Վիզա-ն (նախկինում Վիսա) 9 միջազգային երաժիշտներից կազմված խումբ է Լոս Անջելեսից, որը միավորում է դուդուկը, ուդը և ցնցման գործիքները ծանր ռոքի հետ։ «Վիզա»-ն մուտքի արտոնագիր է դեպի երաժշտական բազմազանության աշխարհ, կամուրջ՝ ժանրերի, տարատեսակ հնչյունների ու ռիթմերի միջև, այնպես ինչպես անձնագրում դաջված «վիզան» է կապում աշխարհագրական տարածքները։

Վիզա
Վիզա
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսՎիսա(2000–2009)
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լոս Անջելես, Կալիֆորնիա
Ժանրերֆոլկ ռոք, ալտերնատիվ ռոք, էքսպերիմենտալ ռոք, ջիպսի պանք
Գործունեություն2000-ներկա
ԼեյբլSerjical Strike Records, Architects of Melody Records
ԿապվածՍերժ Թանգյան, Scars on Broadway, Neurobox
ԿայքVIZA
Անդամներ
Կ'նուպ Տոմոպուլոս
Օրբել Բաբայան
Շանթ Բիսմեջյան
Ալեքսան Խաչերյան
Հիրամ Անտոնիո Ռոսարիո
Քրիս Դանիել
Անդրանիկ Կզրյան
Ջիվան Գասպարյան II

Պատմություն խմբագրել

2000 թվականին ազգությամբ հույն Կնուպ Տոմոպուլոսը [1] Միացյալ նահագներում նախաձեռնեց «Վիզա» անունով նախագիծը, որը տարիներ անց հիմք դարձավ համանուն խմբի ստեղծման համար։ Այստեղ հավաքվեցին Լոս Անջելեսում հաստատված 9 երաժիշտներ, նրանցից 6-ը՝ հայեր։ «Մեր խումբը պիցցայի նման է, որի վրա ¾-ը պեպերոնի է, մի փոքր կոկոս և մնացածը` պանիր։ Այս դեպքում պեպերոնին հայերն են, այդուհանդերձ, խումբը հայկական չէ, ոչ էլ հունական, ճապոնական կամ իսպանական։ Նպատակը աշխարհի տարբեր մշակույթները, երաժշտական գործիքներն ու հնչյունները կամրջելն է, նոր երաժշտություն մատուցելը» – ասում է Կնուպը։ 6 տարի առաջ «Վիզա»-ն իր շարքերում ընդգրկեց ևս մի գործիք՝ դուդուկ, որը հնչում է Ջիվան Գասպարյան Կրտսերի ձեռքերում։ - «Ռոքը բարձր են նվագում և ինձ համար հեշտ չէ լսելի դարձնել դուդուկի ձայնը», - ասաց Ջիվանը, ով խմբին միանալիս ռոքի սիրահար չէր, բայց հիմա շատ է լավ է զգում իրեն։ Վիզայի պատմության մեջ կարևոր շրջադարձ գրանցվեց, երբ հանդիպեցին System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանին[1], ով անգամ ստանձնեց նրանց պրոդյուսերական գործը։ «Վիզա»-ի այցը Հայաստան նույնպես կայացավ Սերժ Թանկյանի շնորհիվ։ Խումբը պատիվ ունի ուղեկցել Թանկյանի եվրոպական շրջագայությունը ու հանդես գալ որպես բացման խումբ։ 2010-ին Վիզան թողարկեց իր 5-րդ ալբոմը՝ «Made in Chernobyl»[2], որտեղ կրկին վեր է հանում սերն ու հավատարմությունը, պայքարում դավաճանության ու վատ բարքերի դեմ։ Ինչպես խմբի մենակատար Կնուպն ասաց, «մենք խոսում ենք հին հեքիաթների մասին, որոնք արդիական էին, երբ դեռ քաղաքականությունը մարդկանց չէր հետաքրքրում»։ Խումբն այժմ աշխատում է իր «Carnivalia» խորագրով ալբոմի վրա, որը նախատեսվում է լույս տեսնել 2011-ի ամռանը[3]։

Սկավառակագրություն խմբագրել

  • 2001 - Visa (EP)
  • 2006 - Maktub
  • 2007 - De Facto (EP)
  • 2008 - Eros
  • 2010 - Made in Chernobyl
  • 2011 - Carnivalia
  • 2012 - "Alabama Song (Whiskey Bar) (սինգլ)

Խմբի անդամներ խմբագրել

  • Կ'նուպ Տոմոպուլոս - վոկալ, 13 լարանի կիթառ
  • Ջիվան Գասպարյան II - դուդուկ, զուռնա
  • Օրբել Բաբայան - էլեկտրական կիթառ, թառ, սազ, վոկալ
  • Շանթ Բիսմեջյան - էլեկտրական կիթառ
  • Էնդրյու Կզիրյան - ուդ
  • Քրիս Դանիել - ցնցման գործիքներ
  • Ալեքսան Խաչերյան - բաս կիթառ
  • Հիրամ Անտոնիո Ռոսարիո - ստեղնաշարեր, հարմոն[4]

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Serjical Strike Records — Viza». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  2. Allmusic
  3. «experienceviza.com Story». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  4. «Vizamerkezi.com – Viza Dəstəyi | Viza Almaq | Ölkələr Üzrə Vizalar». vizamerkezi.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 1-ին.