Վեսթբյու (նորվ.՝ Vestby), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Վեսթբյու քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 134 կմ² տարածք[1][2]։

Վեսթբյու
նորվ.՝ Vestby
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԱկերսհուս
ՎարչկենտրոնՎեսթբյու
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)14252
Տարածք134
Հիմնադրված է1838 թ.
Սահմանակցում էՄոսս (Նորվեգիա), Հուբյոլ, Վոլեր, Օս, Ֆրոգն և Ինդրե Օսթֆոլդ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0211
vestby.kommune.no
Վեսթբյու կոմունան Ակերսհուս ֆյուլքեի քարտեզին

Վեսթբյու կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Անվան սկզբնամասը՝ «vestr», նշանակում է «արևմուտք», «býr» նշանակում է «ֆերմա»։

Կոմունայի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ բրոնզեդարյան գտածոներ, հիմնականում կենցաղային ապահովման իրեր, ինչը փաստում է, որ այստեղ զարգացած է եղել մարդկային հասարակարգը։ 1840-ական թվականներին այստեղի բնակչության մի զգալի մասը տեղափոխվում է ԱՄՆ և հիմնում համանուն քաղաքը, որտեղ մինչ օրս բնակչությնա մեծ մասը նորվեգացիներ են։

Վեսթբյու կոմունան հայտնի է փայտի արդյունաբերությամբ։ Հին ժամանակներից այստեղի նավահանգիստները կապված են եղել միջազգային նավագնացության երթուղիներին։ 17-րդ դարի հոլանդացի քարտեզագիրների քարտեզներում հատուկ նշված է Վեսթբյուն որպես կարևորագույն նավահանգիստ։

Վեսթբյուի զինանշանը խմբագրել

Վեսթբյու կոմունայի զինանշանը հաստատվել է 1982 թվականի հունիսի 18-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է դեղին գույնի երեք հավասարաթև խաչ։ Երեք խաչերը խորհրդանշում են կոմունայի տարածքում գտնվող երեք քրիստոնեական համայնքները՝ Վեսթբի, Քարդեր և Սոներ[1]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Վեսթբյու կոմունայում բնակվում է 14252 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[1]։

Ծնունդով Վեսթբյուից հայտնի անձինք խմբագրել

  • Օլա Աբրամսոն (1883–1980), արվեստագետ
  • Էրիկ Բոդոմ (1829–1879), նկարիչ
  • Գասպար Վեսել (1745–1818), մաթեմատիկոս
  • Ջոն Հերման Վեսսել] (1742–1785), գրող

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Befolkningsstatistikk. Befolkningsendringer i Ullensaker. 1951. (նորվեգերեն)
  2. Norske Kommunevåpen (1990). "Nye kommunevåbener i Norden". (նորվեգերեն)