«Վերոնիկա Գերեն» (անգլ.՝ Veronica Guerin), Ջոել Շումախերի կենսագրական դրաման, որը հիմնված է իռլանդացի լրագրող Վերոնիկա Գերենի իրական պատմության վրա. վերջինս թմրաբարոնների կողմից մահապատժի է դատապարտվել և գնդակահարվել 1996 թվականի հունիսի 26-ին։

Վերոնիկա Գերեն
անգլ.՝ Veronica Guerin
Երկիր Իռլանդիա
 Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1], կենսագրական ֆիլմ և դրամա
Թվականհոկտեմբերի 8, 2003, սեպտեմբերի 11, 2003[2] և 2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոել Շումախեր[1][3][4][…]
ՊրոդյուսերՋերրի Բրուքհայմեր
Սցենարի հեղինակMary Agnes Donoghue?[5]
ԴերակատարներՔեյթ Բլանշետ[3][4][6][…], Քիարան Հայնդս[3][4][6][…], Բրենդա Ֆրիքեր[3][4][6][…], Քոլին Ֆարել[7], Paudge Behan?[4][1], Ջերարդ ՄաքՍորլեյ[4][6][1], S. Barry Barnes?, Danielle Fox-Clarke?[7], Փոլ Ռոնան[5], Ֆիոնա Գլեսկոտ[5] և Ֆիլիպ Օ'Սալիվան[5]
ՕպերատորԲրենդան Գալվին
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժDavid Gamble?
Պատմվածքի վայրԴուբլին
ԿինոընկերությունTouchstone Pictures և Jerry Bruckheimer Productions
Տևողություն94 րոպե

Սյուժե խմբագրել

«Sunday Independent» թերթի թղթակից Վերոնիկա Գերենը գրում է Դուբլինում անօրինական ճանապարհով թմրանյութերի շրջանառության մասին։ Նրա լրագրողական հետաքննությունը առնչվում է ինչպես հասարակ դեռահաս-թմրրամոլներին, այնպես էլ խոշոր թմրաբարոնների, աստիճանաբար խորանում է։ Վերոնիկայի նկտմամբ մահափորձ են կատարում։

Նրա իրազեկիչը, սեփական կաշին փրկելու և կասկածները նարկոմաֆիայի ղեկավար Ջոն Գիլիգանից հետ քաշելու համար, սկսում է Վերոնիկային կեղծ տեղեկատվություն տրամադրել և որպես շեղող հանգամանք մատնում է Ջերի Հաթչ անունով հանձագործի «Վանական» մականունով։ Վերոնիկան սկսում է մշակել այդ գիծը, բայց շուտով հասկանում է, որ Հաթչը շղթայում չափազանց փոքր օղակ է։ Այնուամենայնիվ նա շարունակում է հետաքննությունը, և ի վերջո նարկոմաֆիայի ղեկավարները հրաման են արձակում վերացնել խիզախ լրագրողին։

Դերերում խմբագրել

Դերասան Դերը
Քեյթ Բլանշետ Վերոնիկա Գուերին
Ժերարդ Մաքսորլի Ջոն Գիլիգան
Կիարան Հայնդս Ջոն Թրայնոր
Բրենդա Ֆրիկեր Բեռնի Գերին
Դոն Ուիչերլին Քրիս Մալիգան
Բարի Բարնս Գրեմ Թյորլի
Էմմեթ Բերգին Անգուս Ֆանինգ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 2003 թվական - Իռլանդիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի հանդիսատեսի համակրանքի մրցանակ ՝ լավագույն իռլանդական ֆիլմի համար
  • 2003 թվական - Համերաշխության մրցանակ` Սան Սեբաստյանի միջազգային կինոփառատոնում (Ջոել Շումախեր)

Առաջադրումներ խմբագրել

  • 2003 - Իռլանդիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակի 7 անվանակարգ. Լավագույն իռլանդական կինոնկար, լավագույն օժանդակ դերասան (Ջերարդ Մաքսորլի և Կիարան Հայնդս), լավագույն օժանդակ դերասանուհի (Բրենդա Ֆրկերեր), լավագույն զգեստների ձևավորում (Ջոան Բերգին), լավագույն դիմահարդարում և սանրվածքներ (Դի Կորկորան, Էյբի Լեմաս), լավագույն օպերատորական աշխատանք (Բրենդան Գելվին)
  • 2003 - Սան Սեբաստիանի կինոփառատոնի «Ոսկե խեցի» մրցանակի առաջադրում։
  • 2004 - Empire Award մրցանակի առաջադրում` լավագույն դերասանուհի անվանակարգում (Քեյթ Բլանշետ)
  • 2004 - «Ոսկե Գլոբուս» մրցանակի առաջադրում`լավագույն դրամատիկական դերասանուհի անվանակարգում (Քեյթ Բլանշետ)

Նկարահանում խմբագրել

  • Ֆուտբոլային խաղի ժամանակ հերոսուհի Բլանշետը դիմում է իր հարևանին, դաջվածքով անանուն տղայի ասելով, որ նա ժամանակին հանդիպել է 90-ականների հայտնի ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնին։ Հետագայում Կանտոնը դարձել է դերասան և նկարահանվել Բլանշետի հետ «Էլիզաբեթ» ֆիլմում։
  • Ֆիլմում հնչել են U2- ի («Everlasting Love»), Սինադ Օ'Կոնորի Funeral Song» և «One More Day») և Tricky-ի («Aftermath») երգերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել