Վենչուրային կապիտալ (անգլ.՝ Venture Capital, venture - ռիսկ, ռիսկային կապիտալ), մասնավոր կապիտալի ներդրման ձև է[1]։ Վենչուրային կապիտալը ներդնողի կապիտալն է՝ նախատեսված շուկայում տեղի համար պայքարող սկսնակ ընկերությունների կամ ստարտափների ֆինանսավորման համար։

Վենչուրային կապիտալն այն կապիտալն է (գումարները և ոչ միայն), որը տրամադրում են վենչուրային հիմնադրամները։ Այդ գումարները միշտ չէ, որ պատկանում են մեկ ընկերության կամ մարդու։ Ավելի հաճախ վենչուրային հիմնադրամներն առանձին ներդրողների և ընկերությունների խմբեր են, որոնք միավորում են իրենց միջոցները ընդհանուր նպատակի և ավելի մեծ մասշտաբներով հանդես գալու համար։

Քանի որ այդ կազմակերպության մեջ ներդրված գումարները մի քանի անգամ գերազանցում են նրանց աշխատած գումարներին, ապա դա կապված է ռիսկի հետ, որտեղից էլ ծագել է անունը։ Հաջողության դեպքում վենչուրային հիմնադրամը 20-30% եկամուտ է ստանում, որը ծածկում է ստարտափների 70-80%-ի ձախողումները։

Պատմություն խմբագրել

Չնայած նախկինում կապիտալի ներդրման նման ձևեր կային, բայց ժամանակակից վենչուրային կապիտալի ինդուստրիայի «հայր» է համարվում գեներալ Ջորջիզ Դորիոթը։

1946 թվականին Դորիոթը հիմնեց Ամերիկյան գիտա-հետազոտական կորպորացիան, որի ամենամեծ հաջողությունը դարձավ Դիջիթալ Էքուիփմենթ Քորփորեյշնը (անգլ.՝ Digital Equipment Corporation1968 թվականին Դիջիթալ Էքուիփմենթը դրեց իր ակցիաները բորսայում և Ամերիկյան գիտա-հետազոտական կորպորացիային ապահովեց տարեկան 101% շահույթ։ 70000 դոլարը, որը 1959 թվականին Ամերիկյան գիտա-հետազոտական կորպորացիան ներդրել էր Դիջիթալ Էքուիփմենթում, 1968 թվականին վերածվեց 37000000 դոլարի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Private Company Knowledge Bank». անգլ.՝