Վերներ Մագնուս Մաքսիմիլիան Ֆրայհեր ֆոն Բրաուն (գերմ.՝ Wernher Magnus Maximilian Freiherr von Braun, մարտի 23, 1912(1912-03-23)[1][2][3][…], Վիժիսկ, Պրուսիա, Պլզենի մարզ, Գերմանական կայսրություն[4] - հունիսի 16, 1977(1977-06-16)[1][2][3][…], Ալեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ), հրթիռների գերմանացի ճարտարագետ, հրթիռային զենքերի և տիեզերագնացության հիմնադիրներից մեկը։

Վերներ ֆոն Բրաուն
գերմ.՝ Wernher von Braun
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1912(1912-03-23)[1][2][3][…]
ԾննդավայրՎիժիսկ, Պրուսիա, Պլզենի մարզ, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էհունիսի 16, 1977(1977-06-16)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրԱլեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ
ԳերեզմանIvy Hill Cemetery
Քաղաքացիություն Նացիստական Գերմանիա,  ԱՄՆ,  Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]
Կրոնլյութերականություն և ավետարանչականություն
ԿրթությունՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց, Բեռլինի տեխնիկական համալսարան (1932), HU Berlin (1934), Բեռլինի ֆրանսիական գիմնազիա և Hermann Lietz-Schule Spiekeroog? (ապրիլ 1930)
Գիտական աստիճանֆիզիկայի փիլիսոփայության դոկտոր (1934)
Ազդվել էՀերման Օբերտ և Ժյուլ Վեռն
Մասնագիտությունֆիզիկոս, Q10497074?, ոչ գեղարվեստական գրող, գյուտարար և ռազմական գործիչ
ԱշխատավայրԱՄՆ բանակ[6], ՆԱՍԱ[6], Fairchild?[6], Վերմախտ և Waffenamt?
ԱմուսինMaria von Braun?
Ծնողներհայր՝ Մագնուս ֆոն Բրաուն, մայր՝ Emmy von Braun?
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍՍ[12]
ԵրեխաներՄարգիտ ֆոն Բրաուն
Ստորագրություն
Изображение автографа
 Wernher von Braun Վիքիպահեստում

Նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի վարած պատերազմին ունեցած սերտ կապի, հեռահար V2 հրթիռների նախագծման ու համակենտրոնացման ճամբարների բռնավորների և նացիոնալ-սոցիալիստական պարտադիր աշխատանքի օգտագործման միջոցով հրթիռների կառուցման պատճառով ֆոն Բրաունի մասին տեղեկություններն այնուամենայնիվ խնդրահարույց են։

Մանկություն և կրթություն խմբագրել

Վերներ Բրաունի հայրը՝ Մագնուս Ֆրայհեր ֆոն Բրաունը արևելապրուսական խոշոր հողատեր էր, իսկ հետագայում՝ Գերմանիայի սննդի և գյուղատնտեսության նախարար։ Ֆոն Բրաունի մայրը Էմմին էր՝ Վերներ ֆոն Քվիստորպի դուստրը, ով ևս խոշոր հողատեր էր։ Վերների մեծ եղբայրը ՝ Զիգմունդ ֆոն Բրաունը (1911–1998), 1936 թվականից աշխատում էր Երրորդ Ռայխի, հետագայում նաև ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունում։ Կրտսեր եղբայր Մագնուս ֆոն Բրաունը (1919–2003) ինժեներ էր օրգանական քիմիայի ոլորտում։

Դեռևս մանկությունից ֆոն Բրաունը հետաքրքրվում էր երաժշտությամբ և բնական գիտություններով։ Նրա հետաքրքրվածությունը աստղագիտությամբ գալիս էր իր մորից, ով նրան ընդունելության առթիվ հեռադիտակ էր նվիրել։ Առաջին անգամ իր փորձարկումները կատարել է 13 տարեկանում Բեռլինի Մեծ Թիեռգառթեն այգում՝ հրավառության հրթիռներով։ Երբ նա առաջին անգամ ձեռքը վերցրեց Հերման Օբերթի «Հրթիռ դեպի միջմոլորակային տարածություն» գիրքը, նրա երևակայությունները՝ ծնված Ժյուլ Վերնի և Կուրդ Լասվիթցի արկածային վեպերից, ավելի իրական կերպարանք ստացան։ Մասնագիտական գրականությունը հասկանալու համար նրա լարում է իր բոլոր ջանքերը՝ իր՝ մինչ այդ ունեցած մաթեմատիկական գիտելիքները բարելավելու համար։ Ներշնչվել է նա ամեն դեպքում սլովենացի աստղագետ և աստղաֆիզիկոս Հերման Պոտոկնիկի «Տիեզերական ճանապարհոդության խնդիրը» գրքով։

Մինչև 1925 թվականը ֆոն Բրաունը հաճախել է Բեռլինի Ֆրանսիական գիմնազիան, ապա բնակվել է Վայմար քաղաքի Էթերսբուրգ ամրոցի Հերման-Լիթց գիշերօթիկ դպրոցում։ 1928 թվականից նա հաճախել է նոր հիմնադրված Հերման-Լիթց դպրոցը[13]։ Լավ առաջադիմության շնորհիվ արդեն 18 տարեկանում նա կարողացել է հանձնել ավարտական քննությունը 1930 թվականի ապրիլին։

1929 թվականից նա աշխատել է Հերման Օբերթի հետ Բեռլին-Փլյոցենզեում, իսկ վերջինիս՝ դեպի Զիբենբյուրգեն վերադարձից հետո՝ 1930 թվականի օգոստոսից «Տիեզերագնացության միության» անդամների հետ հեղուկ վառելիքով աշխատող շարժիչների վրա՝ Բեռլինի Ռայնիկենդորֆ շրջանի հրթիռների մեկնարկային կայանքում։ Դպրոցն ավարտելուց հետո նա վեցամսյա պրակտիկա է անցել Բեռլինի «Բորսիգ» լոկոմոտիվների գործարանում, որը խթանում էր ճարտարագիտական ուսումնառությունը։ Նա հենց այստեղ էր սովորել, որ «բացարձակապես ոչինչ չկա, ինչը կգերազանցեր առկա, ավարտուն և հիմնավոր աշխատանքը», ինչպես պիտի հիշեր նա տասնյակ տարիներ անց[14]։

1930 թվականից Ֆոն Բրաունը սովորել է Բեռլին-Շառլոթենբուրգում՝ Բեռլինի տեխնիկական բարձրագույն դպրոցում և Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում։ 1932 նա ստացել է Բեռլինի տեխնիկական բարձրագույն դպրոցի դիպլոմ՝ որպես մեխանիկ և, ունենալով Վալտեր Դորնբերգերի աջակցությունը, որպես քաղծառայող ներառվել ռազմական հրթիռաշինության նախագծում։ Իր փորձերը նա անց է կացրել Կումմերսդորֆ փորձադաշտում՝ Բեռլինից գրեթե 30 կմ հեռավորության վրա։ 1934 նա ավարտել է Բեռլինի Ֆրիդրիխ-Վիլհելմ համալսարանը՝ որպես փիլիսոփայական գիտությունների դոկտոր՝ «Հեղուկ վառելիքով աշխատող շարժիչով հրթիռների կառուցողական, տեսական և փորձնական մասի» վերաբերյալ իր աշխատանքով։ Նույն տարում ֆոն Բրաունի կողմից նախագծված «Aggregat 2»-ը, որn արձակվել էր Հյուսիսային ծովի Բորկում կղզուց, հասել է 2200 մետր բարձրության։ 1935-1937 թվականներին Էրնսթ Հայնկելի և փորձարկիչ օդաչու Էրիխ Վարզիթցի հետ սերտ համագործակցության արդյունքում ֆոն Բրաունը ստեղծեց հրթիռի մի շարժիչ, որը նախ Կումմերսդորֆում, ապա Նոյհարդենբերգում փորձարկվեց օդանավի վրա։

Ֆիլմեր խմբագրել

  • «Wernher von Braun - Rocket Man for War and Peace», երեք մասից բաղկացած փաստագրական ֆիլմ, Գերմանիա 2002։ Արտադրությունը՝ MDR, Մարտին Հյուբներ
  • «Der Raketenmann. Wernher von Braun und der Traum vom Mond» փաստագրական դրամա, Գերմանիա 2009։ Արտադրությունը՝ ZDF, շարք՝ ZDF-History
  • «Prüfstand 7», գեղարվեստական ֆիլմ, Գերմանիա 2002։ Սցենարիստ և ռեժիսոր՝ Ռոբերտ Բրամկամպ, դերասաններ՝ Ինգա Բուշ, Փեթեր Լոհմեյեր և այլք[15]։
  • «Wernher von Braun – Ich greife nach den Sternen», գեղարվեստական ֆիլմ, Գերմանիա/ԱՄՆ 1960։ Ռեժիսոր՝ Ջ. Լի Թմփսոն, դերասաններ՝ Քուրդ Յուրգենս և այլք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118514652 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.pbs.org/wgbh/americanexperience/features/chasing-moon-wernher-von-braun-and-nazis/
  6. 6,0 6,1 6,2 http://www.encyclopediaofalabama.org/article/h-2349
  7. https://www.fi.edu/en/laureates/werhner-von-braun
  8. https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  9. https://www.wilhelmexner.org/en/medalists/
  10. https://www.nmspacemuseum.org/inductee/wernher-von-braun/
  11. Space Pioneers EnshrinedLas Vegas: 1976. — P. 6.
  12. Garza A. D. L. How Historians Are Reckoning With the Former Nazi Who Launched America's Space Program // Time / N. GibbsNYC: Time Inc., 2019. — ISSN 0040-781X; 2169-1665
  13. Հերման-Լիթց դպրոցի կայքը
  14. «Վերներ ֆոն Բրաունի ճառը դպրոցական համայնքի առջև (մայիսի 23, 1975)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  15. Prüfstand 7 ֆիլմի կայքը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերներ ֆոն Բրաուն» հոդվածին։