Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին (վիպակ)

վիպակ

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» (իսպ.՝ Memoria de mis putas tristes), կոլումբիացի գրող, գրականության բնագավառում 1982 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ Գաբրիել Գարսիա Մարկեսի վիպակը։ Հրապարակվել է 2004 թվականին իսպաներենով։

Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին
իսպ.՝ Memoria de mis putas tristes
ՀեղինակԳաբրիել Գարսիա Մարկես
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրՆովել
ԹեմաՄանկական մարմնավաճառություն
Բնօրինակ լեզուիսպաներեն
Երկիր Կոլումբիա
ՀրատարակիչEdiciones Grijalbo?
Հրատարակման տարեթիվ2004
ԳՄՍՀ968-13-4032-9
OCLC58431922 և 56896616

1985 թվականից հետո, շուրջ քսանամյա դադարից հետո այս գիրքը դարձավ գրողի առաջին գեղարվեստական ստեղծագործությունը (մինչ այդ Մարկեսը միայն հիշողություններ էր հրապարակում)։ Վիպակը դարձավ հեղինակի վերջին ստեղծագործությունը. 2014 թվականի ապրիլի 17-ին նա կնքեց իր մահկանացուն։

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Վիպակը լույս տեսնելուց հետո թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Ռուսերենով այն հրատարակվել է 2005 թվականին «Օնլայն» հրատարակչության կողմից։ Այս հրատարակությունը, ըստ քննադատների, զգալի թերություններ ունի[1]։

2007 թվականին Իրանում պարսկերենով լույս է ընծայվում գիրքը փոփոխված անվանումով (իսպ.՝ putas, պոռնիկ բառը փոխարինվել է թանկագին բառով)։ Առաջին տպաքանակը՝ բաղկացած 5000 օրինակից, վաճառվում է երեք շաբաթների ընթացքում։ Դրանից հետո արգելվեց գրքի վաճառքը Իրանում՝ պատճառաբանելով, որ գրաքննադատությունը սխալմամբ է արտոնել դրա տպագրումը[2]։ Հայաստանում գիրքը լույս է տեսել 2010 թվականին։

Սյուժե խմբագրել

Մի շատ ծեր տղամարդ, որը պրոֆեսիոնալ լրագրող է, երբեք չի ցանկացել լուրջ հարաբերություններ ստեղծել կանանց հետ։ Նա միշտ նախընտրել է գումար վճարել սեքսի համար։ Իր իննսունամյակի կապակցությամբ ծերունին մի ցանկություն ունի՝ գիշերն անցկացնել երիտասարդ օրիորդի հետ։ Արդյունքում, իր համար անսպասելի, ծերունազարդ լրագրողը սիրահարվում է աղջկան։ Նա ժամանակ է անցկացնում, հետևելով, թե ինչպես է աղջնակը քնում, և վերհիշում է իր անցյալն ու պոռնիկներին...

Էկրանավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ян Александров. Сентиментальный роман». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. // Культура, № 31 (7490), 11 — 17 августа 2005 г.
  2. Iran ban for Garcia Marquez novel // BBC News, 16 November 2007. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել