Վիեն (ֆր.՝ Vienne [viɛn ]), կոմունա և քաղաք Ֆրանսիայում։ Գտնվում է Իզեր դեպարտամենտի Ռոն Ալպեր երկրամասում։ Հանդիսանում է երկու կանտոնների կենտրոնը։ Կոմունայի շրջանը Վիենն է։ Գտնվում է Ռոն գետի ձախ ափին, Ժեր գետի հետ միախառնման վայրում, Լիոնից 30 կմ դեպի հարավ։

Կոմունա
Վիեն
ֆր.՝ Vienne
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՌոն Ալպեր
ԴեպարտամենտԻզեր
ՔաղաքապետՍիերի Կովակս (2014-2020)
Մակերես22,65 կմ²
ԲԾՄ404 մ
Բնակչություն29.077 մարդ (2012)
Խտություն1300 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ38200[1]
38544
Պաշտոնական կայքvienne.fr(ֆր.)
Վիեն (Ֆրանսիա)##
Վիեն (Ֆրանսիա)
Վիեն (Ռոն-Ալպ)##
Վիեն (Ռոն-Ալպ)

Պատմություն խմբագրել

Անտիկ ժամանակներում Վիենը եղել է Գալիայի գլխավոր քաղաքներից մեկը և բազմամարդ ալլոբրոգների ցեղերի մայրաքաղաքը։ Մ.թ.ա. 121 թվականին գրավվել է հռոմեացիների կողմից և պահպանում էր իր խոշոր ռազմաքաղաքական կենտրոնի նշանակությունն ընդհուպ մինչև Հռոմեական կայսրության անկումը։ 6 թվականին այստեղ աքսորվել է Հերոդ Արչելաուսը, իսկ Քրիստոսի մահապատժից հետո, եկեղեցական ավանդույթի համաձայն՝ Պիղատոս Պոնտացին։ 257 թվականին Վիենում կայսր է հռչակվել Պոստումը։

Աշխարհագրություն խմբագրել

Կոմունայի INSEE կոդը՝ 38544 է։ Բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում էր 29 077 մարդ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 140-404 մետր բարձրության վրա։ Մունիցիպալիտետը գտնվում է Փարիզից 420 կմ դեպի հարավ-արևելք, Լիոնից 27 կմ դեպի հարավ, Գրենոբլից 80 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Կոմունայի քաղաքապետը Սիերի Կովակսն է, մանդատը գործում է 2014-2020 թվականների ընթացքում։

Բնակչություն խմբագրել

Բնակչության թվի աճի դինամիկան (INSEE[2])`

Տեսարժան վայրեր խմբագրել

Վիենը շրջապատված է բարձր լեռներով։ Այն Ֆրանսիայի քաղաքներից անտիկ հուշարձանների թվով ամենահարուստ քաղաքն է։ Դրանցից ամենահայտնին անհայտ ծագում ունեցող սրածայր բուրգն է, որը հին ժամանակներում համարում էին Պիղատոս Պոնտացու դամբարանը։ 1860 թվականին իր սկզբնական տեսքն է ստացել Օգոստոսի և Լիվիայի տաճարն, որը կառուցվել էր քրիստոնեական դարաշրջանի սկզբին և ավելի ուշ ձևափոխվել է եկեղեցու։ Հեղափոխության ժամանակ այստեղ իրենց ժողովներն էին անցկացնում յակոբինյանները։ 13 հազար հանդիսատեսի համար նախատեսված ավերված ամֆիթատրոնը գտնվում է Պիպե լեռան լանջին։

Այդ հայտնի հուշարձաններից բացի, Ռոն գետի աջ ափին հնագետների կողմից հայտնաբերվել է 4 հա տարածք ունեցող թատրոնի պատերով անտիկ շինություն, ինչպես նաև Կիբելայի տաճարը։ Անտիկ քանդակը ցուցադրված է երկրի ամենահին եկեղեցիներից մեկում՝ Սուրբ Պողոսի եկեղեցում, որի շինարարությունը սկսվել է 4-րդ դարում։ Սեն Անդրե լե Բա եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում պրովանսյան թագավորների կողմից, որպես պալատական կապելլա, ավելի ուշ ձևափոխվել է ռոմանական ոճի։

Քույր-քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. [«Население Вьена на сайте национального института статистики и экономических исследований Франции (ֆր.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին. Население Вьена на сайте национального института статистики и экономических исследований Франции (ֆր.)]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեն» հոդվածին։