Վերակրուս, Ռոբերտ Օլդրիչի վեստերն ժանրի ֆիլմը, նկարանահանված 1984 թվականին։ Ֆիլմի գործողությունները կատարվում են 1860-ական թվականների Ֆրանս-Մեքսիկական պատերազմի ֆոնին։ Գերի Կուպերը և Բերտ Լանկաստերը խաղում են անբարո տեսակի մարդկանց դեր, որոնց քիչ բան է հետաքրքրում, բացի սեփական շահից։ Երկրորդ պլանի դերում հանդես է եկել իսպանիացի դերասանուհի Սառա Մոնտելը։

Վերակրուս
անգլ.՝ Vera Cruz
ԵրկիրԱՄՆ
Ժանրվեստեռն[1][2][3] և բադի մուվի
Թվական1954
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Օլդրիչ[1][2][3]
ՊրոդյուսերՋեյմս Հիլ
Սցենարի հեղինակRoland Kibbee? և James R. Webb?
ԴերակատարներԳերի Կուպեր[2][4], Բերտ Լանկաստեր[2][3][4], Էռնեստ Բորգնայն[4], Denise Darcel?[2][4], Սեսար Ռոմերո[4], Չարլզ Բրոնսոն[4], Ջեք Էլամ[4], Sara Montiel?[2][4], Ջորջ Մաքրեդի[4], Հենրի Բրենդոն[4], Jack Lambert?[4], Մորիս Անքրում[4], Archie Savage? և Charles Horvath?
ՕպերատորԷռնեստ Լասլո
ԵրաժշտությունՀյուգո Ֆրիդհոֆեր
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն94 րոպե
 Vera Cruz (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո գնդապետ Տրեյնը հայտնի հարավցի հրամանատար Պիեռ Գուստավ Բորեգարի բանակից հաջողություն փնտրելու ակնկալիքով ուղևորվում է Մեքսիկա, որտեղ նույնպես մոլեգնում էր քաղաքացիական պատերազմ։ Վետերանի ուղիները հատվում են Ջո Էրինոմի և իր փորձանք հրոսակախմբի հետ, որը սարսափ է տարածում այդ շրջապատում։ Մեքսիկայի Մաքսիմիլիան կայսրը Չապուլտեպեկ ամրոցում ընդունելության ժամանակ Տրեյնին և Էրինին առաջարկում է կլորիկ գումարի դիմաց շրջանցել ապստամբության տարածքը և ուղեկցել իր սիրուհուն Վերակրուս նավահանգիստ։ Ճանապարհի կեսից Էրին և Տրեյնը հասկանում են, որ ծածկակառքը ավելի արժեքավոր բեռ է տանում, քան ֆրանսիացի պչրուհին` աստղաբաշխական ոսկյա դրամներ, որոնք այդ ժամանակ արժեին երեք միլիոն դոլար...

Կարծիքներ ֆիլմի մասին խմբագրել

Օլդրիչի ֆիմն ունեցել է վարձույթի զարմանալի հաջողություն։ Տոմսերի վաճառքը կազմել 5 մլն դոլար, սակայն Հեյսի օրենսգրքի քնադատները և կողմնակիցները անարգեցին Օլդրիչին՝ դերասանների անբարոյականության մեջ, որոնք մտածում էին միայն իրենց մասին և բազմիցս դավաճանում միմյանց։ Ցինիզմի այս խառնուրդը անհոգ հումորով և անզուսպ պայթյուններով ճանապարհ է հարթել («Հրաշալի յոթնյակը» և «Վայրի ավազակախումբը») վեստերների նոր սերնդի համար[5], ներառյալ «Սպագետտի-վեսթերն» ժանրի հիմնադիր Սերջիո Լեոնեիի[6]։

  Իր զգալի մասով հանպատրաստից սցենարը նախագծված է որպես դրվագների շղթա։ Սյուժեն զարգանում է բռնցքամարտի մրցախաղի տեմպով` էկրանից ոչ մի վայրկյանով չես կտրվի։ Խաբեբայապատումը անվերջ է։
- Մ. Տրոֆիմենկով
 

[7]

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերակրուս (ֆիլմ)» հոդվածին։