Վզնոցավոր էյրենիս

սողունների տեսակներ

Վզնոցավոր էյրենիս (լատին․՝ Eirenis collaris), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի էյրենիս ցեղի օձ։

Վզնոցավոր էյրենիս
Վզնոցավոր էյրենիս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Լորտուներ
Լատիներեն անվանում
Eirenis collaris
Menetries, 1832
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ընտանիքի նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (9,6-32 սմ), պոչը 4-5 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը համեմատաբար հաստ է, գլուխը՝ տափակ, մարմնից տարանջատված՝ ծածկված խոշոր վահանիկներով։ Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն։ Մեջքային մակերեսը բաց գորշ է՝ դեղնավուն, վարդագույն կամ նարնջագույն երանգներով, երիտասարդների մեջքին երբեմն առկա են մանր սև կետիկներ։ Ծոծրակային վահանիկների վրա հաճախ լինում են սև բծեր, աչքերի առջևի եզրերի միջև անցնում է M-անման մուգ գիծ։ Պարանոցի վրա կա շատ լայն, մուգ, վզնոցանման զոլ։ Որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, երիտասարդներինը՝ մոխրագույն։ Սնվում է մանր անողնաշարավորներով, հնարավոր է նաև մանր մողեսներով։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը՝ հողի չսառցակալող շերտերում (1 մ-ից խոր)։ Զուգավորումը՝ ապրիլից հունիսի կեսերը։ Հուլիսի 2-րդ կեսին էգը դնում է 4-8 ձու։ Ձվերը երկարավուն են (17-19 մմx 5-7 մմ)։

Ձագերը ծնվում են սեպտեմբերի վերջից հոկտեմբերի վերջը։ Խնամվում և բազմացվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։ Մարդու և կենդանիների համար կծածն անվնաս է։

Տարածվածություն խմբագրել

Վզնոցավոր էյրենիսը տարածված է՝

Տարածվածությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզերի նախալեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, թփուտային ու նոսրանտառային բուսականությամբ, քարքարոտ, կավահողային չոր կենսավայրերում, երբեմն՝ նաև մշակովի տարածքների հարևանությամբ։ Վարում է գլխավորապես փորող կենսակերպ։ Գարնանն ու ամռան սկզբին, երբ հողը բավական խոնավ է, հանդիպում է քարերի և այլ թաքստոցների տակ, կենդանիների բներում ու հողի փխրուն շերտերում։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վզնոցավոր էյրենիս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վզնոցավոր էյրենիս» հոդվածին։