Վերշիկերեն, բուրուշասկի, կանջութևրևն, վերշիկների լեզուն։ Ծագումնաբանորեն մեկուսացած լեզու է։ Խոսվում է Պակիստանի հյուսիսային արևմտյան որոշ շրջաններում։ Խոսողների թիվը՝ մոտ 40 հազար։ Ունի երկու հիմնական բարբառ՝ վերշիկվար և բուրուշասկի։ Հնչյունական համակարգում առկա է 10 ձայնավոր և 36 բաղաձայն։ Ունի երաժշտական շեշտ։ Անվանական ձևակազմությունը համեմատաբար պարզ է, իսկ բայական համակարգը՝ բարդ։ Բայերի մեջ կան դեմք, թիվ, դաս նշանակող մասնիկներ։ Տարբերակում է չորս դաս՝ ըստ տղամարդկանց, կանանց, կենդանիների և զանազան առարկաների անունների։ Նախադասությունն ունի անվանական և էրգատիվ տարատեսակներ։ Բաոապաշարում կան նկատելի փոխառություններ ուրդու և դարդյան լեզուներից։ Անգիր լեզու է։

Վերշիկերեն
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
Ենթադասմարդկային լեզու
Երկրներ Պակիստան[1]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի
Գրերի համակարգուրդուի ուղղագրություն և լատինական այբուբեն
IETFbsk
ISO 639-3bsk

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 414