Վիտորյա Դոն Ջասթիս[1][2] (անգլ.՝ Victoria Dawn Justice, փետրվարի 19, 1993(1993-02-19)[3], Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել։

Վիկտորյա Ջասթիս
Հասակը166 սմ
Ծնվել էփետրվարի 19, 1993 (31 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ, Հոլլիվուդ, Ֆլորիդա
ԿրթությունCleveland High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի, երգչուհի, մոդել
Ակտիվ շրջան2003-մինչ օրս
Ժանրերփոփ, թին փոփ, դենս փոփ և էլեկտրոփոփ
ԸնտրանիՎիքտարիուս
Ծնողներմայր՝ Serene Justice-Reed?
IMDbID 1842439
ԿինոՊոիսկID 725814
victoriajustice.net

Կենսագրություն խմբագրել

Վիկտորյան ծնվել է 1993 թվականի փետրվարի 19-ին ԱՄՆՖլորիդա նահանգում։ Ծնողները՝ Սիրենա և Զակ Ջասթիս։ Վիկտորիան ունի իռլանդական, ֆրանսիական, գերմանական և անգլիական արմատներ հոր կողմից, իսկ մոր կողմից՝ Պուերտո Ռիկոյան։

Ութ տարեկանում որոշել է դերասանուհի դառնալ։ Կարիերան սկսել է մոդելի աշխատանքով։ Նկարահանվել է մի քանի գովազդային հոլովակներում։

Վիկտորյան ունի քույր՝ Մեդիասոն։

Վիկտորյան և իր ընտանիքը 2003 թվականին տեղափոխվել են Կալիֆոռնիա։

2005 թվականին Լոս Անջելեսում ընդունվել է երաժշտական դպրոց։

Կարիերա խմբագրել

Վիկտորյան իր կարիերան սկսել է 10 տարեկանից հեռուստատեսությունում, նկարահանվել է «Գլամոր աղջիկներ»[4][5], «Ամեն ինչ տիպ-տոպ է, կամ Զակի և Կոդիի կյանքը»[4][6], «Սեր ամուրու մոտ»[4], «ԱյԿառլի»[7], «Զոի 101»[8] սերիալների մի քանի էպիզոդներում։

Նրա դեբյուտը դրաձավ Nickelodeon[9] ալիքի «Վիկտորիան` հաղթող» սերիալը, որտեղ նա խաղում էր գլխավոր դերը։

Վիկտորյան նաև նկարահանվել է մի քանի գեղարվեստական ֆիլմերում՝ «անհայտ», «Վերջին կանխատեսումը», «Տղան, ով պատմեց մարդագայլի մասին», «Թզուկ», ինչպես նաև ունեցել է երկրորդական դեր «Առաջին անգամ»[10][11] ֆիլմում։

2015 թվականի հունվարին MTV[12] հեռուսաալիքով կայացավ «Տեսքով հաճելի» դրամայի պրեմիերան, որտեղ Վիկտորյան մարմանվորում է գլխավոր հերոսուհուն։

Բացի դերասանակն կարիերայից Վիկտորյան զբաղվում է նաև երաժշտությամբ։ Նա կատարել է «Ֆեերիա» ֆիլմի մի քանի սաուդթրեքներ, որտեղ նա նաև նկարահանվել է։ Գրել է բազմաթիվ երգեր «Վիկտորյան` հաղթող» սերիալի համար։

Վիկտորյայի հայտնի ալբոմը ունի «Bus» անվանումը, անյտեղ են հայտնի սինգլներ «Gold», «Shake», «Caught Up In You» և այլն։

Անձնական կյանք խմբագրել

Վիկտորյան հանդիպել է Ջոշ Հաչրեսորի հետ[13]։

2009-2013 թվականներին հանդիպել է Ռայան Ռոթթմանի հետ։

2014 թվականից հանդիպում է դերասան Պիրսոն Ֆոդեյի հետ, ում հանդիպել է "Naomi and Ely's No Kiss List" ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 «Գլամոր աղջիկներ» Gilmore Girls Ջիլլ
2005 «Մերի» Mary Ստելլա
2005 «Ամեն ինչ տիպ-տոպ է, կամ Զակի և Կոդիի կյանքը» The Suite Life of Zack & Cody Ռեբբեկա
2005 «Խենթ ընտանիք» When Do We Eat? Նիքքի
2005 «Արծաթե զանգակներ» Silver Bells Ռոզա
2006 «Վերջին կանխատեսումը» The Garden Հոլլի
2006 «Սեր ամուրու մոտ» Everwood Տալիա Թոնփսոն
2006 «անհայտ» Unknown աղջիկ
2005-2008 «Զոի 101» Zoey 101 Լոլա Մարթինես
2009 «Բռնող» Spectacular! Թամմի
2009 «Թրու Ջեքսոն» True Jackson Վիվիան
2010 «Հրեշների որսորդներ» The Troop Էրիս Ֆեյրի
2010 «Տղան, ով պատմեց մարդագայլի մասին» The Boy Who Cried Werewolf Ջորդան Սանդս
2009-2011 «ԱյԿառլի» iCarly Շելբի Մարքս/Վիկտորիա Վեգա
2012 «Առաջին անգամ» The First Time Ջեյն Հարմոն
2012 «Թզուկ» Fun Size Ռեն
2010-2013 «Վիկտորիան` հաղթող» Victorious Վիկտորիա Վեգա
2010-2013 «Մադագասկարի պիգվինները» Penguins of Madagascar Սթեյսի
2014 «Նրանք, ում չի կարելի համբուրել» Naomi and Ely's No Kiss List Նաոմի
2014 «Հաղթելու արվեստ» Youth of the Nations Ալիս
2015 «Ծայրամասը» The Outskirts Ջոդի
2015 «Տեսքով հաճելի» Eye Candy Լինդի Սենփսոն
2016 Cooper Barrett's Guide to Surviving Life Ռամոնա Միլլեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Victoria Justice». IMDb. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  2. «Виктория Джастис». www.kinopoisk.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  3. Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 {{citation}}: Empty citation (օգնություն)
  5. Ausiello, Michael. «Gilmore Girls Revival Cast». TVLine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  6. TV.com. «The Suite Life of Zack & Cody». TV.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  7. «iCarly Episodes, Games & Pictures | Nickelodeon». www.nick.com. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  8. «Zoey 101 with Jamie Lynn Spears - Full Episodes | Official Site | Nick». www.nick.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  9. «Nickelodeon Россия | игры для детей, видео со звёздами, детские шоу и сериалы на Nickelodeon». Nickelodeon Россия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  10. «The First Time | Sony Pictures». www.sonypictures.com. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  11. «Victoria Justice Takes The First Time - ComingSoon.net». ComingSoon.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  12. «MTV TV Channel Guide». www.mtv.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  13. «Victoria Justice Talks Really Sweet Boyfriend Pierson Fodé, Says Dating in the Spotlight Can Be Uncomfortable: Watch!». E! Online (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Ջասթիս» հոդվածին։