբ է մեծացրել, որը մոր և սկեսրոջ հետ բազմաթիվ հակադրությունների տեղիք է տվել[89]։

Բեռլինում Վիկտորյայի վիճակը շարունակում էր բարդ մնալ։ Նրա հարաբերությունները թագուհի Ավգուստայի հետ, որը նույնպես ազատական գաղափարներ ուներ, մնում էին լարված։ Թագադիր արքայադստեր ցանկացած ժեստ պատրվակ էր սկեսրոջ բացասական քննադատության։ Օրինակ, երբ նա որոշել էր օգտագործել երկու ձիերով ավանդական կառք` լանդաու, սայլակառքի փոխարեն, երկու կանանց միջև հակադրությունը հասել էր այն աստիճանի, որ թագուհի Վիկտորյան իր դստերը պաշտպանելու համար ստիպված է եղել միջամտել` դիմելով Վիլհելմ I-ին[90]։

Ֆրանս-պրուսական պատերազմ խմբագրել

1870 թվականի հուլիսի 19-ին սկսվեց Ֆրանս-պրուսական պատերազմը։ Այն հանգեցնելու էր Ֆրանսիական երկրորդ կայսրության անկմանը։ Ինչպես Դանիայի և Ավստրիայի հետ նախորդ հակամարտությունների ընթացքում, այնպես էլ այս պատերազմի ընթացքում Ֆրիդրիխն ակտիվորեն հանդես էր գալիս ֆրանսիացիների դեմ։ Նա ղեկավարում էր 3-րդ գերմանական բանակը և վճռորոշ դերակատարում է ունեցել Վիսեմբուրգի (1870 թվականի օգոստոսի 4-ին) և Վյորթի (1870 թվականի օգոստոսի 6-ին) մարտերում, ինչպես նաև Փարիզի պաշարման ժամանակ Սեդանի տխրահռչակ ճակատամարտում (1870 թվականի սեպտեմբերի 1-ին)։ Նախանձելով թագաժառանգի ռազմական հաջողություններին` Բիսմարկը փորձում էր վարկաբեկել նրա հեղինակությունը։ Կանցլերն օգտագործեց 3-րդ գերմանական բանակի Փարիզ ժամանման ուշացումը, որպեսզի մեղադրի թագաժառանգին, որ մոր և կնոջ ճնշման տակ նա փորձել է պաշտպանել Ֆրանսիան։ Պաշտոնական ընթրիքի ժամանակ Բիսմարկը մեղադրում էր Թագուհուն և Թագադիր Արքայադստերը թունդ ֆրանկոմետ լինելու մեջ։ Այս միջադեպը շուտով հայտնվեց թերթերում[91]։

Վիրավոր զինվորների նկատմամբ Վիկտորյայի նվիրվածությունը ոչ մի կերպ չի արտահայտվել գերմանական։ Համբուրգում թագադիր արքայադուստրը կառուցել է զինվորական հոսպիտալ և այն աշխատեցրել է գումար չխնայելով։ Ինչպես նաև այցելել է Վիսբադենի, Բիբերախի, Բինգենի, Բինգերբրյուխի, Ռյուդեսհայմի և Մայնցի վիրավորներին։ Սակայն նրան մեղադրել են, թե կատարում է գործառույթներ, որոնք որպես կանոն Թագուհուն են վերաբերվում` առաջացնելով Վիկտորյայի ազգականների զայրույթը։ Վերջապես, Ուիլյամ I-ը նրան հրամայել է կանգնեցնել «ողորմածության թատրոնը» ու վերադառնալ Բեռլին, որ ներկայացնի կայսերական ընտանիքը։

Գերմանիայի թագադիր արքայադուստր խմբագրել

Գերմանական Կայսրության հռչակում խմբագրել

 
Գերմանական կայսրության հռչակումը, Անտոն ֆոն Վերներ, 1885. Բիսմարկը գտնվում է կենտրոնում սպիտակ համազգեստով։ Բադենի Մեծ դուքսը` կայսրի փեսան, Ուիլյամ I-ի կողքին է և ղեկավարել է ողջույնները։ Թագաժառանգը կանգնած է հոր հետևում

1871 թվականի հունվարի 18-ին (1701 թվականից Հոհենցոլերների արքայատոհմի գահակալության տարելիցն է) Հյուսիս-գերմանական Համադաշնության և Հարավային Գերմանիայի (Բավարիա, Բադեն, Վյուրտեմբերգ և Հեսսեն Դարմշտադ) արքայազները Վերսալի հայելապատ դահլիճում Վիլհելմ I-ին հռչակեցին Գերմանիայի ժառանգական կայսր (Դոյչեր Կայզեր), մեծարելով որպես` Կայսերական և Արքայական Մեծություն (Kaiserliche und Königliche Majestät)։ Այնուհետև նրանք խորհրդանշական ձևով միավորեցին իրենց պետությունները նոր` Գերմանական Կայսրության մեջ։ Ֆրիդրիխը և Վիկտորյան դարձան Գերմանիայի թագաժառանգ ու Գերմանիայի թագադիր արքայադուստր Կայսերական և Նորին Արքայական Մեծություն (aiserliche und Königliche Hoheit) դիմելաձևով, իսկ Օտտո ֆոն Բիսմարկը նշանակվեց Կայսերական կանցլեր[92]։

Հետագայում Հարավային Գերմանիայի կաթոլիկ պետությունները, որոնք նախկինում Պրուսիայի հետ կապված էին զոլվերեյնով (ՄՄ-Zollverein), պաշտոնապես ընդգրկվեցին միասնական Գերմանիայի մեջ Վերսալի (1871 փետրվարի 26) և Ֆրանկֆուրտի (1871 մայիսի 10) պայմանագրերով[93]։

Կրթված արքայադուստր խմբագրել

 
Թագադիր Արքայադուստր Վիկտորյա,  Դիմանկար Հենրիխ ֆոն Անգելիի, 1871
 
Կրոնպրինց Ֆրիդրիխ III, նկարիչ Հայնրիխ ֆոն Անգելի, 1874

1860-ական թվականների պատերազմների ընթացքում իր ռազմական հաջողությունների շնորհիվ Ֆրիդրիխը արժանացել էր ֆելդմարշալ կոչմանը։ Այնուամենայնիվ, Ֆրանս-պրուսական պատերազմից հետո նա որևէ զորքի հրամանատարություն չստացավ։ Փաստորեն, կայսրը չէր վստահում սեփական որդուն և փորձում էր նրան հեռու պահել պետական գործերից «չափազանց անգլիական» գաղափարների համար[94]։

Կրոնպրինց արքայազնը նշանակվեց «Թագավորական թանգարանների համադրող» (Curator of the Royal Museums), գործ, որը որոշակի ոգևորություն է առաջացրել նրա կնոջ մոտ։ Վիկտորյան Գերմանիա ժամանելուց հետո շարունակում էր ինտելեկտուալ կրթությունը` հետևելով հոր խորհրդին։ Նա կարդում էր Գյոթե, Լեսսինգ, Հայնե և Ստյուարտ Միլ[95] և ամուսնու հետ միասին հաճախակի լինում էր ինտելեկտուալ հասարակության մեջ։ Գրող Գուստավ Ֆրեյթագն արքայական զույգի մտերիմներից էր, իսկ Գուստավ ցու Պուտլիցը որոշ ժամանակով եղել է Ֆրիդրիխի չեմբերլեն (թագավորական արքունիքի կառավարիչ)։ Չնայած թագուհի Վիկտորյայի վրդովմունքին` Վիկին հետաքրքրվում էր Դարվինի էվոլյուցիայի տեսությամբ և բրիտանացի երկրաբան Լայելի գաղափարներով[96]։ Գերմանացի աստղագետ Ֆյորսթերի տեղեկություններից հայտնի է, որ Վիկտորյան հաճախակի լինում էր Բեռլինի աստղադիտարանում, հետաքրքրվում էր աստղագետի աստղագիտական աշխատանքներով և «Գերմանիայի բարոյագիտական ընկերության» զարգացմամբ[97]։ Ձգտելով հասկանալ սոցիալիզմի սկզբունքները, նա կարդում էր Կարլ Մարքսի աշխատությունները և ամուսնուն կոչ էր անում հաճախել կոմսուհի Մարիա ֆոն Շլեյնիցի սրահ. մի վայր, որը հայտնի է եղել, որպես Բիսմարկի ընդդիմախոսների հանդիպման վայր[98]։

Լինելով արվեստասեր` Վիկտորյան գնահատում ու զբաղվում էր գեղանկարչությամբ` դասեր ստանալով Անտոն ֆոն Վերներից[99] և Հենրիխ ֆոն Անգելիից[100]։ Նա նաև աջակցում էր կրթությանը և եղել է 1866 թվականին Վիլհելմ Ադոլֆ Լեթթեի հիմնած ասոցիացիայի անդամ. ասոցիացիայի նպատակն էր բարելավել կանանց կրթությունը։ 1877 թվականից սկսած Վիկին մի քանի իգական դպրոցներ («Victoriaschule für Mädchen») հիմնեց, որոնք ղեկավարում էին բրիտանական ուսուցիչները։ Բացի այդ նա հիմնել է նաև բուժքույրերի դպրոցներ («Victoriahaus zur Krankenpflege»), որոնք նույնպես անգլիական մոդելի վրա էին հենված[101]։

Հակասեմիտականություն խմբագրել

Ի տարբերություն իր շատ ժամանակակիցների, Վիկտորյան և Ֆրիդրիխը մերժել են հակասեմիտականությունը։ Իր մորը գրած նամակում թագադիր արքայադուստրը խիստ քննադատել է Ռիխարդ Վագների «Das Judenthum in der Musik» (Հուդաիզմը երաժշտությունում) էսսեն. Վագներին նա համարում էր անհեթեթ ու անարդար[102]։ Ինչ վերաբերում է Ֆրիդրիխին, ապա նա բացահայտ հրապարակավ այցելում էր սինագոգներ, թեև Գերմանիայում արդեն սկսվել էին հրեաների դեմ ատելության դրսևորումները, հատկապես 1880-ական թվականների սկզբին[103]։ 1880-1881 թվականներին սկսվել էր գերմանական հրեաների ազատագրման դեմ Ֆյոլկիշեի շարժումը,  որը գլխավորում էր լյութերական հովիվ  Ադոլֆ Ստոեկերը և պատմաբան Հենրիխ ֆոն Տրեիչկեն, որը հանգեցրեց նրան, որ քառորդ միլիոն գերմանացիներ ստորագրեցին խնդրագիր, որով կառավարությանը խնդրում էին արգելել բոլոր հրեաների ներգաղթը և հրեաներին արգելել պետական պաշտոններ զբաղեցնել, ուսուցիչներ աշխատել և համալսարաններ հաճախել։ Սա միայն նախերգանքն էր Ֆյոլկիշի ակտիվիստների վերջնական նպատակի` հրեաներին գերմանական քաղաքացիությունից զրկելու[104]։

Ստոեկերը և Տրեիչկեն, երկուսն էլ շատ հեղինակավոր և խիստ հարգված մարդիկ էին Գերմանիայում և նրանց հակասեմիտական արշավը մեծ աջակցության արժանացավ պրուսական բանակի սպայական կազմի, ուսանողների և պալատականների կողմից, բայց թագադիր արքայադուստր Վիկտորյան անվախ հարձակվում էր հակասեմական առաջնորդների վրա, գրելով, որ «Տրեիչկեն և նրա կողմնակիցներն ամենավտանգավոր խելագարներ են»։ Մեկ այլ նամակում Վիկտորյան ենթադրություն է արել, որ Ստոեկերը և նրա հետևորդները խելագարներ են, քանի որ նրանց ասածների մեծ մասը խելքին մոտիկ բաներ չեն։ Մեկ ուրիշ նամակում թագադիր արքայադուստրը գրել է, որ ինքն ամաչում է իր որդեգրած երկրից, որտեղ Ստոեկերը և Տրեիչկեն «այդպես դաժանորեն են վարվում այլ հավատքի և այլ ազգի այն մարդկանց նկատմամբ, ովքեր դարձել են մեր ժողովրդի անբաժանելի մասը (և ոչ վատ)»։ 

1880 թվականին Վիկտորյան և նրա ամուսինը (վերջինս պրուսական ֆելդմարշալի համազգեստ հագած) ներկա են գտնվել Բեռլինի սինագոգում ժամասացությանը, որպես աջակցություն Գերմանիայի հրեաներին, ովքեր հայտնվել էին սպառնալիքի տակ, որը Վիկտորյան անվանել է Տրեիչկեի «խայտառակ» հարձակումներ։ 

1881 թվականին թագաժառանգն ու թագադիր արքայադուստրը ներկա են եղել Վիսբադենի սինագոգի ժամասացությանը, «ցույց տալու, թե ինչպիսին են մեր համոզմունքները», հենց այն ժամանակ, երբ ռեյխսթագը սկսել էր քննարկել հրեական հարցը։ Թագադիր արքայադստեր մայրը` Թագուհի Վիկտորյան հպարտանալով իր դստեր և փեսայի բոլոր ջանքերով, որոնք ուղղված էին Ֆյոկլիշի քարոզարշավը կանգնեցնելուն, նամակով դիմել է Ֆրիդրիխին ասելով, որ նա ուրախ է, որ իր դուստրը ամուսնացել է նրա նման մարդու հետ, ով պատրաստ է հրեաների իրավունքները պաշտպանել[105]։ Ինչպես Կրոնպրինցենփալասում, այնպես էլ Պոտսդամի Նոր պալատում թագադիր ամուսինները ընդունելություններ էին կատարում բազմաթիվ հասարակ մարդկանց համար, այդ թվում` հրեա անհատների, ինչն անխուսափելիորեն առաջացրնում էր կայսեր և պալատականների դժգոհությունը։ Հյուրերի թվում էին բժիշկներ Հերման ֆոն Հելհոլցը և Ռուդոլֆ Վիրխովը, փիլիսոփա Էդուարդ Ցելլերը և պատմաբան Հանս Դելբրյուկը[106]։

Ռեակցիոն և անտիսեմիտ ֆելդմարշալ Ալֆրեդ ֆոն Վալդերզրեեն այնպես էր սարսափում Ֆրիդրիխի կայսր դառնալու և Վիկտորյայի կայսրուհի դառնալու հեռանկարից, որ ծրագրել էր ռազմական պետական հեղաշրջում իրականացնել։ Ֆրիդրիխի գահ բարձրանալու դեպքում ֆելդմարշալը պլանավորում էր նրան տապալել հօգուտ իր որդու ՝ արքայազն Վիլհելմի, Վիկտորյային Մեծ Բրիտանիա արտաքսել և մահապատժի ենթարկել, եթե նա երբևէ վերադառնա Գերմանիա։ Ի վերջո նա նպատակ ուներ հասնել ռեյխսթագի համընդհանուր ընտրական իրավունքին և Գերմանիային ստիպել «կանխարգելիչ» պատերազմ սկսել Ֆրանսիայի, Ավստրիայի, Ռուսաստանի դեմ (այն փաստը, որ Գերմանիան վերջին երկու պետությունների դաշնակիցն էր կարևոր չէր Վալդերզեեի համար)[107]։ Միայն այն փաստն է կանգնեցրել Վալդերզրեեին հեղաշրջման իր ծրագրերը շարունակելուց, որ Ֆրիդրիխը, երբ 1888 թվականին կայսր դարձավ, արդեն մահանում էր քաղցկեղից։

Մեծ ընտանիքի մայր խմբագրել

 
Ապագա Վիլհելմ II-ը զինվորական համազգեստով, 1874
 
Թագադիր արքայադստեր ընտանիքը, 1875

Վիկտորյայի ավագ որդին` Վիլհելմը տարբեր բուժումների միջով է անցել իր ապաճած ձեռքը վերականգնելու համար։ Պարբերաբար կիրառվում էին տարօրինակ մեթոդներ, ինչպես օրինակ, այսպես կոչված «կենդանական բաղնիքները», երբ ձեռքն ընկղմում էին վերջերս սպանված ճագարի փորոտիքի մեջ[108][109]։ Բացի այդ, Վիլհելմը նաև ենթարկվել է էլեկտրաջղաձգային թերապիայի` փորձելով կենդանացնել ձախ ձեռքով դեպի պարանոց գնացող նյարդերը, ինչպես նաև նրան թույլ չէին տալիս գլուխը մի կողմի վրա թեքել[110]։

Վիկտորյայի համար որդու հաշմանդամությունը խայտառակություն էր։ Նրա նամակներն ու օրագրերը ցույց են տալիս նրա վիշտը իր որդու ձեռքի համար և նրա մեղավորության զգացումը, որ երեխան հաշմանդամ է ծնվել։ 1860 թվականին ծնողներին այցի ժամանակ թագադիր արքայադուստրն իր ավագ որդու մասին գրել է.

  Նա իրոք խելացի է իր տարիքի համեմատ... եթե միայն նրա այդ չարաբաստիկ ձեռքը չլիներ, ես այնքան կհպարտանայի նրանով[111]։  

Ըստ Զիգմունդ Ֆրոյդի, չկարողանալով համակերպվել երեխայի հիվանդության հետ, արդյունքում Վիկտորյան հեռանում էր իր առաջնեկից, որը մեծապես ազդել է ապագա Վիլհելմ II-ի վարքագծի վրա։ Սակայն այլ հեղինակներ, օրինակ, պատմաբան Վոլֆգանգ Մոմմզենը, պնդում են, որ թագադիր արքայադուստրը շատ քնքուշ էր իր երեխաների հետ։ Նրա խոսքով, Վիկին ցանկանում էր, որ երեխաները նմանվեին իր սեփական հոր իդեալականացված կերպարին[112] և փորձեին, որքան հնարավոր է, հետևել արքայազն Ալբերտի կրթական պատվիրաններին։

1863 թվականին Վիկտորյան և Ֆրիդրիխը մի տնակ գնեցին Բորնշտեդում, որպեսզի իրենց երեխաները կարողանան մեծանալ այնպիսի միջավայրում, որը նման է Անգլիայի Օսբորն հաուսի միջավայրին։ Սակայն, ժառանգների նկատմամբ Վիկտորյայի ազդեցությունը կարևոր սահմանափակում ուներ. ինչպես բոլոր Հոհենցոլերները, նրա որդիները նույնպես դեռ վաղ տարիքից զինվորական պատրաստություն էին ստացել։ Թագադիր արքայադուստրն անհանգստանում էր, որ նման կրթությունը կարող է խաթարել նրանց արժեքային համակարգը[113]։

Ցանկանալով իրենց երեխաներին լավագույն կրթություն տալ, Վիկտորյան և նրա ամուսինը այս խնդիրը վստահել էին լուսավոր, բայց խիստ կալվինիստ բանասեր Գեորգ Էռնեստ Հինզփեթերին։ Ըստ ընդհանուր կարծիքի, լիբերալ Հինզփեթերը, ըստ էության, համոզված պահպանողական էր, ով Վիլհելմին և Հենրիին խիստ և պուրիտանական դաստիարակություն է տվել` առանց գովասանքի կամ խրախուսման։ Կրթությունն ավարտելու համար արքայազներն ուղարկվեցին Կասսելի դպրոց, չնայած թագավորի և արքունիքի դիմադրությանը։ Վերջապես, Վիլհելմն ընդունվեց Բոննի համալսարան, իսկ նրա կրտսեր եղբայրը, որը չի ցուցաբերել նույն ինտելեկտուալ ընդունակությունները, 16 տարեկանում ուղարկվեց նավատորմ։ Երեխաների կրթությունը թույլ չի տվել, որպեսզի նրանք դառնա բաց և լիբերալ գործիչներ, ինչպիսին կցանկանային տեսնել ծնողները[114][115]։

Այն ժամանակ, երբ երկու ավագ որդիները մոտ էին չափահասության տարիքին, Վիկտորյան և՛ս մեկ հարված ստացավ. 1879 թվականի մարտի 27-ին դիֆտերիայից մահացավ նրա 11-ամյա որդին` Վալդեմարը[116]։ Սիգիզմունդի մահից հետո դեռևս ուշքի չեկած թագադիր արքայադուստրն ուժասպառ էր եղել ևս մեկ երեխայի կորստով, առավել ևս, որ նա մահացել էր նույն հիվանդությունից, ինչից իր քույրը` Հեսսենի Մեծ դքսունի Ալիսան և իր զարմուհին` արքայադուստր Մարիան, ընդամենը մի քանի ամիս առաջ։ Վիկտորյան, սակայն, փորձում էր իր տառապանքները գաղտնի պահել, քանի որ, ամուսնուց բացի, ընտանիքի որևէ այլ անդամ պատրաստ չէր մխիթարել իրեն[117]։

Եթե նրա որդիները լուրջ անհանգստության տեղիք էին տալիս, ապա Վիկտորյայի դստրերը որպես կանոն խնդիրներ չէին առաջացնում։ Միակ բացառություն էր Շառլոտան` արքայադուստրերից ավագը։ Աղջիկը դանդաղ էր աճում և դժվար սովորում, նա դեռ մանկուց կատաղության պարբերաբար կրկնվող նոպաների հակում ուներ։ Մեծանալով, նրա առողջությունը զգայուն էր դարձել և, ի լրումն իր կամակոր անհատականության, նա նաև դյուրագրգիռ էր դարձել։ Այսօր, որոշ պատմաբաններ (օրինակ, Ջոն Չ. Ջ Ռյոհլը,  Մարտին Ուարենը և Դևիդ Հանթը) այն տեսակետն են պաշտպանում, թե Շառլոտը տառապում էր պորֆիրիայով, ինչպես իր մորական նախնին` Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ III-ը։ Սա կարող էր բացատրել ստամոքսաաղիքային տրակտի խանգարումները, միգրենը և նյարդային ճգնաժամերը, որոնք տանջել են արքայադստերը։ Նույն պատմաբանները կարծում են, որ գլխացավերը և մաշկային ցանը, որ Վիկտորյան բուժում էր մորֆինի դոզայով, նույնպես պորֆիրիայի հետևանք էին, թեև ավելի թույլ տեսակի էին, քան Շառլոտայինը[118]։

Ամուսնական նախագծեր. հակադրությունների աղբյուրներ խմբագրել

Երեխաների չափահաս դառնալուն պես, Վիկտորյան սկսեց նրանց համապատասխան փեսացուներ փնտրել։ 1878 թվականին Շառլոտան ամուսնացավ հայրական գծով իր զարմիկի որդու[Ն 9] Սաքսեն Մայնինգենի ժառանգական արքայազն Բերնարդի հետ, ինչը հիացրեց Բեռլինի արքունիքին։ Երեք տարի անց Վիկտորյան սկսեց բանակցություններ վարել, որպեսզի Վիլհելմին ամուսնացնի Շլեզվիգ Հոլշթայնի արքայադուստր Ավգուստայի հետ, վրդովմունք առաջացնելով Գերմանիայի պահպանողական շրջանակներում։ Կանցլեր Բիսմարկը քննադատում էր այդ նախաձեռնութունը, քանի որ արքայադուստրը մի ընտանիքից էր, որը 1864 թվականին գահընկեց էր արվել Պրուսիայի կողմից Շլեզվիգ Հոլշթայնի դքսությունը բռնազավթելուց հետո։ Ինչ վերաբերում է Հոհենցոլերներին, նրանք Ավգուստա Վիկտորյային արժանի չէին համարում գերմանական Կայսրության ժառանգի հետ ամուսնանալու համար, քանի որ նրա ընտանիքն ավելի ցածր դասի էր պատկանում։ Մի քանի ամիս բանակցություններից հետո Վիկտորյան հասավ իր նպատակին, բայց շուտով հիասթափվեց, երբ հասկացավ, որ իր հարսն այն լիբերալ անհատականությունը չէ, ինչպիսին թվում էր[119][120]։

Իր դուստր Վիկտորյայի ամուսնական պլաններն իրականացնելու հարցում Թագադիր արքայադուստրն այնքան էլ հաջողություն չունեցավ։ 1881 թվականին դուստրը սիրահարվել էր Բուլղարիայի արքայազն Ալեքսանդր I -ին և արքայադստեր մայրը փորձում էր նշանադրության թույլտվություն ստանալ կայսրից։ Չնայած սուվերեն լինելուն, բուլղարական արքայազնը մորգանատիկ ամուսնության պտուղ էր, որի հետևանքով նա ստորադաս դիրքում էր Հոհենցոլերների տան առջև։ Բացի այդ, Բուլղարիայի իր իշխանությունում Ալեքսանդրի վարած քաղաքականությունը սաստիկ դուր չէր գալիս Պրուսիայի ավանդական դաշնակից Ռուսաստանին։ Բիսմարկը մտավախություն ուներ, որ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի հակառակորդի հետ գերմանական արքայադստեր ամուսնական կապը հարված կլիներ Երեք միապետերի լիգային, այսինքն` Ավստրո-գերմանա-ռուսական միությանը։ Միևնույն ժամանակ, կանցլերը, ստացել էր այդ միության մասին Վիլհելմ I-ի անհամաձայնությունը, ի մեծ հիասթափություն Վիկտորյայի և Ֆրիդրիխի[121]։

Այս նոր հակամարտությունը հոր և որդու միջև հանգեցրեց նրան, որը պաշտոնական արարողությունների և կարևոր իրադարձությունների ժամանակ կայսրը թագաժառանգին փոխարինեց արքայազն Վիլհելմով։ Իսկ մի քանի այլ դեպքերում Վիլհելմ I-ի թոռն է ներկայացրել Բեռլինի արքունիքը արտերկրում[122]։

Գերմանիայի Կայսրուհի խմբագրել

Վիլհելմ I-ի հոգեվարք և Ֆրիդրիխի հիվանդություն խմբագրել

1887 թվականին 90-ամյա Վիլհելմ I-ի առողջությունը կտրուկ վատացել էր, ինչը վկայում էր, որ գահի իրավահաջորդությունը մոտ էր։ Սակայն թագաժառանգը նույնպես հիվանդ էր և վիճակը գնալով ավելի վատանում էր, բժիշկներն ասել էին, որ նա կոկորդի քաղցկեղ ունի։ Կասկածները հաստատելու նպատակով Ֆրիդրիխը բուժզննման ենթարկվեց բրիտանացի բժիշկ Մորել Մաքենզիի կողմից, որը բիոպսիայից հետո հիվանդության որևէ նշան չհայտնաբերեց[123][124]։

1887 թվականի հունիսին բժիշկների համաձայնությամբ Ֆրիդրիխը կնոջ հետ մեկնեց Մեծ Բրիտանիա` «Վիկտորյա թագուհու ոսկե հոբելյանին» մասնակցելու։ Այս ուղևորության ժամանակ զույգն իր հետ երեք արկղ անձնական փաստաթղթեր տարավ Վինձոր ամրոց։ Դրանք փաստաթղթեր էին, որոնք ամուսինները ցանկանում էին հեռու պահել Բիսմարկի և Հոհենցոլերների աչքերից[125][126]։ Միշտ ձգտելով վնաս պատճառել թագաժառանգին, Կայսերական կանցլերը շարունակ դավեր էր նյութում Վիկտորյայի դեմ։ Թագավորական արքունիքի կառավարիչ Հյուգո ֆոն Ռադոլինսկիի և նկարիչ Գեց դը Սեկենդորֆի օգնությամբ նա փորձեց վերջնական զեկույց պատրաստել ընդդեմ թագադիր արքայադստեր[127][128]։

 
Կայսր Վիլհելմ I-ի հուղարկավորության թափորը

Քանի որ թագաժառանգի առողջությունը չէր բարելավվում, Մաքենզին նրան խորհուրդ տվեց Իտալիա մեկնել` բուժման կուրս անցնելու։ 1887 թվականի սեպտեմբերին Ֆրիդրիխը և Վիկտորյան մեկնեցին Սան-Ռեմո։ Այդ կապակցությամբ Բեռլինում վրդովված էին, քանի որ, չնայած կայսեր առողջության վատթարացումը շարունակվում էր, ամուսինները մայրաքաղաք չէին վերադառնում։ Նոյեմբերի սկզբին, Ֆրիդրիխն ամբողջությամբ զրկվել էր խոսելու ունակությունից և Վիկտորյան գերմանացի բժիշկներին հրավիրեց Սան Ռեմո` հետագա հետազոտությունների համար։ Ի վերջո, նրա մոտ ախտորոշվել էր չարորակ ուռուցք, և միակ հնարավոր բուժումը կերակրափողի (larynx) հեռացումն էր, որից թագաժառանգը հրաժարվեց[129]։ Վիկտորյան աջակցեց ամուսնուն այդ որոշման մեջ, ինչը որդու՝ Վիլհելմի հետ լուրջ վիճաբանության պատճառ հանդիսացավ։ Վիլհելմը նախօրեին ժամանել էր Իտալիա և մորը մեղադրում էր Ֆրիդրիխի հիվանդությամբ ուրախանալու մեջ[130][131]։

Վիլհելմ I-ի տառապանքը մի քանի ամիս շարունակվեց Բեռլինում, և 1888 թվականի մարտի 9-ին Գերմանիայի առաջին Կայսրը վերջապես մահացավ։ Նրա որդին ժառանգեց գահը` որպես Պրուսիայի թագավոր և Գերմանիայի կայսր, անվանակոչվելով Ֆրիդրիխ III։

99 օր կայսրուհի խմբագրել

Կայսր դառնալուց անմիջապես հետո Ֆրիդրիխ III-ն իր կնոջը նշանակեց Սև Արծիվ շքանշանի Տիկին, որը բարձրագույն ասպետական շքանշան է Պրուսիայի թագավորությունում։ Սակայն Բեռլին վերադառնալուց հետո նոր կայսրուհու համար պարզ է դարձել, որ ինքը և իր ամուսինը իրականում ընդամենը «ստվերներ են, որոնք պատրաստվում են փոխարինել Վիլհելմին»[132]։

Լուրջ հիվանդ լինելով Ֆրիդրիխ III-ը սահմանափակել էր իր քաղաքական գործողությունները որոշ խորհրդանշական միջոցառումներով, ինչպիսիք են` բոլոր քաղաքական բանտարկյալների համաներման հայտարարումը և ներքին գործերի նախարար` հետադիմական հայացքների տեր Փութկամերի հրաժարականը։ Նա նաև Սև Արծիվ շքանշանով պարգևատրել էր տարբեր մարդկանց, ովքեր սատարել և խորհուրդներ էին տվել իրեն, երբ ինքը դեռ թագաժառանգ էր, ինչպես օրինակ, արդարադատության նախարար Ֆրիդբերգին և Ֆրանկֆուրտի խորհրդարանի նախագահ Սիմսոնին[133]։

Վիկտորյան փորձեց օգտվել կայսրուհու իր նոր կարգավիճակից, որպեսզի նպաստի Բուլղարիայի արքայազն Ալեքսանդր I-ի հետ իր դստեր Վիկտորյայի ամուսնությանը (որը 1886 թվականից դադարեցրել էր)։ Սակայն, հաշվի առնելով այդ ծրագրի հետ կապված դժվարությունները, նա դստերը խորհուրդ տվեց հրաժարվել այդ ամուսնությունից[134]։

Ֆրիդրիխ III-ի մահ և հետևանքներ խմբագրել

1888 թվականի հունիսի 15-ին, ժամը 11:00-ին մահացավ Ֆրիդրիխ III-ը։ Կայսեր մահը հայտարարելուց անմիջապես հետո նրա որդին ու իրավահաջորդը ՝ Վիլհելմ II-ը կարգադրեց կայսերական նստավայրը շրջափակել զինվորներով։ Ֆրիդրիխի և Վիկտորյայի արքայական սենյակները մանրակրկիտ խուզարկվեցին` նրանց վարկաբեկող փաստաթղթեր գտնելու նպատակով։ Սակայն որոնումներն ապարդյուն էին, քանի որ ամուսնական զույգի ամբողջ նամակագրությունը նախորդ տարի տեղափոխվել էր Վինձորի ամրոց։ Մի քանի տարի անց Վիլհելմ II-ը հայտարարել է, որ սույն միջոցառման նպատակը եղել է պետական փաստաթղթեր գտնելը։ Սակայն այժմ շատ պատմաբաններ (ինչպես Հաննա Պակուլան և Ֆրանց Հերեն) ենթադրում են, որ նոր Կայսրը ցանկանում էր գտնել փաստաթղթեր, որոնք կարող էին վտանգել ի՛ր հեղինակությանը[135][136]։

Ֆրիդրիխ III-ի հուղարկավորությունը տեղի ունեցավ Պոտսդամում, առանց մեծ շուքի։ Վիկտորյան, այժմ արդեն այրիացած կայսրուհին, ներկա չէր Սան Սուսիի Ֆրիդենսկիրխե եկեղեցում, բայց մասնակցեց Բորնսթեդի թագավորական կալվածքում մատուցված ամուսնու պատարագին։ Ամուսնու մահից հետո Վիկտորյան արդեն հայտնի էր պարզապես որպես Կայսերական Նորին Մեծություն Կայսրուհի Ֆրիդրիխ[137][138]։

Հետագա շաբաթների ընթացքում Վիլհելմ II-ն իսկական զտում իրականացրեց Ֆրիդրիխ III-ի և Վիկտորյայի մտերիմ բոլոր հիմնարկների և մարդկանց շրջանում։ Խուզարկություն եղավ իրավաբան Ֆրանց ֆոն Ռոջենբախի տանը, ոստիկանության կողմից հարցաքննվեց Վիկտորյայի նախկին անձնական քարտուղարի` Էռնստ ֆոն Ստոկմարի այրին, պետական դավաճանության մեջ մեղադրվեց Գեֆչկենը` Ֆրիդրիխ III-ի երկար տարիների խորհրդականը` հանգուցյալ կայսեր օրագրից հատվածներ հրապարակելու համար։ Վերջապես, արդարադատության նախարարի պաշտոնից ազատվեց Հենրիխ ֆոն Ֆրիդբերգը[139][140]։

Այրիացած Կայսրուհի խմբագրել

Նոր տան փնտրում խմբագրել

 
Ֆրիդիրխշոֆ, այրիացած կայսրուհի Վիկտորյայի նստավայր

Այրիանալուց հետո Վիկին ստիպված էր հեռանալ Պոտսդամի Նոր պալատից, քանի որ նոր Կայսր Վիլհելմ II-ն այն ուզում էր իր բնակության նստավայրը դարձնել։ Չկարողանալով Սան Սուսիում բնակվել, Վիկտորյան անշարժ գույք գնեց Նասսաուի հին դքսության Կրոնբերգ իմ Թաունուսում (Kronberg im Taunus)։ Վիկին այնտեղ ամրոց կառուցեց, որն ի պատիվ իր ամուսնու կոչեց Ֆրիդրիխշոֆ։ Հարուստ դքսուհի Գալիերայի մահից հետո մի քանի միլիոն մարկ ժառանգություն ստանալով, այրիացած կայսրուհին կարողացավ շինարարությունը ֆինանսավորել և ընդլայնել իր նստավայրը[141]։ 1894 թվականին, աշխատանքների ավարտից հետո նա տարվա մեծ մասն անցկացնում էր այդ սեփականությունում կրտսեր դստրերի հետ միասին և այնտեղից հեռանում էր միայն, երբ արտասահման էր մեկնում։ Հակառակ կայսր-որդու ցանկության, որը նախընտրում էր, որ մայրն ընդմիշտ լքի Գերմանիան, Վիկտորյան ձևավորեց իր սեփական արքունիքը և սերտ հարաբերություններ պահպանեց ազատական շրջանակների հետ[142]։

Ավելի ու ավելի միայնակ կայսրուհի խմբագրել

1889 թվականի հոկտեմբերին արքայադուստր Սոֆիան` Վիկտորյայի նախավերջին աղջիկն ամուսնացավ Հունաստանի ապագա թագավոր Կոնստանտինոս I-ի հետ, թողնելով մայրական բնակավայրը։ Հաջորդ տարի արքայադուստր Վիկտորյան` Բուլղարիայի տիրակալի հետ ամուսնանալու իր հուսերիը չիրականացնելուց հետո, ի վերջո, ամուսնացավ Շաումբուրգ Լիպպեի արքայազն Ադոլֆի` Լիպպեի իշխանության ապագա ռեգենտի հետ։ Ի վերջո, 1893 թվականին Արքայադուստր Մարգարիտան ամուսնացավ արքայազն Ֆրիդրիխ Կառլոս Հեսսենացու հետ, ով 1918 թվականին ընտրվեց Ֆինլանդիայի կարճատև թագավորության գահակալ։ Թեև այդ ամուսնություններից գոհ էր այրիացած կայսրուհին, սակայն դստրերի հեռանալուց հետ իրեն ավելի ու ավելի մեկուսացված էր զգում։

Իրականում Վիկտորյան Վիլհելմ II-ի կողմից լիովին մեկուսացվել էր հասարակական կյանքից։ 1890 թվականին, սկեսրոջ` այրիացած կայսրուհի Ավգուստայի մահից հետո Վիկտորյան հույս ուներ, որ կշարունակի Գերմանական Կարմիր Խաչի և «Հայրենասեր կանանց ասոցիացիայի» (Vaterländischer Frauenverein) սկեսրոջ կատարած հովանավորի գործունեությունը։ Սակայն այդ կազմակերպությունների նախագահ դարձավ նրա հարսը` կայսրուհի Ավգուստա Վիկտորյան, որը մեծ դառնություն պատճառեց Վիկտորյային[143]։

Այրիացած կայսրուհին առանց վարանելու խստորեն քննադատեց իր որդու քաղաքականությունը և պահվածքը։ Երբ Կայսրը Մյունխեն քաղաքի հյուրատետրում (Guestbook) գրել էր «Suprema lex regis voluntas» բառերը (Թագավորի կամքը բարձրագույն օրենք է), Վիկին վրդովված գրել է իր մորը.

  Ցարը, անսխալական Պապը, Բուրբոնը կամ մեր խեղճ Կառլոս I-ը կարող էին այդ արտահայտությունը արտաբերել, բայց 19-րդ դարի միապետը ... Աստված Իմ, ես կարծում եմ (...) Ֆրիցի որդին և իմ սիրելի հոր թոռը այդպիսի ուղղություն է վերցրել, ինչպես նաև ճիշտ չի հասկացել սկզբունքները, որոնցով դեռևս հնարավոր է ղեկավարել[144]։  

Վերջին տարիներ խմբագրել

 
Այրիացած կայսրուհի Վիկտորյա, դիմանկար Նորբերտ Շրյոդլ, 1900

Վիքին իր կյանքի վերջին տարիների մի մասը նվիրել է գեղանկարչությանը և Կրոնբերգ գաղութի նկարիչներին այցելելուն, որտեղ նա պարբերաբար հանդիպում էր նկարիչ Նորբերտ Շրյոդլի հետ։ Կյանքի վերջին օրերին նա առավոտյան քայլում էր և երկար ժամերով նամակներ էր գրում կամ իր ամրոցի գրադարանում ընթերցանությամբ էր զբաղվում[145]։

1898 թվականի վերջում բժիշկները այրիացած կայսրուհու մոտ վիրահատության ոչ ենթակա կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշեցին, ստիպելով նրան երկար ժամանակ անկողնում գամված մնալ։ 1900 թվականի աշնանը քաղցկեղը տարածվեց ողնաշարի վրա։ Եվ քանի որ Վիկտորյան անհանգստանում էր, որ իր անձնական նամակները կհայտնվեն կայսեր ձեռքում (որտեղ նա մանրամասն նկարագրել է որդու իշխանության ներքո ամբողջ Գերմանիայի ապագայի վերաբերյալ իր մտահոգությունը), նրա խնդրանքով վիրահատության ընթացքում նամակները հետ են ուղարկվել Մեծ Բրիտանիա` նրա սանիկ Ֆրեդերիկ Պոնսոնբիի «թիկնոց և դաշույնի» ներքո (Cloak and dagger), ով իր եղբոր` Էդուարդ VII թագավորի անձնական քարտուղարն էր. Էդուարդը վերջին անգամ այցելել էր իր մահացու հիվանդ քրոջը Կրոնբերգում, 1901 թվականի փետրվարի 23-ին։ Այդ նամակներն ավելի ուշ խմբագրվել են Պոնսոնբիի կողմից և հրապարակվել են նրա մեկնաբանությունների համատեքստում։ Գրքի ձևով լույս են տեսել 1928 թվականին[Ն 10]։

Այրիացած կայսրուհին մահացել է Ֆրիդրիխշոֆում, 1901 թվականի օգոստոսի 5-ին, իր մոր մահից յոթ ամիս չանցած[146]։ Նա թաղվել է 1901 թվականի օգոստոսի 13-ին իր ամուսնու կողքին, Պոտսդամի Ֆրիդենսկիրխե թագավորական դամբարանում։ Գերեզմանի վերևում պատկերված է նրա մարմարյա պառկած պատկերը։ Վիկտորյայի երկու որդիները` Սիզիգմունդը և Վալդեմարը, ովքեր մահացել են մանուկ հասակում, հուղարկավորել են նույն դամբարանում։

Ի հիշատակ խմբագրել

 
Նախկին կայսրուհի Վիկտորյայի հուշարձան, Ջոզեֆ Ուփհուես, 1902, Բադ Հոմբուրգ, Սպա այգիներ

Աշխարհագրություն խմբագրել

Հուշարձան խմբագրել

Շոգեքարշ խմբագրել

Այգեգործություն խմբագրել

  • Կայսրուհի Ֆրեդերիկ բեգոնիայի նմանակի տարատեսակ,  կրկնակի հարթ թերթիկներով և վարդերով, որոնք դասավոված են մեկ կենտրոնի շուրջ[151]
  • Կրոնպրինցեսա Վիկտորյա,  Բուրբոն տեսակի վարդ, որը ստեղծվել է 1888 վարդ արտադրող Vollert ընկերության կողմից[152]
  • Կայսրուհի Ֆրիդրիխ վարդի տարատեսակ, որը ստեղծվել է 1889 թվականին Drögeüller -ը[153]

Կինո և հեռուստատեսություն խմբագրել

Գրականություն խմբագրել

  • 2014 թվականի հուլիսին առաջին վեպը «Վիկտորյա, թագավորական արքայադուստր» հրապարակվել է Գերմանիայում,  Ihr Name ist Victoria, հեղինակ` Բորիս Անդերսոն

Տիտղոսներ, պատիվներ, պարգևներ ու զինանշաններ խմբագրել

Տիտղոսներ և պատիվներ խմբագրել

  • 1840 թվականի նոյեմբերի 21 - 1841 թվականի նոյեմբերի 10՝ Նորին Թագավորական Մեծություն Արքայադուստր Վիկտորյա
  • 1841 թվականի նոյեմբերի 10 - 1858 թվականի հունվարի 25՝ Նորին Թագավորական Մեծություն Թագավորական արքայադուստր
  • 1858 թվականի հունվարի 25 - 1861 թվականի հունվարի 2՝ Նորին Թագավորական Մեծություն Արքայադուստր Ֆրիդրիխ Վիլհելմ Պրուսիացի
  • 1861 թվականի հունվարի 2 - 1871 թվականի հունվարի 18՝ Նորին Թագավորական Մեծություն թագադիր արքայադուստր Պրուսիացի
  • 1871 թվականի հունվարի 18 - 1888 թվականի մարտի 9՝ Նորին Կայսերական և Արքայական Մեծություն Գերմանիայի Թագադիր Արքայադուստր, Պրուսիայի Ժառանգորդ Արքայադուստր
  • 1888 թվականի մարտի 9 - 1888 թվականի հունիսի 15՝ Նորին Կայսերական և Արքայական Մեծություն Գերմանիայի Կայսրուհին, Պրուսիայի Թագուհի
  • 1888 թվականի հունիսի 15 - 1901 թվականի օգոստոսի 5՝ Նորին Կայսերական Մեծություն Կայսրուհի Ֆրիդրիխ

Պարգևներ խմբագրել

Զինանշան խմբագրել

Թագավորական արքայադուստր կոչումը ստանալուն պես Վիկտորյան իրավունք է ստացել օգտագործել սեփական թագավորական զինանշանը, որը կազմված էր ընտանեկան զինանշանի Սաքսոնիայի վահանից, որը տարբերվում է ընդամենը արծաթագույն լեյբլի երեք միավորով` արտաքին երկու կարմիր խաչեր, կենտրոնում` կարմիր վարդ[157]։

 
Վիկտորյա զինանշանը որպես Միացյալ Թագավորության Թագավորական Արքայադուստր
 
Կայսրուհի Վիկտորյայի փոքր զինանշանը
 
Թագավորական Մոնոգրամ որպես Բրիտանիայի Թագավորական Արքայադուստր
 
Կայսերական միացագիր որպես Գերմանիայի կայսրուհի

Զավակներ խմբագրել

Վիկտորյան և Ֆրիդրիխն ունեցել են ութ երեխա.

Ծագումնաբանություն խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Երբ նա ծնվել է բժիշկը տխուր բացականչել է. «Օ՛հ, Տիկին, աղջիկ է», իսկ Վիկտորյան պատասխանել է. «Ոչինչ, հաջորդը կլինի արքայազն»[10]
  2. 1841 թվականի հունվարի 19-ին Թագուհի Վիկտորյան ստեղծել է Թագավորական արքայադուստր տիտղոս, որը պատվավոր կոչում էր և երբեմն շնորհվել է տիրակալի ավագ դստերը
  3. Իր ծնողներ Թագուհի Վիկտորյայի և Արքայազն Ալբերտի հարսանիքի առաջին տարելիցի օրը։
  4. Թագուհին իր խորթ քրոջը` Արքայադուստր Ֆեոդորա Լեյնինգենին, գրած նամակում Պրուսիայի արքունիքը որակում է որպես նախանձի, խանդի, ինտրիգների և մանրախնդության բուծման կենտրոն[36]։
  5. Թագավոր Մաքսիմիլիան I Ջոզեֆ Բավարացիի դուստր և թագավոր Լյուդվիգ I Բավարացիի քույր, թագուհիներ Մարիա և Ամալիա և էրցդքսուհի Սոֆիա Ավստրիացի
  6. Այս ճգնաժամի մանրամասները տես` Kollander 1995, pp. 25-45.
  7. 1848-1850 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Դանիան և մի քանի Գերմանական պետություններ, այդ թվում և Պրուսիան, պատերազմում էին Շլեզվիգ Հոլշթայնի դքսությանը տիրանալու համար։ Միջազգային կոնվենցիան, վերջապես, ճանաչել է դքսությունը Դանիային միացնելը, սակայն գերմանական պետությունները շարունակում էին պնդել, որ այդ երկու մարզերը պետք է ընդգրկվեն Գերմանական Համադաշության մեջ։
  8. Վիկիի և Ֆրիդրիխի քաղաքական անհամաձայնությունների մասին տես` Kollander 1995, pp. 16-17 and 79-88.
  9. Նա միակ կենդանի մնացած որդին էր Արքայադուստր Շառլոտա Պրուսիացու, որը դուստրն էր Արքայազն Ալբերտի, որն էլ իր հերթին Ֆրիդրիխ Վիլհելմ IV և Վիլհելմ I թագավորների կրտսեր եղբայրն էր։
  10. Թիկնոցի և դաշույնի գործողությունը, որպես սանիկ Պոնսոնբիի դիրքորոշումը և նրա ենթատեքստով նամակները հրապարակելու որոշումը նկարագրված է «Կայսրուհի Ֆրիդրիխի նամակները» (Letters of the Empress Frederick) ix–xix էջերում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kindred Britain
  6. «Victoria, Princess Royal». englishmonarchs.co.uk.
  7. «Victoria, Princess Royal, German Empress, Queen of Prussia». unofficialroyalty.com.
  8. «Full text of "Letters Of The Empress Frederick"». archive.org.
  9. Queen Victoria's Journals [retrieved 26 June 2016].
  10. Dobson (ed.) 1998, էջ 405.
  11. Dobson (ed.) 1998, p. 400.
  12. Dobson (ed.) 1998, p. 406.
  13. «Barnard & Co. - The Lily font». The Lily font. Royal Collection. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  14. «Yvonne's Royalty Home Page: Royal Christenings». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  15. Pakula 1999, pp. 11-13
  16. Pakula 1999, p. 21.
  17. Pakula 1999, էջեր 16-21.
  18. Sinclair 1987, էջ 26.
  19. Herre 2006, p. 25.
  20. Pakula 1999, pp. 20-22.
  21. Herre 2006, p. 25 ff.
  22. Buruma, Ian Anglomania A European Love Affair, New York: Vintage Books, 1998, էջեր 205-206
  23. Pakula 1999, p. 30.
  24. Sinclair 1987, pp. 35-36
  25. Herre 2006, pp. 32-33.
  26. Pakula 1999, p. 31.
  27. Kollander 1995, p. 5.
  28. Pakula 1999, p. 43.
  29. Pakula 1999, p. 50.
  30. Tetzeli von Rosador and Mersmann (ed.) 2001, pp. 103–106
  31. Pakula 1999, p. 52.
  32. Herre 2006, p. 41.
  33. Pakula 1999, pp. 26-27
  34. Kollander 1995, p. 6.
  35. Kollander 1995, pp. 7-8.
  36. Pakula 1999, p. 90.
  37. Herre 2006, p. 42.
  38. Pakula 1999, pp. 58–61.
  39. Pakula 1999, p. 61.
  40. Pakula 1999, p. 96.
  41. Kollander 1995, p. 9.
  42. Sinclair 1987, pp. 51-58.
  43. Pakula 1999, p. 96 ff.
  44. Pakula 1999, pp. 113-114.
  45. Pakula 1999, pp. 133-134.
  46. Wimmer, Clemens Alexander "Victoria, the Empress Gardener, or the Anglo-Prussian Garden War, 1858-88" from Garden History, Volume 26, Issue # 2, Winter 1998 page 192.
  47. Pakula 1999, p. 99 and 130.
  48. Herre 2006, p. 54 and 61-62.
  49. Pakula 1999, pp. 115-118.
  50. Röhl 1988, p. 33.
  51. Clay 2008, pp. 19-20 and 26.
  52. Wilhelm Ober: Obstetrical Events That Shaped Western European History, The Yale Journal of Biology and Medicine, n° 65, 1992, pp. 208–209.
  53. Pakula 1999, p. 132.
  54. Pakula 1999, p. 149.
  55. Pakula 1999, p. 148.
  56. Pakula 1999, p. 147.
  57. Herre 2006, pp. 74-75.
  58. Philippe Alexandre, Béatrix de l' Auloit: La Dernière Reine, Robert Laffont, 2000, pp. 236-239.
  59. Herre 2006, p. 83.
  60. Herre 2006, p. 92.
  61. Pakula 1999, pp. 168-169
  62. Sinclair 1987, pp. 107-108.
  63. Pakula 1999, p. 169.
  64. Kollander 1995, p. 35.
  65. Sinclair 1987, p. 110.
  66. Pakula 1999, p. 181.
  67. Sinclair 1987, p. 97 and 101.
  68. Engelberg 1985, p. 532.
  69. Sinclair 1987, pp. 120–127
  70. Pakula 1999, pp. 188–191.
  71. Kollander 1995, pp. 38–42.
  72. Kollander 1995, p. 42.
  73. Pakula 1999, p. 191.
  74. Herre 2006, p. 106-107.
  75. Engelberg 1985, pp. 553-554
  76. Dobson (ed.) 1998, p. 431.
  77. Sinclair 1987, pp. 139-140.
  78. Pakula 1999, p. 219.
  79. Sinclair 1987, p. 138.
  80. Pakula 1999, p. 218.
  81. Bérenger, pp. 624-627.
  82. Bérenger, pp. 628-639.
  83. Engelberg 1985, pp. 623-636
  84. Herre 2006, p. 153.
  85. Pakula 1999, p. 260.
  86. Herre 2006, p. 154.
  87. Pakula 1999, pp. 248–251
  88. Pakula 1999, p. 274.
  89. Pakula 1999, pp. 220–221.
  90. Pakula 1999, p. 271.
  91. Herre 2006, pp. 173-174.
  92. Die Reichsgründung 1871 in: virtual museum LeMo (Deutsches Historisches Museum).
  93. Michael Howard: The Franco-Prussian War - The German Invasion of France, 1870-1871, London, Routledge 2001, pp. 432-456.
  94. Herre 2006, p. 202.
  95. Pakula 1999, p. 98.
  96. Herre 2006, p. 128.
  97. Hagenhoff, M. Pelagia (1946) The Educational Philosophy of Friedrich Wilhelm Foerster, p.3, Washington, DC: The Catholic University of America Press, ISBN 978-1-25829-008-5.
  98. Siegfried von Kardorff: Wilhelm von Kardorff - Ein nationaler Parlamentarier im Zeitalter Bismarcks und Wilhelms II, Berlin, Mittler & Sohn, 1936, p. 112.
  99. Pakula 1999, p. 345.
  100. Herre 2006, p. 204.
  101. Herre 2006, pp. 192-193.
  102. Pakula 1999, p. 428.
  103. Pakula 1999, p. 429.
  104. Röhl, John The Kaiser and His Court, Cambridge; Cambrige University Press, 1994 page 198.
  105. Röhl, John The Kaiser and His Court, Cambridge; Cambrige University Press, 1994 page 199.
  106. Herre 2006, p. 211.
  107. Röhl, John The Kaiser and His Court, Cambridge: Cambridge University Press, 1994 page 201.
  108. Pakula 1999, p. 123.
  109. Herre 2006, p. 65.
  110. Röhl 1988, p. 34
  111. Feuerstein-Praßer 2005, p. 138.
  112. Mommsen 2005, p. 14.
  113. Herre 2006, pp. 157-158.
  114. Pakula 1999, p. 391.
  115. Mommsen 2005, pp. 353–361.
  116. Pakula 1999, pp. 406–407
  117. Sinclair 1987, pp. 264-265
  118. John C. G. Röhl, Martin Warren and David Hunt: Purple Secret, London, Bantam Press 1999.
  119. Pakula 1999, pp. 399-400
  120. Herre 2006, p. 233.
  121. Pakula 1999, pp. 443–451.
  122. Clay 2008, pp. 142-146.
  123. Herre 2006, p. 243.
  124. Sinclair 1987, p. 285.
  125. Herre 2006, p. 245.
  126. Pakula 1999, p. 481.
  127. Pakula 1999, p. 489.
  128. Herre 2006, p. 239.
  129. Herre 2006, p. 251.
  130. Pakula 1999, p. 494.
  131. Marc Blancpain: Guillaume II (1859-1941), Perrin, 1999, p. 21.
  132. Sinclair 1987, p. 307.
  133. Pakula 1999, pp. 514-515.
  134. Pakula 1999, pp. 520–537.
  135. Pakula 1999, p. 542.
  136. Herre 2006, p. 280.
  137. The Marquess of Salisbury, Prime Minister and Lord Privy Seal (8 August 1901). «Death of Her Imperial Majesty». Parliamentary Debates (Hansard). United Kingdom: House of Lords. Արխիվացված է օրիգինալից 11 March 2017-ին. Վերցված է 11 March 2017-ին. {{cite book}}: Cite has empty unknown parameters: |deadurl=, |separator=, |layurl=, and |laysource= (օգնություն)CS1 սպաս․ postscript (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  138. «Her Imperial Majesty, The Empress Frederick, soon after Kaiser Frederick's death». 1888 letters. barnardf.demon.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  139. Herre 2006, p. 287.
  140. Sinclair 1987, pp. 330-331.
  141. Röhl 1988, p. 83.
  142. Pakula 1999, p. 569.
  143. Herre 2006, p. 302.
  144. Herre 2006, pp. 306-308.
  145. Herre 2006, p. 296.
  146. Clay 2008, p. 282 and 292-293.
  147. Description in the Canadian Mountain Encyclopedia of Bivouac.com.
  148. Article on place names in the region of Jervis Inlet (archive) on the official website of the Geographical Names of Canada
  149. Site of the school [retrieved 29 June 2016].
  150. «Informamation from the British Railway Steam Locomotive». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  151. Charles-Antoine Lemaire: L'Illustration horticole - journal spécial des serres et des jardins, vol. 41, Imprimerie et lithographie de F. et E. Gyselnyck, 1894, p. 194. online
  152. Kronprincessin Victoria von Preussen in: www.welt-der-rosen.de [retrieved 29 June 2016].
  153. Kaiserin Friedrich in: www.ph-rose-gardens.com Արխիվացված 2001-02-27 Wayback Machine [retrieved 29 June 2016].
  154. Felicity Kendal profile, imdb.com; accessed 9 April 2016.
  155. "Kaiserin Friedrich" (character) Արխիվացված 2016-05-29 Wayback Machine, imdb.com; accessed 9 April 2016.
  156. Addison, Henry Robert (1897). Who's who. London: Adam & Charles Black. էջ 96.
  157. Heraldica – British Royalty Cadency.

Մատենագրություն խմբագրել

  • Thomas Weiberg: … wie immer Deine Dona. Verlobung und Hochzeit des letzten deutschen Kaiserpaares. Isensee-Verlag, Oldenburg 2007, ISBN 978-3-89995-406-7.
  • Sir Frederick Ponsonby (Ed.), Briefe der Kaiserin Friedrich. Eingeleitet von Wilhelm II., Verlag für Kulturpolitik, Berlin 1929 [Letters of Empress Friedrich. Introduction by Wilhelm II.]. New Edition H. Knaur Verlag, München, ISBN 5-19-977337-2.
  • Karin Feuerstein-Praßer: Die deutschen Kaiserinnen. 1871–1918. Piper Verlag, München 2005. ISBN 3-492-23641-3.
  • Franz Herre: Kaiserin Friedrich – Victoria, eine Engländerin in Deutschland. Hohenheim Verlag, Stuttgart 2006. ISBN 3-89850-142-6
  • Patricia Kollander: Frederick III – Germany’s Liberal Emperor. Greenwood Press, Westport 1995. ISBN 0-313-29483-6.
  • Pakula, Hannah (1995). An Uncommon Woman: The Empress Frederick, Daughter of Queen Victoria, Wife of the Crown Prince of Prussia, Mother of Kaiser Wilhelm. New York: Simon and Schuster. , ISBN 0-684-84216-5։.
  • Wilfried Rogasch (Hrsg.): Victoria & Albert, Vicky & The Kaiser: ein Kapitel deutsch-englischer Familiengeschichte [Cat. of the Exhibition in the Deutsches Historisches Museum Berlin] Hatje Verlag, Ostfildern-Ruit 1997. ISBN 3-86102-091-2.
  • Andrew Sinclair: Victoria – Kaiserin für 99 Tage. Gustav Lübbe Verlag, Bergisch Gladbach 1987, ISBN 3-404-61086-5.
  • Van Der Kiste, John (2001). Dearest Vicky, Darling Fritz: Queen Victoria's Eldest Daughter and the German Emperor. Sutton Publishing. , ISBN 0-750-93052-7։
  • Kurt Tetzeli von Rosador and Arndt Mersmann (ed.): Queen Victoria - Ein biographisches Lesebuch aus ihren Briefen und Tagebüchern, Munich, Deutscher Taschenbuchverlag, 2001. ISBN 3-423-12846-1
  • Christopher Dobson (ed.): Chronicle of England, Chronique ed. (French translation), 1998. ISBN 2905969709
  • John C. G. Röhl: Kaiser, Hof und Staat - Wilhelm II. und die deutsche Politik, Munich, 1988
  • Catherine Clay: Le roi, l'empereur et le tsar - Les trois cousins qui ont entraîné le monde dans la guerre, Librairie Académique Perrin (French translation), 2008 ISBN 2-262-02855-9.
  • Ernst Engelberg: Bismarck - Urpreuße und Reichsgründer, Berlin, Siedler ed, 1985 ISBN 3-88680-121-7.
  • Jean Bérenger: Histoire de l'Empire des Habsbourg 1273-1918, Fayard 1990 ISBN 2-213-02297-6
  • Wolfgang Mommsen: War der Kaiser an allem schuld - Wilhelm II. und die preußisch-deutschen Machteliten, Berlin, Ullstein ed, 2005 ISBN 3-548-36765-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Գոթացի (Գերմանիայի կայսրուհի)» հոդվածին։