Վիլյամ Հենրի Բևրիջ, առաջին Բարոն Բևրիջ, ԲԱՀ (մարտի 5, 1879(1879-03-05)[1][2][3][…], Ռանգպուր, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 16, 1963(1963-03-16)[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի տնտեսագետ և լիբերալ քաղաքական գործիչ, որը առաջադեմ և սոցիալական բարեփոխիչ էր։ 1942 թ. սոցիալական ապահովագրության և դաշնակցային ծառայությունների նրա զեկույցը (որը հայտնի է որպես Բևրիջի զեկույց) հիմք դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված սոցիալական պետության համար, որը ստեղծվեց 1945 թ. ընտրված Լեյբորիստական կառավարության կողմից։ Նա իր կարիերան սկսել է գործազրկության ապահովագրության մարմնում աշխատելով, Ուինսթոն Չերչիլի օրոք եղել է Առևտրի խորհրդում՝ նորաստեղծ աշխատանքային բորսաների տնօրեն, իսկ ավելի ուշ՝ Սննդի նախարարության մշտական քարտուղար։ 1919-1937 թթ. նա Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի տնօրենն է եղել, երբ ընդունվեց Օքսֆորդի քոլեջ՝ որպես մագիստրոս։

Վիլյամ Բևրիջ
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Բալիոլ քոլեջ, Համալսարանի քոլեջ և Չարտերհաուս դպրոց
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, վիճակագրագետ և գրող
Ծննդյան օր մարտի 5, 1879(1879-03-05)[1][2][3][…]
Ծննդավայր Ռանգպուր, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր մարտի 16, 1963(1963-03-16)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայր Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Հայր Henry Beveridge?
Մայր Annette Beveridge?[3]
Ամուսին Jessy Janet Philip?
 
Պարգևներ
Բաղնիքի շքանշանի ասպետ կոմանդոր

Բևրիջը հրատարակել է գործազրկության և սոցիալական ապահովության մասին լայնածավալ հոդվածներ, որոնցից առավել ուշագրավ են' Արդյունաբերության խնդիրը (1909 թ.), Պլանավորում սոցիալիզմի ներքո ( 1936 թ.) , Ազատ հասարակության մեջ լիարժեք զբաղվածություն (1944 թ.), Անվտանգության հիմնասյուններ (1943 թ.) հզորություն և ազդեցություն (1953 թ.), և ազատ ուսուցման պաշտպանություն (1959 թ.): Նա ընտրվել է 1944 թ. լրացուցիչ ընտրություններում ընտրվել է՝ լիբերալ պատգամավոր (Բերվիք - Ըփոն-Թվիդի- ի համար)։ 1945 թ. ընդհանուր ընտրություններում կրած պարտությունից հետո նա մտնում է Լորդերի պալատ՝ որպես լիբերալ գործընկերների առաջնորդ։

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

 
1898թ., Բևրիջը Բելլիոլ քոլեջում

Հնդկաստանի քաղաքացիական ծառայության պաշտոնյա և շրջանի դատավոր, գիտնական Անետ Աքրոյդի ավագ որդին՝ Բևրիջը, ծնվել է Բրիտանական Հնդկաստանի Ռանգպուր քաղաքում (այժմ՝ Ռանգպուր, Բանգլադեշ) 1879 թվականի մարտի 5-ին։ 1864 թ. Բևրիջի մայրը Էլիզաբեթ Մալեսոնի հետ միասին, Լոնդոնի Քուինս հրապարակում հիմնադրել է աշխատավորական կանանց քոլեջը։Նա ծանոթացել և ամուսնացել է Հենրի Բևրիջի հետ Կալկաթայում, երբ նա 1873 թ. գնացել էր հնդիկ աղջիկների համար դպրոց բացելու։ Վիլյամ Բևրիջը կրթություն է ստացել Սուրեյի Գոդալմինգի շուկայական քաղաքի մոտակայքում գտնվող առաջատար հանրակրթական դպրոցում՝ Չարթերհաուսում, որին հաջորդում է Օքսֆորդի համալսարանի Բալիոլ քոլեջը, որտեղ նա սովորում էր մաթեմատիկա և դասականություն՝ երկուսից էլ ստանալով առաջին կարգի գիտական աստիճան։ Ավելի ուշ, նա սովորում է իրավաբանություն[4]։ Մինչդեռ Բևրիջի մայրը Սթորբրիջի Ունիտարական հանրության անդամ էր, նրա հայրը առաջին հումանիստ և լավատեսական ակտիվիստներից էր և ֆրանսիացի փիլիսոփա Օգյուստ Կոնտի «եռանդուն ուսանող»։ Մարդկության աշխարհիկ կրոնի մասին Կոմտի գաղափարները կարևոր ազդեցություն են ունեցել կենցաղային գործերի մեջ և կայուն ազդեցություն թողել Բևրիջի պատկերացումների վրա[5]։ Ըստ Բևվրիջի ինքը դարձավ «մատերիալիստ ագնոստիկ»[6]։

Կյանք ու կարիերա խմբագրել

 
Բևրիջը 1910-ականներին

Համալսարանն ավարտելուց հետո Բևրիջը դարձավ իրավաբան։ Նա սկսեց հետաքրքրվել սոցիալական ծառայություններով և գրել նյութ մորնինգ փոստ ամսագրի վերաբերյալ։ 1903թ.Նա սկսեց հետաքրքրքրքրվել գործազրկության առաջացման պատճառներով, երբ նա աշխատում էր Լոնդոնի Թոյնբի Հոլում։ Նա համագործակցել է Սիդնի Ուեբի և Բեատրիս Ուեբիի հետ և ներգրավվել նրանց սոցիալական բարեփոխումների տեսությունների մեջ՝ ակտիվ դերակատարություն ունենալով կենսաթոշակների խթանման , դպրոցական անվճար սննդի և աշխատանքի փոխանակման ազգային համակարգի քարոզչության մեջ[7]։

1908 թ. այժմ նա համարվում է Բրիտանիայի գործազրկության ապահովագրության առաջատար դեմք, Բեատրիս Ուեբը նրան ներկայացրել է Ուինսթոն Չերչիլին, որը այդ ժամանակ նշանակվել էր կառավարության աշխատակազմում՝ Առևտրի խորհրդի նախագահ։ Չերչիլը հրավիրում է Բևրիջին միանալու Առևտրի խորհրդին և նա կազմակերպում է գործազրկության և աղքատության դեմ պայքարի ազգային փոխանակման համակարգի և Ազգային ապահովագրության ներդրում:Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա մասնակցել է աշխատուժի մոբիլիզացմանն ու վերահսկմանը։ Պատերազմից հետո նա ստացել է ասպետի կոչում և դարձել է սննդի նախարարության մշտական քարտուղար[8]։ 1919 թ. նա լքում է պետական ծառայությունը և դառնում Լոնդոնի տնտեսագիտական և քաղաքագիտական գիտությունների դպրոց դպրոցի տնօրեն։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա ծառայել է սոցիալական քաղաքականության մի քանի հանձնաժողովներում։ Նա բավականին մեծ ազդեցություն է ունեցել Ֆաբիան հասարակության սոցիալիստների, մասնավորապես՝ Բեատրիս Ուեբի կողմից, որի հետ աշխատել է 1909 թ. «Աղքատ օրենքներ» զեկույցի հիման վրա, որ կարող էր համարվել նրանց համարներից մեկը։ Նա հրատարակել է ակադեմիական տնտեսական աշխատանքներ, ներառյալ գործազրկության վերաբերյալ իր վաղ աշխատանքը (1909 թ.)։1919թ. Ֆաբիանսը նրան դարձրեց Լոնդոնի ֆոնդային բորսայի տնօրեն։ Տնօրենի պաշտոնում աշխատելիս նա մրցակցում է Էդվին Քաննանի և Լիոնել Ռոբինսի հետ, ովքեր փորձում էին հեռացնել Լոնդոնի ֆոնդային բորսան իր ֆաբիական արմատներից։ 1929 թ-ից նա ղեկավարել է գների պատմության միջազգային գիտական կոմիտեն՝ նպաստելով մեծ պատմական ուսումնասիրության՝ «Գները և աշխատավարձերը Անգլիայում 12-19-րդ դդ» (1939)։

1933 թ. Բևրիջը օգնում է հիմնել Գիտական օգնության խորհուրդը։ Նա օգնում է անվանի գիտնականներին, ովքեր աշխատանքից հեռացվել էին ռասայի, կրոնի կամ քաղաքական կարգավիճակի պատճառով՝ խուսափելով նացիստական հետապնդումներից։ 1937 թ. Օքսֆորդի համալսարարում Բևրիջը նշանակվում է գիտությունների մագիստրոս։

Աշխատանքը պատերազմի ժամանակ խմբագրել

 
1943թ Բևրիջ

Երեք տարի անց, Էռնեստ Բևինը՝ որը պատերազմական ժամանակաշրջամի ազգային կառավարության աշխատանքի նախարարն էր, հրավիրուշ է Բևրիջին՝ ղեկավարելու իր նախարարության բարեկեցության վարչությունը։ Բևրիջը մերժում է, բայց հետաքրքրքրվում է պատերազմական ժամանակաշրջանում բրիտանական աշխատուժի կազմակերպման հարցում (Բևրիջը հանդես էր գալիս կենտրոնական պլանավորման ուժեղ համակարգի օգտին)։ Բևինը դեմ էր , որ Բևրիջի հետ հայտնվեն նույն ճանապարհին, բայց 1940 թ. հունիսին նրան հանձնարարում է աշխատել ոչ կարևոր հետազոտության վրա և արդյունքում Բևերիջը դառնում է ժամանակավոր պետական ծառայող:Բևվրիջի հետ աշխատանքը ոչ Բևինխի , ոչ էլ նախարարության մշտական քարտուղար Սըր Թոմաս Ֆիլիպսի դուրը չէր եկել , ,քանի որ նրանք կարծում էին, որ նա գոռոզ է[9]։ Կադրերի վրա նրա աշխատանքն ավարտվեց կոմիտեի նախագահությամբ, որը 1941 թ. օգոստոսին և հոկտեմբերին զեկուցում է պատերազական կաբինետին։ Կոմիտեի երկու առաջարկություններն էլ իրականացվեցին, նորակոչիկները առաջին վեց շաբաթվա ընթացքում ընդունվեցին ընդհանուր ծառայությունների կորպուս, և որպեսզի հաշվի առնեին նորակոչիկների հմտություններն ու բանակի կարիքները, ստեղծվեց թագավորական էլեկտրատեխնիկական ինժեներների կորպուսը[10]։

Սոցիալական ապահովագրության մասին հաշվետվություն և զբաղվածության վերաբերյալ տեսակետներ խմբագրել

1941 թ. մայիսին առողջապահության նախարար Էռնեստ Բրաունը հայտարարում է,որ կազմվում է կոմիտե՝ ուսումնասիրելու առկա սոցիալական խնդիրները ։Բևինը առաջարկել էր պորտֆոլիոյի նախարար Արթուր Գրինվուդին Բևվրիջի ընդունել նախագահ։ Սկզբում Բևրիջին չհետաքրքեց առաջարկը և որպես աշխատուժի վրա շեղող գործունեություն համարելով առաջարկն ընդունեց դժկամորեն։ 1942 թ նոյեմբերի հրապարակվեց Սոցիալական ապահովագրության և հարակից ծառայությունների մասին զեկույցը։ Այն առաջարկում էր, որ աշխատունակ տարիքի բոլոր մարդիկ շաբաթական ներդրումներ կատարեն ազգային ապահովագրության համակարգում, և այդ նպաստները կտրամադրեն հիվանդներին, գործազուրկներին, կենսաթոշակառուներին կամ այրիներին։ Բևրիջը պնդում էր, որ այս համակարգը կապահովի կյանքի նվազագույն կենսամակարդակ «որից ներքև ոչ ոք չպետք է իջնի»։ Կառավարությանը խորհուրդ տալով միջոցներ ձեռնարկել կարիքների, հիվանդությանների, տգիտության, աղքատության և անգործության դեմ։ Բևրիջի երեք հիմնական ենթադրություններից մեկն այն էր, որ կստեղծվի Առողջապահության ազգային ծառայություն, որը արդեն մշակվում է Առողջապահության նախարարությունում։ Բևրիջի փաստարկները լայնորեն ընդունվեցին։ Նա դիմել է պահպանողականներին և այլ թերահավատներին՝ պնդելով, որ սոցիալական հաստատությունները կբարձրացնեն բրիտանական արդյունաբերության մրցունակությունը հետպատերազմյան շրջանում[11]։

Ըստ .Բևրիջի երկրի գործազրկությունը սահմանված է, ոչ ավել, քան 3%, որպես սոցիալական ապահովագրության ծրագրի առանցք,1942 թ.նա արտահայտել է իր զեկույցում ։ Լիարժեք զբաղվածության հասնելու միջոցները կարող են ներառել Քեյնսյան ոճի հարկաբյուջետային կարգավորումը, աշխատանքային ուղղակի վերահսկողությունը և արտադրական միջոցների նկատմամբ կառավարության վերահսկողությունը։ Բևերիջի մտորումների խթան հանդիսացավ սոցիալական արդարությունը և պատերազմից հետո նոր հասարակության ստեղծումը[12]։ Նա կարծում էր, որ սոցիալ-տնտեսական օբյեկտիվ օրենքների բացումը կարող է լուծել հասարակության խնդիրները[10]։

Հետագա Կարիերա խմբագրել

 
Բևրիջը զրուցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օքսֆորդի համալսարանական քոլեջում հոսպիտալացված ամերիկացի կործանիչ օդաչուի հետ

Ավելի ուշ՝ 1944 թ., Բևրիջը, որը վերջերս անդամագրվել էր Լիբերալ կուսակցություն, ընտրվել էր Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններում՝ փոխարինելով Ջորջ Չարլզ Գրեյին, որը զոհվել էր Ֆրանսիայի Նորմանդիայի ռազմի դաշտում՝ «Բլուքոութ» գործողության առաջին օրը։ Հաջորդ տարի Լեյբորիստական նոր կառավարությունը ձեռնամուխ է եղել Բևերիջի առաջարկների իրագործմանը, որոնք հիմք են դրել համընդհանուր բարեկեցության ժամանակակից պետությանը ։ Կլեմենտ Էթլին եւ Լեյբորիստական կուսակցությունը 1945 թվականի համընդհանուր ընտրություններում հաղթել են Ուինսթոն Չերչիլի Պահպանողական կուսակցությանը։ Էթլին հայտարարել է, որ կներդնի սոցիալական պետություն, որը նկարագրված է Բևվրիջի1942 թ. զեկույցում։ Այս ծրագիրը ներառում է ազգային առողջապահության հիմնում 1948 թ., որի բժշկական օգնությումները կֆինանսավորվեին հարկատուների կողմից։ Ներդրվեց սոցիալական ապահովության նպաստների ազգային համակարգ է, որպեսզի բնակչությունը պաշտպանված լինի "ծննդատնից մինչև գերեզման"։ Նոր համակարգը մասամբ կառուցվել է ապահովագրական ազգային համակարգի հիման վրա, որը ստեղծել է ֆինանսների նախախար և ապագա լիբերալ վարչապետ Դևիդ Լլոյդ Ջորջի կողմից 1911 թ.:

1946 թ. Բևերիջը մտավ Լորդերի պալատ՝ որպես Բարոն Բևրիջ՝ Նորթումբերլենդ Թուգալ քաղաքից և դարձավ Լիբերալ կուսակցության առաջնորդ։ 1953 թ. հեղինակել է, Իշխանություն և ազդեցություն՛՛ գիրքը 1952-1962 թթ. նա եղել է Ըթենդ բարեգործական կազմակերպության նախագահը[13]։

Եվգենիկա խմբագրել

Բևրիջը եվգենիկայի հասարակության անդամ էր, որը նպաստել է ուսումնասիրություն մեթոդների "բարելավման" մարդկային ցեղի միջոցով վերահսկողության վերարտադրություն։ 1909 թվականին նա առաջարկեց, որ այն տղամարդիկ, ովքեր չեն կարողանում աշխատել, ստանան պետության կողմից աջակցությունը, միայն այն դեպքում, երբ կորցրել են քաղաքացիական իրավունքները՝ ընտրական, ազատության ու հայրության իրավունք։ Բևրիջը, որը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի տնօրենն էր, փորձում էր ստեղծել կենսաբանության ամբիոն։ 1937 թ. Բևվրիջի հեռացավ դպրոցից, էվգենիկայի ուսումնասիրության տարաձայանություների պատճառով[14]։

1940-ական թվականներին Բևրիջը Եվգենյան հասարակությանը վերագրում էր մանկական նպաստը, որը ներառվել էր 1942 թվականի իր զեկույցում։ Չնայած նրան, որ նա հայացքներ ուներ ի պաշտպանություն եվգենիկիի, նա չէր կարծում, որ զեկույցն ունի ընդհանուր «Եվգենի արժեք»։ Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Դենի Դորլինգն ասում է, որ «ոչ մի ակնարկ չկա» զեկույցում եվգենիկայի գաղափարի մասին[15]։

Դենիս Սյուելը պնդում է, որ այն օրը, երբ համայնքների պալատը հավաքվել էր քննարկելու Բևրիջի զեկույցը 1943 թվականին, Նրա հեղինակը վաղ երեկոյան դուրս է եկել պատկերասրահից, որպեսզի ելույթ ունենա եվգենիկայի սոցիալական ժողովին։ Զեկույցի ժամանակ, նա փորձում էր հանգստացնել նրանց, և ապացուցել Եվգենյայի հասարակության գաղափարը ։ Նա նպատակ ուներ կրթված մասնագիտական դասարաններին խրախուսել ունենալ ավելի շատ երեխաներ և միևնույն ժամանակ, սահմանափակել աղքատ տնային տնտեսություններում ծնված երեխաների թիվը։ Որպեսզի երկու ազդեցություններն էլ պատշաճ կերպով խթանվեն, անհրաժեշտ էր, որ այս գաղափարը գնահատվի։ Ներքին գործերի նախարարը նույն օրը հասկացրել է, որ կառավարությունը նախատեսում է սահմանել երեխայի նպաստի ֆիքսված տոկոսադրույքը ։

Անձնական կյանք խմբագրել

1942 թ. Բևրիջն ամուսնանում է Վիլյամ Ֆիլիպի դուստր և Դեյվիդ Մայորի այրի կնոջ՝ Ջեսսի Ջանետի հետ։ Նա մահանում է իր տանը 1963 թվականի մարտի 16-ին 84 տարեկան հասակում և հուղարկավորվում է Թոքրինգտոնի գերեզմանատանը՝ Նորթումբրիայի ճահիճներում։ Նրա մահից հետո անհետանում է նրա բարոնյան։ Բևվրիջի վերջին խոսքերն էին. «Ես հազար բան ունեմ անելու»։</ref> and was buried in Thockrington churchyard, on the Northumbrian moors. His barony became extinct upon his death. His last words were "I have a thousand things to do".[16]

 
Պարոն և տիկին Բևրջների գերեզմանաքարերը

Հիշատակ խմբագրել

Կենտրոնական քրիստոնեական եկեղեցու փողոցը կոչվեց Վիլյամ Բևրիջի անունով։ Սա միակն էր այն 120 փողոցներից, որոնք 1948 թ. վերանվանվեցին Նոր Զելանդիայի լեյբորիստական կառավարության կողմից՝ Պիտեր Ֆրեյզերի։ 2018 թվականի նոյեմբերին անգլիական ժառանգությունը բացեց կապույտ Բևերիջ հուշատախտակը Լոնդոնի Քեմփդեն Հիլլ քաղաքում գտնվող ԲեդՑորդ Գարդենս 27 այգում, որտեղ նա ապրում էր 1914-1921 թվականներին։ Փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսագիտության ուսումնասիրության մեջ ներգրավված ուսուցիչները և դասախոսները վերջերս նրա պատվին վերանվանվեցին Բևրիջի հասարակություն։</ref>[17]

Աշխատանքներ խմբագրել

  1. Unemployment: A problem of industry, 1909. online (Archive.org)
  2. Wages in the Winchester Manors, Economic History Review, Vol. VII, 1936–37.
  3. Prices and Wages in England from the Twelfth to the Nineteenth Century, 1939.
  4. Social Insurance and Allied Services, 1942. (The Beveridge Report)
  5. The Pillars of Security and Other War-Time Essays and Addresses, 1943, republished 2014.
  6. Full Employment in a Free Society, 1944.
  7. The Economics of Full Employment, 1944.
  8. Why I am a Liberal, 1945.
  9. The Price of Peace, 1945.
  10. Power and Influence, 1953.
  11. India Called Them," George Allen & Unwin, 1947
  12. Plan for Britain: A Collection of Essays prepared for the Fabian Society by G. D. H. Cole, Aneurin Bevan, Jim 13.Griffiths, L. F. Easterbrook, Sir William Beveridge, and Harold J. Laski (Not illustrated with 127 text pages).
  13. Westminster Wages in the Manorial Era, Economic History Review, 2nd Series, Vol. VIII, 1955

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. Jose Harris, William Beveridge: a biography (1997) pp 43-78.
  5. «Who Was William Beveridge». Fabian Society. 2012 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  6. Jose Harris, William Beveridge: a biography (1997) pp 1, 323.
  7. Harris, William Beveridge: a biography (1997) pp 98-117.
  8. Harris, William Beveridge: a biography (1997) pp 196-227.
  9. Paul Addison, The Road to 1945, Jonathan Cape, 1975, p. 117.
  10. 10,0 10,1 Paul Addison, "The Road to 1945", Jonathan Cape, 1975, p. 169.
  11. Paul Addison, "The Road to 1945", Jonathan Cape, 1975, pp. 169–70.
  12. According to Nobel Laureate Friedrich Hayek, this book was ghostwritten by Nicholas Kaldor. Hayek said that Beveridge "wasn't the least interested in economics. He knew no economics whatever." Cf. Kresge, Stephan, and Wenar, Leif, Hayek on Hayek, (Chicago: The University of Chicago Press, 1994), p. 86.
  13. "Attend VIPs". attend.org.uk. Retrieved on 29 November 2015.
  14. «Five years of Darwin seminars: a paradigm shift? | General». Times Higher Education. 1999 թ․ մարտի 12. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.(subscription required)
  15. http://www.rofea.org/index.php/journal/article/viewFile/20/9
  16. Harris, Jose (1997). «18: Father of the Welfare State?». William Beveridge: A Biography (Revised paperback ed.). Oxford: Clarendon Press. էջ 477. ISBN 0198206852.
  17. Harper, Margaret (2016 թ․ փետրվար). «Christchurch Street Names B» (PDF). Christchurch City Libraries. էջեր 73–74. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.