Վերածննդի հրապարակ (Ստեփանակերտ)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հրապարակներից մեկը, որը գտնվում է Արցախի նախագահի նստավայրի հարևանությամբ[1]։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ

Համարվում է Արցախի զբոսաշրջային և քաղաքական կարևորագույն հրապարակներից մեկը։ Կառուցվել է 1994 թվականից հետո, երբ հայկական զորքերն ազատագրեցին Արցախը։

Տեղագրություն խմբագրել

Վերածննդի հրապարակը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնական հատվածում։ Հարավում Արցախի նախագահ Բակո Սահակյանի նստավայրն է։

Շրջապատված է մի կողմից Կնունյացների, մյուս կողմից փետրվարի 20-ի փողոցներով։ Հարևանությամբ գտնվում է նաև Պյատաչոկ պուրակը և «Արցախ» բանկը։

Վերածննդի հրապարակից արևմուտք գտնվում է Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Արցախում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վերածննդի հրապարակ - Wikimapia». wikimapia.org. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.