Վեց ձեռքսեղմումների տեսություն

Վեց ձեռքսեղմումների տեսությունը պնդում է, որ Երկրագնդի վրա ապրող ցանկացած երկու մարդ միմյանցից բաժանված են ծանոթների 5 մակարդակով։

Վեց ձեռքսեղմումների տեսությունը

Տեսությունն առաջ է քաշվել 1969 թվականին ամերիկացի հոգեբաններ Սթենլի Միլգրեմի և Ջեֆրի Թրևերսի կողմից։ Նրանք պնդում էին, որ Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր ոք միջնորդավորված կերպով ծանոթ է ցանկացած այլ մարդու հետ, ընդ որում՝ ծանոթների այդ շղթան կազմված է 6 հոգուց։

Միլգրեմի հետևությունները հիմնված են ամերիկյան երկու քաղաքներում կատարված հետազոտության արդյունքում ստացված տվյալների վրա։ Մի քաղաքի բնակիչներին բաժանվել է 300 ծրար, և հանձնարարվել ծրարը փոխանցել մյուս քաղաքում ապրող կոնկրետ մարդու։ Ծրարները կարելի էր փոխանցել միայն բարեկամների ու ծանոթ մարդկանց միջոցով։ Ծրարներից 60-ը հասան հասցեատերերին։ Կատարելով հաշվումներ՝ Միլգրեմը պարզեց, որ ծրարները փոխանցվել են միջինը 5 մարդու միջոցով։ Այսպես էլ առաջացավ Վեց ձեռքսեղմումների տեսությունը[1]։

Միլգրեմի փորձը կրկնեցին Կոլումբիայի համալսարանի գիտնականների կողմից. վերջիններս փորձն անցկացրին էլեկտրոնային փոստի միջոցով։ Հազարավոր կամավորների հանձնարարվեց գտնել 20 մարդու՝ հայտնելով վերջիններիս անունը, ազգանունը, զբաղմունքը, կրթությունը և բնակության վայրը։ Մի ավստրիալացի ընդամենը 4 նամակի օգնությամբ գտավ այն 20 մարդկանցից մեկին, ով ապրում էր Սիբիրում[2]։

Մայքրոսոֆթի մասնագետները մեկ ամիս հետևել են 242 720 596 օգտագործողների հաղորդակցմանը. ստացված տվյալների վերլուծությունը տևեց 2 տարի։ Արդյունքում պարզվեց, որ ծառայության 240 միլիոն օգտագործողներից յուրաքանչյուրը մյուսին կարող էր «հասնել» 6.6 «քայլից»։ Ինչով էլ ապացուցեցին, որ մեզնից յուրաքանչյուրը 5 մարդու միջոցով ծանոթ է Անգլիայի թագուհու հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Социальная психология. Стенли Милгрэм и исследования конформизма».
  2. «It's a Small World After E-mail». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.