Վիկի Քրիստինա Բարսելոնա

«Վիկի Քրիստինա Բարսելոնա» (անգլ.՝ Vicky Cristina Barcelona), Վուդի Ալլենի մելոդրաման, որը թողարկվել է 2008 թվականին։ Երկրորդ պլանի դեր կատարող Պենելոպե Կրուսը դերասանական խաղի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

Վիկի Քրիստինա Բարսելոնա
անգլ.՝ Vicky Cristina Barcelona
Երկիր ԱՄՆ
 Իսպանիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և հումորային դրամա
Թվական2008 և դեկտեմբերի 4, 2008[1]
Լեզուիսպաներեն, անգլերեն և կատալաներեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[2][3][4][…]
ՊրոդյուսերԼեթի Արոնսոն և Gareth Wiley?
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներԽավիեր Բարդեմ[5][3][4][…], Պենելոպե Կրուս[3][6][7][…], Սքարլեթ Յոհանսոն[5][3][4][…], Փաթրիշա Քլարքսոն[7][8][9], Քրիստ Մեսինա[7][8][9], Քևին Դան[8][9], Պաբլո Շրայբեր[7][8][9], Քերի Փրեստոն[8][9], Աբել Ֆոլկ[7][8], Զակ Օրթ[7][8][9], Ռեբեկա Հոլ[9], Lluís Homar?[9], Joan Pera?[9], Քրիստոֆեր Էվան Ուելշ[9] և Josep Maria Domènech i Benages?[9]
ՕպերատորԽավիեր Ագիռեսարոբե
ՄոնտաժԱլիսա Լեփսելթեր
Պատմվածքի վայրԲարսելոնա, Ավիլես և Օվիեդո
Նկարահանման վայրԲարսելոնա, Իսպանիա, Նյու Յորք և Ferrera Palace?
ԿինոընկերությունՄեդիապրո, Wild Bunch և The Weinstein Company
Տևողություն96 րոպե
Բյուջե15 500 000 $
Շահույթ96 000 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Երկու ամերիկացի աղջիկներ՝ Վիկին (Ռեբեկկա Հոլլ) և Քրիստինան (Սքարլեթ Յոհանսոն), մեկնում են Բարսելոնա։ Վիկին նշանված է, իսկ Քրիստինան արկածներ է փնտրում[10]։ Արկածները, սակայն, իրենք են գտնում աղջիկներին․ Վիկին և Քրիստինան հայտնվում են խճճված ռոմանտիկ իրավիճակի մեջ իսպանացի նկարչի (Խավիեր Բարդեմ) և իր նախկին կնոջ (Պենելոպե Կրուս) հետ։

Նկարիչն ասում է աղջիկներին, որ երկուսին էլ հավասարապես հավանում է և նրանցից յուրաքանչյուրի հետ դեմ չէր լինի քնել։ Վիկիին ապշեցնում է այս իրավիճակը, իսկ ավելի շատ այն, որ Քրիստինան համաձայնվում է նրա հետ անցկացնել իր հանգստյան օրերը։ Այդ օրերին Վիկին մի քանի անգամ փոխում է իր վերաբերմունքը նկարչի նկատմամբ՝ ջղայնություն, կիրք, ատելություն, ցավ…

Որոշ ժամանակ անց Քրիստինան տեղափոխվում է նկարչի մոտ, սակայն նրանց իդիլիա է ներխուժում նկարչի նախկին կինը, և սկսվում են տեղի ունենալ ամենահետաքրքիր դեպքերը։

Դերերում խմբագրել

Ստեղծում խմբագրել

Ֆիլմի անվանումը հայտարարվել է «The Hollywood Reporter»-ի կողմից 2007 թվականի հոկտեմբերի 19-ին[11]։

Այն դարձել է Ալլենի չորրորդ ֆիլմը, որը նկարահանվել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս, և առաջինը, որ նկարահանվել է Իսպանիայում։

Ֆիլմը ֆինանսավորվել է համատեղ ջանքերով․ Բարսելոնայի մունիցիպալիտետը տրամադրել է մեկ միլիոն եվրո, իսկ Կատալոնիայի տեղական կառավարությունը՝ կես միլիոն (ֆիլմի ընդհանուր բյուջեի 10 %-ը)[12]։

Իսպանացի դերասան Խուան Պերան, ով հնչյունավորել էր Ալլենի ձայնը նրա նախորդ ֆիլմերում, խաղաց կամեո այս ֆիլմում[13]։

Ֆիլմի հիմնական սաունդթրեքը Giulia y los Tellarini խմբի «Բարսելոնա» երգն է։

Ֆիլմը, որը Վիկին և Բենը նայում են կինոթատրոնում, Ալֆրեդ Հիչքոքի «Կասկածի ստվեր»-ն է։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

  • 2009 — «Օսկար» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս)
  • 2009 — «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն ֆիլմի համար (կատակերգություն կամ մյուզիքլ), ինչպես նաև երեք առաջադրում․ տղամարդու լավագույն դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում (Խավիեր Բարդեմ), կնոջ լավագույն դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում (Ռեբեկկա Հոլլ), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս)
  • 2009 — BAFTA մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար համար (Պենելոպե Կրուս)
  • 2009 — «Արբանյակ» մրցանակի առաջադրում լավագույն կատակերգության և մյուզիքլի համար
  • 2009 — երկու «Անկախ ոգի» մրցանակ․ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս), լավագույն սցենար (Վուդի Ալլեն), ինչպես նաև առաջադրում տղամարդու լավագույն դերակատարման համար (Խավիեր Բարդեմ)
  • 2009 — «Գոյա» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս)
  • 2009 — առաջադրում ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս)
  • 2009 — առաջադրում ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակի լավագույն օրիգինալ սցենարի համար (Վուդի Ալլեն)
  • 2008 — ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Պենելոպե Կրուս)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.kinokalender.com/film6827_vicky-cristina-barcelona.html
  2. http://www.imdb.com/title/tt0497465/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=126148.html
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/vicky-cristina-barcelona
  5. 5,0 5,1 http://www.metacritic.com/movie/vicky-cristina-barcelona
  6. http://www.adorocinema.com/filmes/filme-126148/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 https://filmow.com/vicky-cristina-barcelona-t3805/
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://www.imdb.com/title/tt0497465/fullcredits
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. «Под маской идиота». Частный Корреспондент. chaskor.ru. 14 января 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  11. «Allen's Barcelona pic has a name or two». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  12. «Allen film funding angers Spanish» (անգլերեն). BBC News. 30 июля 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 30 июля 2007-ին.
  13. Woody Allen rewards Spanish alter ego with role in new film — Times Online

Արտաքին հղումներ խմբագրել