Վիլյամ II դե Պերսի (անգլ.՝ William de Percy of Topcliffe; 1088), անգլիացի ազնվական և հողատեր, ավատական 3-րդ բարոն Պերսին (1130-1135 թվականներից)։

Վիլյամ II դե Պերսի
William de Percy of Topcliffe
Ֆեոդալական բարոն Պերսի
1130-1135 - 1174/1175
Նախորդող Ալան դե Պերսի
Հաջորդող Ագնես դե Պերսի
 
Ազգություն անգլիացի
Ծննդյան օր 1088 թվականի հոկտեմբեր
Վախճանի օր 1174/1175 թվական
Դինաստիա Պերսի
Հայր Ալան դե Պերսի
Մայր Էմմա դե Գանտ
Ամուսին 1-ին՝ Ալիսա դե Տոնբրիջ, 2-րդ՝ Սիբիլլա դե Վալուեն
Զավակներ

1-ին ամուսնությունից՝ որդիներ՝ Ալան դե Պերսի, 3 որդի, դուստրեր՝ Մաթիլդա (Մոդ) դե Պերսի, Ագնես դե Պերսի.

Ապօրինի՝ Ադելիզա դե Պերսի

Ալան դե Պերսիի և Էմմի դե Գանտի ավագ որդին[К 1]:

Վիլյամի որդիներն իրենից շուտ են մահացել։ Այդ պատճառով էլ նրա մահից հետո ունեցվածքը բաժանվել է երկու դուստրերի ամուսինների միջև։

Կենսագրություն խմբագրել

Վիլյամը Ալան դե Պերսի Մեծի՝ ֆեոդալական 2-րդ բարոն Պերսիի որդիներից ավագն էր։ 1130-1135 թվականների միջև ընկած ժամանակահատվածում նա ժառանգել է հոր տիրույթները՝ ստանալով մեծ տարածքներ Յորքշիրում, Լինքոլնշիրում, Էսսեքսում և Հեմփշիրում[2][3]։

1138 թվականին Վիլյամը յորկշիրցիների ջոկատ է ուղարկել՝ Հյուսիսային Անգլիա ներխուժած շոտլանդացիների դեմ պայքարում Ստեֆան թագավորին օգնելու։ Ընդ որում՝ շոտլանդացիների ռազմական ղեկավարներից մեկը Ալան դե Պերսին էր, որը Ալան դե Պերսի Մեծի ապօրինի որդին և Վիլյամի արյունակից եղբայրն էր։ Ալանի մասին հայտնում են, որ նա իր ժամանակների լավագույն առաջնորդներից մեկն է եղել, ծառայել է Շոտլանդիայի թագավոր Դավիթ I-ի մոտ։

1138 թվականի օգոստոսի 22-ին Վիլյամը մասնակցել է շոտլանդացիների դեմ մղվող Դրոշակների ճակատամարտին, որը տեղի է ունեցել Նորտալերտոնից ոչ հեռու՝ Հյուսիսային Յորքշիրում, որտեղ նա իրեն լավ է դրսևորել։ Արդյունքում շոտլանդացիները ջախջախվել են և ստիպված նահանջել[1]։

Ստեֆանի և նրա հաջորդի՝ Հենրի II Պլանտագենետի կառավարման տարիներին Վիլյամին հաջողվել է մեծացնել ընտանեկան տիրույթները։ Նա ձեռք է բերել 10000 ակր հողատարածք Պիտվարտի (Սուսսեքս) հարևանությամբ։ Նա հիմնադրել է Սոլի աբբայությունը, որտեղ հետագայում հուղարկավորվել են Պերսի ընտանիքի շատ անդամներ[1]։

Վիլյամը մահացել է մոտ 1174/1175 թվականին։ Քանի որ նրա որդիներն ավելի վաղ էին մահացել, Պերսի տիրույթները բաժանվել են դուստրերի՝ Մոդի և Ագնեսի ամուսինների միջև, ընդ որում՝ առյուծի բաժինը ժառանգել է Ժոսելին դե Լուվենը՝ Ագնեսի ամուսինը։ Մոդը երեխաներ չի ունեցել։ Հետագայում Պերսիի բոլոր տիրույթները ժառանգել են Ագնեսի և Ժոսելինի ժառանգները, ովքեր ընդունել են Պերսի տոհմական անունը[4]։

Ամուսնություն և զավակներ խմբագրել

Առաջին կինը՝ Ալիսա դե Տոնբրիջը, ենթադրվում է, որ Ռիչարդ Ֆից-Հիլբերտի՝ Կլերի 3-րդ լորդի և Ագնես Չեստերի դուստրն էր։

Զավակներ՝

  • Ալան դե Պերսի (մահացել է մինչև 1174 թվականը)
  • N դե Պերսի
  • N դե Պերսի
  • N դե Պերսի
  • Մաթիլդա (Մոդ) դե Պերսի (մահացել է 1202 թվականի նոյեմբերի և 1204 թվականի հոկտեմբերի 13-ի միջև ընկած ժամանակահատվածում), ամուսինը՝ Վիլյամ դե Բոմոնը, 1153 թվականից Ուորիկի 3-րդ կոմսն էր։
  • Ագնես դե Պերսի (մահացել է 1202 թվականի վերջի և 1204 թվականի հոկտեմբերի 13-ի միջև ընկած ժամանակահատվածում), բարոնուհի Պերսի։ Նրա ամուսինը Ժոսելին դե Լուվենն էր (մահացել է 1180 թվականին)՝ բարոն, Արունդել դղյակի բերդատեսուչը։

Երկրորդ կինը Սիբիլլա դե Վալուենը (մահացել է 1212 թվականից հետո)՝ Ռոբերտ դե Ռոսի այրին էր։ Նրա երրորդ ամուսինը եղել է Ռալֆ դե Ալբինի Բրիտոն:

Վիլյամն ուներ նաև ապօրինի դուստ՝

  • Ադելիզա դե Պերսի. Նրա ամուսինը Ռիչարդ դե Մորվիլն էր։ Նա Հուգո դե Պյուիզի՝ Դարեմի եպիսկոպոսի սիրուհին էր։

Մեկնաբանություններ խմբագրել

  1. Джеральд Бренан в работе «История дома Перси» указывает, что у Алана де Перси был сын Уильям, 3-й барон Перси, умерший в 1133 году, оставивший единственного сына Уильяма де Перси, которого он называет 4-м бароном Перси[1]. Современные источники указывают, что был только один Уильям[2].

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «William de Percy» (անգլերեն). thePeerage.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.