Վեյնախյան լեզուներ մերձավոր լեզուների խումբ, մտնում է արևելա-կովկասյան լեզվաընտանիքի մեջ և կազմում նրա ճյուղերից մեկը։ Հիմնական լեզուներն են չեչեներենը, ինգուշերենը (գրական լեզուներ են դարձել խորհրդայնացումից հետո, այբուբենը՝ ռուսագիր, խոսվում են Իչկերիայի Չեչենական Հանրապետությունում) և բացբիերենը (անգիր լեզու է, խոսվում է Վրաստանի որոշ վայրերում, բացբիների գրական լեզուն վրացերենն է)։ Խոսողների թիվը (1979 թվականի տվյալներով) չեչեներեն՝ 745,3 հզ․, ինգուշերեն՝ 181,3 հզ․, բայբիերեն՝ մոտ 3 հզ․ մարդ։ Վեյնախյան լեզուները բնորոշվում են ձայնավորական հարուստ համակարգով, երկար ու կարճ ձայնավորների և երկբարբառների առկայությամբ․ շեշտը հիմնականում արմատի սկզբնավանկում է (բնիկ բառերում)։ Գոյականն ունի թվի, հոլովի, դասի կարգեր, չեչեներենն ու ինգուշերենը զանազանում են 6, բացբիերենը մինչև 8 դաս։ Հոլովական կազմը բազմազան է։ Բայն ունի եղանակի, ժամանակի, կերպի, դասի և այլ կարգեր։ Առկա է նաև նախադասության էրգատիվ կառուցվածք։

Վեյնախյան լեզուներ
Տեսակլեզվաընտանիք
ԵնթադասԴաղստանյան լեզուներ[1]

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 364