Վերին գերմաներենի բարբառներ

Վերին գերմաներենի բարբառներ, գտնվել են Բենրաթյան գծից (գերմ.՝ Benrather Linie ) հարավ (առանձնացած Ուրդինգեր գծից (գերմ.՝ Uerdinger Linie)) և տարածվել միջին և վերին գերմաներենի ենթաբարբառների մեջ։ Դրանք ընդգրկել են գերմաներեն լեզվատարածքի ավելի բարձր հատվածում ընկած տարածքային լեզվաբազմազանությունը և հանդես են եկել որպես երկրորդ կամ (հին) վերին գերմաներենի բաղաձայնների առանձին խմբերի տեղաշարժման, մասնակի կամ ամբողջական իրականացված, ընդհանուր բնութագիր։

Վերին գերմաներենի բարբառներ
Տեսակլեզվաընտանիք
Ենթադասարևմտագերմանական լեզուներ[1] և գերմաներեն
Երկրներ Գերմանիա,  Ավստրիա,  Շվեյցարիա,  Ֆրանսիա և  Իտալիա
Գրերի համակարգլատինական այբուբեն
 High German languages Վիքիպահեստում
Միջին գերմանական բարբառներ
Հարավային գերմանական բարբառներ

Ընդհանուր գործածական կարճ անվանումը «վերին գերմաներեն», կարող է թեթևակի թյուրըմբռնման տանել, քանի որ հողորդակցվողների մեծ մասի համար այն համազոր է «Ստանդարտ գերմաներենին» (գերմ.՝ Standarddeutsch) կամ «Գրական գերմաներենին»։ Այս հոդվածում վերին գերմաներենը գործածվել է գերմանական լեզվատարածքի ավելի բարձր հատվածում ընկած շրջանային լեզվաբազմազանության իմաստով, որը պատմականորեն դիտարկվել է նեղ բարբառային կոնտինումի մեջ՝ դրանից հյուսիս ընկած տարածքային լեզվաբազմազանությունը (Նիդերզեքսիշ (գերմ.՝ Niedersächsisch) և Նիդերֆղենքիշ (գերմ.՝ Niederfränkisch)) և ավելի ցածրադիր վայրերում գտնվող լեզվատարածքները։

Հասկացություն խմբագրել

Շատ լեզուներ, որոնք առաջացել են վերին գերմաներենի բարբառներից, պատկանում են Ստանդարտ գերմաներենին (հիմնականում պարզապես «Գերմաներեն» կամ «Գրական գերմաներեն»), Յիդիշյան և Լյուքսեմբերգյան գերմաներենին։ Ներկայիս վերին գերմաներեն գրական լեզուն առաջացել է գրքի տպագրման հայտնաբերումից 500 տարի անց։ Որպես պաշտոնական և դպրոցում դասավանդվող լեզու առանձնացել է զարգացող խոսակցական գերմանական բարբառներից։

Վերին գերմաներենի բարբառներով խոսում են գերմանական լեզվատարածքի միջին և հարավային շրջաններում, այն է՝ Գերմանիայում, Ավստրիայում, Գերմանական Շվեցարիայում, Լիխտենշտայնում, Լյուքսեմբուրգում, Էլզասում և Լոթարինգենում (Ֆրանսիա), Արևելյան Բելգիայից հարավ ընկած հատվածում և Հարավային Թիրոլում (Իտալիա):Այս սահմաններից դուրս կա և կային Վերին գերմաներենի լեզվակղզյակներ, օրինակ՝ Հյուսիսային Իտալիայում Հարավային Թիրոլի սահմաններից դուրս (Զիմբեղն (գերմ.՝ Zimbern), Զյուդվալսեռ (գերմ.՝ Südwalser)), Լեհաստանում (Օբեռշլեսին (գերմ.՝ Oberschlesien)), Ռումինիայում (Զիբենբյուղգը Զաքսըն (գերմ.՝ Siebenbürger Sachsen), Բանատը Շվաբեն (գերմ.՝ Banater Schwaben), Զաթմաղը Շվաբեն (գերմ.՝ Sathmarer Schwaben)), Հունգարիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, (օրինակ՝ Պենսիլվանիա Դատչ (գերմ.՝ Pennsylvania Dutch) և Հաթեղիշ (գերմ.՝ Hutterisch)), և Բրազիլիայում (Ղիոգղանդենսը Հունսղյուքիշ (գերմ.՝ Riograndenser Hunsrückisch)):

«Վերին» տերմինը Վերին գերմանական բարբառներ արտահայտության մեջ վերաբերում է միջին և հարավային գերմանական լեզվատարածքների բարձր լեռնային շրջանների բարբառներին, ի հակադրություն «ստորին» տերմինի, որը վերաբերում է գերմանական բարբառային լեզվատարածքներից դեպի հյուսիս ընկած ավելի խորը, հարթավայրային շրջաններին։ Այս հասկացությունները ձևավորվել են 15-րդ դարում վերին գերմաներենից նիդեռլանդերեն թարգմանելիս. վերին գերմաներենը առաջին անգամ 1440 թվականին՝ «Մեր հովիտներում թաքնված» Uut hoghen duutsche ghetransfereert, իսկ ստորին գերմաներենը առաջին անգամ 1457 թվականին՝ «vanden hooghen duutsche int neder duutsche»[2]:

Deutsch բառը ստուգաբանորեն նշանակել է Ժողովրդին պատկանող, ժողովրդական և, ի հակադրություն ազգային ածականների, ցույց է տալիս նախ և առաջ մի լեզու, որից ավելի ուշ ածանցվել է անվանումը լեզվակրի համար և բնակեցված տարածքից. լատիներեն տերմինը theodiscus առաջին անգամ ի հայտ է եկել 786 թվականին, ինչպես հաղորդել է Օստիայի պապական նունթիուս Գեորգը (գերմ.՝ Nuntius Georg von Ostia ) պապ Հադրիան Առաջինին (գերմ.՝ Papst Hadrian I) Անգլիայի երկու հավաքների մասին։ Ընդ որում, որոշումները ինչպես լատիներեն, այնպես էլ ժողովրդական լեզվով (լատիներեն և թեոդիս (գերմ.՝ latine und theodisce)) են հրապարակվել, որ բոլորը կարողանային հասկանալ, ապա նաև հաղորդվել է հին անգլերենի, այլ կերպ անգլոսաքսոնական տարբերակի մասին։ 813 թվականին Կարլ Մեծը հանձնարարել է հոգևորականներին ոչ միայն լատիներեն քարոզել, այլ նաև րուստիք ռոմանական լեզվով (գերմ.՝ rusticam Romanam linguam), գիտական լեզվում theodiscus բառը համապատասխանում է արևմտաֆրեներենի theodisk ածականին՝ ժողովրդին պատկանող, աստվածային ժողովուրդ։

Մինչև 15-րդ դարը գերմաներեն լեզու տերմինը հին ֆրանսերենում գործածվել էր tiedeis, tieis, tiois հասկացություններով, ֆլեմերենում՝ dietsch, այստեղից էլ նիդերլանդերենում անգլերեն Dutch տերմինը։ 9-րդ դարի վերջին առաջացել է լատիներեն teutonicus տերմինը, որը դրվել է theodiscus բառի կողքին։ Մինչ այսօր պահպանվել է լատիներեն tedesco եզրույթը։

Պատմություն խմբագրել

8-րդ դարի հին վերին գերմաներենի նշագրությունը պատկանել է ավելի վաղ հաստատված վերին գերմաներեն լեզվին։

Մոտ 1200 թվականին շվաբերեն տարբերակից առանձնացած միջին վերին գերմաներենը համարվել է որպես բանաստեղծական լեզու բարձրադիր շրջաններից մինչև հյուսիսային գերմանական տարածքներ։

Վաղ արդի ժամանակներում ժամանակակից վերին գերմաներենը զարգացել է արևելյան միջին գերմաներենի, արևելյան ֆրանկերենի և բավարիական կայսերական լեզվի հիմունքներով որպես բարձրադիր գրավոր լեզու, որը հաստատվել է մինչև 17-րդ դարը Հյուսիսային Գերմանիայում (արտամղելով հնացած ստորին գերմաներենը), մինչև 18-րդ դարը՝ ամբողջ ներկայիս լեզվատարածքում։

Վերին գերմաներենը բաժանվել է հետևյալ դարաշրջանների.

1. Հին վերին գերմաներեն (Հվգ) 750-1050

2. Միջին վերին գերմաներեն (Մվգ) 1050-1350

3. Վաղ նոր վերին գերմաներեն (Վնվգ) 1350-1600/1650

4. Նոր վերին գերմաներեն (Նվգ) 1650/1700- արդի ժամանակներ։

Թվագրումը ընկալվել է որպես մոտավոր արժեք։ 750 թվականը համարվել է հին վերին գերմաներենի միայն ենթադրյալ սկիզբը, քանի որ մինչայժմյա հետազոտությունների մակարդակով հին հայտնի գրավոր լեզվաղբյուրը 8-րդ դարի երկրորդ կեսերին տեղայնացված էր, օրինակ՝ Աբրոգանս նշագրությունը (գերմ.՝ Abrogans-Glossar) (միջին լատինական-հին վերին գերմաներենի նշագրությունը) թվագրվում է մոտավորապես 770 թվականին[3]։ Առանձին դարաշրջանների միջև անցումը շատ սահուն է եղել. լեզվափոփոխությունը կատարվել է տարբեր մակարդակներով և հավասարաչափ չէ տեղի ունեցել տարբեր լեզվատարածքներում։

Դասակարգում խմբագրել

Վերին գերմանական լեզուների տարբեր տարատեսակներ խիստ առանձնացել են։ Հաճախ միայն հարևան տարատեսակներն են փոխադարձաբար հասկացվել։ Հաճախ առանձնացված տարատեսակով խոսողը իր սեփական բարբառով չի կարող իր միտքը բացատրել (Շարունակականության մեջ (գերմ.՝ Kontinuum)) , այլ պետք է օգտվի, այսպես կոչված, ծածկալեզվից։

Վերին գերմանական տարատեսակները բաղաձայնների առանձին խմբերի տեղաշարժումից տարբեր ծավալի են հասել, միայն բավարիական, օրինակ՝ Տիրոլյան ամենաբարձր և բարձր ալեմանական բարբառներում կատարվել է ամբողջական բաղաձայնների տեղաշարժ, սակայն վերին գերմանական տարատեսակների մեծ մասում՝ միայն մասամբ, մինչև իսկ հասնելով արևելաբերգյան բարբառի ծայրահեղության, որը միայն ik մասնիկից փոխվել է ich մասնիկի, մինչև իսկ հյուսիսային maken բառից՝ machen, որը Իսոգլոսի (գերմ.՝ Isoglosse) հատվածում է գտնվում (Բենրաթյան գիծ (գերմ.՝ Benrather Linie)) և այդտեղից էլ կարելի էր դասակարգել ցածր ֆրենկերեն բարբառները։ Առանձնապես արևմտակենտրոնական Գերմանիայում վերին գերմաներենի բաղաձայնների առանձին խմբերի տեղաշարժման հետևանքով բազմիցս դասակարգվել է հարավի դեմ աճող մեծ ազդեցությամբ (Հռենոսյան մասեր)։ Սրա պատճառը գերմանական բարբառային կոնտինումն է, որում բարբառները տեղից տեղ հաջորդաբար փոխվում են, առաջին հայացքից փոփոխությունները հնարավոր չէ նկատել։ Ավելացող հեռավորությամբ են պայմանավորված տարբերությունները։ Այսպիսով, չկա ընդունված բարբառային սահման վերին և ստորին գերմանական բարբառների միջև։

  • Միջին գերմանական լեզուներ և բարբառներ
    • Արևմտակենտրոնական լեզուներ (տես նաև՝ ֆրենկերեն լեզուներ)
      • Միջին ֆրենկերեն (Րիփուարերեն, մոզելֆրենկերեն, լյուքսեմբուրգերեն (գերմ.՝ Ripuarisch, Moselfränkisch, Luxemburgisch))
      • Րայնֆրենկերեն (Փֆելցերեն, հեսերեն, լոթրինգերեն (գերմ.՝ Pfälzisch, Hessisch, Lothringisch))
    • Արևելակենրոնական բարբառներ (գաղութային բարբառներ)
      • Թյուրինգերեն – վերին զեքսերենի բարբառային խմբեր (գերմ.՝ thüringisch-obersächsische Dialektgruppe)
      • Լաուզիթզյան– նոյմերկյան բարբառներ (Արևելյան ստորին գերմաներենի հետ խառնած բարբառներ)
      • Վերին պրուսական (գրեթե միայն Դիասպորայում)
      • Շլեսերեն (գրեթե միայն Դիասպորայում
  • Վերին գերմանական բարբառներ
    • Ալեմանական բարբառներ
      • Շվեբական բարբառներ
      • Էլզեսական բարբառներ
      • Ստորին ալեմաներեն՝ հարավարևմտյան Բադեն Վյութեմբերգում, Ալգոյի և Բազելի հեռավոր հատվածներում
      • Միջին ալեմաներեն՝ Բոդենզեից հյուսիս, ինչպես նաև Ալգոյի և Ֆորարլբերգի հեռավոր հատվածներում
      • Վերին ալեմաներեն՝ Շվեյցարիայի կենտրոնական հատվածում, հարավային Բադենում, Ֆորարլբերգի և Լիխտենշտայնի հատվածներում, ինչպես նաև Զունդգայուում
      • Ամենավերին ալեմաներեն՝ նախկին Շվեցարիայում, Զենզեգեբիթում, Բերներ Օբերլանդում և Օբերվալիսում
    • Բավարիական բարբառներ
      • Հարավբավարիական
      • Միջին բավարիական
      • Հյուսիսբավարիական
    • Արևելաֆրենկյան բարբառներ
      • Հիմնական ֆրենկյան բարբառներ, խոսակցական՝ ֆրենկերեն
    • Հարավ–րայնֆրենկյան բարբառային խմբեր

Գրականություն խմբագրել

  • Rudolf Ernst Keller: Գերմանական բարբառներ։ Հնչյունաբանություն և ձևաբանություն։ Ընտրված տեքստեր։ Manchester University Press, Manchester 1961, Nachdruck 1979.
  • Werner König: dtv-Atlas zur deutschen Sprache. Tafeln und Texte. Mit Mundartkarten. dtv, München 1978, ISBN 3-423-03025-9, բազմաքանակ վերահրատարակչություն։
  • Charles V. J. Russ (Hrsg.): Ժամանակակից գերմաներենի բարբառներ։ Routledge, London 1990.
  • Peter Wiesinger: Die Einteilung der deutschen Dialekte. In: Werner Besch u. a.: Բարբառագիտություն։ Ձեռնարկ գերմանական և ընդհանուր բարբառագիտության մասին. de Gruyter, Berlin/New York 1983 (HSK 1), S. 807–900.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 68. — ISBN 0-7126-6612-5
  2. Raphael Berthele (Hrsg.): Die Deutsche Schriftsprache und die Regionen. Walter de Gruyter, Berlin 2003, ISBN 3-11-017497-9, S. 137.
  3. Werner König: dtv-Atlas deutsche Sprache. Deutscher Taschenbuch Verlag, München 2004, ISBN 3-423-03025-9, S. 66 f.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերին գերմաներենի բարբառներ» հոդվածին։