Վերին Ավստրան (գերմ.՝ Oberösterreich), Ավստրիայի 9 նահանգներից մեկն է։ Գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում։ Նահանգակենտրոնը Լինց քաղաքն է։ Տարածքը 11 980 կմ² է, իսկ բնակչությունը 1,482 միլիոն մարդ (2019 թ-ի տվյլաներով, 3-րդը Ավստրիայում)։ Սահմանակից է Ստորին Ավստրիային, Շտիրիային և Զալցբուրգին, ինչպես նաև պետական սահմաններ ունի Չեխիայի և Գերմանիայի հետ։ Նահանգի հիմնական լեզուն գերմաներենն է։ Հիմնական բնակչության 80%-ը կաթոլիկներ են։ Վերին Ավստրիայի ձգվածությունը հյուսիսից հարավ 145 կմ է, իսկ արևմուտքից արևելք՝ 165 կմ։

Վերին Ավստրիա
Դրոշ Զինանշան


ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՀիմնHoamatgsang?
ԿարգավիճակԱվստրիայի նահանգ
Մտնում էԱվստրիա
ՎարչկենտրոնԼինց
ԲԾՄ343 մետր
Օրենսդրական մարմինLandtag of Upper Austria?
Բնակչություն1 490 279 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Տարածք11 981,92 կմ²
Սահմանակցում էԶալցբուրգ, Շտիրիա, Ստորին Ավստրիա, Բավարիա և Հարավչեխական երկրամաս[2]
ISO 3166-2 կոդAT-4
land-oberoesterreich.gv.at(գերմ.)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերին Ավստրիա» հոդվածին։