Վերայզոն բիլդինգ (անգլ.՝ Verizon Building), նախկինում՝ Բարքլի Վիզի բիլդինգ ( անգլ.՝ Barclay-Vesey Building) և Նյու Յորքի հեռախոսային ընկերության շենք (անգլ.՝ New York Telephone Company Building)), 32-հարկանի երկնաքեր, որը գտնվում է Նյու Յորքի Տրայբեկ Մանհեթենի շրջանում, Ուեստ Աթրիտ 140 հասցեում, Բարքլի և Վիզի փողոցների միջև, դուրս գալով Վաշինգտոն փողոց։ Կառուցվել է 1923-1927 թվականներին և նախագծվել է «McKenzie, Voorhees & Gmelin» ֆիրմայի կողմից ար-դեկո ոճով։ Շենքը հարում է Գրաունդ Զիրոյին այն կողմից, որտեղ ավելի վաղ գտնվել է համաշխարհային առևտրի կենտրոն 7-ը, և լուրջ վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետանքով։ Երկնաքերի վերականգնումը տևել է երեք տարի և արժեցել է 1,4 մլրդ դոլար։

Վերայզոն բիլդինգը 2013 թվականին

Շենքը, որը համարվում է «Երկնաքերի տեսքով ամենանշանակալի կառույցներից մեկը», նախկինում «Verizon Communications» կորպորատիվ շտաբ-գրասենյակն է եղել[1]։

Շենքի ճարտարապետություն խմբագրել

 
1922 թվականին շենքի նախագծի նկարը

Շինության մակերեսը 110 հազար մ² է[2]։ Վերայզոնի պատերը պատված են շերտավոր մարմարով, հատակը տրավերտինից՝ բրոնզե մեդալյոններով զարդարված։ Հարուստ դեկորը ներառում է առաստաղի որմնանկարներ, որոնց վրա պատկերված է, թե ինչպես է զարգացել մարդկանց միջև հաղորդակցությունը՝ ացտեկյան բանբերներից մինչև հեռախոսներ։ Ճակատը նախագծելիս ճարտարապետ Ռալֆ Ուոլքերը ոգեշնչվել է մայաների ճարտարապետության մոտիվներով[3]։ Ար-դեկոն ներառում է տերևի բարդ պատկերներ, ինչպես նաև երեխաների և կենդանիների գլուխների պատկերներ։ Մուտքի դռների վրա պատկերված է զանգակ (հեռախոսային ընկերության խորհրդանիշ)[4]։

Վերայզոն բիլդինգը փողոցի մակարդակից ներքև հինգ հարկ ունի, որտեղ տեղադրված են հեռահաղորդակցության սարքավորումներ։ Շենքը շահագործվում էր «Verizon»-ի կողմից որպես ստորին Մանհեթենի հիմնական կենտրոն, որը մինչև սեպտեմբերի 11-ը սպասարկում էր մոտ 200 հազար հեռախոսագիծ և տվյալների փոխանցման 3,6 մլն ուղի[5]։

Պատմություն խմբագրել

Կառուցում խմբագրել

Շենքը նախագծվել է «McKenzie, Voorhees & Gmelin Architects» ֆիրմայի ճարտարապետ Ռալֆ Ուոքերի կողմից։ Երկնաքերի շինարարությունը սկսվել է 1923 թվականին։ Շենքի բարձրությունը մոտ 152 մ է[6]։ Շինարարությունը ավարտվել է 1927 թվականին, և այն ժամանակ հայտնի էր Բարքլի Վիզիի շենք անունով[2]։ Ի սկզբանե երկնաքերը եղել է «New York Telephone Company»-ի գլխամասային գրասենյակը, որն էլ այն շահագործման է հանձնել։ «AT&T» հեռախոսային ընկերության բաժանման արդյունքում շենքը դարձել է «NYNEX»-ի կենտրոնակայանը, իսկ «Bell Atlantic»-ի և «NYNEX»-ի միացումից հետո՝ «Bell Atlantic»-ի շտաբ-բնակարանը, որը դարձել է «Verizon»-ի մաս։ 2013 թվականին «Verizon»-ը վաճառել է շենքի վերին 21-րդ հարկը կառուցապատողին, որը նախատեսում էր դրանք վերածել բնակարանի[7]։

Շենքի ճարտարապետներն ու պատմաբանները Վերայզոն բիլդինգը համարում են ար-դեկո ոճի առաջին երկնաքերը[8]։ Դա եղել է առաջին երկնաքերերից մեկը, որը նախագծվել է ըստ գոտիավորման որոշման (1916)՝ օգտագործելով սանդղաշարք, որոնք դարձել են երկնաքերների համար ար-դեկոյի ոճի առանցքային տարրերը[9]։ Ճարտարապետությամբ շենքը հաճախ համեմատում են Սան Անտոնիո քաղաքում գտնվող Մայլեմ բիլդինգի հետ (անգլ.՝ Milam Building)․ բետոնե և աղյուսե խոշոր գրասենյակային շենք և առաջինը, որտեղ առկա է օդորակման ներկառուցված համակարգ[10]։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություն խմբագրել

Վերայզոն բիլդինգի հարավային և արևելյան ճակատները ծանր վնասներ են կրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակ՝ 7-րդ համաշխարհային առևտրի կենտրոնի փլուզման, ինչպես նաև երկվորյակ աշտարակների փլուզման հետևանքով։ Սեպտեմբերի 11-ին շենքում հրդեհներ չեն եղել[11]։

Շենքի դիզայնում օգտագործվել է հաստ քարե շարվածք, ինչը նրան լրացուցիչ ամրություն է հաղորդում և օգնել է դիմակայել բեկորներից վնասվելուց և պահպանել կառուցողական ամրությունը։ Ներքին պողպատե սյուները, ճառագայթները և կառուցվածքի այլ տարրերը պատված են աղյուսով, խարամբետոնե բլոկներով և այլ ամուր որմնադրական նյութերով, ինչը թույլ է տվել շենքի վրա ընկած բեկորների հարվածների էներգիայի մի մասը կլանել։ Այնուամենայնիվ, շենքի ճակատները լուրջ արտաքին վնասվածքներ են ստացել[12]։ Ստորգետնյա մալուխային թունելները և «Verizon»-ի այլ ստորգետնյա ենթակառուցվածքները ջրից և բեկորներից խիստ վնասվել են[2][13]։

Վերականգնում և վերանորոգում խմբագրել

Ահաբեկչություններից հետո «Tishman Realty & Construction»-ը, որը նախատեսում էր շենքի վերականգնումը դեռ դրանից առաջ, մի քանի օրվա ընթացքում կատարել է իրավիճակի և հասցված վնասի գնահատում[2]։ Վերականգնման հիմնական պայմանագիրը բաժին է հասել «William F. Collins AIA Architects» բյուրոյին, «Tishman Interiors»-ին հանձնարարվել է ծրագրի կառավարումը։ Շենքի վերականգնումը տևել է երեք տարի և արժեցել է 1,4 մլրդ դոլար[14]։

«Excalibur Bronze» ձուլման գործարանը և «Petrillo Stone» քարե շինանյութերի արտադրության գործարանը ներգրավված են եղել ճակատային և նախասրահում դեկորատիվ բարդ մասերի վերականգնման գործում։ Վերականգնման այս մասը եղել է ընդհանուր ծախսերի զգալի մասը[12]։ Ճակատի վերականգնումը ենթադրում էր կրաքարից պատրաստված զարդանախշերի վերականգնում, իսկ նախասրահի վերականգնումը՝ կորցրած 10 ֆրեսկոների վերականգնում[15]։ Նախասրահի որմնանկարների ներսում ակրիլային խեժերի ներդրման համար օգտագործվել են ենթամաշկային ներարկումների համար նախատեսված ասեղներ[16]։

Վարչական հարկերում վերականգնվել են կամարակապ առաստաղները, սվաղած եզրազարդերը և այլ տարրեր[15]։ Վերականգնվել է նաև անկյունային սյուներից մեկը։ Արդիականացվել են նաև շենքի 23 վերելակներ, տեղադրվել են նոր հրդեհային ազդանշանային համակարգեր, շենքի կառավարման համակարգեր և հովացման ջերմափոխանակիչներ, զուգարանները հասանելի են դարձել հաշմանդամություն ունեցող անձանց համար[17]։

2004 թվականին «New York Landmarks Conservancy» ճարտարապետական հուշարձանների պահպանության ոչ առևտրային կազմակերպությունը շենքում կատարված վերականգնողական աշխատանքների համար պարգևատրել է «Tishman Interiors» մրցանակով[16][18]։ 2005 թվականի վերջին վերականգնումն ավարտվել է, և դեկտեմբերին «Verizon»-ը հայտարարել է, որ իր շտաբ-գրասենյակը տեղափոխում է քաղաքի կենտրոնում գտնվող մեկ այլ շենք, որտեղ կարող է տեղավորվել 1500 մարդ[19]։ Ընդ որում, Վերայզոն բիլդինգը շարունակում է օգտագործվել որպես կոմուտացիոն կենտրոն։

Շենքը, որը 1999 թվականին առաջադրվել էր Նյու Յորքի տեսարժան վայրերի ցուցակում ընդգրկվելու համար, 2009 թվականին ներառվել է նաև պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։

Շենքը տուժել Է նաև տարերային աղետից։ 2012 թվականին այն մասամբ ջրասույզ Է եղել «Սենդի» փոթորկի հետևանքով[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Corporate History». Verizon Communications. 2013-01. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Monroe, Linda K. (2005-06). «Uncommon valor: winner: Verizon Building at 140 West Street, New York City». Buildings.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Cataclysm and Challenge: Impact of September 11, 2001 on Our Nation's Cultural Heritage» (PDF). Heritage Preservation. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2007 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Dolkart, Andrew S. «The Birth of the Skyscraper - The Barclay-Vesey Building». Columbia University. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. Stern, Christopher (2001 թ․ սեպտեմբերի 13). «Restoring Telecom Service in Financial District Could Take Days». The Washington Post.
  6. «Barclay-Vesey Building». Emporis. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. Geiger, Daniel (2013 թ․ սեպտեմբերի 12). «Storm-soaked Verizon decamps from downtown». Crain's New York Business. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. Keith, Natalie (2004-09). «Events of a Lifetime; Tishman Shares the Emotion, Opportunity and Challenge of Rebuilding Downtown». Engineering News-Record. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  9. «Salvaging landmark buildings near ground zero». Weekend Edition Sunday. National Public Radio (NPR).
  10. Henry Architecture in Texas: 1895-1945. — 1993. — ISBN 9780292730724
  11. Biggs, David T. «Beyond the Towers: Performance of Masonry». Portland Cement Association. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. 12,0 12,1 «Verizon Building Restoration». Engineering News-Record. Վերցված է 2007 թ․ հունիսի 28-ին.
  13. Russell, Joy D. «Verizon Deals With Loss of Employees and Outages». VAR Business. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 7-ին.
  14. Sawyer, Tom (2002 թ․ սեպտեմբերի 9). «Landmark Battles Back After Being Down and Briefly Out». Engineering News-Record.
  15. 15,0 15,1 Gregor, Alison (2006 թ․ հունվարի 12). «Setauket firm found that resurrecting historic Art Deco building damaged on 9/11 was a work of heart». Newsday.(չաշխատող հղում)subscription required
  16. 16,0 16,1 «Tishman Interiors collects award for West St. restoration project». theFreeLibrary.com. 2004 թ․ հունիսի 23.
  17. Solnik, Claude (2004 թ․ նոյեմբերի 26). «Restoration of Verizon's office bldg. at 140 W. Street in NYC gets kudos from architects». Long Island Business News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին.subscription required
  18. «Lucy G. Moses Preservation Awards for 2003». New York Landmarks Conservancy. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  19. Dunlap, David W. (2005 թ․ դեկտեմբերի 9). «Verizon Unpacks at Its Restored Ancestral Headquarters». The New York Times. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  20. Troianovski, Anton (2012 թ․ նոյեմբերի 1). «A Look inside Verizon's Flooded Communications Hub». The Wall Street Journal. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել