Վերծանում, անհայտ լեզվով կամ գրային համակարգով գրված տեքստի վերլուծություն։ Ավելի հաճախ այն օգտագործվում է հնադարյան գրերի վերծանման իմաստով։ Հաղորդագրության կոդավորման և համապատասխան մաթեմատիկական մեթոդների մասին տես գաղտնագրություն հոդվածը։ Անհրաժեշտ է նշել, որ գաղտնագրության մեջ «վերծանում» և «մեկնաբանել» տերմինները տարբեր իմաստով են օգտագործվում։

Վերծանման հայտնի օբյեկտները խմբագրել

Վերծանված լեզուների հետազոտումը խմբագրել

Քիչ չեն դեպքեր, գրերը հայտնի են, բայց լեզում կենդանի լեզուների մեջ չունի համեմատություն։ Մինչև 19-րդ դարը այս խնդիրը անլուծելի էր համարվում, բայց լեզվաբանություն տրամաբանական համադրություն մեթոդների ի հայտ գալուն այս հարցի լուծումը շատ առաջ գնաց։ Այսպիսով, մալազիական այբուբենի և լուվիական հիերոգլիֆների վերծանումը ընթանում էր, ավելի վաղ հայտնի անալոգիական խմբի լեզուների հետ զուգահեռ։ 20-րդ դարի սկզբում վերծանվեցին մինչ այդ անհայտ խուրիական և ուրարտական լեզուները։ 20-րդ դարում բավականին մանրամասն վերակառուցվել է էտրուսկյան լեզվի ուղղագրությունը, մեկնաբանվել է մոտ 200 բառ չնայած լեզվի վերծանումը ավարտված էր։ Մի շարք դեպքերում համակցական վերլուծությունը թույլ է տալիս պարզել լեզուների գենետիկ պատկանելիությունը կամ կազմա-ձևաբանության բնութագրերը, որոնք թաքնված են չվեծանված գրերի տակ։ Գ․ Նոյմանը համակցական վերլուծության է ենթարկել մինչ օրս չվեծանված ֆեստի սկավառակը, իսկ Յու․ Կնոզովը եկավ այն եզրակացության, որ նախահնդկական նամակները վերագրվում են Դրավիդյան լեզվաընտանիքին։ 21-րդ դարի սկզբին Կ․ Ռիեյը հայտարարեց Մերոիթյան լեզվի վերծանման մասին, (այս տարբերակը պաշտպանում են բազմաթիվ լեզվաբաններ։

Վերծանման մեթոդները խմբագրել

  • Լավ օգնում է երկլեզու փաստաթղթերի առկայությունը, որոնք գրված են անծանոթ մատենագրությամբ (անծանոթ լեզվով) և այդ հայտնությամբ։ Հենց Ռոզետայի քարը ընկելով Շամպոլյոնի ձեռքը, օգնեց եգիպտական գրերի վերծանմանը։
  • Անհրաժեշտ էր ունենալ բավարար թվով փաստաթղթեր, որպեսզի կարելի լիներ գնահատել գրի մեջ օգտագործվող սիմվոլների քանակը։ Դա օգնում էր եզրահանգում կատարել այն մասին, թե այդ լեզուն ինչ գրերի համակարգ է՝ այբուբեն է, թե աբուգիդա (մի քանի տասնյակ սիմվոլներ), վանկային գիր է (մի քանի հարյուր), թե գաղափագրեր (մի քանի հազար)։
  • Շատ կարևոր է, որոշել լեզվախումբը, որին պատկանում է վերծանվող գրությունը։ Այդ ձևով հեշտությամբ վերծանվում են հնչյունական լեզուները։ Օրինակ այն միտքը, որ ուգրիտական լեզուն մոտ է երբրայերենին, օգնեց այն վերծանել։ Իսկ էտրուսկյան լեզուն չի վերծանվում այն պատճառով, որ դեռ չի գտնվել նրա բարեկամ լեզուն։
  • Պետք չէ մեծ նշանակություն տալ տառերի տեսքին ու ձևին (համեմատումը փակուղու առաջ է կանգնեցրել Հրոզնուն, Գեորգիևին, և շատերին)։ Գործնականում բոլոր հայտնի համակարգերը օգտագործում են նույն պարզ պատկերների հավաքածուն (շրջան, խաչ, գիծիկներ և այլն)։ Անհրաժեշտ է գտնել բառի ներքին կառուցվածքը, առանձնացնել նույն կրկնվող կառույցները, հնարավորինս վերարտաբերելով։ Այս մեթոդն օգտագործում են կոդավորված հաղորդագրությունները վերծանելիս, սրա օգնությամբ Վենտրիսը վերծանել է Բ գծային գիրը։
  • Տարաբանական-կոմբինացիոն մեթոդը իրենց աշխատանքներում օգտագործել է Գրոտեֆեհդը XIX դարի սկզբին, սակայն սկսել է XX դարում նրանք ավելի շատ տարածում են գտնում կապված այն հանգամանքի հետ, որ ավանդական համեմատական մեթոդը համարվում է ոչ պիտանի, քանի որ հստակ չէին ո՛չ գրվածքները, ո՛չ էլ լեզուները։ Մաթեմատիկական վերլուծությունը, որը իրականացրեց Ա․ Կոբերը թույլատրեց բացահայտել որոշ արձանագրությունների քերականական առանձնահատկությունները Գծային Բ համակարգի, ինչես նաև առաջարկում է մի շարք վանկերի նշանների համար համընդհանուր ձայն կամ համապատասխան նշաններ։

Հայտնի վերծանողներ խմբագրել

Հաջողված վերծանման հեղինակներ խմբագրել

Անհաջող վերծանման հեղինակներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել