Վերլուծական փիլիսոփայություն

Վերլուծական փիլիսոփայություն. փիլիսոփայական հետազոտությունների ժամանակակից ուղղություն, որը փիլիսոփայության խնդիրը համարում է լեզվի վերլուծությունը, այսինքն՝ լեզվական արտահայտությունների իմաստի ճշգրտումը և լեզվական ձևերի մեջ արտահայտված մտածողության տրամաբանական կաոուցվածքի հստա- կեցումը։ Վերլուծական փիլիսոփայությունը գտնում է, որ ավանդական փիլիսոփայության պրոբլեմները, ճանաչողության պրոցեսում ծագող իմացաբանական դժվարությունները և տրամաբանական հակասությունները (մասնավորապես պարադոքսները) լեզվի ոչ ճշգրտության և տրամաբանական կառուցվածքի անհստակության հետևանք են։ Գոյություն ունի Վերլուծական փիլիսոփայության երկու տարատեսակություն։ Տրամաբանական վերլուծության փիլիսոփայությունը լեզվի վերլուծության համար էականորեն օգտագործում է ժամանակակից տրամաբանության միջոցները՝ տրամաբանական ճշգրտության տիպարին համապատասխանող իդեալական լեզուների կառուցումը, որոնց մեջ ապահովվում է մտքի լեզվական արտահայտության և նրա տրամաբանական կառուցվածքի համընկնումը այս ծրագրի համար իբրև նախատիպ ծառայում է մաթեմատիկական կշռադատությունների ճշգրտումը լոգիստիկական եղանակով ձևականացված լեզուների կառուցման միջոցով։ Այս ծրագիրը, որը մշակել էին Բ․ Ռասեչը և Լ․ Վիտգենշտայնը, որդեգրել են նեոպոզիտիվիզմը (Ռ․ Կառնապ, Հ․ Ֆայգլ են) և նեոպրագմատիզմը (Ու․ Քուայն, Ն․ Գուդմեն են)։ Լեզվաբանական վերլուծության փիլիսոփայությունը

(լեզվաբանական փիլիսոփայություն, սովորական լեզվի վերլուծության փիլիսոփայություն) մերժում է ձևական տրամաբանական արհեստական լեզուների համապատասխանությունը վերլուծության խնդիրներին և ուշադրությունը փոխադրում է բնական լեզուների վրա, քանի որ դրանց մեջ է իրականանում ճանաչողությունը, դրանցում են ամրագրվում նրա արդյունքները։ Ուստի իմացաբանական-տրամաբանական պրոբլեմների առաջացումը Վերլուծական փիլիսոփայության այս տարատեսակությունը կապում է լեզվական մակարդակների առանձնահատկությունների և լեզուների իմաստաբանական տարբերությունների հետ։ Լեզվական արտահայտությունների և տերմինների իմաստի ճշգրտումը կատարելիս նկատի են առնվում դրանց գործածությունները կենդանի խոսքում։ Վերլուծության ոլորտի մեջ ներգրավվում են ճանաչողության նաև այնպիսի բնագավառներ (աշխարհայացք, բարոյագիտություն, գեղագիտություն են), որոնք չունեն ճշգրիտ գիտությունների տիպարով համակարգված տերմինաբանություն և տեսական կառուցվածք։ Լեզվաբանական փիլիսոփայությունը տարածում է գտել գլխավորապես Անգլիայում, Լ․ Վիտգենշտայնի ուշ աշխատությունների ազդեցությամբ (Զ․ Ռայլ, Ջ․ Օստին, Պ․ Ատրոսոն են)։ Ամբողջությամբ վերցրած Վերլուծական փիլիսոփայությունից, մերժելով վերացական մետաֆիզիկական մտածելակերպը, փիլիսոփայությունը հանիրավի հանգեցնում է լեզվատրամաբանական և մեթոդաբանական հետազոտությունների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 407