Վիկաս Սվարուպ (հինդի՝ विकास स्वरूप, ուրդու՝ ترقی ضابطہ, 1963[1], Իլահաբադ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2][3]), հնդիկ վիպասան, դիվանագետ և գրող, որն աշխատել է Թուրքիայում, ԱՄՆ-ում, Եթովպիայում, Մեծ Բրիտանիայում և ՀԱՀ-ում։ Հայտնի է իր Հարց - պատասխան և Վեց կասկածյալներ վեպերի շնորհիվ։

Վիկաս Սվարուպ
Ծնվել է1963[1]
ԾննդավայրԻլահաբադ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2]
Մասնագիտությունդիվանագետ և գրող
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունԱլահաբադի համալսարան և Boys' High School & College?
Կայքvikasswarup.net/index_files/page0001.htm
 Vikas Swarup Վիքիպահեստում

Պատանեկություն խմբագրել

Վիկաս Սվարուպը ծնվել է 1963 թվականին Իլահաբադում, Ուտար Պրադեշ՝ իրավաբանների ընտանիքում։ Կրթությունը ստացել է Boys' High School & College, Allahabad-ում, իսկ հետո շարունակել է ուսումն Ալահաբադի համալսարանում՝ հոգեբանություն, պատմություն և փիլիսոփայություն առարկաներով։

Կարիերա խմբագրել

Վիկաս Սվարուպն ընդունվել է IFS 1986 թվականին։ 1987 թվականին նրան ուղարկել են Թուրքիա, իսկ հետո՝ ԱՄՆ։ ԱՄՆ-ից հետո աշխատել է Եթովպիայի դիվանագիտական ներկայացչությունում, իսկ 2001 թվականին՝ Մեծ Բրիտանիայի Հնդկաստանի դիվանագիտական ներկայացչությունում, որտեղ էլ 2005 թվականին հրատարակվել է նրա դեբյուտային վեպը[3]։

2009 թվականի օգոստոսից Ճապոնիայում՝ Օսակա Կոբե ագլոմերացիայում նշանակվել է Հնդկաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս։ Դրանից հետո աշխատել է Նուր-Սուլթանում, Վաշինգտոնում, Ադիս Աբեբայում, Լոնդոնում և Պրետորիայում։

Նրա դեբյուտային վեպը՝ Հարց - պատասխանը, պատմում է նրա մասին, թե ինչպես էր Մումբայ քաղաքի աղքատ մատուցողը դարձել պատմության ամենախոշոր խաղային շոուի հաղթող։ Այդ գիրքը, որը Հնդկաստանում և նրա սահմանների դուրս քննադատորեն էր ընդունվել, դարձել էր միջազգային բեսթսելլեր և թարգմանվել 43 տարբեր լեզուներով։ Այդ վեպի հիման վրա նկարահանվել է Միլիոնատեր ետնախորշերից ֆիլմը։

Գրողի երկրորդ վեպը՝ Վեց կասկածյալները, հրատարակվել է 2008 թվականի հուլիսի 28-ին և թարգմանվել աշխարհի ավելի քան 25 լեզուներով։

Վիկաս Սվարուպը մասնակցել է Օքսֆորդի գրական փառատոնին, Թուրինի միջազգային գրքային տոնավաճառին, Օքլենդի գրողների կոնֆերանսին, Սիդնեյի գրողների փառառոնին, Նյու Դելիի «Կիտաբ» փառատոնին, Սեն Մալոյի գրքի և ֆիլմի միջազգային փառոնին, Յոհանեսբուրգի Վիտվատերսրանդի համալսարանի «Խոսքը ջրում» գրական փառատոնին, Հնդկաստանի Ջայփուրի գրական փառատոնին և Հարավաֆրիկյան Հանրապետության Ֆրանշհոքսկոնի գրական փառատոնին։ 2009 թվականին որպես մրցատյանի անդամ մասնակցել է Կահիրեի 33-րդ միջազգային փառատոնին։

Գրել է այնպիսի հրատարակչությունների համար, ինչպիսիք են Time-ը, The Guardian-ը, The Daily Telegraph-ը (Մեծ Բրիտանիա), Outlook magazine-ը (Հնդկաստան) և Libération-ը (Ֆրանսիա)։

2010 թվականի սեպտեմբերի 21-ին ՀԱՀ-ի խոշորագույն և աշխարհի հեռացույց կրթության խոշորագույն համալսարաններից մեկում՝ UNISA-ում, Պրետորիայում ուսուցման ավարտման ծիսակատարության ժամանակ նրան շնորհվել է փիլիսոփայության և գրականության դոկտորի աստիճան։

Մատենագրություն խմբագրել

Կարճ պատմություններ խմբագրել

  • «Մեծ իրադարձություն», հրատարակվել է The Children’s Hours: Stories of Childhood-ում

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.tcs.cam.ac.uk/interview-vikas-swarup-the-author-of-qa-the-novel-behind-the-oscar-winning-film-slumdog-millionaire/
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #130336203 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 «Interview: Vikas Swarup - The author of Q&A, the novel behind the Oscar-winning film Slumdog Millionaire». The Cambridge Student. 2013 թ․ հունվարի 24.

Արտաքին հղումներ խմբագրել

Հարցազրույցներ և հոդվածներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկաս Սվարուպ» հոդվածին։