Վերջին տերևը

Օ. Հենրիի նովելը

«Վերջին տերևը» (անգլ.՝ The Last Leaf), ամերիկացի արձակագիր Օ. Հենրիի նովելը՝ հրատարակված 1907 թվականին «Վառվող ջահ» պատմվածքների ժողովածուում։

Վերջին տերևը
անգլ.՝ The Last Leaf
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՕ. Հենրի
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԳրինվիչ Վիլիջ
Հրատարակվել էհոկտեմբերի 15, 1905
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/o-henry/short-fiction/text/the-last-leaf
 The Last Leaf

Սյուժե խմբագրել

Գրինվիչ֊Վիլլիջ փոքրիկ թաղամասի եռահարկ տներից մեկում ապրում են երկու երիտասարդ նկարիչներ՝ Սյուն և Ջոնսին։ Ջոնսին հիվանդացել էր թոքաբորբով և գտնվում էր մահվան շեմին։ Նրա սենյակի պատուհանից երևում էր, թե ինչպես էին բաղեղից թափվում տերևները։ Ջոնսին համոզված է, որ հենց ծառից ընկնի վերջին տերևը, ինքը կմահանա։ Սյուն փորձում է ընկերուհուն համոզել հրաժարվելու հոռետեսական մտքերից։

Նույն տան ներքևի հարկում ապրում էր վաթսունամյա անհաջողակ նկարիչ Բերմանը, որը շարունակ երազում էր գլուխգործոց նկարել, բայց նույնիսկ փորձ չէր անում սկսել այն։ Սյուն գնում է ծերունի Բերմանի մոտ նրան նկարելու խնդրանքով և պատմում ընկերուհու հիվանդության ու նրա հիմար համոզմունքի մասին, ինչն առաջացնում է ծեր նկարչի ծաղրը նմանատիպ հիմար երևակայության նկատմամբ.

  Հնարավո՞ր է այդպիսի անմտություն՝ մեռնել, որովհետև այդ անիծյալ բաղեղի վրայից տերևները թափվում են։ Առաջին անգամ եմ լսում։ <…> Ինչպե՞ս եք թույլ տալիս նրան՝ գլուխը լցնել նման տխմարությամբ։ Ա՜խ, խե՜ղճ փոքրիկ միսս Ջոնսի։  

Զրույցի ավարտից հետո երիտասարդ նկարիչն ու նրա նորաթուխ բնորդը աստիճաններով բարձրանում են Սյուի ու Ջոնսիի արվեստանոցը։

Գիշերը քամոտ էր ու անձրևոտ։ Հաջորդ առավոտյան հիվանդը պահանջում է բարձրացնել վարագույրը, որպեսզի տեսնի, թե քանի տերև է մնացել բաղեղի վրա։ Անբարենպաստ եղանակից հետո աղյուսե պատի վրա երևում էր վերջին տերևը։ Ջոնսին համոզված է, որ շուտով այն կընկնի, և այդ ժամանակ էլ ինքը կմահանա։ Սակայն հաջորդ օրն ու գիշերն տերևը շարունակվում էր ճյուղից կախված մնալ։ Ի զարմանս աղջկա՝ այն տեղում մնաց նաև հաջորդ օրը։ Դա Ջոնսիին համոզում է, որ ինքը մեղք է գործել իր համար մահ ցանկանալով, և վերադարձնում է ապրելու կամքը։

Առավոտյան գալիս է բժիշկն ու ասում, որ Ջոնսին առողջանալու լավ հնարավորություններ ունի։ Այնուհետև հաղորդում է, որ պետք է այցելի ևս մեկ հիվանդի, որի ազգանունը Բերման է. ծերունին շատ թույլ է, իսկ հիվանդությունը՝ ծանր։ Հաջորդ առավոտյան բժիշկը հաստատում է, որ Ջոնսին ամբողջովին առողջանալու ճանապարհին է։ Նույն օրվա երեկոյան Սյուն ընկերուհուն պատմում է, որ Բերմանը հիվանդանոցում մահացել է թոքաբորբից.

  Նա ընդամենը երկու օր միայն հիվանդացավ։ Առաջին օրվա առավոտյան դռնապանը խեղճ ծերուկին գտել էր իր սենյակում՝ հատակին ընկած։ Նա գիտակցությունը կորցրել էր։ Կոշիկներն ու ամբողջ հագուստը թաց էին և սառույցի պես պաղ։ <…> Հետո գտան լամպը, որ դեռ վառվում էր, տեղից շարժած սանդուղքը, մի քանի ցրված վրձիններ և ներկապնակը՝ դեղին ու կանաչ ներկերով։ Սիրելի՛ս, նայի՛ր պատուհանից դուրս բաղեղի վերջին տերևին։ Դու չէի՞ր զարմանում, որ նա քամուց չի դողում ու չի շարժվում։ Այո, սիրելի՛ս, հենց դա էլ Բերմանի գլուխգործոցն է. նա այդ տերևը նկարել էր այն գիշերը, երբ ընկավ վերջին տերևը։  

Մեկնաբանություն խմբագրել

«Վերջին տերևը» ստեղծագործությունն Օ. Հենրիի՝ անսպասելի ավարտով նովելների բնորոշ օրինակ է։

Գրողի ժամանակակից քննադատության մեջ տարածված է եղել այն կարծիքը, որ նովելին հատուկ է ավելորդ սենտիմենտալությունն ու անհավանականությունը։ Այսօրվա ամերիկյան կարծիքներում «Վերջին տերևը» նովելի այլընտրանքային մեկնաբանությունը ներկայացվում է ֆեմինիստական լույսի ներքո. քննադատները ուշադրություն են դարձնում այն բանին, որ իրար հետ ապրող երկու աղջիկների մոտ ներխուժել է «միստր Թոքաբորբը», որ Սյուն հիվանդագին է արձագանքում բժշկի այն հարցին, թե արդյոք Ջոնսին չունի ընտրած տղամարդ և այլն[1]։

Արվեստի մյուս տեսակներում խմբագրել

  • 1952 թվականին թողարկվել է պատմվածքի առաջին և ամենահայտնի էկրանավորումը՝ «Կարմրամորթների առաջնորդը և այլք...» ֆիլմը[2]։
  • «Վերջին տերևը» (ռուս.՝ «Последний лист») խորհրդային կարճամետրած ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ջեմմա Ֆիրսովան 1959 թվականին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Լարիսա Կադոչնիկովան, Օթար Իոսելիանին։ Լարիսա Կադոչնիկովան կատարել է իր առաջին դերը կինոյում[3]։
  • «The last leaf» ամերիկյան կարճամետրաժ ֆիլմը թողարկվել է 1984 թվականին[4]։
  • 2003 թվականին էկրաններին է հայտնվել այս նովելի մոտիվներով նկարահանված «Ամանորյա սիրերգ» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորը Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչն է։
  • «The last leaf» 2012 թվականի ամերիկյան էկրանավորում է։ Նկարահանել է Քեթլին Վեյր[5]։
  • «The last leaf» 2013 թվականի ամերիկյան էկրանավորում է, որը նկարահանել է Մեթ Գետլինը[6]։
  • «Վերջին տերևը» ռուսական էկրանավորումը նկարահանել է ռեժիսոր Եկատերինա Ուվարովան 2017 թվականին[7]։
  • «Վերջին տերևը» ուկրաինական էկրանավորումը նկարահանել է ռեժիսոր Դենիս Ստարկը 2017 թվականին[8]։
  • «Վերջին տերևը» ռուսական էկրանավորումը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Գասկովը 2020 թվականին[9]։
  • Սվետլանա Կոպիլովան ունի «Վերջին տերևը» երգ, որը գրվել է պատմվածքի մոտիվներով, և համապատասխան անիմացիոն տեսահոլովակ։
  • Օ. Հենրիի պատմվածքի յուրահատում հղում է Իլյա Գլազունովի «Հիվանդը։ Վերջին տերևը» (1999) նկարը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Abby H. P. Werlock. Companion to Literature: Facts on File Companion to the American Short Story. — NY., 2010. — P. 393.
  2. «O. Henry's Full House». Internet Movie Database(անգլ.). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Последний лист» — первая роль Ларисы Кадочниковой в студенческом фильме Джемма Фирсовой. — YouTube
  4. The Last Leaf (1984) — YouTube
  5. The last leaf — YouTube
  6. The Last Leaf by O. Henry — Full Movie — YouTube
  7. Последний лист — YouTube
  8. к/ф «Последний лист» (2017) — YouTube
  9. Последний лист (Короткометражный фильм по рассказу О.Генри) — YouTube

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերջին տերևը» հոդվածին։