Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիկա Մարտիրոսյան (ամբողջական անունը՝ Վիկտորյա Մարտիրոսյան, փետրվարի 15, 1985(1985-02-15)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորեոգրաֆ, պարուհի։

Վիկա Մարտիրոսյան
Ծնվել էփետրվարի 15, 1985(1985-02-15)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունբալետի պարուհի

Կենսագրություն խմբագրել

Վիկա Մարտիրոսյանը ծնվել է 1985 թվականի փետրվարի 15-ին, Երևան քաղաքում, արվեստագետների ընտանիքում։ Ծնողները եղել են «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի» մենակատարներ։ Քույրը ևս եղել է պարուհի։

Կրթություն խմբագրել

1991-1994 թվականներին սովորել է Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» պարային համույթում։ 1992 թվականին ընդունվել և ապա ավարտել է Նելսոն Ստեփանյանի անվան ֆրանսիական թեքումով № 119 միջնակարգ դպրոցը։ 1994 թվականին ընդունվել և սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարերի բաժնում։ 2013-2018 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի հեռակա բաժնում, այն ավարտել կարմիր դիպլոմով և ստացել բակալավրի աստիճան։

Գործունեություն խմբագրել

2003 թվականին ուսումնարանն ավարտելով՝ ընդունվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի դերասանուհի։ Թատրոնում աշխատել է 5 տարի, որից հետո գործունեությունը շարունակել է որպես «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար։ Վերջինս հիմնադրվել է 1995 թվականի հոկտեմբերի 25-ին, հոր` Աշոտ Մարտիրոսյանի մտահաղացմամբ՝ Արցախում գտնվող եկեղեցու անունով[2]։ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին[3] Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Ամարաս» պարային համույթի 20-ամյակին նվիրված մենահամերգը[4][5]՝ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների (Սիլվա Հակոբյան, Արամե, Էրիկ, Հռիփսիմե Հակոբյան, Մարտին Մկրտչյան, Քրիստինե Պեպելյան, Անգելինա Գասպարյան, Գևորգ Մարտիրոսյան և այլք) մասնակցությամբ[6][7]։ 2017 թվականի մայիսի 2-ին ներկայացվել է «Ամարաս» պարային խմբի անհատական տեսահոլովակը, ռեժիսոր՝ Արտյոմ Աբովյան[8][9]։ 2018 թվականի հուլիսի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Ամարաս» պարային համույթի «Ամարասի գանձերը»[10] պարային ներկայացումը, որի գլխավոր պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը եղել է Վիկա Մարտիրոսյանը, ռեժիսորը՝ Կարո Նաղդալյանը[11]։ Մյուզիքլին մասնակցել են պարային համույթի տարբեր տարիքային խմբերի 380 սաներ[12]։ 2021 թվականի փետրվարին բացվել է AMARAS DANCE STUDIO-ի նոր ստուդիան[13]։ 2021 թվականին եղել է Առաջին ալիքով հեռարձակվող «Դիմակահանդես» ժամանցային հաղորդման պարային բեմադրիչը[14]։

Մանկական Եվրատեսիլ 2019 խմբագրել

2019 թվականի հայաստանյան «Դեպի Մանկական Եվրատեսիլ» ընտրական մրցույթի արդյունքներով հայտնի է դարձել[15], որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային մրցույթում կներկայացնի Կարինա Իգնատյանը։ Նրա «Colours Of Your Dream» երգի խոսքերի հեղինակները եղել են Ավետ Բարսեղյանն ու Մարգարիտա Դորոշևիչը, իսկ երաժշտության հեղինակը՝ ռուս կոմպոզիտոր Տարաս Դեմչուկը[16]։ Երգի տեսահոլովակի և մրցույթի ժամանակ պարային բեմադրության կազմակերպիչը, պարուսույցը եղել է Վիկա Մարտիրոսյանը[17]։

  Կարինան շատ բեմական է, շատ արտիստիկ, ընդունակ, շատ սիրուն պարում է։ Երգը հետաքրքիր է, գունեղ, ամենակարևորը՝ հիթային, պարային, սիրում եմ, երբ հայկական մելիզմներ է ունենում իր մեջ։ Կարողացանք մեր հայկական պարարվեստը համադրել հիփ-հոփ ոճի հետ։ Տեսահոլովակի համար համագործակցել ենք ռուս խորեոգրաֆների հետ։
- Վիկա Մարտիրոսյան
 

Մանկական Եվրատեսիլ 2021 խմբագրել

2021 թվականին «Քամի Քամի» երգով Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում ներկայացրել է երգչուհի Մալենան (երաժշտությունը՝ Տոկիոնին, բառերը՝ Վահրամ Պետրոսյան, Տոկիոնին, Մալենա և Դավիթ Ծերունյան)[18]։ Երգի տեսահոլովակի և մրցույթի ժամանակ պարային բեմադրության կազմակերպիչը, պարուսույցը եղել է Վիկա Մարտիրոսյանը, պարային համարին մասնակցել են «Ամարաս» խմբի ներկայացուցիչները[19][20]։ Դեկտեմբերի 19-ին Փարիզում կայացած Մանկական Եվրատեսիլ 2021 մրցույթում Մալենան զբաղեցրել է առաջին հորիզոնականը[21]։

Տեսահոլովակներ խմբագրել

Թվական Կատարող Երգ Նշումներ
2011 Միհրան Ծառուկյան «Սիրո կինո» [22]
2012 Միհրան Ծառուկյան «Գոլ» [23]
2013 Սարգիս Ավետիսյան «Սեր առաջին հայացքից» [24]
2013 Հռիփսիմե Հակոբյան «Խոստովանություն» [25]
2013 Միհրան Ծառուկյան «Թե կուզես» [26]
2014 Միհրան Ծառուկյան «Ծնունդդ շնորհավոր» [27]
2014 Սարգիս Ավետիսյան «Դու իմն ես» [28]
2014 Կարեն Սևակ «Իրական» [29]
2014 Հռիփսիմե Հակոբյան «Լոկա, լոկա» [30]
2015 Լիլիթ Հովհաննիսյան, Նանուլ «Իմ տիկնիկն ես» [31]
2015 Լիլու «Հանդիպել եմ» [32]
2016 Գևորգ Մարտիրոսյան «Հարսանիքի օրը» [33]
2016 Հռիփսիմե Հակոբյան «Իմ սիրտը լիքն ա» [34]
2016 Մարտին Մկրտչյան «Նվեր» [35]
2016 Սարգիս Ավետիսյան «Ջան ջիգյարս» [36]
2016 Հռիփսիմե Հակոբյան, Մարտին Մկրտչյան «Happy Birthday» [37]
2017 Մարտին Մկրտչյան «Քեֆս միլիոն է» [38]
2017 Նանուլ «Նանուլի պարն ա» [39]
2018 Արման Հովհաննիսյան «Էլի նա» [40]
2018 Հռիփսիմե Հակոբյան «Տապալել ես» [41]
2018 Նիկ Էգիբյան «Ամաչել չկա» [42]
2018 Տաթև Ասատրյան «Ջան ջան» [43]
2018 Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան «Տաք ա Տաք ա»
2019 Արամե, Jilbér «Յար ունեմ, պարում եմ» [44]
2019 Քրիստինե Պեպելյան «Էլի կընտրեմ քեզ» [45]
2019 Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան «Լավն ես»
2019 Նիկ Էգիբյան «Բաղչից ծաղիկ» [46]
2019 Կարինա Իգնատյան «Colours Of Your Dream» [47], Մանկական Եվրատեսիլ 2019
2020 Սարգիս Ավետիսյան «Շնորհավոր» [48]
2020 Արմենչիկ «Ավելի» [49]
2020 Արման Հովհաննիսյան «Քեզ» [50]
2020 Արմենչիկ «Քաղցր» [51]
2021 Սարգիս Ավետիսյան «Քաղցրս» [52]
2021 Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան «Քիչ է, քիչ է» [53]

Մրցույթներ խմբագրել

Վիկա Մարտիրոսյանը մասնակցել է միջազգային բազմաթիվ մրցույթ-փառատոնների։

  • 2007 թվական՝ «Armenian Music Awards»՝ որպես փառատոնի պարերի բեմադրիչ,
  • 2008 թվական՝ մասնակցություն Ֆրանսիայում Կաննի ամենամյա միջազգային փառատոնին,
  • 2010 թվական՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքի բալետային տրուպայի բեմադրություն կատարելու հատուկ հրավեր,
  • 2017 թվական՝ մասնակցություն Փարիզում մարտի 26-ին «Armenia Europe Music Awards» մրցանակաբաշխությանը (պարային բեմադրությունների հեղինակ / խորեոգրաֆ),
  • 2018 թվական՝ մասնակցություն Վրաստանի ազգային պարերի «Ensembl» մրցույթին։

Մրցանակներ խմբագրել

  • 1998 թվական՝ մասնակցել է «Ամադեուս» միջազգային մրցույթ փառատոնին (բրոնզե մեդալակիր և դափնեկիր),
  • 2002 թվական՝ մասնակցել է Սանկտ Պետերբուրգում «ВАГАНОВА – PRIX» հինգերորդ միջազգային բալետային մրցույթին (2-րդ տեղ[54]),
  • 2002 թվական՝ մասնակցել է Շվեցարիայում Prix de Lausanne մրցույթ փառատոնին (դափնեկիր),
  • 2005 թվական՝ մասնակցել է Հայաստանում «Կռունկ» փառատոնին (Գրան պրի),
  • 2007 թվական՝ մասնակցել է «Ես» մրցանակաբաշխությանը (Տարվա լավագույն խումբ),
  • 2014 թվական՝ 21TV հայկական երաժշտական մրցանակաբաշխություն տարվա լավագույն պարային տեսահոլովակ մրցանակ (Լիլիթ Հովհաննիսյան «Դե էլ մի»),
  • 2017 թվական՝ ստացել է Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պատվոգիր։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է[55], ունի երկու երեխա[56][57]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.facebook.com/amarasvika/?pageid=545664995522124&ftentidentifier=3045028125585786&padding=0
  2. «Որքան են վճարում «Ամարաս»-ի Վիկային` տեսահոլովակներում և միջոցառումներում պարելու համար (վիդեո, ֆոտո) - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  3. ««Ամարաս» պարային խումբը 20 տարեկան է». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. ««Ամարաս» պարային համույթի 20 ամյակ / «Amaras» dance ensemble 20 years anniversary Full Video HD».
  5. «Հոկտեմբերին պարային խումբը հոբելյանական համերգով կնշանավորի տարեդարձը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում».
  6. «Սիլվան, Արամեն, Էրիկը, Հռիփսիմեն, Մարտինը, Քրիստինեն` «Ամարասի» 20-ամյակին (ֆոտոռեպորտաժ)». style.news.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Ամարաս» պարային համույթի 20 ամյակ / «Amaras» dance ensemble 20 years anniversary Full Video HD, Վերցված է 2021-07-25-ին
  8. Amaras - #Move // HD 2017, Վերցված է 2021-07-13-ին
  9. «Ես մրցակցությունից դուրս եմ. Վիկա Մարտիրոսյան». EL.am (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  10. ««Ոչ ոք դեռ նման պարային ներկայացում չի բեմադրել. աշխատանքներն իսկապես շատ մասշտաբային էին». Վիկա Մարտիրոսյան».
  11. ««Ամարասի» չորս հարյուր սաները` հաշվետու համերգին».
  12. Mediamax. «Վիկա Մարտիրոսյանը ներկայացրեց «Ամարասի գանձերը»». Bravo.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  13. KamoTovmasyan. «ՎԻԿԱ Մարտիրոսյանի նոր AMARAS DANCE STUDIO-ի բացումը և հյուրերը». kamoblog.tv. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  14. «Դիմակահանդես». www.1tv.am. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  15. Կարինա Իգնատյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին»
  16. LLC, Helix Consulting. «Poland wins Junior Eurovision 2019, Armenia comes 9th». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  17. Karina Ignatyan Eurovision Diary 6 (Armenian Public TV), Վերցված է 2021-07-25-ին
  18. «Junior Eurovision Song Contest: Paris 2021 - Collection». lyricstranslate.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 27-ին.
  19. «Մալենա. Քամուն ընդառաջ». www.1tv.am. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  20. ««Մանկական Եվրատեսիլ»-ն ավելի շատ պատանեկան է, քան մանկական. Ծերունյանը՝ Մալենայի կերպարի քննադատությունների մասին». Armtimes.com. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  21. «Junior Eurovision 2021 winner: Armenia's Malena with "Qami Qami"». wiwibloggs (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  22. Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո» երգի հոլովակը Յություբում
  23. Միհրան Ծառուկյանի «Գոլ» երգի հոլովակը Յություբում
  24. Սարգիս Ավետիսյանի «Սեր առաջին հայացքից» երգի հոլովակը Յություբում
  25. Հռիփսիմե Հակոբյանի «Խոստովանություն» երգի հոլովակը Յություբում
  26. Միհրան Ծառուկյանի «Թե կուզես» երգի հոլովակը Յություբում
  27. Միհրան Ծառուկյանի «Ծնունդդ շնորհավոր» երգի հոլովակը Յություբում
  28. Սարգիս Ավետիսյանի «Դու իմն ես» երգի հոլովակը Յություբում
  29. Կարեն Սևակի «Իրական» երգի հոլովակը Յություբում
  30. Հռիփսիմե Հակոբյանի «Լոկա, լոկա» երգի հոլովակը Յություբում
  31. Լիլիթ Հովհաննիսյանի և Նանուլի «Իմ տիկնիկն ես» երգի հոլովակը Յություբում
  32. Լիլուի «Հանդիպել եմ» երգի հոլովակը Յություբում
  33. Գևորգ Մարտիրոսյանի «Հարսանիքի օրը» երգի հոլովակը Յություբում
  34. Հռիփսիմե Հակոբյանի «Իմ սիրտը լիքն ա» երգի հոլովակը Յություբում
  35. Մարտին Մկրտչյանի «Նվեր» երգի հոլովակը Յություբում
  36. Սարգիս Ավետիսյանի «Ջան ջիգյարս» երգի հոլովակը Յություբում
  37. Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի «Happy Birthday» երգի հոլովակը Յություբում
  38. Մարտին Մկրտչյանի «Քեֆս միլիոն է» երգի հոլովակը Յություբում
  39. Նանուլի «Նանուլի պարն ա» երգի հոլովակը Յություբում
  40. Արման Հովհաննիսյանի «Էլի նա» երգի հոլովակը Յություբում
  41. Հռիփսիմե Հակոբյանի «Տապալել ես» երգի հոլովակը Յություբում
  42. Նիկ Էգիբյանի «Ամաչել չկա» երգի հոլովակը Յություբում
  43. Տաթև Ասատրյանի «Ջան ջան» երգի հոլովակը Յություբում
  44. Արամեի և Jilbér-ի «Յար ունեմ, պարում եմ» երգի հոլովակը Յություբում
  45. Քրիստինե Պեպելյանի «Էլի կընտրեմ քեզ» երգի հոլովակը Յություբում
  46. Նիկ Էգիբյանի «Բաղչից ծաղիկ» երգի հոլովակը Յություբում
  47. Կարինա Իգնատյանի «Colours Of Your Dream» երգի հոլովակը Յություբում
  48. Սարգիս Ավետիսյանի «Շնորհավոր» երգի հոլովակը Յություբում
  49. Արմենչիկի «Ավելի» երգի հոլովակը Յություբում
  50. Արման Հովհաննիսյանի «Քեզ» երգի հոլովակը Յություբում
  51. Արմենչիկի «Քաղցր» երգի հոլովակը Յություբում
  52. Սարգիս Ավետիսյանի «Քաղցրս» երգի հոլովակը Յություբում
  53. Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի «Քիչ է, քիչ է» երգի հոլովակը Յություբում
  54. «ВОСПИТАННИКИ ЕРЕВАНСКОГО ХОРЕОГРАФИЧЕСКОГО УЧИЛИЩА ДОБИЛИСЬ УСПЕХА В 4-Х МЕЖДУНАРОДНЫХ КОНКУРСАХ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  55. «"Ամարաս"-ի գլխավոր պարուհին սպասում է իր առաջնեկին».
  56. «Վիկա Մարտիրոսյանի դստեր` Նանուլի 7–ամյակի խնջույքն ու որդու ատամհատիկը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  57. «Վիկա Մարտիրոսյանի որդին՝ Լևոնը, երեկ դարձավ 3 տարեկան».

Արտաքին հղումներ խմբագրել