Վենետիկի հանձնաժողով Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմին, որը կազմված է սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ փորձագետներից։ Այն ստեղծվել է 1990 թվականին, Բեռլինի պատի փլուզումից հետո, երբ խիստ կարիք կար օգնելու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին սահմանադրական բարեփոխումների մեջ։ Հանձնաժողովի պաշտոնական անվանումն է Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողով, բայց քանի որ հանձնաժողովի հանդիպումները տեղի են ունենում Իտալիայի Վենետիկ քաղաքում, որտեղ նստաշրջանները գումարվում են տարեկան չորս անգամ, այն անգամ հաճախ անվանում են Վենետիկի հանձնաժողով։

Վենետիկի հանձնաժողով
Տեսակadvisory board?
Հիմնադրվածմայիսի 10, 1990[1]
Գլխադասային գրասենյակՍտրասբուրգ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն և ֆրանսերեն
Վերադաս կազմակերպությունԵվրոպայի Խորհուրդ
Կայքvenice.coe.int

Անդամ երկրներ խմբագրել

 
     Անդամ      Կապված անդամ      Դիտորդ      Հատուկ գործընկերային կարգավիճակ

Սկսելով 18 անդամ երկրից, շուտով Եվրոպայի Խորհրդի բոլոր երկրները միացան Վենետիկի հանձնաժողովին և 2002 թվականից ոչ եվրոպական երկրներ նույնպես կարող են դառնալ հանձնաժողովի անդամ։ 2014 թվականի հուլիսի 13-ի դրությամբ հանձնաժողովն ուներ 60 անդամ երկիր, որից 47 Եվրոխորհրդի անդամ երկրներ և 13 այլ երկրներ[2]։ Բելառուսը կապված անդամ է և կան հինգ դիտորդներ։ Պաղեստինյան ազգային վարչությունը և Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունեն հատուկ համագործակցության կարգավիճակ, որը նման է դիտորդի կարգավիճակին[3]։ ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի և ՍԻՄԱ-ի (Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցացիա / Association internationale de droit constitutionnel) ներկայացուցիչները մասնակցում են հանձնաժողովի հերթական նստաշրջաններին։

Անդամ են խմբագրել

Անդամներն են ավագ գիտական աստիճանով անձինք, հատկապես սահմանադրական կամ միջազգային իրավունքի ոլորտում, սահմանադրական դատարանների դատավորները կամ խորհրդարանների անդամները[4][5]։ Ներկա և նախկին անդամների մեջ եղել են անվանի գիտնականներ և դատավորներ[6]։

Նախագահ խմբագրել

Հանձնաժողովի ներկայիս նախագահն է նախկին գլխավոր քարտուղար Ջաննի Բուքիքիոն[7] իսկ նրա նախորդ Ժան Էրիկ Հելգեսենը[8], ով Օսլոյի համալսարանի պրոֆեսոր է, ընտրվել է փոխնախագահ։

Վենետիկի հանձնաժողովի հիմնական գործառույթն է սահմանադրությունների նախագծերի և դրանց փոփոխությունների մասին կարծիք հայտնելը, սակայն հանձնաժողովը նաև ուշադրություն է դարձնում սահմանադրական օրենքների վրա, ինչպիսիք են ընտրական կամ փոքրամասնությունների մասին օրենքները։

Կարծիքի համար դիմում են անդամ երկրները, Եվրախորհրդի մարմինները, Եվրոպական կամ միջազգային կազմակերպությունները, կամ հանձնաժողովի աշխատանքներին մասնակից մարմինները։ Հանձնաժողովի կարծիքները որոշիչ չեն, սակայն գրեթե միշտ հաշվի են առնվում անդամ երկրների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (unspecified title) — P. 15.
  2. «Kosovo becomes 60th member of Venice Commission of Council of Europe». Voice of Russia. 2014 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  3. «Members of the Venice Commission». www.venice.coe.int. Council of Europe. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. [1]
  5. [2] Արխիվացված Սեպտեմբեր 3, 2011 Wayback Machine
  6. [3] Արխիվացված Հոկտեմբեր 13, 2011 Wayback Machine
  7. «Gianni Buquicchio». www.venice.coe.int. Council of Europe. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. [4] Արխիվացված Հունվար 3, 2007 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել