Վիդայի պատմության թանգարան

Վիդայի պատմության թանգարան (ֆր.՝ Museu d'història d'Ouidah), Բենինի Վիդա քաղաքում գտնվող թանգարան է։ Գտնվում է պորտուգալական հին՝ Սան Ժուան Բատիշտա դե Աժուդա ամրոցում (պորտ.՝ Fortaleza de São João Baptista de Ajudá - «Սուրբ Հովհաննես Մկրտչի օգնության ամրոց»)։ Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է 700 իրերից, որոնք ներկայացնում են Վիդայի հնագիտությունը, պատմությունը և արվեստը[3]։

Վիդայի պատմության թանգարան
Տեսակպատմության թանգարան և թանգարան
Երկիր Բենին[1]
ՏեղագրությունՎիդա[2]
ՎայրՎիդա[1]
Ղեկավարության նստավայրՍան Ժուան Բատիշտա դե Աժուդա, Վիդա, Բենին
ՀասցեRte des Esclaves[2]
Հիմնադրվել էսեպտեմբերի 6, 1967
Այցելուներ23 211 մարդ (2007)
Կայքmuseeouidah.org
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սան Ժուան Բատիշտա դե Աժուդա ամրոցը Պորտուգալիայի գաղութատիրական սեփականություն էր Դահոմեայում, Գվինեական ծոցի ափին, այժմ Բենինի Վիդա քաղաքի տարածքում։

Կոչվել է նաև «Աժուդա ֆակտորիա» կամ պարզապես «Աժուդա»։ Ամրոցը ընդամենը 4,5 կմ² տարածք ուներ, ամրացված առևտրային կետ էր՝ հարակից փոքր տարածքով։ 1958 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես արտերկրյա ամենափոքր գաղութ[4]։

Ամրոցը կառուցվել է 1680 թվականին թագավոր Պեդրու Երկրորդի հրամանով ` ստրկավաճառության անվտանգությունն ապահովելու համար։ Առևտրի կետը կառուցելլ է Սան Տոմեի և Պրինսիպի նահանգապետ Ջակինտու դե Ֆիգեյրեդո ի Աբրեուն՝ Վիդա գյուղի տեղում։ 18-րդ դարի սկզբին լքված ամրոցը վերակառուցվել է 1721-1730 թվականներին։ Ֆինանսավորումը ստացվել է Սալվադոր տեղափոխվող աֆրիկացի ստրուկների հարկից։

1722 թվականի հունվարին ամրոցը փորձել է գրավել անգլիացի ծովահեն Բարտոլոմյու Ռոբերտսը, որը գերևարել է նավահանգստում կանգնած բոլոր՝ 11 նավերը։

1805-1844 թվականներին ֆակտորիայի տնօրենը եղել է ստրուկների առևտրով զբաղվող հայտնի Ֆրանսիշկու Ֆելիքս դե Սոուզան, որը 1845-1849 թվականներին զբաղեցրել է նահանգապետի պաշտոնը։ Բրազիլիայի անկախացումից հետո Սոուզան առաջարկել է կայսր Պեդրու Առաջինին Աժուդուն վերցնել իր տիրապետության տակ, բայց մտահղացումը չի իրականացել։

1861 թվականին պորտուգալացիները լքել են ամրոցը և այն մինչև 1893 թվականը ամրոցը ծառայել է որպես կաթոլիկ առաքելություն։ 1960 թվականի օգոստոսի 1-ին Դահոմեան անկախություն է ձեռք բերել և հռչակվել է Բենինի հանրապետությունը։ 1961 թվականին ամրոցը ծառայել է երկրի անկախությունը նշելու համար։ Մեկնելուց առաջ զավթիչները այրել են շինությունները։ 1964 թվականի նոյեմբերի 13-ի հրամանագրով ամրոցը ճանաչվել է պատմական հուշարձան։ Վերակառուցվել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ֆինանսական օգնությամբ։ Այն իր դռները բացեց 1967 թվականի սեպտեմբերի 6-ին[3][5][6]։

Նկարագիր խմբագրել

Պորտուգալիայի նահանգապետի նախկին նստավայրում տեղակայված թանգարանն ունի 11 սենյակ, որտեղ ցուցադրվում են 1967 թվականից ի վեր թանգարանի կողմից ձեռք բերված, 700-ից ավելի իրեր։ Ցուցանմուշները ձեռք են բերվում Վիդայի հայտնի ընտանիքների նվիրատվություններով կամ օտարերկրյա գործընկերների օգնությամբ։ Դրանք հիմնականում իրեր են հին ամրոցից և Դահոմեայի թագավորությունից իրեր են, ինչպես նաև ստրուկների առևտրին և նրանց հայրենադարձությանը վերաբերող իրեր։

Այցելությունների քանակը ըստ տարիների[3]
1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007
7414 9317 11290 11737 12450 15929 18144 18134 19881 18690 23211

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Museums of the World
  2. 2,0 2,1 http://antislavery.ac.uk/items/show/2027
  3. 3,0 3,1 3,2 Hélène Joubert et Christophe Vital, Dieux, rois et peuples du Bénin : arts anciens du littoral aux savanes, Paris, 2008, 304 էջ (ISBN 978-2-7572-0185-5), էջ՝ 139
  4. The Guinness Book of Records. — London: Guinness Superlatives Limited, 1958.
  5. Капланов, Рашид Мурадович Португалия после второй мировой войны. — М.: Наука, 1992. — ISBN 5-02-009086-7
  6. Хазанов, Анатолий Михайлович Португалия и ее империя в эпоху Салазара и Каэтану. — М.: Институт востоковедения РАН, 2015. — ISBN 9785990651371

Արտաքին հղումներ խմբագրել

  • Hélène, Joubert. Dieux, rois et peuples du Bénin, 2008. ISBN 978-2-7572-0185-5.
  • Mendonça J. de. Colónias e Possessões Portuguesas. — Lisboa, 1877.
  • Pierre Verger et Clément da Cruz, Musée historique de Ouidah, Porto-Novo, Dahomey, Ministère de l'éducation nationale et de la culture, Institut de recherches appliquées du Dahomey, 1969, 23 p.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիդայի պատմության թանգարան» հոդվածին։