Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան, 20-րդ դարի նշանավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի առաջին և միակ տուն-թանգարանը աշխարհում[1], ԱՄՆ, Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաք,Գրիֆիթ Վեյ 2729։ Տունը, որտեղ Վիլյամ Սարոյանն անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները, գրողի 110-ամյակին՝ 2018 թվականի օգոստոսի 31-ին սկսեց գործել որպես տուն-թանգարան։

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան
The William Saroyan House-Museum
Տեսակհուշային թանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունԿալիֆոռնիա
ՀասցեԳրիֆիթ Վեյ 2729, Ֆրեզնո, Կալիֆորնիա
Հիմնադրվել է2018
ՀիմնադիրՎերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ Հիմնադրամ
Կայքsaroyanhouse.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վիլյամ Սարոյանին պատկանող տներ կարելի է գտնել Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում և ալյուր։ Գրողի մահից հետո Ֆրեզնոյի նրա տունը չնայած այն հանգամանքին, որ Ֆրեզնոյի քաղաքային իշխանությունների կողմից ներառվել էր պատմական արժեքների շարքում, երեք տասնամյակ ձեռքից ձեռք էր անցել և գտնվում էր անմխիթար վիճակում։ 2015 թվականին այն հանվեց աճուրդի։ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2016 թվականին գնեց Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյում գտնվող տունը և այդ պահից ազդարարվեց «Սարոյան հաուս» նախագծի սկիզբը[2][3]։

Նախագծի շրջանակում ձևավորվեց Սարոյանասերների ակումբը, որում ներգրավված են Վիլյամ Սարոյանին ճանաչողներն ու սիրողները, սարոյանագետներն ու ուսանողները։ Երկու տարի անըդմեջ կազմակերպվեցին դասընթացներ, միջոցառումներ, ընթերցանություններ, ֆիլմերի դիտումներ, որոնց արդյունքում առավել խորությամբ բացահայտվեց Վիլյամ Սարոյանի բազմաբովանդակ կերպարը, ինչը իր արտահայտումը պետք է գտներ գրողի ապագա թանգարանում։ Հիմնադրամը նաև կապ հաստատեց գրողի բարեկամների և ընկերների հետ՝ առավելագույնս ծանոթ լինելու գրողի բնավորությանը, նախասիրություններին, առանձնահատկություններին։ «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում նշվել են նաև Սարոյանի 108 և 109 ամյակները[4][5], որոնց ընթացքում Սարոյանը ներկայացվել է որպես նկարիչ, գրող և երաժիշտ։

Արդեն 2018 թվականի օգոստոսի 31-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում Սարոյանի 110-ամյակին, բացվեց գրողի առաջին տուն-թանգարանը[6][7]։ Նախագծի շնորհիվ Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր[8]։

Բացմանն ընդառաջ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամն իրականացրեց մի շարք նախագծեր, որոնց թվում էին #comeonamyhouse մարտահրավերը և Quest Saroyan 110-ը։

Խորհրդանիշ խմբագրել

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի լոգոտիպը ստեղծվել է Սարոյանի գրաֆիկական աշխատանքների ազդեցությամբ։ Նրան բնորոշ կալիգրաֆիական, կոր գծերը կերտում են Սարոյանի դիմանկարը՝ ներկայացնելով նրան որպես բազմադիսցիպլինար արվեստագետ, ով թե՛ գրում էր, թե՛ նկարում, թե՛ երաժշտություն ստեղծում։ Հեղինակները գրաֆիկ դիզայներներ Սիրանուշ Դանիելյանը և Տիգրան Արտենյանն են։

Նպատակ խմբագրել

Նախագիծը նպատակ ունի գրողի առաջին և դեռևս միակ թանգարանում կնետրոնացնելու Վիլյամ Սարոյանի թողած գրական ժառանգությունը, նորագույն տեխնոլոգիական լուծումներով ներկայացնելու նրա ամբողջական կերպարն ու խառնվածքը, բացահայտելու նրա՝ մինչ այս անհայտ կողմերը։

Տուն-թանգարանի ստեղծում խմբագրել

Տուն-թանգարանին ոչ ստանդարտ լուծումներով նոր շունչ հաղրոդելու և կոնցեպտի մշակման համար հայտարարվեց մրցույթ։ Արդյունքում «Ստորակետ» ճարտարապետական ընկերությունը՝ առաջարկելով նորարար տեխնոլոգիական լուծումներ, ստանձնեց թանգարանի ստեղծման գործը[9]։

Միաժամանակ «Սարոյան Հաուս» նախագծի թիմը զբաղվում էր Վիլյամ Սարոյանի արխիվի հավաքագրմամբ, տարբեր աղբյուրներից ձեռք բերելով գրողին պատկանող իրերը, նրա գրաֆիկական աշխատանքները, լուսանկարները, չհրապարակված նյյութերն, բեմականացումների հոլովակները, ֆիլմերը և այլն։ Ի վերջո կազմավորվեց Սարոյանական ամենամեծ արխիվը։

Ի սկզբանե, որոշված էր թանգարանին չտալ արհեստական լիություն և կոտրել տուն թանգարանային կարծրատիպը։ Պահպանելով դատարկության գաղափարը՝ ստեղծագործական խմբին հաջողվեց ընդգծել թանգարանում տիրող սարոյանական միջավայրը և շունչը։ Թանգարանում վերաբացահայվում է Սարոյանի բնավորությունն ու նախկինում անհայտ կողմերը։ Ինտերակտիվ պատերի միջոցով ներկայացված են Վիլյամ Սարոյանի կյանքի տարբեր շրջանների լուսանկարները․ այցերը Հայաստան, լուսանկարներ Փարիզից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, լուսանկարներ ընտանեկան արխիվից։ Մեկ ամբողջական պատ ներկայացնում է Վիլյամ Սարոյանի՝ ջրաներկով արված գրաֆիկական աշխատանքները, մյուս մասում ցուցադրված են գրքերի շապիկները՝ պոստերային լուծումներով։ Ցուցադրվում են նաև Սարոյանի սցենարով նկարահանված ֆիլմերը, մուլտֆիլմերը, պիեսները և այլ փաստավավերագրական կադրեր։ Մեկ այլ սենյակում վերականգնված է Սարոյանական ինտերիերը, որտեղ էլ հյուրերին ողջունոում է գրողի հոլոգրամը։ Իսկ AR (augmented reality/համակցված իրականություն) և VR-ը (virtual reality/վիրտուալ իրականություն) ամբողջացնում են հատուկ սարոյանական նախագծի համար ստեղծված ինտերակտիվ լուծումների շարքը։

Թանգարանում գործում է նաև ուսումնասիրությունների սենյակ։ Ինչպես Սարոյանն անձամբ էր ցանկանում, նրա տանը ուսանողները, երիտասարդները հնարավորություն կստանան գիտակրթական և մշակութային միջոցառումներ կազմակերպել, օգտվել տուն-թանգարանում գործող գրադարանից։ Իսկ հարակից այգին լավագույն տարեբարկը կլինի գրական երեկոներ անցկացնելու համար։

Հեղինակ խմբագրել

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ։ Այդ նպատակով մեր հիմնադրամն իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում ՝

Հոգաբարձուների խորհուրդ խմբագրել

Ծրագրի հաստատումից հետո ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդը, որի անդամները նպաստել են ծրագրի իրականացմանը։

  • Արթուր Ջանիբեկյան, «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հիմնադիր
  • Բարլո Դեր Մուգրդեչյան, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ
  • Ռաֆայել Հովհաննիսյան, «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի նախագահ
  • Նոռա Յակուբյան, համայնքային ակտիվ ներկայացուցիչ
  • Տիգրան Կույումջյան, գիտնական, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի նախկին ղեկավար
  • Ռաֆայել Հակոբջանյան, գրող և թատերագիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
  2. Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
  3. Ֆրեզնոյում մեկնարկել են Սարոյանի տուն-թանգարանի շինաշխատանքները
  4. Թումանյանի անվան զբոսայգում կնշվի աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 108-ամյակը
  5. ««Վերածնունդ» հիմնադրամը «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում պատրաստվում է նշել մեծն ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 109 ամյակը։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. Վիլյամ Սարոյանի Տուն-Թանգարանը պատրաստ է ընդունել իր առաջին հյուրերին
  7. «Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի մուտքը բաց է բոլոր այցելուների համար». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  8. Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր
  9. Վիլյամ Սարոյանը «ներկա» էր Ֆրեզնոյում իր տուն-թանգարանի բացմանը

Արտաքին հղումներ խմբագրել