Վիլյամ Թինդեյլ (անգլ.՝ William Tyndale, 1494[1], Գլոստեր, Անգլիա - հոկտեմբերի 6, 1536[2], Vilvoorde, Բելգիա)[3], անգլիացի ուսումնասիրող։ Նա հայտնի է Աստվածաշնչի իր անգլերեն թարգմանությամբ, ինչպես նաև` իր հետագա դատական հետապնդումներով և մահապատժով[4]։

Վիլյամ Թինդեյլ
անգլ.՝ William Tyndale
Դիմանկար
Ծնվել է1494[1]
ԾննդավայրԳլոստեր, Անգլիա
Մահացել էհոկտեմբերի 6, 1536[2]
Մահվան վայրVilvoorde, Բելգիա
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի և բողոքականություն
ԿրթությունՀարթֆորդ Քոլեջ, Մագգալեն քոլեջի դպրոց և Katharine Lady Berkeley's School?
Մասնագիտությունաստվածաբան, լեզվաբան, թարգմանիչ, գրող և աստվածաշնչի թարգմանիչ
 William Tyndale Վիքիպահեստում

Նա կրել է Ռոտերդամցու ազդեցությունը, ով Նոր կտակարանը հունարենով հասանելի է դարձրել Եվրոպայում։ Ազդվել է նաև Մարտին Լյութերից[5]։ Վիլյամ Թինդեյլի ճանաչումը հանգեցնում է այն բանին, որ խիստ քայլեր են ձեռնարկվում թարգմանությունները կաթոլիկ եկեղեցու ձեռքում պահելու համար։ Մահվան սպառնալիք կար Սուրբ գրքի անգլերեն չարտոնված տարբերակը պահելու համար, չնայած որ թարգմանությունները եվրոպական մյուս լեզուներով թույլատրված էին[6][7] :

Թինդեյլի թարգմանությունը Աստվածաշնչի անգլերեն առաջին թարգմանությունն էր, որի տեքստն անմիջապես վերցված էր եբրայերենից և հունարենից, և անգլերենով առաջին տարբերակն էր, որը հայտնվել է տպագիր մամուլում։

Սա դիտվել է որպես ուղղակի մարտահրավեր հռոմեական կաթոլիկ եկեղեցուն։ 1530 թվականին Թինդեյլը նաև գրել է «Բարձրաստիճան հոգևորականների վարքագծի մասին» աշխատությունը` հակադրվելով Հենրի 8-րդի` Սուրբ գրքի կանոնները խախտելու հիմքով ամուսնալուծությանը։

Թինդեյլի «Քրիստոնյա մարդու հնազանդությունը» աշխատության կրկնօրինակն ընկել է Հենրի Ութերորդի ձեռքը։ Դա թագավորին օգնում է գտնել փաստարկված հիմնավորումներ, որոնք նա օգտագործել է 1534 թվականին անգլիական եկեղեցին հռոմեական կաթոլիկ եկեղեցուց անջատելու համար[7] : Միևնույն ժամանակ կանցլեր Թոմաս Մորի գործակալները Եվրոպայում փնտրում էին Թինդեյլին, ով այդ ժամանակ փախստական էր` հուսալով, որ եկեղեցին չի գտնի իրեն[4]։

1535 թվականին նա պատահաբար ձերբակալվում և 1 տարով բանտարկվում է Բրյուսելում։ 1536 թվականին Թինդելը դատապարտվել է հերետիկոսության համար և մահապատժի է ենթարկվել, նրա մարմինը այրվել է խարույկի վրա։ Երկու տարի անց Հենրի Ութերորդը արտոնել է այսպես կոչված մեծ Աստվածաշունչը Անգլիայի եկեղեցու համար։ Դա հիմնականում Թինդելի սեփական աշխատանքն էր։ Այդ ժամանակից ի վեր Թինդեյլի Աստվածաշունչը կարևոր դեր է կատարել Ռեֆորմիստական գաղափարների տարածման գործում։

1611 թվականին 54 ուսումնասիրողներ, ովքեր ներկայացրել էն Հակոբ արքայի տարբերակը, օգտվել են հիմնականում Թինդեյլի աշխատանքից, ինչպես նաև` նրա ժառանգություն հանդիսացող թարգմանություններից։ Մի աշխատություն կարծում է, որ Հակոբ թագավորի Նոր Կտակարանի 83 և Հին Կտակարանի 76 տոկոսը վերցված են Թինդեյլի աշխատությունից[8] :

2002 թվականին Թինդեյլը հայտնվել է BBC-ի 100 մեծագույն բրիտանացիների ցանկի 26-րդ տեղում[9][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. Երբեմն արտասանվում է «Թինսդալ», «Թինդիլ», «Թյանդալ» "Tyndale". Random House Webster's Unabridged Dictionary
  4. 4,0 4,1 Moynahan, Brian 2003. William Tyndale: If God spare my life. London: Abacus. ISBN 0-349-11532-X
  5. Partridge A.C. 1973. English biblical translation. London: Andrè Deutsch Limited. pp. 38–39, 52–52. ISBN 0-233-96129-1
  6. Daniell, David (interviewee); O'Donnell, Paul (interviewer) (2003 թ․ սեպտեմբեր), The powerhouse of creative thought, Belief net {{citation}}: |first2= has generic name (օգնություն).
  7. 7,0 7,1 Daniell, David 1994. William Tyndale: a biography. Yale University Press.
  8. Tadmor, Naomi (2010), The social universe of the English Bible: scripture, society, and culture in early modern England, Cambridge UP, էջ 16, ISBN 978-0-521-76971-6, citing Nielson, John & Skousen, Royal (1998), «How much of the King James Bible is William Tyndale's? An estimation based on sampling», Reformation, 3: 49–74{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link).
  9. Parrill, Sue; Robison, William Baxter (2013), The Tudors on Film and Television, էջ 92.
  10. «William Tyndale», Historical Figures, BBC, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին, Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.