Վիլհելմ ֆոն Պոլենց (գերմ.՝ Wilhelm von Polenz, հունվարի 14, 1861(1861-01-14)[1][2], Cunewalde, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա - նոյեմբերի 13, 1903(1903-11-13)[1][2], Բաուտցեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ), գերմանացի գրող։

Վիլհելմ ֆոն Պոլենց
գերմ.՝ Wilhelm von Polenz
Ծնվել էհունվարի 14, 1861(1861-01-14)[1][2]
ԾննդավայրCunewalde, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա
Վախճանվել էնոյեմբերի 13, 1903(1903-11-13)[1][2] (42 տարեկան)
Վախճանի վայրԲաուտցեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ-փաստաբան
Քաղաքացիություն Գերմանիա
 Wilhelm von Polenz Վիքիպահեստում

Սկզբնական շրջանում գրել է դրամաներ («Հայնրիխ ֆոն Քլայստ», 1891, «Անդրեաս Բոքհոլդ», 1898 և այլն)։ Կրել է Է. Զոլայի նատուրալիզմի ազդեցությունը։ Լայն ճանաչում է գտել Պոլենցի Բրայտենդորֆի քահանան» (1893), «Գյուղացի Բյուտները» (1895, հայ․ հրտ․ 1910), «Գերեզմանափորը» (1897) եռերգությունը, որտեղ նկարագրված է նահապետական կացութաձևի կործանումը կապիտալիզմի քայքայիչ ներգործությամբ։ «Գյուղական պատմվածքներ» (1901) ժողովածուում պատկերված են աղքատ գյուղացիների, բատրակների կյանքի դրամատիկական դրվագները։ «Ապագայի երկիրը» (1903) ակնարկաշարում Պոլենցը քննադատական վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի հասարակարգի նկատմամբ։ Գրել է նաև բանաստեղծություններ («Բերքի ժամանակը», հրտ․ 1904, ժողովածու)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 351