Վերխնեարմյանսկայա Խոբզա

գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում

Վերխնեարմյանսկայա Խոբզա (ռուսերեն՝ Верхнеармянская Хобза), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 48 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 20 կմ հյուսիս-արևմուտք, Խոբզա գետի երկու ափերին, ծովի մակարդակից 130 մ բարձրության վրա։

Գյուղ
Վերխնեարմյանսկայա Խոբզա
Верхнеармянская Хобза
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1886 թ.
ԲԾՄ130 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն570 մարդ (2010)
Ազգային կազմհայեր
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354208
Փոստային դասիչ354208
Վերխնեարմյանսկայա Խոբզա (Ռուսաստան)##
Վերխնեարմյանսկայա Խոբզա (Ռուսաստան)
Վերխնեարմյանսկայա Խոբզա (Կրասնոդարի երկրամաս)##
Վերխնեարմյանսկայա Խոբզա (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

1920 թվականին գյուղն ուներ 190 բնակիչ (34 ընտանիք)։ 1993 թվականին բնակչության թիվը կազմում էր 348 մարդ, իսկ 2001 թվականին՝ 495 մարդ, բոլորը հայեր։ Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղում ապրում էր 570 մարդ, որից 264 տղամարդ և 306 կին[1]։ Բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղն ունի նաև ակումբ։

Պատմությունը խմբագրել

Գյուղը հիմնադրել են Սամսունից և շրջակա գյուղերից եկած հայերը` 1886 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Población en 2010 (ռուսերեն)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։