Վիկի Լյուիս (անգլ.՝ Vicki Lewis, մարտի 17, 1960(1960-03-17)[1], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Վիկի Լյուիս
անգլ.՝ Vicki Lewis
Ծնվել էմարտի 17, 1960(1960-03-17)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունUniversity of Cincinnati – College-Conservatory of Music?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունձայնային դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
vickilewis.com

Անձնական կյանք խմբագրել

Վիկին և նրա քույրը՝ Դենիսը, ծնվել են Ցինցինատիում Մարլին և Ջիմ Լյուիսների ընտանիքում[2]։ Լյուիսն ավարտել է Անդերսոնի միջնակարգ դպրոցը 1978 թվականին, իսկ հետո ուսումնասիրել է թատերական արվեստը կոնսերվատորիայում (Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում)։ Դիպլոմն ստանալուց հետո նա մեկնում է Նյու Յորք, որտեղ սկսում է աշխատել հեռուստատեսությունում և հանդես է գալիս տարբեր ներկայացումներում, ներառյալ Բրոդվեյի թատրոնի ներկայացումները։

Լյուիսն երկար ժամանակ հանդիպում էր Նիկ Նոլթիի հետ, որի հետ ծանոթանում է «Ես համաձայն եմ ամեն ինչի» ֆիլմի նկարահանման աշխատանքներին, բայց նրանք բաժանվում են։ Այժմ նա ամուսնացած է հնչյունային օպերատոր Ֆիլիպ Ալենի հետ[3]։

Կարիերա խմբագրել

Նրա կարիերան սկսվում է սերիալներում էպիզոդիկ դերերով, իսկ առաջին ֆիլմը, որում նա դեր է խաղացել, եղել է Բրուքս Ջեյմսի «Ես համաձայն եմ ամեն ինչի» ֆիլմը։ Կինոյում, դերերից բացի, նա արձագանքել է մուլտֆիլմերի, նաև խաղացել է մյուզիքլներում (Բրոդվեյան մյուզիքլներ, «Չիկագո», «Սև կաշվե փայլուն կոշիկները իսկապես արտացոլում են», «Սնուպի», «Անիծված յանկի» և «Դաժան փորձություններ»)։

2010 թվականին Լյուիսը թողարկել է իր «Արևելքը կեսգիշերին» հնչյունային ալբոմը։ Իր երգերին զուգահեռ՝ նա ալբոմում ներառել է ուրիշ կատարողների երգեր[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկի Լյուիս» հոդվածին։