Վերա Իգորևնա Զվոնարյովա (ռուս.՝ Вера Игоревна Звонарёва, սեպտեմբերի 7, 1984(1984-09-07)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Թենիս սկսել է խաղալ 6 տարեկան հասակից և պրոֆեսիոնալ թենիսիտուհի է դարձել 2000 թվականին[4]։ Կարիերայում ամենաձարձր արդյունքը եղել է WTA դասակարգման թիվ 2 ռակետը[5]։ Զվոնարյովան հաղթել է WTA կանանց մենախաղի 12 մրցաշարերում[5] և հասել է մինչև եզրափակիչ 2008 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում, 2010 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում և 2010 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում։ Բացի այդ, նա եղել է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[6]։ Զուգախաղերում նա շահել է Մեծ Սաղավարտի չորս տիտղոս։ Նրանցից երկուսին նա հասել է կանանց զուգախաղում, առաջինը 2006 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, որպես խաղընկերուհի ունենալով Նատալի Դեշին, իսկ երկրորդը՝ 2012 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, Սվետլանա Կուզնեցովայի հետ համագործակցությամբ։ Մյուս երկու տիտղոսները բաժին են հասել խառը զուգախաղին, առաջինը 2004 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, Բոբ Բրայանի հետ խաղընկերությամբ, իսկ երկրորդը՝ 2006 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, Էնդի Ռամի հետ համագործակցությամբ։

Վերա Զվոնարյովա
Вера Звонарёва
Սեռիգական
Քաղաքացիություն Ռուսաստան
Բնակվելու վայրՄոսկվա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 7, 1984(1984-09-07)[1][2][3] (39 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Հասակ172 սանտիմետր սմ
Քաշ59 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ2000 թվական սեպտեմբեր
Կարիերայի ավարտ2015 թվական ապրիլ
Աշխատող ձեռքաջլիկություն
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD13 526 440
Մենախաղ
Խաղեր Հ/Պ597–322[1]
Տիտղոսներ12 WTA, 2 ITF
Ամենաբարձր վարկանիշ2 (2010 թվականի հոկտեմբերի 25)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (2009, 2011)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (2003)
ՈւիմբլդոնԵզրափակիչ (2010)
ԱՄՆԵզրափակիչ (2010)
Օլիմպիական խաղեր Բրոնզ 2008 Պեկին
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ308–188[1]
Տիտղոսներ6 WTA
Ամենաբարձր վարկանիշ9 (2005 թվականի օգոստոսի 8)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (2012)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (2006)
ՈւիմբլդոնԵզրափակիչ (2010)
ԱՄՆՀաղթանակ (2006)
zvonareva.ru(անգլ.)(ռուս.)
Ավարտել է կարիերան

Վաղ տարիներ խմբագրել

Վերա Զվոնարյովան ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 7-ին Մոսկվայում, Իգոր և Նատալիա (ծնված Բիկովա) Զվոնարյովաների ընտանիքում[4]։ Իգորը մականախաղ է խաղացել ԽՍՀՄ առաջնության «Դինամո» (Մոսկվա) թիմի կազմում։ Նատալիան նույնպես մականախաղով է զբաղվել և բրոնզե մեդալակիր է եղել 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում[4]։ Զվոնարյովային թենիս է բերել նրա մայրը, 6 տարեկան հասակում[4]։

Կարիերա խմբագրել

1999-2001 թվականներ խմբագրել

Զվոնարյովան ITF Circuit-ում սկսել է մրցակցել 1999 թվականին, նորամուտելով ITF Թբիլիսիի, Վրաստան։ Այնտեղ նա հաղթանակ է տանում որակավորման երեք խաղերում և իրավունք ստանում մասնակցելու հիմնական ցանցին, որտեղ պարտություն է կրում առաջին շրջանում։ Հաջորդ տարի նա հաղթում է Մոսկվայի ITF մրցաշարում։ Դա նրա պրոֆեսիոնալ կարիերայում ընդամենը երկրորդ մրցաշարն էր։ Հինգ շաբաթ անց նա նորամուտել է WTA-ում, մասնակցելով Մոսկվայի I մակարդակի մրցաշարում, առաջին շրջանում հաղթելով աշխարհի 148-րդ ռակետ Ելենա Բովինային, սակայն երկրորդ շրջանում պարտվում է աշխարհի 11-րդ ռակետ Աննա Կուրնիկովային։ 2001 թվականին նա չի կարողանում հաջողությունների հասնել Կի Բիսկեյնի, Ֆլորիդայի և Մոսկվայի WTA մրցաշարերում, սակայն հասնում է Իտալիայի Չիվիտանովայի Circuit ITF մրցաշարի կիսաեզրափակիչ։ Այդ ընթացքում նա իր վարպետությունն է ցուցաբերում պատանեկական մրցաշարերում, հաղթանակի հասնելով 2000 և 2001 թվականների Orange Bowl մրցաշարերում։

2002 թվական խմբագրել

Զվոնարյովան իր երկրորդ ITF տիտղոսը նվաճել է Ֆլորիդայի մրցաշարում և հուլիսին հասնում է իր առաջին եզրափակիչին Պալերմոյի WTA մրցաշարում, երեք սեթում պարտվելով Մարիանա Դիաս Օլիվիային։ Բացի այդ, նա կիսաեզրափակիչներ է հասնում Վարշավայի և Սոպոտի մրցաշարերում, գումարած քառորդ եզրափակիչ Բոլի մրցաշարում։ Զվոնարյովան երեք հաղթանակ է տանում Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման փուլում և առաջին անգամ իրավունք է ստանում մասնակցելու Մեծ Սաղավարտի մրցաշարին։ Այստեղ նա հասնում է մինչև չորրորդ շրջան, որտեղ պարտվում է Սերենա Ուիլյամսին՝ 6-4, 0-6, 1-6։ Նրա վարկանիշը բավականին բարձր էր Ուիմբլդոնի մրցաշարի հիմնական ցանցին մասնակցելու համար, որտեղ նա երկրորդ շրջանում պրատություն է կրում 23-րդ «դասակարգված» Իվա Մաջոլիից՝ 6-7 (5), 2-6։ ԱՄՆ բաց առաջնությունում Զվոնարյովան երկրորդ շրջանում պարտվում է աշխարհի 7-րդ ռակետ Կիմ Կլեյստերսին՝ 6-1, 5-7, 4-6։ Ֆրանսիայի առաջնությունից հետո նա տաղ է զբաղեցնում Թոփ-100-ում, իսկ ԱՄՆ առաջնությունից հետո՝ Թոփ-50-ում։

2003 թվական խմբագրել

Զվոնարյովան Բոլի III մակարդակի մրցաշարի եզրափակիչում հաղթում է իսպանուհի Կոնչիտա Մարտինես Գրանադոսին և հասնում է երեք այլ մրցաշարերի եզրափակիչներ (այդ թվում Լինցի II մակարդակի մրցաշարում)։ Բեռլինի մրցաշարում նա առաջին անգամ հաղթանակ է տանում Թոփ-10-յակի թենիսիտուհու նկատմամբ, հաղթելով 10-րդ ռակետ Անաստասիա Միսկինային։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Զվոնարյովան չորրորդ շրջանում առավելության է հասնում աշխարհի 3-րդ ռակետ Վենուս Ուիլյամսի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում պարտվում է 76-րդ ռակետ Նադեժդա Պետրովային։ Ֆրանսիայում ցույց տված արդյունքները նրան հնարավորություն են տալիս մտնել Թոփ-20։ Նա հասնում է մասնակցած յոթ I մակարդակի մրցաշարերից վեցի քառորդ եզրափակիչ։ Նրա նորամուտը Ռուսաստանի հավաքականի կազմում Ֆեդերացիայի գավաթում կայանում է Սլովենիայի հավաքականի դեմ Համաշխարհային խմբի քառորդ եզրափակիչ խաղում։ Ռուսաստանի հավաքականը հաղթանակ է տանում 5-0 հաշվով, սակայն կիսաեզրափիչում պարտվում է Ֆրանսիային 3-2 հաշվով։ Զուգախաղում նա իր առաջին WTA եզրափակիչին է հասնում Մոսկվայում, Անաստասիա Միսկինայի հետ զույգով։ Նա տարին ավարտում է դասակարգման աղյուսակի 13-րդ հորիզոնականում։

2004 թվական. Բեկում խմբագրել

Զվոնարյովան շահում է կարիերայում իր առաջին Մեծ Սաղավարտի տիտղոսը ԱՄՆ բաց առաջնության խառը զուգախաղում, հաղթանակ տանելով Բոբ Բրայանի հետ համագործակցությամբ։ Նա տիրում է նաև մեկ տիտղոսի մենախաղում, Մեմֆիսի մրցաշարում, և եզրափակիչ է դուրս գալիս Ցինցինատիի և Ֆիլադելֆիայի մրցաշարերում, պարտվելով Թոփ-10-յակի թենիսիտուհիներ Լինդսեյ Դևենպորտին և Ամելի Մորեսմոյին։ Մեմֆիսի մրցաշարի եզափակիչում Զվոնարյովան հաղթում է մրցաշարի տանտեր Լիզա Ռեյմոնդին՝ 4-6, 6-4, 7 -5, երրորդ սեթում 2-5 հաշվով պարտվելու դեպքում նրանից շահելով հինե սեթ անընդմեջ և տիրում է տիտղոսին[7]։ Այնուհետև նա հասնում է կիսաեզրափակիչ Հռոմի, Սան Դիեգոյի և Մոնրեալի I մակարդակի մրցաշարերում։ Սան Դիեգոյի մրցաշարում նա պարտվում է հայրենակցուհի Անաստասիա Մասկինային, երրորդ սեթի թայ-բրեյքում պատվելով 17-15 հաշվով։ Զվոնարյովան և Միսկինան միավորվում են Ֆեդերացիայի գավաթի եզրափակիչում, խաղալով որոշիչ եզրափակիչ խաղը Մարիոն Բարտոլի-էմիլի Լուա զույգի դեմ, որում ռուսաստանի զույգը հաղթանակ է տանում 7-6 (5), 7-5 պաշվով և տիրում Ռուսաստանի պատմության մեջ առաջին Ֆեդերացիայի գավաթին։

Զվոնարյովան տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի 11-րդ հորզոնականում։ Օգոստոսին նա հասել էր աղյուսակի 9-րդ հորիզոնական, այդ ժամանակ նրա ամենաբարձր արդյունքը։ Որոշ հրաժարումներից հետո Զվոնարյովան իրավունք է ստանում մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին՝ աշխարտի ութ լավագույն թենիսիտուհիների միջև անց կացվող մրցաշարին։ Սակայն նա չի կարողանում այնտեղ հաղթանակ տանել և դուրս է մնում մրցաշարից խմբային փուլից հետո։

2005 թվական. Առաջին վնասվածք խմբագրել

 
Վերա Զվոնարյովան 2005 թվականի Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարում

Զվոնարյովան Հոնկոնգի թենիսի ասոցիացիայից հրավեր է ստանում մասնակցելու Watsons Water Champions Chellenge մրցաշարին։ Նա պաշտպանում է իր տիտղոսը Մեմֆիսի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով Մեգան Շոնեսիին։ Սակայն վնասավաք է ստանում 2005 թվականի երկրորդ կեսին (հունիսից մինչ դեկտեմբեր)։ Նրա վարկանիշը 11-րդ հորիզոնականից անկում է ապրում մինչև 42-րդ հորիզոնական։

2006 թվական խմբագրել

2006 թվականին Զվոնարյովան իր առաջին կանանց զուգախաղի տիտղոսն է նվաճում Մեծ Սաղավարտի մրցաշարում, ֆրանսուհի Նատալի Դեշի հետ միասին հաղթանակի հասնելով ԱՄՆ բաց առաջնությունում։ Նա երկրորդ խառը զուգախաղի տիտղոսն է նվաճում Մեծ Սաղավարտի մրցաշարում, այս անգամ համագործակցելով Իսրայելից Էնդի Ռամի հետ, նա հաղթանակի է հասնում Ուիմբլդոնի մրցաշարում[8]։ Եզրափակիչում նրանք 6-2, 6-3 հաշվով առավելության են հասնում ամերիկացիներ Բոբ Բրայանի և Վենուս Ուիլյամսի նկատմամբ։ Մենախաղում նա կարիերայում առաջին անգամ մրցաշրջանի ընթացքում հաղթանակ է տանում երկու մրցաշարում։ Դրանց շարքին է դասվում խոտածածկի վրա տարած առաջին մրցաշարը՝ Բիրմինգհեմի մրցաշարը Անգլիայում։ Հաջորդ հաղթանակը նա տոնում է Ցինցինատիում, որտեղ նա համարյա անթերի է անցկացնում կիսաեզրափակիչ խաղը Սերենա Ուիլյամսի դեմ և եզրափակիչում առավելության է հանում Կատարինա Սրեբոտնիկի նկատմամբ։

2007 թվական. Երկրորդ վնասվածք խմբագրել

2007 թվականի մրցաշրջանը Զվոնարյովայի համար փոփոխական վիճակի տարի էր։ 2007 թվականի Pacific Life Open մրցաշարի չորրորդ շրջանում նա հաղթանակի է հասնում աշխարտի թիվ մեկ ռակետ Մարիա Շարապովայի նկատմամբ, ով մրցաշարի գործող չեմպիոնն էր՝ 4-6, 7-5, 6-1, նշելով իր առաջին հաղթանակը աշխարտի թիվ ռակետների նկատմամբ։ Այնուամենայնիվ, նա հաջորդ փուլում զիջում է Նա Լիին։ Հաջորդ մրցաշարում՝ Family Circle Cup-ում, Դինարա Սաֆինայի հետ մրցախաղում, ձախ դաստակի վնավածքի պատճառով։ Այդ վնասվածքը նրան թույլ չի տալիս մասնակցել մրցաշրջանի եվրոպական գրունտի մրցաշարերին, խոտածածկի մրցաշարերին և Հյուսիսային Ամերիկայի հարդային մրցաշարերի մեծ մասին։ Մրցաշրջան վերադառնալով նա հասնում է ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան, պարտվելով Սերենա Ուիլյամսին։ Մնացած մրցաշարերում նա հասնում է մինչև քառորդ եզրափակիչ կամ լավագույն քառյակ հինգ մրցաշարերում, կիսաեզրափակիչ փուլում ավարտելով մրցելույթները Լյուքսեմբուրգի և Քվեբեկի մրցաշարերում։ Նրա առաջին եզրափակիչը տեղի է ունենում տարվա առաջին շաբաթում, Օքլենդում, Նոր Զելանդիա։

2008 թվական. Աճը որպես Թոփ-10-ի թենիսիտուհի խմբագրել

Զվոնարյովան տարին սկսում է ուայլդ-քարտ ստացած Մարինա Էրակովիչին պարտությամբ, ով դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 153-րդ հորիզոնականը, ASB Classic մրցաշարում։ Այնուհետև նա դուրս է գալիս Ավստրալիայի Հոբարդի IV մակարդակի մրցաշարի եզրափակիչ, որտեղ նա հրաժարվում է Էլենի Դանիլիդուի հետ մրցախաղից՝ ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Այդ վնասավածքը նրան ստիպում է պայքարից դուրս մնալ նաև Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային խաղում, Աի Սուգիյամաի հետ մրցախաղում։

Այնուհետև նա եզրափակիչ է դուրս գալիս Դոհայի I մակարդակի Qatar Total Open մրցաշարում, ճանապարհին առավելության հասնելով Դինարա Սաֆինայի, Սիբիլ Բամերի և Նա Լիի նկատմամբ։ Աշխարհի թիվ 5 ռակետ և մրցաշարի 4-րդ դասակարգված Մարիա Շարապովայի դեմ եզրափակիչ խաղում Զվոնարյովան պարտվում է երեք սեթում։ Մարտին Bangalore Open մրցաշարում Զվոնարյովան քառորդ եզրափակիչում պարտվում է Վենուս Ուիլյամսին։ Այնուհետև Զվոնարյովան հասնում է մինչև քառորդ եզրափակիչ I մակարդակի Ինդիան Ուելսի Pacific Life Open մրցաշարում, որտեղ պատվում է Անա Իվանովիչին՝ 1-6, 4-6։ Երկու շաբաթ անց Զվոնարյովան հասնում է մինչև կիսաեզրափակիչ Կի Բիսկեյնի Sony Ericsson մրցաշարում, որտեղ նա զիջում է 4-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին՝ 1-6, 4-6։

Գրունտի վրա Զվոնարյովան հասնում է տարվա ընդհանուր առմամբ երրորդ և I մակարդակի երկրորդ եզրափակիչին Չարլստոնի Family Circle Cup մրցաշարում։ Եզրափակիչի ճանապարհին նա հաղթում է աշխարտի 5-րդ ռակետ Ելնա Յանկովիչին և աշխարհի 8-րդ ռակետ Ելենա Դեմենտևային, առաջին անգամ կարիերայում, որ նա մեկ մրցաշարի ընթացքում հաղթանակ է տանում Թոփ-10-յակի երկու թենիսիտուհիների նկատմամբ։ Եզրափակիչում նա երեք սեթում պարտվում է 5-րդ դասակարգված Սերենա Ուիլյամսին։ Մայսին Զվոնարյովան համարյա երկու տարվա ընթացքում շահում է իր առաջին WTA տիտղոսը։ IV մակարդակի ECM Prague Open մրցաշարում Զվոնարյովան եզրափակիչում հաղթում է 3-րդ դասակարգված Վիկտորիա Ազարենկային։ Դա նար կարիերայու վեցերորդ մենախաղի տիտղոսն էր[9]։ Այնուհետև նա երրորդ շրջանում Վենուս Ուիլյամսին պարտվում է Հռոմի I մակարդակի Internazionali BNL d'Italia մրցաշարում և Ելենա Դեմենտևային Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանում։

Խոտածածկի վրա Զվոնրայովան երկրորդ շրջանում զիջում է Եկատերինա Մակարովային Իսթբորնի միջազգային մրցաշարում և Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում Թամարին Թանասուգարնին։

Հյուսիսամերիկյան ամառային գրունտի մրցաշրջանում, առավել հայտնի որպես ԱՄՆ բաց առաջնության շարք, նա պարտվում է Սթենֆորդի Bank of the West Classic մրցաշարի առաջին շրջանում, Լոս Անջելեսի East West Bank Classic մրցաշարի երկրորդ շրջանում և Մոնրեալի I մակարդակի Rogers Cup մրցաշարի առաջին շրջանում։ Պեկինի Օլիմպիական խաղերում Զվոնարյովան կիսաեզրափակիչում պարտվում է 5-րդ դասակարգված Ելենա Դեմենտևային՝ 4-6, 6-7 (3), սակայն այնուհետև հաղթում է Նա Լիին՝ 6-0, 7-5, և արժանանում բրոնզե մեդալի։ Այդ արդյունքները բարձրացնում են Զվոնարյովայի վարկանիշը և այն հասցնում դասակարգման աղյուսակի 9-րդ հորիզոնական։ Երկու շաբաթ անց, Զվոնարյովան 8-րդ «դասակարգվածն էր» ԱՄՆ բաց առաջնությունում, սակայն պարտվում է երկրորդ շրջանում, ուկրաինուհի Տատյանա Պերեբիյնիսին՝ 3-6, 3-6։

Սեպտեմբերին Զվոնարյովան Ռուսաստանի հավաքականին օգնում է Ֆեդերացիայի գավաթի եզրափակիչում հաղթանակ տանել Իսպանիայի հավաքականի նկատմամբ։ Զվոնարյովան հաղթանակով է ավարտում Մադրիդում կայացած առաջին հանդիպումը, առավելության հասնելով Մեդինա Գարիգեսի նկատմամբ՝ 6-3, 6-4[10]։ Գունչժոուի III մակարդակի International Women's Open մրցաշարում նա կիսազրաեփակիչում երկու սեթում հաղթում է Չժեն Ցզեին, իսկ եզրափակիչում պարտության է մատնում Պեն Շուային։ Այնուհետև նա հասնում է Պեկինի China Open մրցաշարի եզրափակիչ, երեք սեթում պարտվելով առաջին դասակարգված Ելենա Յանկովիչին։ II մակարդակի Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարում Զվոնարյովան քառորդ եզրափակիչում կրկին պարտվում է Ելենա Յանկովիչին՝ 6-7 (8), 6-7 (5)։ Հաջորդ շաբաթ իր հայրենի Մոսկվայի Կրեմլի գավաթի մրցաշարում նա կիսաեզրափակիչում երկու սեթում հաղթում է 2-րդ դասակարգված Դինարա Սաֆինային, սակայն եզրափակիչում երկու սեթում վերջին երեք շաբաթում երրորդ անգամ պարտվում է Ելենա Յանկովիչին։ Ցյուրիխի մրցաշարի երկրորդ շրջանի Մեդինա Գարիգեսի հետ մրցախաղում նա հրաժարվում է պայքարից։ Այնուամենայնիվ նա դուրս է գալիս Ավստրիայի Լինցի Generali Ladies Linz մրցաշարի եզրափակիչ, Մարիոն Բարտոլիին հաղթելով կիսաեզրափակիչում՝ 6-0, 6-1, սակայն եզրափակիչում երկու սեթում պարտվում է Անա Իվանովիչին, կատարելով 32 ոչստիպված սխալ։

Տարվա վերջին Զվոնարյովան դասակարգվում է Sony Ericsson մրցաշարի (WTA Ամփոփիչ մրցաշար ութ լավագույն թենիսիստուհիների համար), երկրորդ անգամ կարիերայի ընթացքում։ Բավարար քանակի միավորներ կուտակելու համար, որպեսզի իրավունք ստանա մասնակցելու այդ մրցաշարին, նա մասնակցում է ԱՄՆ բաց առաջնությունից հետո վեց անընդմեջ մրցաշարերի։ Խմբային փուլի առաջին մրցախաղում նա հաղթանակ է տանում հայրենակից Սվետլանա Կուզնեցովայի նկատմամբ՝ 6-2, 6-3։ Այնուհետև պարտության է մատնում Անա Իվանովիչին՝ 6-3, 6-7 (5), 6-4։ Իսկ խմբային փուլի եզրափակիչ խաղում առավելության է հասնում աշխարհի թիվ մեկ ռակետ Ելենա Յանկովիչի նկատմամբ՝ 2-6, 6-3, 6-4։ Նա եզրափակիչ է դուրս գալիս կիսաեզրափակիչում Օլիմպիական խաղերի հաղթող Ելենա Դեմենտևայի նկատմամբ 7-6 (7), 3-6, 6-3 հաշվով հաղթանակից հետո, սակայն այնտեղ երեք սեթում զիջում է Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող Վենուս Ուիլյամսին՝ 7-6 (5), 0-6, 2 -6։

2009 թվական խմբագրել

 
Վերա Զվոնարյովան 2009 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում

Զվոնարյովան 7-րդ «չասակարգվածն էր» Ավստրալիայի բաց առաջնությունում։ Նա չորրորդ շրջանում հաղթում է 10-րդ դասակարգված Նադյա Պետրովային՝ 7-5, 6-4 և 16-րդ դասակարգված Մարիոն Բարտոլիին քառորդ եզրափակիչում՝ 6-3, 6-0։ Այնուհետև նա պարտվում է աշխարհի թիվ 3 ռակետ Դինարա Սաֆինային կիսաեզրափակիչում՝ 3-6, 6-7 (4)։ Սակայն այդ մրցաշարի արդյունքում Զվոնրայովայի վարկանիշը բարձրանում է և նա տեղ է զբաղեցնում դասակարգման աղյուսակի 5-րդ հորիզոնականում, ամենաբարձր ցուցանիշը կարիերայի ընթացքում մինչ այդ։

Փետրվարին նա հաղթում է Pattaya Women's Open մրցաշարում, միջազգային մրցաշարում Թաիլանդում, որտեղ նա եզրափակիչում հաղթում է Սանիա Միրզային։ Նա նաև խաղում է Դուբայի Barclays Dubai Tennis Championships մրցաշարում, որտեղ նա երրորդ շրջանում հաղթում է Մարիոն Բարտոլիին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվում է Վիրխինիա Ռազանոյին՝ 6-7 (7), 5-7։

Մարտին Զվոնարյովան 4-րդ դասակարգվածն էր Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարում։ Այստեղ նա տիրում է տիտղոսին, հաղթահարելով Սանտա Անայի փոթորիկը և չեմպիոնուհի Անա Իվանովիչին։ Զուգախաղում, համագործակցելով Վիկտորիա Ազարենկայի հետ, նրանք եզրափակիչում հաղթում են Գիսելա Դուլկո-Շահար Պիիր ինտերնացիոնալ զույգին։

Կի Բիսկեյնի Sony Ericsson Open մրցաշարում Զվոնարյովան երկրորդ շրջանում հաղթում է Տատյանա Գարբինին, սակայն հաջորդ փուլում զիջում է Նա Լիին՝ 4-6, 6-3, 2-6։ Նախորդ շաբաթ Զվոնարյովան նրա նկատմամբ հաղթանակ էր տարել BNP Paribas Open մրցաշարում։

Չարլստոնի Family Circle Cup մրցաշարում Զվոնարյովան 3-րդ համարի տակ էր «դասակարգված» և ազատ էր առաջին շրջանում։ Երկրորդ շրջանում նա հաղթում է Ռոսաննա դե լոս Ռիոսին՝ 6-3, 6-2։ Երրորդ շրջանում, Վիրխինիա Ռազանոյի դեմ մրցախաղում, նա ստիպված էր առաջին սեթում հրաժարվել պայքարից ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Զվոնարյովան կտրել էր ոտնաթաթի երկու մկաններ, որը հետագայում նրան ստիպում է բաց ըողնել Իտալիայի հավաքականի դեմ Ֆեդերացիայի գավաթի հանդիպումը։ Շարունակվող վնասվածքը նրան ստիպում է նաև հրաժարվել Հռոմի Internazionali BNL d'Italia և Մադրիդի Mutua Madrilena Madrid Open մրցաշարերից, և, վերջնական արդյունքում, Ֆրանսիայի բաց առաջնությունից։

Զվոնարյովան 7-րդ դասակարգվածն էր Ուիմբլդոնի մրցաշարում և առաջին շրջանում հանդիպում է Մեծ Բրիտանիայից Ջորջիա Ստուպի հետ։ Առաջին օրը խաղը հետաձգվում է վատ լուսավորության պատճառով, իսկ վերսկսելուց հետո Զվոնարյովան հաղթանակ է տնում 7-6 (0), 4-6, 6-4 հաշվով։ Այնուհետև Զվոնարյովան երկրորդ շրջանում հաղթում է Մաթիլդա Յուհանսոնին։ Երրորդ շրջանում Զվոնարյովայի մրցակիցը 26-րդ դասակարգված Վիրխինիա Ռազանոն էր, ում հետ հանդիպմանը Զվոնարյովան չի կարողանում մասնակցել ոտնաթաթի վնասվածքի սրացման պատճառով[11]։

2009 թվականի Ստամբուլի գավաթում նա պարտվում է Մարիա Կորիտցևային՝ 2-6, 6-1, 4-6։ 2009 թվականի ԱՄՆ բաց առաջնության շարքի մրցաշարերում նա մասնակցում է Լոս Անջելեսի մրցաշարին, որտեղ նա քառորդ եզրափակիչում պարտվում է մրցաշարի ապագա հաղթող Ֆլավիա Պենետային՝ 4-6, 2-6։ Այնուհետև նա հասնում է երրորդ շրջան Western & Southern Financial Group Women's Open և Rogers Cup մրցաշարերում, պարտվելով Դանիելա Հանտուխովային՝ 6-7 (6), 6-0, 6-7 (5) և Մարիա Շարպովային՝ 2-6, 6-7 (3)։ Նա հաղթում է Նուրիա Լյագոստերա Վիվեսին, Աննա Չակվետաձեին և Ելենա Վեսնինային և 6-3, 6-7 (6), 0-6 հաշվով պարտվում Ֆլավիա Պենետային ԱՄՆ բաց առաջնությունում։ Այնուհետև նա խաղում է Toray Pan Pacific Open մրցաշարում, որտեղ նա երկրորդ շրջանում պարտվում է հայրենակցուհի Ալիսա Կլեյբանովային՝ 6-3,4-6, 2-6։ Դրան հաջորդող China Open մրցաշարում նա հասնում է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է Մարիոն Բարտոլիին՝ 6-3, 5-7, 2-6։

Զվոնարյովան Մոսկվայի Կրեմլի գավաթի մրցաշարին մասնակցում է որպես առաջին դասակարգված։ Երկրորդ շրջանում նա պարտություն է կրում Ցվետանա Պիրոնկովայից՝ 0-6, 2-6։ Այդ պարտության պատճառով նա չի որակավորվում Դոհայի WTA Ամփոփիչ մրցաշարին, սակայն ընտրվում է որպես պահեստային։ Դինարա Սաֆինայի հրաժարումից հետո Զվոնարյովան իրավունք է ստանում մասնակցելու երկու խաղի։ Այնուամենայնիվ, նա խաղում է ընդամենկ մեկ խաղ՝ Կարոլին Վոզնյացկիի դեմ, որտեղ նա պարտվում է դրամատիկ խաղում՝ 0-6, 7-6 (3), 4-6, որի ընթացքում երկու թենիսիտուհիներն էլ վնասվածք են ստանում։ Նա դուրբ է գալիս մրցաշարից և նրան փոխարինում է Ագնեշկա Ռադվանսկայան։ Նա տարին ավարտում է որպես աշխարհի թիվ 9 ռակետ[5]։

2010 թվական. Մեծ Սաղավարտի երկու եզրափակիչներ և լավագույն վարկանիշ խմբագրել

 
Վերա Զվոնարյովան 2010 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում

Զվոնարյովան ևս մեկ անգամ հրավեր է ստանում մասնակցելու Hong Kong Tennis Classic մրցաշարին և հայրենակիցներ Մարիա Շարապովայի և Եվգենի Կաֆելինիկովի հետ համատեղ հաղթանակ են տանում Եվրոպայի հավախականի նկատմամբ։ 7-րդ համարի տակ «դասակարգված» լինելով Ավստրալիայի բաց առաջնությանը, նա լքում է այն չորրորդ շրջանում, առաջին երեք խաղերում հաղթանակներ տանելով Կրիստինա Կուչովայի, Իվետա Բենեշովայի և Գիսելա Դուլկոյի նկատմամբ։ Վերջ ի վերջո նա պարտվում է Վիկտորիա Ազարենկային՝ 6-4, 4-6, 0-6, նրանց հետո, երբ շահում էր խաղը 6-4, 4-1 հաշվով։ Այդ պարտության պատճառով Զվոնարյովան լքում է Թոփ-10-յակը։ Վերին դասակարգված լինելով PTT Pattaya Open մրցաշարին, Զվոնարյովան առաջին շրջանում հաղթում է Քսենիա Պերվակին, երկրորդում՝ Ալբերտա Բրիանտիին, 5-րդ դասակարգված Սիբիլա Բամերին քառորդ եզրափակիչում և 4-րդ դասակարգված Յարոսլավա Շվեդովային կիսաեզրափակիչում։ Եզրափակիչում նա հաղթում է տեղացի հավակնորդ Թամարին Թանասուգարնին երկու սեթում՝ 6-4, 6-4, այդպիսով հաջողությամբ պաշտպանելով իր տիտղոսը։ Դուբայի մրցաշարում նա առաջին շրջանում երեք սեթում հաղթում է հայրենակցուհի Ելենա Վեսնինային, իսկ այնուհետև «չոր» հաշվով հաղթում է Կիրստեն Ֆլիպկենսին։ Երրորդ շրջանում երկու սեթում առավելության է հասնում Ելենա Յանկովիչի նկատմամբ և դուրս գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է Վիկտորիա Ազարենկային՝ 1-6, 3-6։

Չնայած նրան, որ Զվոնարյովան գործող չեմպիոնն էր Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարում, նա չորրորդ շրջանում զիջում է Սամանտա Ստոսուրին՝ 2-6, 5-7։ Այդ պարտության արդյունքում նա լքում է Թոփ-20-յակը։ Sony Ericsson Open մրցաշարում Զվոնարյովան չորրորդ շրջանում զիջում է Ժյուստին Էնենին՝ 1-6, 4-6, Մելանի Ուդենի և Սառա Էրանիի նկտամամբ հաղթանակներից հետո։

Հաջորդ մրցաշարի լինում է Չարլստոնի Family Circle Cup-ը, որտեղ նա 7-րդ «դասակարգվածն էր»։ Նա քառորդ եզրափակիչում հաղթում է Մելանի Ուդենին, երկու սեթում՝ 7-5, 6-2։ Նա դուրս է գալիս տարվա ընթացքում երկրորդ եզրափակիչ և երկրորդ եզրափակիչ Family Circle Cup-ում, նրանից հետո, երբ վերին դասակարգված և աշխարհի թիվ 2-րդ ռակետ Կարոլին Վոզնյացկին եզրափակիչում դադարեցնում է պայքարը 5-2 հաշվի ժամանակ՝ ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Այնուհետև Զվոնարյովան եզրափակիչում ջախջախվում է Սամանտա Ստոսուրի կողմից՝ 0-6, 3-6։

Հաջորդ Internazionali BNL d'Italia մրցաշարին Զվոնարյովան մասնակցում է որպես 15-րդ դասակարգված և երկրորդ շրջանում պարտվում է Պետրա Կվիտովային՝ 4-6, 0-6։ Mutua Madrilena Madrid Open մրցաշարում նա պարտվում է Վենուս Ուիլյամսին՝ 5-7, 3-6, երկրորդ շրջանում, Մելանի Ուդենի նկատմամբ 6-3, 6-4 հաշվով հաղթանակից հետո։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Զվոնարյովան 21-րդ «դասակարգվածն էր»։ Նա առաջին շրջանում հաղթում է Ալբերտա Բրիանտիին, սակայն հաջորդ փուլում երկու սեթում պարտվում է Անաստասիա Ռադիոնավային։ Անգլիայի Aegon International մրցաշարում նա առաջին շրջանում զիջում է Մարիա Խոսե Մարտինես Սանչեսին՝ 3-6, 6-3, 5-7։

Զվոնարյովան Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի առաջին եզրափակիչին հասնում է 2010 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ նա «դասակարգված էր» 21-րդ համարի տակ։ Նա հաղթում է Նուրիա Լյագոստերա Վիվեսին, Անդրեա Գլավաչկովային, 15-րդ դասակարգված Յանինա Վիկմայերին, 4-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին, 8-րդ դասակարգված Կիմ Կլեյստերսին և Ցվետանա Պիրոնկովային և դուրս գալիս եզրափակիչ, որտեղ նա երկու սեթում զիջում է աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսին՝ 3-6, 2-6։ Մրցաշարից հետո Զվոնարյովան բարձրանում է դասակարգման աղյուսակի 9-րդ հորիզոնական։

Զվոնարյովան 3-րդ համարի տակ էր դասակարգված Սան Դիեգոյի Mercury Insurance Open մրցաշարում։ Նա առաջին շրջանում երեք սեթում հաղթում է Դոմինիկա Ցիբուլկովային, այնուհետև զիջում է Կոկո Վանդևեգեին։ 6-րդ դասկարգված լինելով Western & Southern Financial Group Women's Open մրցաշարում, Զվոնարյովան երկրորդ շրջանում հաղթում է հայրենակցուհի Մարիա Կիրիլենկոյին։ Մի քանի անգամ անձրևի պատճառով ընդհատված խաղում զվոնարյովան երրորդ սեթում պարտվում էր 2-5 հաշվով։ Վերադառնալով հերթական ընդհատումից, Զվոնարյովան համախմբվում է շահում երրորդ սեթը և հաղթանակ տանում՝ 7-5, 2-6, 7-6 (2)։ Երրորդ սեթում նա պարտվում է 11-րդ դասակարգված Ֆլավիա Պենետային։ Rogers Cup մրցաշարում Զվոնարյովան ազատ էր առաջին շրջանում և երկրորդում հաղթանակ է տանում Յարոսլավա Շվեդովայի նկատմամբ՝ 6-2, 6-1, Ագնեշ Սավայի նկատմամբ երրորդ շրջանում՝ 6-3, 6-3, և Կիմ Կլեստերսի նկատմամբ քառորդ եզրափակիչում՝ 2-6, 6-3, 6-2։ Երկու օրվա անձրևից հետո Զվոնարյովան կորտ է վերադառնում երկուշաբթի օրը և կիսաեզրափակիչում առավելության է հասնում Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ, 7-6 (6) 1-0 հաշվի ժամանակ վերջինիս հրաժարումից հետո։ Այնուհետև Զվոնարյովան եզրափակիչում պարտվում է Կարոլին Վոզնյացկիին՝ 3-6, 2-6։

Որպես 7-րդ դասակարգված, նա կարիերայի ընթացքում երկրորդ անգամ անընդմեջ Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարի եզրափակիչ է հասնում ԱՄՆ բաց առաջնությունում։ Ճանապարհին նա հաղթում է Զուզանա Կուչովային, Սաբինա Լիսիցկիին, 25-րդ դասակարգված Ալեքսանդրա Դուլգերուին, Անդրեա Պետկովիչին, 31-րդ դասակարգված Կարին Կնապին և վերին դասակարգված Կարոլին Վոզնյացկիին։ Եզրափակիչում նա պարտվում է 2-րդ դասակարգված Կիմ Կլեյստերսին՝ 2-6, 1-6։ Մրցաշարից հետո Զվոնարյովան հասնում է կարիերայում ամենաբարձր վարկանիշին, դառնալով աշխարհի թիվ 2 ռակետ։

ԱՄՆ առաջնությունից հետո Զվոնարյովայի առաջին մրցաշարը լինում է Toray Pan Pacific Open-ը, որտեղ նա 2-րդ դասակարգվածն էր։ Նա դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է աշխարհի 10-րդ ռակետ և 7-րդ դասակարգված Ելենա Դեմենտևային։ Այնուհետև նա մրցակցում է Պեկինի China Open մրցաշարում, երրորդ շրջանում հաղթելով Մարիա Կիրիլենկոյին՝ 5-7, 6-4, 6-2 և Ֆրանսիայի բաց առաջնություն իրեն հաղթած Ֆրանչեսկա Սկիավոնեին՝ 6-2, 6-0, քառորդ եզրափակիչում։ Դա նրա 10-րդ հաղթանակն էր իտալուհու նկատմամբ կարիերայի ընթացքում տասը հանդիպումներում։ Այդ հաղթանակը նրան երաշխավորում է համաշխարհային դասակարգման 3-րդ հորիզոնականը։ Այնուհետև նա կիսաեզրափակիչում հաղթում է Նա Լիին և եզրափակիչում հանդիպում վերին դասակարգված Կարոլին Վոզնյացկիի հետ։ Վոզնյացկին համառ պայքարում առավելության է հասնում 3-6, 6-3, 3-6 հաշվով։ Զվոնարյովան որակավորվում է Դոհայի տարվա ավարտի WTA Ամփոփիչ մրցաշարին, որտեղ նա 2-րդ դասակարգվածն էր։ Նա ընկնում է սպիտակ խումբ, Կիմ Կլելստերսի, Ելենա Յանկովիչի և Վիկտորիա Ազարենկայի հետ։ Զվոնարյովան հաղթանակ է տանում բոլոր երեք հանդիպումներում և դուրս գալիս կիսաեզրափակիչ, որտեղ նա պարտվում է Կարոլին Վոզնյացկիին։ Նա տարին եզրափակում է կարիերայի ամենաբարձր արդյունքով՝ աշխարհի թիվ 2 ռակետ[5]։

2011 թվական խմբագրել

 
Զվոնարյովան և Ագնեշկա Ռադվանսկայան Տոկիոյի մրցաշարում

Հերթական Hong Kong Tennis Classic մրցաշարում Զվոնարյովան միանում է Ռուսաստանի հավաքականին և Եվրոպայի դեմ եզրափակիչ խաղում խաղընկերներ Մարիա Կիրիլենկոյի և Եվգենի Կաֆելնիկովի հետ միասին հաղթանակ են տանում։ Որպես 2-րդ դասակարգված Medibank International Sydney մրցաշարում, Զվոնարյովան դուրս է մնում պայքարից երկրորդ շրջանում, պարտվելով Ֆլավիա Պենետային՝ 7-5, 7-5։ Զվոնարյովան 2-րդ դասակարգվածն էր Ավստրալիայի բաց առաջնությունում։ Նա առաջին շրջանում հաղթում է Սիբիլ Բամերին՝ 6-2, 6-1, Բամերի նկատմամբ հաղթանակ տանելով չորրորդ անգամ անընդմեջ։ Երկրորդ շրջանում նա հաղթում է Բոյանա Յովանովսկայաին՝ 2-6, 6-3, 6-1։ Երրորդ շրջանում Զվոնարյովան հաղթում է 31-րդ դասակարգված Լյուսիա Շաֆարժովային՝ 6-3, 7-6 (9)։ 16 լավագույնների պայքարում նա առավելության է հասնում Իվետա Բենեշովայի նկատմամբ՝ 6-4, 6-1։ Այնուհետև նա քառորդ եզրափակիչում հաղթում է 25-րդ դասակարգված Պետրա Կվիտովային՝ 6-2, 6-4։ Կիսաեզրափակիչում նա պարտություն է կրում 3-րդ դասակարգված Կիմ Կլեյստերսից՝ 6-3, 6-3։

PTT Pattaya Open մրցաշարում Զվոնարյովան վերին դասակարգվածն էր և ձգտում էր երրորդ անգամ անընդմեջ տիտղոս նվաճել և երկրորդ անգամ պաշտպանել այն։ Նա առաջին շրջանում հաղթում է Տամիրա Պաշեկին՝ 6-4, 6-2, Նունգնադա Վանասուկին երկրորդ շրջանում՝ 6-1, 7-5, և Պեն Շուային քառորդ եզրափակիչում՝ 6-4, 4-6, 6-4։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է 4-րդ դասակարգված Դանիելա Հանտուխովային՝ 7-6 (3), 6-4։ Դուբայի մրցաշարում դասակարգվելով 2-րդ համարի տակ Զվոնարյովան երկրորդ շրջանում հաղթում է Ռոբերտա Վինչիին՝ 6-3, 6-1, սակայն երրորդ շրջանում նա պարտվում է 15-րդ դասակարգված Ալիսա Կլեյբանովային՝ 6-3, 6-2։

Զվոնարյովան տարվա ընթացքում իր առաջին տիտղոսը նվաճում է փետրվարի վերջին Qatar Ladies Open մրցաշարում։ Մրցաշարում նա երկրորդ համարի տակ էր դասակարգված և երկրորդ շրջանում հաղթում է Դոմինիկա Ցիբուլկովային՝ 6-1, 6-2։ Քառորդ եզրափակիչում նա հաղթում է Դանիելա Հանտուխովային՝ 7-5, 6-7 (5), 7-5, ավելի քան երեք ժամ տևողությամբ խաղում, երրորդ սեթում 4-5 հաշվով պարտվելու դեպքում։ Նա կիսաեզրափակիչում հաղթում է աշխարտի նախկին թիվ 1 ռակետ Ելենա Յանկովիչին՝ 6-1, 2-6, 6-4 և գործող աշխարհի թիվ 1 ռակետ Կարոլին Վոզնյացկիին եզրափակիչում՝ 6-4, 6-4։ Դա Զվոնարյովայի առաջին տիտղոսն էր տարվա ընթացքոււմ և երրորդ հաղթանակը աշխարհի գործող թիվ 1 ռակետի նկատմամբ։

Զվոնարյովան 3-րդ դասակարգվածն էր Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարում և մրցաշարին մասնակցում է երկրորդ շրջանից։ Այստեղ նա հաղթում է Թիմեա Բաչինսկիին՝ 6-3, 7-6 (4)։ Երրորդ շրջանում, խաղում, որը տևում է ավելի քան երեք ժամ, նա պարտվում է 25-րդ դասակարգված Դոմինիկա Ցիբուլկովային՝ 4-6, 7-6 (4), 6-4։ Զվոնարյովան 3-րդ համարի տակ էր դասակարգված Sony Ericsson Open մրցաշարում և երկրորդ շրջանում հաղթում է Դինարա Սաֆինային՝ 3-6, 6-3, 6-2։ Երրորդ շրջանում նա հայտնվում է 28-րդ դասակարգված Յարմիլա Գրոտի դեմ, հաղթելով նրան երկու սեթում՝ 7-6 (4), 6-2։ Չորրորդ շրջանու նրա հակառակորդը 15-րդ դասակարգված Մարիոն Բարտոլին էր, և Զվոնարյովան առավելության է հասնում 2-6, 6-3, 6-2 հաշվով։ Քառորդ եզրափակիչում նա հաղթում է 9-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայաին՝ 7-5, 6-3, Կի Բիսկեյնի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալով երկրորդ անգամ։ Չնայած վերջին հանդիպումներում երկու հաղթանակներին, նա կիսաեզրափակիչում պարտվում է 8-րպդ դասակարգված Վիկտորիա Ազարենկային՝ 6-0, 6-3։ Զվոնարյովան գլխավորում է Ռուսաստանի հավաքականը Իտալիայի դեմ Ֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում։ Նա հաղթում է ինչպես Սառա Էրանիին, այնպես էլ Ռոբերտա Վինչիին և հավաքականի համար ապահովում տեղը եզրափակիչում։

2011 թվականի գրունտային մրցաշրջանը Զվոնարյովան սկսում է Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարում։ Որպես 2-րդ համար նա երկրորդ շրջանում հաղթում է Անաստասին Պավլյուչենկոյին՝ 3-6, 6-4, 6-2, և քառորդ եզրափակիչում պարտվում Սամանտա Ստոսուրին։ Նա 2-րդ դասակարգվածն էր Մադրիդի Mutua madrileña Madrid Open մրցաշարում, որտեղ նա հաղթում է Պատի Շնայդերին և Ելենա Վեսնինային, սակայն երրորդ շրջանում պարտվում է 16-րդ դասակարգված Պետրա Կվիտովային։ Բրյուսելի Brussels Ladies Open մրցաշարում նա հաղթում է Գալինա Վոսկոբոևային։ Քառորդ եզրափակիչում նա հաղթում է աշխարհի թիվ 28 ռակետ և 6-րդ դասակարգված Ալեքսանդրա Դուլգերուին Ռումինիայից՝ 6-0, 6-1։ Մրցաշարը նրա համար ավարտվում է կիսաեզրափակիչում, որտեղ նա 6-3, 6-3 հաշվով պարտվում է չինուհի Պեն Շուային։ Զվոնարյովան 3-րդն է դասակարգվում Ֆրանսիայի բաց առաջնությունում և առաջին շրջանում հաղթում է Դոմինգես Լինոյին՝ 6-3, 6-3։ Երկրորդ շրջանում նա հաղթում է Սաբինա Լիսիցկիին՝ 4-6, 7-5, 7-5, չնայած երրորդ սեթում 2-5 հաշվով պարտվելուն։ Զվոնարյովան ռևանշ է վերցնում նախորդ տարի մրցաշարում կրած պարտության համար և երրորդ շրջանում հաղթում է Անաստասիա Ռոդիոնովային՝ 6-2, 6-3։ Չորրորդ շրջանում, որտեղ նա բարձրագույն դասակարգվածն է մնում, Զվոնարյովան բախվում է 15-րդ դասակարգված Անաստասիա Պավլյուչենկովային։ Դրամատիկ խաղում Պավլյուչենկովան հաղթանակ է տանում՝ 7-6 (4), 2-6, 6-2։

Խոտածածկի մրցաշարջանը սկսելով Aegon International մրցաշարում, որտեղ նա վերին դասակարգվածն էր, Զվոնարյովան հաղթում է Հիզեր Ուոթսոնին՝ 6-3, 6-3, և Սերենա Ուիլյամսին՝ 3-6, 7-6 (5), 7-5, սակայն պարտվում է Սամանտա Ստոսուրին՝ 4-6, 7-6 (4), 6-4, քառորդ եզրափակիչում[12]։ Զվոնարյովան 2-րդ համարի տակ է դասակարգվում Ուիմբլդոնի մրցաշարում և Էլիսոն Ռիսկեին հաղթում է առաջին շրջանում՝ 6-0, 3-6, 6-3, իսկ Ելենա Վեսնինային երկրորդ շրջանում՝ 6-1, 7-6 (5)։ Սակայն երրորդ շրջանում նա պարտվում է Ցվետանա Պիրոնկովային՝ 6-2, 6-3, նախորդ տարվա կիսաեզրափակիչ խաղի ռևանշ-մրցախաղում[13]։ Զվոնարյովան ոտնաթաթի վնասվածք է ստանում և դուրս գալիս զուգախաղի մրցաշարից[14]։

Գրունտային մրցաշրջանում սկսվում է Բաքվի գավաթում, որտեղ նա վերին դասակարգվածն էր։ Զվոնարյովան հաղթում է Նիգինա Աբդուրահիմովային, Կրիստինա Կուչովային, Աննա Թաթիշվիլիին և Մարիա Կորիտցևային, որպեսզի հասնի եզրափակիչ, որտեղ հաղթում է Քսենիա Պերվակին՝ 6-1, 6-4, արժանանալով 12-րդ WTA տիտղոսին։ Կարլսբադի Mercury Insurance Open մրցաշարում նա վերին դասակարգվածն էր և հասնում է մինչև եզրափակիչ, որտեղ զիջում է Ագնեշկա Ռադվանսկայաին՝ 6-3, 6-4։ պարտվելով եզրափակիչում Զվոնարյովան հասնում է ինը խաղից բաղկացած առավելագույն անպարտելի շարքին։ Այնուհետև Զվոնարյովան շարունակում է խաղալ Տորոնտոյի Rogers Cup մրցաշարում, որտեղ նա 3-րդ համարի տակ էր դասակարգված։ Երկրորդ շրջանում նա հաղթում է Նադեժդա Պետրովային՝ 7-5, 6-4, նախքան երրորդ շրջանում կրկին Ագնեշկա Ռադվանսկայաին 6-4, 7-6 (4) հաշվով պարտվելուն։ Չնայած 2010 թվականի նկատմամբ ցածր արդյունքներին, Զվոնարյովան դասակարգման աղյուսակում բարձրանում է 2-րդ հորիզոնական, բարձրագույն ցուցանիշը նրա կարիերայի ընթացքում։ Ցինցինատիի Western & Southern Open մրցաշարում նա 2-րդ դասակարգվածն էր։ Կիսաեզրափակիչի ճանապարհին նա հաղթում է Եկատերինա Մակարովային, Պետրա Մարտիչին և Դանիելա Հանտուխովային։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է 4-րդ դասակարգված և մրցաշարի ապագա հաղթող Մարիա Շարապովային՝ 2-6, 6-3, 6-3։ ԱՄՆ բաց առաջնությունում նա դասակարգվում է 2-րդ համարի տակ և հաղթում է Ստեֆանի Գորեց Գակոնին, Կատերինա Բոնդարենկոյին և 30-րդ դասակարգված Անաբել Մեդինա-Գարիգեսին, իսկ չորրորդ շրջանում առավելության է հասնում 22-րդ դասակարգված Սաբինա Լիսիցկիի նկատմամբ, դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ նա զիջում է 9-րդ դասակարգված և վերջնական արդյունքում մրցաշարի հաղթող Սամանտա Ստոսուրին՝ 6-3, 6-3։ Չկարողանալով պաշտպանել 2010 թվականի ընթացքում հավաքած վարկանիշային միավորները, նա դասակարգման աղյուսակում իջնում է 4-րդ հորիզոնական։

Զվոնարյովան ասիական գրունտային մրցաշրջանը սկսում է Տոկիոյի Toray Pan Pacific Open մրցաշարում, որտեղ նա 4-րդ դասակարգվածն էր և մրցաշարը սկսում է երկրորդ շրջանից։ Նա հերթականությամբ հաղթում է Ցվետանա Պիրոնկովային, Իվետա Բենեշովային, Մարիա Կիրիլենկոյին և Պետրա Կվիտովային և դուրս գալիս եզրափակիչ, որտեղ պարտվում է 9-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայաին՝ 6-3, 6-2։ յնուհետև նա խաղում է Պեկինի China Open մրցաշարում, որտեղ 3-րդ դասակարգվածն էր։ Երրորդ շրջանում նա պարտվում է Անա Իվանովիչին։ Պեկինի մրցաշարի արդյունքներով նա վեցերորդ անգամ որակավորվում է WTA Ամփոփիչ մրցաշարին։ Հայրենի Կրեմլի գավաթի մրցաշարում նա հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է 8-րդ դասակարգված և մրցաշարի հաղթող Դոմինիկա Ցիբուլկովային՝ 4-6, 6-4, 6-4։

WTA Ամփոփիչ մրցաշարում Զվոնարյովան տեղ է գտնում կարմիր խմբում, աշխարհի առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկիի, 2011 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող Պետրա Կվիտովայի և Ագնեշկա Ռադվանսկայաի հետ։ Խմբային փուլի առաջին խաղում նա զիջում է Պետրա Կվիտովային՝ 6-2, 6-4, սակայն այնուհետև հաղթում է Կարոլին Վոզնյացկիին՝ 6-2, 4-6, 6-3, նրա չորրորդ հաղթանակը աշխարհի գործող թիվ 1 ռակետի նկատմամբ։ Խմբային փուլի վերջին խաղում նա պարտվում է Ագնեշկա Ռադվանսկայաին՝ 1-6, 6-2, 7-5, չկարողանալով օգուտ խաղել երրորդ սեթում 5-3 հաշվով հաղթելու պայմաններում։ Լրացուցիչ գործակիցների օգնությամբ նա կարմիր խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և իրավունք նվաճում խաղալու կիսաեզրափակիչ խաղում։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է Վիկտորիա Ազարենկային՝ 6-2, 6-3, և տարին ավարտում որպես աշխարհի թիվ 7 ռակետ։

2012 թվական. Երրորդ վնասվածք խմբագրել

Զվոնարյովան 2012 թվականի մրցաշրջանը սկսում է Apia International մրցաշարում, առաջին շրջանում պարտվելով Սվետլանա Կուզնեցովային՝ 6-1, 6-2։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա առաջին շրջանում հաղթում է Ալեքսանդրա Դուլգերուին՝ 7-6 (4), 6-7 (5), 6-3 և երկրորդ շրջանում Լյուցիա Գրադեցկայաին՝ 6-1, 7-6(3), մինչ երրորդ շրջանում հայրենակցուհի Եկատերինա Մակարովային պարտվելը՝ 7-6 (7), 6-1։ Նա առավել հաջողություն է ունենում զուգախաղում, Սվետլանա Կուզնեցովայի հետ միասին, որտեղ նրանք հասնում են մինչև եզրափակիչ, այդ ընթացքում հաղթելով թիվ 1 զույգ համարվող Գիսելա Դուլկոյին և Ֆլավիա Պենետային։ Տիտղոսի համար խաղում նրանք հաղթում են Սառա Էրանի-Ռոբերտա Վինչի զույգին՝ 5-7, 6-4, 6-3։ PTT Pattaya Open մրցաշարում Զվոնարյովան երկու սեթում հաղթում է Վարատչայա Վոնգտինչային և Ակգուլ Ամանմուրադովային։ Սակայն երրորդ շրջանում կիսատ է թողնում Սորանա Կիրստյաի հետ հանդիպումը՝ 2-6, 6-4, 2-2 հրաժարում, ձախ ազդրի վնասվածքի պատճառով։ Կատարի մրցաշարում նա հրաժարվում է առաջին շրջանի Մոնիկա Նիկուլեսկուի հետ խաղից՝ կրկին ձախ ազդրի վնասվածքի պատճառով։ BNP Paribas Open մրցաշարում նա երկու սեթում հաղթում է Կիմիկո Դատեին՝ 6-3, 6-4։ Երրորդ շրջանի Կլարա Կոուկալովայի հանդիպումը չի կայանում Զվոնարյովայի աղիքային ինֆեկցիայի պատճառով։ Sony Ericsson Open մրցաշարում Զվոնարյովան երկրորդ շրջանում պարտվում է 18-ամյա Գարբինե Մուգուրուսային՝ 6-4, 6-3։ Այնուհետև նա խաղում է Չարլստոնի Family Circle Cup մրցաշարում։ Նա երկրորդ շրջանում հաղթում է Եկատերինա Բոնդարենկոյին՝ 6-1, 6-1։ Երրորդ շրջանում հաղթում է Շտեֆանի Ֆյոգելին՝ 5-7, 6-3, 6-4։ Այնուհետև նա քառորդ եզրափակիչում երկու սեթում պարտվում է Լյուսիա Շաֆարժովային՝ 6-3, 6-3։ Mutua Madrid Open մրցաշարում Զվոնարյովան դուրս է մնում առաջին շրջանում, պարտվելով Պետրա Ցետկովսկայաին՝ 6-2, 6-2։ Զվոնարյովան ազդրի վնավածքի պատճառով բաց է թողնում Ֆրանսիայի բաց առաջնությունը։ Ուիմբլդոնի մրցաշարում նա հաղթում է Մոնա Բարտելին՝ 2-6, 7-6 (3), 6-4 և Սիլվիա Սոլեր Էսպինոսային՝ 6-1, 3-6, 6-1։ Այնուամենայնիվ, նա ստիպված էր հրաժարվել շարունակելու Կիմ Կլեստերսի հետ հանդիպումը՝ շնչառության հետ կապված խնդիրների պատճառով։ Լոնդոնի Օլիմպիական խաղերում Զվոնարյովան առաջին շրջանում հաղթում է Սոֆիա Արվիդսոնին՝ 7-6 (3), 6-4։ Երկրորդ շրջանում նա հաղթում է Ֆրանչեսկա Սկիավոնեին՝ 6-3, 6-3։ Այնուհետև Զվոնարյովան կրում է իր կարիերայի թնթացքում ամենավատագույն պարտությունը, 6-1, 6-0 հաշվով պարտվելով մրցաշարի ապագա ոսկե մեդալակիր Սերենա Ուիլյամսին։

2012 թվականի ԱՄՆ բաց առաջնությունից Զվոնարյովան ստիպված է լինում հրաժարվել այն նույն հիվանդության պատճառով, որը նրան հունիսին ստիպեց հեռանալ Ուիմբլդոնի մրցաշարում Կիմ Կլեյստերսի հետ հանդիպումից[15]։ Այնուհետև նա օգոստոսից սկսած չի մասնակցում ոչ մի մրցաշարի, կոցնում է նախորդ տարի ԱՄՆ բաց առաջնությունում, Տոկիոյի և Պեկինի մրցաշարերում վաստակած վարկանիշային միավորները և տարվա վերջին դասակարգման աղյուսակում իջնում է 98-րդ հորիզոնական՝ վատագույն արդյունքը 2002 թվականից ի վեր։

2013-14 թվականներ. Դադար, վերադարձ թենիս խմբագրել

Զվոնարյովան հայտարարում է Ավստրալիայի բաց առաջնությունից իր հրաժարվելու մասին՝ հիմնվելով ուսի վնավածքի վրա[16], որը բավականին լուրջ էր և պահանջվում էր վիրահատական միջամտություն։ Նա հայտարարում է, որ բաց կթողնի ամբողջ թենիսային մրցաշրջանը[17]։ Հոկտեմբերին Զվոնարյովան հաստատում է 2014 թվականի Շենչժենի մրցաշարին վերադառնալու իր մտադրության մասին։

2014 թվականին, մեկ ու կես տարի դադարից հետո, Զվոնարյովան պաշտոնապես վերադառնում է մրցաշրջան՝ Շենչժենի մրցաշարում։ Այստեղ նա պարտվում է աշխարհի թիվ 3 ռակետ Նա Լիին՝ 7-5, 6-3։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա երկու սեթում պարտվում է Քեյսի Դելակվային՝ 2-6, 2-6։ PTT Pattaya Open մրցաշարին Զվոնարյովան իրավունք է ստանում մասնակցելու ուայլդ-քարտի շնորհիվ և առաջին շրջանում հաղթում է Պեանգտարն Պլիպիչին՝ 6-3, 6-2։ Սակայն երկրորդ շրջանում պարտվում է 4-րդ դասակարգված Եկատերինա Մակարովային՝ 0-6, 2-6։

Այնուհետև Զվոնարյովան մասնակցում է BNP Paribas Open մրցաշարին, սակայն առաջին շրջանում պարտվում է Պեն Շուային՝ 6-4, 0-6, 5-7։ Ուիմբլդոնի մրցաշարում նա հասնում է մինչև երրորդ շրջան՝ Տարա Մուրի և ծագող աստղ Դոննա Վեկիչի նկատմամբ հաղթանակներից հետո։ Երրորդ շրջանում նա զիջում է Զարինա Դիասին՝ 6-7, 6-3, 3-6։

Զվոնարյովան հայտարարում է, որ մասնակցություն կունենա $ 10,000 մրցանակային հիմնադրամով Հոնկոնգի մրցաշարին, տարվա վերջին ITF մրցաշարին։ Նա խաղում էր 2-րդ համարի տակ և դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, սակայն հրաժարվում է մրցաշարից։

2015 թվական խմբագրել

Զվոնարյովան օգտագործում է իր վարկանիշային միավորները Շենչժենի մրցաշարին մասնակցելու համար և այնտեղ հասնում է մինչև քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ հանդիպում է զուգախաղում իր խաղընկերուհի Տիմեա Բաչինսկիի հետ, սակայն պրաժարվում է պայքարից առաջին սեթում։ Բաչինսկիի հետ զուչգով նրանք հասնում են մինչև կիսաեզրափակիչ։

2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում նաառաջին շրջանի խաղում հաղթում է Ունս Ջաբիրին՝ 6-2, 6-3, և երկրորդ շրջանում պարտվում Սերենա Ուիլյամսին՝ 5-7, 0-6[18]։

Երկրորդ անգամ քառորդ եզրափակիչ նա դուրս է գալիս PTT Pattaya Open մրցաշարում, որտեղ պարտվում է Մարինա Էրակովիչին՝ 6-2, 6-7, 5-7։

Դուբայի մրցաշարում Զվոնարյովան պարտվում է առաջին շրջանում, զիջելով Կամիլա Ջորջիին՝ 4-6, 2-6։

Նա խաղում է Մոնտեռեյի մրցաշարում, որտեղ հաղթում է 6-րդ դասակարգված Էլիսոն Ռիսկեին՝ 6-4, 6-0։ Երկրորդ շրջանում նա պարտվում է Կրիստինա Մլադենովիչին՝ 4-6, 2-6։ Ինդիան Ուելսի մրցաշարում նա առաջին շրջանում զիջում է Պոլոնա Հերցոգին՝ 6-1, 6-1։ Նա պարտվում է նաև Մայամի մրցաշարի առաջին շրջանում, զիջելով հայրենակցուհի Անաստասիա Պավլյուչենկովային՝ 6-2, 3-6, 7-5։ Այնուհետև նա խաղում է Լեհաստանի Կատովիցեի մրցաշարում։ Առաջին շրջանում նա հաղթում է իտալուհի Կարին Կնապին՝ 7-5, 6-4։ Սակայն երկրորդ շրջանում պարտվում է չեխ Կլարա Կոուկալովային՝ 6-1, 6-4։

Մրցակցություն խմբագրել

Զվոնարյովան ընդդեմ Վոզնյացկիի խմբագրել

Զվոնարյովան և Կարոլին Վոզնյացկին հանդիպել են տասը անգամ և Զվոնարյովան առավելություն ունի 5-4 հաշվով[19]։ 2010 և 2011 թվականներին նրանք գերիշխում էին որպես աշխարհի երկու լավագույն թենիսիտուհիներ և այդ ժամանակաշրջանի ընթացքում նրանք միմյանց հետ հանդիպել են յոթ անգամ, որոնցից չորսում Զվոնարյովան հաղթանակ է տարել։

Նրանք հանդիպել են երեք եզրափակիչներում, որոնցից երկուսում հաղթանակ է տարել Վոզնյացկին՝ անձրևի պատճառով ձգձգված 2010 թվականի Rogers Cup մրցաշարում և China Open մրցաշարում, որտեղ նրանք հանդիպել են որպես աշխարհի երեք լավագույն թենիսիստուհիներից երկուսը, իսկ Զվոնայովան առավելության է հասել 2011 թվականի Կատարի մրցաշարում[20]։ 2010 թվականին նրանք հանդիպել են երկու կարևոր կիսաեզրափակիչներում՝ Զվոնարյովան հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում[21], իսկ Վոզնյացկին հաղթանակ է տարել 2010 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում, որում որոշվում էր, թե նրանցից ով 2010 թվականը կավարտի որպես աշխարհի թիվ 1 ռակետ[22]։

Զվոնարյովան ընդդեմ Ռադվանսկայաի խմբագրել

Զվոնարյովան մրցակցություն ունի լեհ թենիսիտուհի Ագնեշկա Ռադվանսկայաի հետ[23][24], որը սկսվել է 2007 թվականին և Ռադվանսկայան առավելություն ունի՝ 4-2[25]։

Զվոնայրովան համարվում էր երկուսից առավել հզորը, իսկ Ռադվանսկայան նշվում է որպես առավել կենտրոնացած[26][27], օգտագործելով այն, ինչը «Sports Illustrated's»-ից Կորթնի Նգուենը անվանում է «ընտրական ագրեսիվություն»[28]։

2007 թվականի Կրեմլի գավաթում Զվոնարյովան երկու սեթում հաղթում է նրանց միջև առաջին հանդիպումը։ Նրանք չեն հանդիպում մինչ 2011 թվականի մրցաշրջանը, երբ Ռադվանսկայան հաղթանակ է տանում հինգ հանդիպումներից չորսում, այդ թվում Mercury Insurance Open և Pan Pacific Open մրցաշարերի եզրափակիչներում։ Նրանց եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենում 2011 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում[29][30]։ Երրորդ սեթում Զվոնարյովան շահում էր 5-3 հաշվով և մատուցում էր հաղթանակի համար։ Այնուամենայնիվ, Ռադվանսկայան կարողանում է շահել երեք գեյմ և առավելության հասնել 1-6, 6-2, 7-5 հաշվով։ Հաղթանակը դառնում է չորրորդ անընդմեջը, որկ նա նկարագրում է որպես «շատ հետևողական և միշք դժվար հաղթանակելի»[31]։

Զվոնարյովան ընդդեմ Կլեյստերսի խմբագրել

Զվոնայովան և Կիմ Կլեյստերսը իրար հետ առաջին անգամ խաղացել են 2002 թվականին և Կլեյստերսը առավելություն ունի 7-3 հաշվով[32]։

Մինչ 2007 թվականին դադար վերցնելը Կլեյստերսը հաղթանակ էր տարել Զվոնարյովայի հետ բոլոր հինգ հանդիպումներում։ Նրանք կրկին հանդիպում են 2010 թվականին և Զվոնարյովան հաղթում է չորս հանդիպումներից երեքում, փացառություն է կազմում միայն ԱՄՆ բաց առաջնությունում նրանց հանդիպումը։ Կլեյստերսի նկատմամբ Զվոնարյովայի առաջին հաղթանակը տեղի է ունեցել 2010 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում։ 2011 թվականի նրանց միակ հանդիպումը ավարտվել է Կլեյստերսի հաղթանակով՝ Ավստրալիայի բաց առաջնությունում։ 2012 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում նրանց հանդիպման երկրորդ սեթում Զվոնարյովան հեռանում է առողջական խնդիրների պատճառով։

Զվոնարյովան ընդդեմ Ստոսուրի խմբագրել

Զվոնարյովան հաղթանակների և պարտությունների 2-8 հարաբերակցություն ունի Սամանտա Ստոսուրի հետ հանդիպումներում. Զվոնարյովա վերջին անգամ Ստոսուրի նկատմամբ հաղթանակ է տարել 2004 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում։ Այդ պահից ի վեր Ստոսուրը հաղթել է Զվոնարյովայի հետ ութ անընդմեջ հանդիպումներում, ութ խաղում նրան զիջելով ընդամենը երեք սեթ[33]։ Զվոնարյովան ոչ մի թենիսիստուհու չի զիջել ութ խաղ անընդմեջ[34]։

Անձնական կյանք խմբագրել

2007 թվականին Զվոնարյովան ավարտել է Ֆիլիկական կուլտուրայի Ռուսաստանի պետական համալսարանը, ֆիզիկական դաստիարակության բնագավառում աստիճանով։ Նա սովորել և ավարտել է Մոսկվայի Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիան, աստիճան ստանալով միջազգային տնտեսական հարաբերմությունների ոլորտում[4]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Մեծ Սաղավարտի եզրափակիչներ խմբագրել

Մենախաղ 2 (0–2) խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 2010 Ուիմբլդոն Խոտածածկ   Սերենա Ուիլյամս 3–6, 2–6
Պարտություն 2010 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ   Կիմ Կլեյստերս 2–6, 1–6

Զուգախաղ 3 (2–1) խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 2006 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ   Նատալի Դեշի   Դինարա Սաֆինա
  Կատարինա Սրեբոտնիկ
7–6(7–5), 7–5
Պարտություն 2010 Ուիմբլդոն Խոտածածկ   Ելենա Վեսնինա   Վանիա Քինգ
  Յարոսլավա Շվեդովա
6–7(6–8), 2–6
Հաղթանակ 2012 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ   Սվետլանա Կուզնեցովա   Սառա Էրանի
  Ռոբերտա Վինչի
5–7, 6–4, 6–3

Խառը զուգախաղ 2 (2–0) խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 2004 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ   Բոբ Բրայան   Ալիսիա Մոլիկ
  Թոդ Վուդբրիջ
6–3, 6–4
Հաղթանակ 2006 Ուիմբլդոն Խոտածածկ   Էնդի Ռամ   Վենուս Ուիլյամս
  Բոբ Բրայան
6–3, 6–2

Մենախաղի վիճակագրություն խմբագրել

Մրցաշար 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 4 շրջան 2 շրջան 1 շրջան 4 շրջան 1 շրջան 1/2 4 շրջան 1/2 3 շրջան ՉՄ 1 շրջան 2 շրջան 0 / 12 23–12
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 4 շրջան 1/4 3 շրջան 3 շրջան 1 շրջան ՉՄ 4 շրջան ՉՄ 2 շրջան 4 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 8 18–8
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 4 շրջան 4 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ 2 շրջան 3 շրջան Ե 3 շրջան 3 շրջան ՉՄ 3 շրջան ՉՄ 0 / 11 23–11
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 3 շրջան 4 շրջան ՉՄ 3 շրջան 3 շրջան 2 շրջան 4 շրջան Ե 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 9 25–9
WTA Ամփոփիչ մրցաշար
WTA Ամփոփիչ մրցաշար ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ Խ ՉՄ ՉՄ ՉՄ Ե Խ 1/2 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 5 9–10
Կարիերայի վիճակագրություն
Տիտղոս–Պարտություն 0–0 0–0 0–0 0–1 1–0 1–2 1–0 2–1 0–1 2–6 2–0 1–5 2–2 0–0 0–0 0–0 0–0 12–18
Ընդամենը Հ-Պ 3–1 6–2 12–9 41–14 46–24 54–27 21–21 37–22 30–14 65–22 33–14 50–19 56–22 11–10 0–0 3–5 5-3 472–227
Տարվա վերջի վարկանիշ - 357 365 45 13 11 42 24 23 7 9 2 7 98 - 251

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 WTA կայքէջ
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Zvonareva biodata». Zvonareva.ru (Russian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Player Profile: Vera Zvonareva». WTA. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. «Chinese Li loses in bronze medal play-off at Olympic tennis». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «The Latest Top 20 WTA Rankings as of December 2013 – Sony Ericsson WTA Tour». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «Ram, Zvonareva win Wimbledon mixed doubles». Վերցված է 2006 թ․ հուլիսի 8-ին.
  9. «Nadal makes it 4 straight wins at Barcelona Open». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  10. «Russia cruise to Fed Cup defence». BBC Sport. 2008 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. Google News re Zvonareva injury(չաշխատող հղում), 29 June 2009.
  12. «Stosur and Hantuchova into Eastbourne semis». Reuters. 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  13. Viner, Brian (2011 թ․ հունիսի 24). «Zvonareva falls by the wayside as Pironkova exacts sweet revenge». The Independent. London: Independent Print Limited. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  14. Herman, Martyn (2011 թ․ հունիսի 24). «Zvonareva blames foot injury for early exit». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  15. Vera Zvonareva withdraws from next week's US Open | Herald Sun
  16. «Vera Zvonareva withdraws from Australian Open». The Washington Times. 2012 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
  17. Zvonareva has shoulder surgery Արխիվացված 2016-03-14 Wayback Machine, Peterborough Examiner
  18. «LIVE Serena Williams – Vera Zvonareva – Australian Open women – 22 January 2015». Eurosport Australia. 2015 թ․ հունվարի 22. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  19. «C. Wozniacki – V. Zvonareva Head to Head Game Statistics, Tennis Tournament Results – Tennis Statistics Wettpoint». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  20. «Zvonareva beats No. 1 Wozniacki in Qatar final». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  21. «Vera Zvonareva stuns top seed Caroline Wozniacki to reach US Open final». Mail Online. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  22. tennis.com – Doha: Wozniacki d. Zvonareva
  23. «Radwanska Too Solid, Zvonareva Eyes No.2». wtatennis.com. 2011 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  24. «Stosur & Zvonareva reach last four at WTA Championships». BBC. 2011 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  25. «Head to Head with Radwanska». wtatennis.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  26. Tignor, Stephen (2011 թ․ հոկտեմբերի 27). «Istanbul: Radwańska defeats Zvonareva». tennis.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  27. Sharma, Suhani (2011 թ․ հոկտեմբերի 27). «Radwanska outclasses Zvonareva in a thriller, keeps SF hopes alive in Istanbul». tennisearth.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  28. Nguyen, Courtney (2011 թ․ հոկտեմբերի 26). «WTA Championships Day 3 preview». Sports Illustrated. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  29. «Vera Zvonareva – Agnieszka Radwańska». Yahoo!. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  30. «Zvonareva close to Istanbul exit». rt.com. 2011 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  31. «Radwanska Rallies Past Zvonareva on Day 3». wtachampionships.com. 2011 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  32. «Head to Head with Clijsters». wtatennis.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
  33. «Head to Head with Stosur». wtatennis.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 4-ին.
  34. «Stosur beats Zvonareva». wtatennis.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Զվոնարյովա» հոդվածին։