Վերին Ագուլիս[1](նաև՝ Ագուլիս, Ագուլիք, Վերին Ագուլիք, Ակուլիս, Վերին Ակուլիս', Այգուլիս, Այլիս, Յուխարի Այլիս, Արգուլիք, Արկուլիս, Արքուլիք, Աքուլիս, Աքուլիք, Իգուլիս, Իվգյուլիս, տեղական բարբառով՝ Յուգյուլիս, Յուքյուլիս, Ոսկեձոր[2], այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Yuxarı Əylis - Յուխարի Այլիս), գյուղ ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։ Գտնվում է Օրդուբադ քաղաքից հյուսիս-արևմուտք, Ագուլիս գետի միջին հոսանքում, այգեվետ վայրում։

Գյուղ
Վերին Ագուլիս
Aşağı Əylis
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար հանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն1906 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Վերին Ագուլիս (Ադրբեջան)##
Վերին Ագուլիս (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Ագուլիսը նախկինում եղել է գյուղաքաղաք (ավան) և մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գողթն գավառի մեջ, կառուցված էր լեռան ժայռոտ լանջին։ Գողթնը տարբեր ժամանակներում մտել է Վասպուրական աշխարհի մեջ։ Արգուլիք ձևով առաջին անգամ հիշատակվում է 11-րդ դարից։ Եղել է Գողթն գավառի ամենանշանավոր ավանը։ Ժողովրդական ստուգաբանությամբ նշանակում է «այգիներով լի», «ակն ի լույս»[2]։

16-րդ դարում հիշվում է որպես Ռուսաստանի, Պարսկաստանի, Արևմտյան Եվրոպայի ու Հնդկաստանի հետ առևտրական կապեր ունեցող վաճառաշահ քաղաք։ 17-րդ դարում, Ջուղայի ավերումից հետո դարձել է բարեկարգ[2]։ 1752 թվականին, Ատրպատականի Ազատ խանի արշավանքի հետևանքով քաղաքն զգալիորեն ավերվել է (Ագուլիսի աղետ

1820 թվականին ագուլիսցիները Պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզայից գնում են Ագուլիսից 2 կմ հարավ գտնվող նախկին Դաշտ գյուղի տարածքը և հիմնում Ներքին Ագուլիսը։

Պատմության մեջ հայտնի են Ագուլիսի մի շարք հեղեղումներ, որոնցից ամենասոսկալիները 1872 և 1884 թվականներին տեղի ունեցած հեղեղեումներն են։ Հայտնի են Ագուլիսի 1666, 1668 և 1880 թվականների երկրաշարժերը։

Երկու Ագուլիսները ավերվել են 1918 (1919) թվականին թուրքական զորքերի կողմից։ Որոշ ժամանակ անց Ագուլիսում բնակություն են հաստատում թաթար (ադրբեջանցի) մի քանի ընտանիքներ[2] և մասամբ վերականգնվում է այն։

Բնակչություն խմբագրել

 
Հայ ընտանիք Ագուլիսից

Բնակիչները հայեր էին, որոնք իրենց կոչում էին զոկեր և խոսում յուրահատուկ բարբառով։ 1911 թվականին լույս տեսած «Հայ բարբառագիտությունը» գրքում Հրաչյա Աճառյանը գրում է․

Ագուլիսի բարբառը կըտարածուի Նախիջեւանի մօտ փոքր սահմանի մը մէջ, որուն կեդրոնն է Ագուլիս գիւղաքաղաքը. շրջակայ գիւղերն են Ցղնա, Հանդամէջ, Տանա-կերտ, Ռամիս, Դաշտ, Քաղաքի եւ այլն. ասոնք բոլորը նոյն բարբառին ճիւղերը կըներկայացնեն։[3] 17-րդ դարում Ագուլիսում բնակվում էր 8000 հայ ընտանիք։

17-րդ դարի վերջերին բնակչության թիվը հասել է ավելի քանի 10000 մարդու, 1829 թվականին ուներ 122 տուն հայ (զոկեր), 50 տուն թաթար, 1873 թվականին՝ 170 տուն հայ, 54 տուն թաթար, 1904 թվականին՝ 256 տուն՝ 2205 հայ և 68 տուն՝ 731 թաթար բնակիչ[2]։ Ըստ 1897 թվականի մարդահամարի, Վերին Ագուլիսը ուներ 1670, իսկ Ներքին Ագուլիսը՝ 990 բնակիչ։

Ագուլիսում այժմ ապրում են ադրբեջանցիներ, որոնք զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ[2]։

Տնտեսություն խմբագրել

19-րդ դարի վերջերին Ագուլիս գյուղն ուներ արհեստավորական և առևտրական 100 կրպակ ու խանութ, առանձնապես հայտնի էին կտավագործները[2]։ Ձեռներեց ու գործունյա արհեստավորներ (հատկապես մետաքսագործներ), առևտրականներ ու այգեգործներ էին ագուլիսցիները։

Ճարտարապետություն խմբագրել

 
Ագուլիսի Սուրբ Քրիստափոր եկեղեցին հարավ-արևելքից:

Ագուլիսը հարուստ էր ճարտարապետական հուշարձաններով։ Տարբեր ժամանակներում այստեղ կառուցվել են 12 եկեղեցի ու վանք՝ Սուրբ Թովմա վանք, Սուրբ Քրիստափոր, Սուրբ Հովհաննես, Սուրբ Հակոբ Հայրապետաց և այլն՝ զանազան արձանագրություններով[2]։ Հռչակավոր էր Սուրբ Թովմա Առաքյալի (Ագուլյաց) վանքը, որի կառուցման ժամանակի մասին տեղեկություններ չեն պահպանվել, հնագույն արձանագրությունը թվագրվում է 1694 թվականին, որը փորագրված էր մուտքի ճակատին, և վերաբերվում էր շենքի նորոգմանը։ Վանքի եկեղեցին խաչաձև հատակագծով հորինվածք ուներ, որի բարձր գմբեթը հենվում էր չորս մեծ սյուների վրա, ուներ նաև երեք փոքր զանգակատուն։ Զարդարված էր որմնանկարներով։ Վանքն ունեցել է պարիսպներ, բնակելի և տնտեսական շինոթյուններ։

Ագուլիսն ուներ 10 թաղ, 8-ը հայաբնակ։ Գյուղաքաղաքն ունեցել է խմելու ջրի բավականին խիտ բաժանարար ցանց, սալահատակված փողոցներ, դպրոց, նաև իգական գիմնազիա, դեղատուն, 17 աղբյուր, երկու բաղնիք, գրադարան-ընթերցարան, մետաքսի գործարաններ, բազմաթիվ արհեստանոցներ, մեծ շուկա և իջևան, շրջապատված էր պտղաբեր այգիներով։ Տները երկհարկ ու եռահարկ էին[2]։

Նշանավոր է Ագուլիսի միակամար գեղադիր կամուրջը, որը կառուցվել է 1713 թվականին։

Առևտուր խմբագրել

Ագուլիսի առևտրականները լայն կապեր ունեին Արևմտյան Եվրոպայի ու Ռուսաստանի հետ[2]։

Մշակույթ խմբագրել

Ագուլիսը եղել է հայ գրչության հայտնի նշանավոր կենտրոններից[2]։ Սուրբ Թովմա Առաքյալի վանքում արտագրվել են բազմաթիվ ձեռագրեր։

Ագուլիսի աղետ խմբագրել

Պատմության մեջ Ագուլիսի ավերումներից մեկը հայտնի է որպես «Ագուլիսի աղետ» իրադարձությամբ, ըստ որի՝ 1752 թվականին Ատրպատականի Ազատ խանը, օգտվելով Պարսկաստանում տիրող անիշխանությունից, արշավում է՝ զավթելու Երևանի խանությունը։ Սակայն նրան չի հաջողվում Երևան ներխուժել։ Արյունարբու Ազատ Խանը նահանջի ճանապարհին հարձակվում է Ագուլիսի վրա։ Քաղաքը կարճ դիմադրությունից հետո գարվվում է։ Ագուլիսը և նրա շրջակա գյուղերն ավերելուց և թալանելուց հետո՝ ազգաբակչության մի մասին և 1200 գերիների քշում են Պարսկաստան։ Ագուլիսը, որը Հին Ջուղայից հետո, 17-18-րդ դարերում Երևանի խանության երկրորդ հարուստ քաղաքն էր, այս ավերումից հետո սկսում է աստիճանաբար անկում ապրել։ Ագուլիսի ազգաբնակչության արտագաղթման պատճառներից մեկն էլ տեղական իշխանությունների՝ թուրքական ու պարսկական ճնշումն էր։

Հայտնի անձինք խմբագրել

Ծնունդով Վերին Ագուլիսից են՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 27 — 992 էջ։
  3. Աճառյան, Հրաչյա (1911). Հայ բարբառագիտությունը. էջ 93.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 61