Վենետո (իտալ.՝ Veneto), մարզ Իտալիայի հյուսիս-արևելքում, Ադրիատիկ ծովի մոտ։ Բաժանված է Բելլանո, Վենետիկ, Վերոնա, Վիչենցա, Պադուա, Ռովիգո, Տրեվիզո գավառների Տարածությունը 18 399 կմ2 է։ Բնակչության թվաքանակը՝ 4 446 354 մարդ (այս ցուցանիշով Իտալիայում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը)։ Բնակչության խտությունը 267,78 մարդ/կմ2 է։ Խոշոր քաղաքներն են Վենետիկը (վարչական կենտրոնը), Վերոնան, Պադուան։ Բնակիչներից շատերը իտալերենից զատ՝ խոսում են վենետերեն[1][2][3]։ Գտնվում է Վենետիկյան դաշտավայրի արևելյան մասում և Վենետիկյան Ալպերի ստորոտին (առավելագույն բարձրությունը՝ ավելի քան 3000 մետր)։

Վենետո
Veneto
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
Մասն էVenetian Plain?
ԿարգավիճակՄարզ
Մտնում էԻտալիա
ՎարչկենտրոնՎենետիկ
ԲԾՄ180 մետր
Օրենսդրական մարմինRegional Council of Veneto?
Հիմնական լեզուիտալերեն
Բնակչություն (31.12.2013)
4 926 818 (5-րդ տեղ)
Խտություն267,78
Տարածք18 399  (8-րդ տեղ)
Հիմնադրված է1970 թ.
Սահմանակցում էՏիրոլ, Կարինտիա, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Էմիլիա Ռոմանիա, Լոմբարդիա և Տրենտինո Ալտո Ադիջե
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդIT-34
regione.veneto.it

Կլիման միջերկրածովային է, գետերն են Պյավեն, Բրենտան, Ադիջեն և մասամբ՝ Պոն։ Տարածված են անտառներն ու մարգագետինները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Venetian language resources».
  2. «Il Nord Est e l'uso del dialetto - Osservatorio sul Nord Est - Demos & Pi».
  3. «Dialetti, il veneto diventa il più parlato negli uffici».


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենետո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 369