Վենիամին Ժեխովսկի (ռուս.՝ Вениамин Павлович Жеховский, 1881[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 20, 1975(1975-03-20)[1], Անկոս-լե-Տերմ), ֆրանսիացի և ռուս աստղագետ, աշխատել է Փարիզի և Ալժիրի աստղադիտարաններում։

Վենիամին Ժեխովսկի
Вениамин Павлович Жеховский
Ծնվել է1881[1]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 20, 1975(1975-03-20)[1]
Անկոս-լե-Տերմ
Քաղաքացիություն Լեհաստան,  Ֆրանսիա,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Փարիզյան աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Գիտական ղեկավարՊոլ Ապելլ[2]

Ծագումով մեծ ազնվական ընտանիքից է, նրա հայրը Պավել Վասիլևիչ Ժեխովսկին ծառայել է Վարշավյան երկաթգծում որպես չինովնիկ։

Մոսկվայի համալսարանը ավարտելուց հետո 1912 թվականից աշխատել է Փարիզի աստղադիտարանում։ 1934 թվականից հետո իր հեղինակած հոդվածները ստորագրում էր Benjamin de Jekhowsky: Փոքր մոլորակների կենտրոնը հրատարակում էր նրա հայտնագործությունները «B. Jekhovsky» անվան տակ։

Ավելի ուշ աշխատել է Ալժիրի աստղադիտարանում, որտեղ նա հայտնի է դարձել որպես աստղագիտական մեխանիկայի մասնագետ։ Հայտնաբերել է բազմաթիվ աստերոիդներ, հրատարակել է մոտ 190 գիտական աշխատանքներ։ Ժեխովսկու պատվին է անվանվել (1606) Ժեխովսկի աստերոիդը[3]։

Իր հայտնաբերած աստերոիդներից (976) Բենջամինան նա անվանել է որդու, իսկ (1017) Ժակլինը աշակերտուհու պատվին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել