Վիեննական անտառ (գերմ.՝ Wienerwald), Ալպերի արևելյան լեռնազանգված Վիեննայի մոտակայքում։

Վիեննական անտառ
գերմ.՝ Wienerwald
ՏեսակAlpine supergroup?, Հանգստի գոտի, տուրիստական վայր, Wienerwald Biosphere Reserve? և անտառ
Երկիր Ավստրիա[1][1]
ՎարչատարածքՍտորին Ավստրիա[1][1]
Հիմնվել է1965
Մակերես1000 կմ²
Երկարություն45 կմ
Լայնություն30 կմ
ԲԾՄ893 մետր
Անվանված էՎիեննա
Վիեննական անտառը գտնվում է Ավստրիաում
Վիեննական անտառ
Վիեննական անտառը գտնվում է Երկիրում
Վիեննական անտառ

Այն մի կողմից սահմանափակված է Դանուբի հովտով և խաղողի այգիներով, իսկ մյուս կողմից՝ Բադենա և Ֆյոսլա առողջարանային տարածքներով։ Լեռնազանգվածի բարձրությունը մինչև 893 մետր է (Շյոպֆլ լեռ)։ Դա մի հրաշալի բնական հանգստի գոտի է, մի ամբողջ անտառածածկ մակերես իր սեփական ավաններով, հյուրանոցներով, առողջարաններով և տաք աղբյուրներով։ Վիեննայի անտառի անտառածածկի 1250 քառ. կմ մակերեսը զբաղեցնում են կաղնու և հաճարենու անտառները (սկսած Tullner Feld հյուսիսում, Traisen արևմուտքում, Golsen и Triesting հարավում и Wiener Becken արևելքում)։ 2005 թ-ից Վիեննական անտառի Վիեննայի և Ստորին Ավստրիայի միջև ընկած 1050 քառ. կմ մակերեսով հատվածը մտել է ՅՈՒՆԵՍԿՕկենսոլորտային պաշարների համաշխարհային ցանցի մեջ[2]։ Վիեննական անտառը նաև անվանում են Վիեննայի «կանաչ թոքեր»։ Վիեննական անտառի այժմյան կենդանական և բուսական աշխարհը միլիոնավոր տարիների ընթացքում նրա երկրաբանական, կլիմայական, էկոլոգիական և պատմական զարգացման արդյունքն է։ Այս տարածքի առաջին հայտնի անունը՝ «mons Cetius», թարգմանվում է որպես «լեռնային անտառ», գերմաներեն` «Bergwald»: Վիեննական անտառը Վիեննայի բնակիչների ամենասիրելի հանգստի վայրն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 GEOnet Names Server — 2018.
  2. Wienerwald Մարդը և կենսոլորտը

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննական անտառ» հոդվածին։