Վիլհելմ Մաքսիմիլիան Վունդտ (անգլ.՝ Wilhelm Maximilian Wundt, օգոստոսի 16, 1832(1832-08-16)[1][2][3][…], Նեքարաու, Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[4] - օգոստոսի 31, 1920(1920-08-31)[5][1][2][…], Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի հոգեբան, փիլիսոփա, ֆիզիոլոգ, լեզվաբան։ Ֆիզիոլոգիայի (Հայդելբերգ, 1864-1874 թվականներ) և փիլիսոփայության (Լայպցիգ, 1875 թվականից) պրոֆեսոր։ Արտասահմանյան մի շարք ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ։

Վիլհելմ Վունդտ
Wilhelm Wundt
Ծնվել էօգոստոսի 16, 1832(1832-08-16)[1][2][3][…]
Նեքարաու, Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[4]
Մահացել էօգոստոսի 31, 1920(1920-08-31)[5][1][2][…] (88 տարեկան)
Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]
ԳերեզմանSüdfriedhof Leipzig
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս, հոգեբան, ֆիզիոլոգ և գրող
Հաստատություն(ներ)Հայդելբերգի համալսարան, Ցյուրիխի համալսարան և Լայպցիգի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա, Էթնիկական հոգեբանություն և Փորձարարական հոգեբանություն
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան, Հայդելբերգի համալսարան և HU Berlin
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1856)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6]
Գիտական ղեկավարKarl Ewald Hasse? և Հերման Հելմհոլց
Եղել է գիտական ղեկավարHugo Münsterberg?, Oswald Külpe?, Էմիլ Կրեպելին, Վլադիմիր Բեխտերև, Էդվարդ Բրեդֆորդ Տիտչեներ, Ջեյմս Մակկին Կետտել, Georgi Iwanowitsch Tschelpanow?, Siegfried Askinasy?, Edward W. Scripture?, Էռնստ Ֆիեդլեր, Ludwig Lange?[7], Գոթլոբ Ֆրիդրիխ Լիփս[7], Waldemar von Olshausen?[7], Johannes Pitschel?[7], Walter Brix?[7], Paul Haller?[7], Wilhelm Paul Schumann?[7], Friedrich Sander?[7], Reinhold Schultz?[7], Albrecht Steglich?[7], Rudolf Schumann?[7], Kuno Mittenzwey?[7], Svetomir Ristić?[7], Woldemar Voigt?[7], Կառլ Լոհներտ[7], Otto Klemm?[7], Fritz Giese?[7], Paul Roth?[7], Karl Knabe?[7], Hermann Damm?[7], Joseph Epstein?[7], Hans Keller?[7], Ցվետան Ռադոսլավով[7], Erich Mosch?[7], Friedrich Bruno Kämpfe?[7], Hermann Richard Zeitschel?[7], Rudolf Franz Pfaff?[7], Gustav Berger?[7], Robert Bergemann?[7], Bernhard Frenzel?[7], Florian Ștefănescu-Goangă?[8], Constantin Dimitrescu-Iași?[8], Dimitrie Gusti?[8], Armand Thiéry?[9], Charles Hubbard Judd?[10], Չարլզ Սփիրման[10] և Գուստավ Կաֆկա
Հայտնի աշակերտներVitaly Serebrenikov?, Ferdinand Tönnies?[11], Վլադիմիր Բեխտերև, Ֆրանց Բոաս, Էմիլ Դյուրկհեյմ, Էդմունդ Հուսերլ, Ludwig Lange?, Կառլ Լոհներտ, Բրոնիսլավ Մալինովսկի, Ջորջ Միդ, Constantin Rădulescu-Motru?, Էդվարդ Սեպիր, William Isaac Thomas?, Ernst Meumann?[12], Władysław Witwicki? և Richard Arwed Pfeifer?[7]
Ազդվել էԼայբնից Գոթֆրիդ Վիլհելմ
Պարգևներ
Ամուսին(ներ)Sophie Wundt?
Երեխա(ներ)Max Wundt? և Eleonore Wundt?
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Wilhelm Wundt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Վունդտը ծնվել է լյութերական քահանայի ընտանիքում, ավարտել է դպրոցը 1851 թվականին և մինչև 1856 թվականը սովորել է Թյուբինգենի, Բեռլինի և Հայդելբերգի համալսարաններում։ Ուսումնառության վերջին տարում Հայդելբերգում Վունդտը համարյա մահամերձ էր լուրջ հիվանդությունից։ Բժշկության դպլոմը ստանալուց հետո՝ Վունդտը կարճ ժամանակ սովորում է Յոհան Մյուլլերի մոտ և դառնում համալսարանի աշխատակից, հայտնի ֆիզիկ և ֆիզիոլոգ Հերման ֆոն Հեմհոլցի օգնականը 1858-1864 թվականներին։ Այս ժամանակահատվածում նա գրում է զգայական ընկալման վերաբերյալ աշխատանք (1858-1862 թվականներ)[14]։ Հայդելբերգում Վունդտը նաև ամուսնանում է Սոֆի Մաուի հետ[15]։

Այս շրջանում Վունդտը սկսում է կարդալ աշխարհում առաջին անգամ դասախոսությունների շարք գիտական հոգեբանությունից՝ ընդգծելով նրանում փորձարարական մեթոդների օգտագործումը՝ վերցրված բնական գիտություններից։ Դասավանդման ընթացքում նա ընդգծում էր գլխուղեղի և բանականության միջև ֆիզիոլոգիական կապի առկայությունը։ Ֆիզիոլոգիայի փորձը և գիտելիքները մեծ նշանակություն ունեցան նոր գիտության՝ հոգեբանության կայացման համար։ Նրա դասախոսությունները հրատարակվել են «Դասախոսություններմարդու և կենդանիների բանականության մասին» գրքում 1863 թվականին։ 1864 թվականին ստանում է դոցենտի աստիճան Հայդելբերգում։

1874 թվականին Վունդտը հրապարակում է հոգեբանության պատմության մեջ կարևոր աշխատություններից մեկը՝ «Ֆիզիոլոգիական հոգեբանության սկզբունքներ»։ Սկզբունքները կառուցում են հոգեբանությունը՝ որպես գիտակցական փորձի անմիջական հետազոտություն՝ ներառյալ զգացմունքները, հույզերը, կամային ակտերը և գաղափարները՝ ներհայեցողական մեթոդի (ինտրոսպեկցիա) կամ ինքնադիտման միջոցով։

Լայպցիգյան տարիներ խմբագրել

1875 թվականին Վունդտը դառնում է փիլիսոփայության պրոֆեսոր Լայպցիգի համալսարանում, իսկ 4 տարի անց հիմնում է աշխարհում առաջին հոգեբանական լաբորատորիան՝ կարճ ժամանակահատվածում հիմնադրելով փորձարարական հոգեբանության ինստիտուտը[16]։ Ավելի ուշ, Վունդտի ուսանողները հիմնադրել են հոգեբանական լաբորատորիաներ այլ համալսարաններում։

Վունդտն ապրել է Լայցպիգում մինչև կյանքի վերջ՝ լինելով 186 ուսանողների գիտական ղեկավար, ովքեր դոկտորական աշխատանքներ են պաշտպանել տարբեր գիտակարգերից։ Նրա աշակերտներից է եղել Իվան Պավլովը։

Կյանքի վերջին տարիներին Վունդտն իր ուշադրությունը կենտրոնացրել է սոցիալական և մշակութային հոգեբանության վրա՝ մինչև կյանքի վերջ գրելով 10 հատորից բաղկացած ֆունդամենտալ աշխատանք[17]՝ «Ժողովուրդների հոգեբանություն»[18]։

Վունդտի գրական ժառանգությունը հսկայական է և կազմում է 54000 էջ[19]՝ գրքերի և հոդվածների տեսքով։ Նրա առավել հայտնի աշխատություններից են՝ «Դասախոսություններ մարդու և կենդանիների բանականության մասին», «Էթիկա», «Հիպնոտիզմ և ներշնչում» (1892) և «Հոգեբանության ներածություն»։

Գիտական գործունեություն խմբագրել

Փիլիսոփայության ոլորտ խմբագրել

Փիլիսոփայության մեջ Վունդտը հանդես է եկել որպես իդեալիզմի և վոլյունտարիզմի ներկայացուցիչ։ Աշխարհը նրա համար ոգու՝ տիեզերական աստվածային կամքի նպատակահարմար զարգացումն է։ «Տրամաբանություն» (հատորներ 1-3, 1880-1883 թվականներ) աշխատության մեջ Վունդտը ոչ միայն վերլուծել է մտածողության ձևերը, այլև ջանացել է շարադրել տարբեր գիտությունների մեթոդներ՝ լեզվաբանության, մաթեմատիկական տրամաբանության հիմունքները և այլն։ Լեզվաբանական ուսումնասիրություններում Վունդտը լեզվաբանական հիմնական գիտակարգերը մեծ մասամբ որոշում է անհատական հոգեբանության տեսանկյունից, թեև ընդունում է լեզվի մեջ սոցիալական հիմնադրույթի առաջնությունը անհատականի նկատմամբ։ Լեզուն Վունդտի համար «կոլեկտիվ կամքի» կամ «ժողովրդական ոգու» դրսևորման ձևերից մեկն է։ Լեզուն որպես հարաշարժ պրոցես ըմբռնելը, լեզվական գործունեությունը և ոչ թե լեզվական համակարգը որպես լեզվաբանության գլխավոր առարկա առանձնացնելը Վունդտին մերձեցնում են Հ․ Շտայնթալի ու նրա դպրոցի հետ՝ միաժամանակ կազմելով երիտքերականների հետ Վունդտի տարակարծության հիմնական կետը։

Հոգեբանության ոլորտ խմբագրել

Զբաղվելով ֆիզիոլոգիայով՝ Վունդտը հանգել է հոգեբանության՝ որպես ինքնուրույն գիտության մշակման ծրագրին՝ անկախ ֆիզոլոգիայից և փիլիսոփայությունից։ Իր առաջին գրքում՝ «Զգայական ընկալման տեսության նյութեր», հիմնվելով զգայական և շարժման օրգանների գործունեության վրա՝ Վունդտը առաջ է քաշել փորձարարական հոգեբանության ստեղծման գաղափար, որի նախագիծը դրվել է նաև «Մարդու և կենդանիների բանականության մասին դասախոսություններում»։ Այն ընդգրկել է հետազոտության երկու ուղղություններ.

Այս մտահղացմանը հետևելով՝ Վունդտը սկզբում կենտրոնացել էր սուբյեկտի գիտակցության վրա՝ հոգեբանությունը սահմանելով որպես «անմիջական փորձի մասին» գիտություն։ Նա վերջինս անվանել է ֆիզիոլոգիական հոգեբանություն, քանի որ սուբյեկտի կողմից ապրվող վիճակները ուսումնասիրվել են հատուկ փորձարարական ընթացակարգերի արդյունքում, որոնց մեծ մասը մշակվել է ֆիզիոլոգիայի՝ հատկապես օրգանների ֆիզիոլոգիայի միջոցով։ Քանի որ այս օրգանների գործունեության արդյունքը սուբյեկտի կողմից գիտակցվող հոգեկան պատկերներն են, ապա հենց նրանք, ի տարբերություն մարմնական կազմակերպվածության, դիտարկվել են արդեն որպես հոգեբանության ուսումնասիրման հատուկ օբյեկտ։ Խնդիրը նրանում էր, որպեսզի այս պատկերները մանրամասն դիտարկել, վերլուծել՝ դուրս բերելով սկզբնական պարզագույն տարրերը, որոնցից նրանք կազմված են[21]։ Վունդտն օգտագործել է նաև երկու այլ բնագավառների ձեռքբերումները. հոգեֆիզիկայի, որն ուսումնասիրում է ֆիզիկական գրգռիչների և նրանց առաջացրած զգայությունների միջև օրինաչափ կապերը գիտափորձի և քանակական մեթոդների հիման վրա, և մյուս ուղղությունը, որը փորձնականորեն չափում է ներկայացրած ազդակի նկատմամբ սուբյեկտի ռեակցիայի ժամանակը։

Վունդի հայեցակարգի կայացման վրա մեծ ազդեցություն են ունեցել անգլիացի գիտնական Ֆրենսիս Հալտոնի հետազոտությունները։ Վերջինս փորձնականորեն ուսումնասիրել է, թե ինչ զուգորդություններ կարող է մարդու մոտ առաջացնել բառը՝ որպես հատուկ գրգռիչ։ Պարզվում է, որ միևնույն բառին մարդը պատասխանում է ամենատարբեր՝ բառային կամ պատկերային ռեակցիաներով։ Դա դրդել է Հալտոնին դասակարգել ռեակցիաները՝ հաշվի առնելով նրանց քանակը, ժամանակը։ Այս դեպքում ևս կիրառվել են քանակական մեթոդներ[20]։

Միավորելով այս բոլոր ուղղությունները՝ Վունդտը ցույց է տվել, որ գիտափորձի հիման վրա, որի օբյեկտը մարդն է, հոգեբանությունը կարող է հանդես գալ որպես ինքնուրույն գիտություն։ Իր կողմից ստացված արդյունքները ներկայացվել են «Ֆիզիոլոգիական հոգեբանության հիմունքները» (1873-1874 թվականներ) գրքում[22]։

Հոգեբանության, ինչպես և այլ գիտությունների խնդիրն, ըստ Վունդտի՝ կայանում է նրանում, որպեսզի.

  • վերլուծության միջոցով առանձնացնել հետազոտության օբյեկտի սկզբնական տարրերը,
  • Հաստատել նրանց կապի բնույթը,
  • Գտնել այդ կապի կանոնները։

Վերլուծությունը նշանակում էր սուբյեկտի անմիջական փորձի տարաբաժանումՙ, որն իրականացվում է ներհայեցման (ինտրոսպեկցիա) միջոցով, որը չպետք է շփոթել ինքնադիտման հետ։ Ներհայեցումը հատուկ ընբթացակարգ է, պահանջում է հատուկ նախապատրաստություն։ Սովորական ինքնադիտման դեպքում մարդը դժվարանում է ընկալումը՝ որպես ներքին հոգեկան գործընթաց, առանձնացնել ընկալվող առարկայից, որը հոգեկան չէ, բայց տրված է արտաքին փորձով։ Փորձարկվողը պետք է կարողանա շեղվել արտաքինից, որպեսզի հասնի գիտակցության սկզբնական «մատերիային»։ Վերջինս բաղկացած է տարրական անբաժանելի բաղկացուցիչներից։ Նրանց բնորոշ է են այնպիսի որակներ, ինչպիսիք են մոդալությունն ու ինտենսիվությունը։ Գիտակցության տարրերին են դասվում հույզերը. հուզական վիճակները։ Ըստ Վունդտի՝ յուրաքանչյուր հույզ ունի 3 չափում. հաճելի-տհաճ, լարվածություն-թուլություն, գրգռում-հանդարտացում։ Պարզագույն հույզերը՝ որպես հոգեկան տարրեր, տարբերվում իրենց որակով և ինտենսիվությամբ։ Այս վարկածը ծնել է շատ փորձարարական աշխատանքներ, որոնցում ներհայեցման տվյալների հետ օգտագործվել են նաև հույզերի ընթացքում մարդու ֆիզիոլոգիական վիճակների փոփոխությունների ցուցանիշներ[21]։

Ձգտելով ամրապնդել հոգեբանական գիտության ինքնրուրույնությունը՝ Վունդտը ապացուցել է, որ այս գիտությունն ունի իր ինքնուրույն կանոնները, իսկ հոգեկան երևույթները ենթարկված են հոգեկան պատճառականության։ Այս եզրակացության օգտին առաջ է քաշել էներգիայի պահպանման կանոնը։ Նյութական շարժումը կարող է պատճառ լինել միայն նյութականի համար։ Հոգեկան երևույթների համար գոյություն ունի այլ աղբյուր, որոնք պահանջում են այլ կանոններ։ Այդ կանոններին Վունդտը դասել է ստեղծագործական սինթեզի սկզբուքները, հոգեկան հարաբերությունների կանոնը, կոնտրաստի՝ հակադրության կանոնը և հետերոգեն նպատակների կանոնը[23]։

Վունդտի տեսական հայացքները քննադատվել են շատ հոգեբանների կողմից՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գիտակցությունը՝ որպես հոգեբանության առարկա, մեկնաբանվել է այն տեսանկյունից, որ միայն սուբյեկտն է ունակ հաղորդելու ինֆորմացիա իր ներաշխարհի մասին՝ ներհայեցողության միջոցով։ Դրանով իսկ հաստատվել է սուբ սուբյեկտիվ մեթոդի գերակայությունը։

Վունդտը գտնում էր, որ հոգեբանությունը չէր կարող հավակնել ինքնուրույն գիտության կարգավիճակի, եթե չուսումնասիրեր և չբացահայտեր իր գործընթացների պատճառական գործոնները։ Բայց նրա հայացքներում հոգեկան պատճառականությունը հանգեցվել է միայն այն տարբերակին, որ հոգեկան գործընթացների կանոնավոր ընթացքը պատճառավորված է հենց իրենցով։ Գիտակցության օբյեկտների կախվածությունն արտաքին օբյեկտներից, հոգեկանի պայմանավորվածությունը գլխուղեղի գործունեությամբ, հոգեկանի ներառվածությունը սոցիալական կապերում բաց էր թողնվել գիտական վերլուծությունից[20]։

Հետագայում թողնելով փորձարարական հետազոտությունը՝ Վունդտը զբաղվել է փիլիսոփայությամբ և իր կողմից դեռ երիտասարդության տարիքում մտածված հոգեբանության երկրորդ ճյուղի մշակմամբ, որը նվիրված էր տարբեր ժողովուրդների մշակույթի ստեղծման հոգեբանական առանձնահատկություններին։ Նա գրել է 10 հատորից բաղկացած «Ժողովուրդների հոգեբանություն» աշխատությունը, որն առանձնանում է ժողովրդագրական, լեզվի, պատմության և մարդաբանական նյութերով։

Վունդտի կարծիքով փորձարարական ուսումնասիրման ենթարկվում են միայն տարրական հոգեկան գործընթացները (զգայություն, պարզ հույզեր) Վունդտի աշակերտներն արդեն ապացուցել են, որ մտածողությունը, կամքը բաց են փորձարարական վերլուծության համար[22]։

Վունդտից ընդունված է հոգեբանությունը համարել որպես ինքնուրույն գիտություն։ Նա ստեղծել է աշխարհում խոշոր այդ գիտության դպրոցը։ Նա մեծ դեր է խաղացել հոգեբան-մասնագետների հասարակության ձևավորման համար։ Սակայն, եթե Վունդտի գիտակազմակերպչական գործունեությունը դրական դեր է խաղացել հոգեբանության՝ որպես առանձին գիտության ձևավորման համար, ապա նրա տեսական-ծրագրային հայեցակարգը չդիմացավ ժամանակի փորձություններին[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Philosophy Ontology project
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 Вундт Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. CONOR.Sl
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 Mathematics Genealogy Project — 1997.
  8. 8,0 8,1 8,2 https://pure.mpg.de/rest/items/item_2398971_3/component/file_2398970/content
  9. Ferrand L. Wundt's laboratory at Leipzig in 1891 // Hist. Psychol.American Psychological Association, 1999. — Vol. 2, Iss. 3. — P. 194. — ISSN 1093-4510; 1939-0610doi:10.1037/1093-4510.2.3.194PMID:11623921
  10. 10,0 10,1 Wijsen L. D. An Academic Genealogy of Psychometric Society Presidents // PsychometrikaSpringer Science+Business Media, 2019. — Vol. 84, Iss. 2. — P. 562—588. — ISSN 0033-3123; 1860-0980doi:10.1007/S11336-018-09651-4PMID:30656499
  11. Meischner-Metge A. (unspecified title) // (untranslated)Frankfurt: Peter Lang, 2003. — P. 156–166.
  12. https://www.e-torredebabel.com/Psicologia/Contemporanea/Wundt-II-4.htm
  13. https://www.leipzig.de/buergerservice-und-verwaltung/unsere-stadt/auszeichnungen-und-ehrungen/leipziger-ehrenbuerger
  14. Wilhelm Maximilian Wundt" in Stanford Encyclopedia of Philosophy, section on "Life and Times". [1]
  15. Lamberti, Georg (1995) Wilhelm Maximilian Wundt 1832–1920. Leben, Werk und Persönlichkeit in Bildern und Texten. Deutscher Psychologen Verlag, Berlin.
  16. Борисова И. В. ВУНДТ // Новая философская энциклопедия. Том первый. М., 2000.
  17. Зборовский Г. Е. История социологии: Учебник. — М.: Гардарики, 2004. — с. 101
  18. Вундт В. Проблемы психологии народов. — М.: Академический проект, 2010. — 136 с. — (Психологические технологии).
  19. Bringmann & Balk, 1992
  20. 20,0 20,1 20,2 20,3 Ярошевский М.Г. История психологии.— 3-е изд.— М., 1985
  21. 21,0 21,1 Вундт В. Очерки психологии.— М., 1912.
  22. 22,0 22,1 Ждан А.Н. История психологии как становление ее предмета։ Дисс. на соиск. ст. доктора психол. наук.— М., 1994.
  23. Вундт В. Введение в психологию.— М., 1912.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Վունդտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Վունդտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։