Վիլկիցկու նեղուց, Թայմիր թերակղզու և Հս․ Երկիր կղզեխմբի միջև, միացնում է Կարայի և Լապտևների ծովերը։ Երկարությունը մոտ 130 կմ է, նվազագույն լայնությունը՝ 56 կմ, խորությունը՝ մինչև 210 մ։ Վիլկիցկու նեղուցում ամբողջ տարին հանդիպում են լողացող սառույցներ։ Հայտնաբերվել է 1914 թվականին։ Անվանվել է ռուս հիդրոգրաֆ Բ. Վիլկիցկու պատվին։

վիլկիցկու նեղուց
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 441