Վերիշեն

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Վերիշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]։

Գյուղ
Վերիշեն
Սբ. Նորակնունք եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Համայնք Գորիս համայնք[1]
Մակերես24.86 կմ²
ԲԾՄ1600 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2264[2] մարդ (2011)
Խտություն100 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՎերիշենցի
Ժամային գոտիUTC+4
Վերիշեն (Հայաստան)##
Վերիշեն (Հայաստան)
Վերիշեն (Սյունիքի մարզ)##
Վերիշեն (Սյունիքի մարզ)

Գորիսից անմիջապես հյուսիս-արևմուտք, Վարարակ գետի ափին, ծովի մակերևույթից 1540-1620 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 84 կմ։

Ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Վերիշենի մշտական բնակչությունը կազմել է 2264, առկա բնակչությունը՝ 1765 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 351 866 918 1149 1669 1727 1859 2314 2385[5] 2264[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Վերիշենն ունի երկու եկեղեցի, որոնցից մեկը սբ. Նորակնունքն է։ Գյուղի շրջակայքում կան մի քանի գյուղատեղիներ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 802
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները