Վեմորկի հարձակում, երկու ռազմագործողություն, որը տեղի է ունեցել 1942 և 1943 թվականներին նորվեգական դիմադրության զինվորականների կողմից։ Ռազմագործողության նպատակն էր ոչնչացնել Վեմորկ հիդրոէլեկտրակայանը, որը արտադրում էր ծանր ջուր։ Այս ռազմագործողությունը կարևորվում էր այն հանգամանքով, որ գերմանացիները ցանկանում էին Վեմորկում ստեղծել միջուկային զենք։ Առաջադրանքը կատարելուց հետո դիվերսիոն խմբի 5 անդամներ դահուկներով մեկնեցին Շվեդիա[1]։

Վեմորկ հիդրոէլեկտրակայան, Նորվեգիա 1935թ.

Էլեկտրակայանի պատմություն խմբագրել

Վեմորկ հիդրոէլեկտրակայանը գտնվում է Նորվեգիայի Թին կոմունայում գտնվող Րյուկան քաղաքի մոտ։ Կայանը կառուցվել է «Նորսկ Հիդրո» նավթամետալուրգիական ընկերության կողմից և բացվել 1911թ.-ին։ Հիմնական նպատակը եղել է պարարտանյութերի արտադրության համար ազոտի ստացումը։ Հետագայում Վեմորկը դարձավ աշխարհում առաջին գործարանը, որը սկսեց արդյունաբերական չափերի հասնող արտադրությյուն ծանր ջրի ստացման համար։ Այն ստացել են ջրածնից և օգտագործել ազտոի ստացման գործընթացում։

Նախքան 1940 թվականի ապրիլի 9-ին գերմանական ներխուժումը՝ Ֆրանսիայի կողմից ուղարկված հատուկ պաշտոնատար անձինք էլեկտրակայանում գտնվող 185 կգ ծանր ջուրը տեղափոխեցին Ֆրանսիա մինչև պատերազմի ավարտը։ Սակայն կայանը գրավելուց հետո գերմանացիները կարողացան վերականգնել այն և սկսել ծանր ջրի արտադրություն։ Գերմանացիները ցանկանում էին այստեղ ստեղծել միջուկային զենք, ինչը խիստ անհանգստացրեց Հակահիտլերյան կոալիցյաի ուժերին։

Նախքան կայանի ոչնչացման ռազմագործողությունը՝ իրականացվեց մեկ այլ գործողություն, որի շրջանակներում կայանից ոչ հեռու իջեցվեց բրիտանահպատակ 4 նորվեգացիներից կազմված դասակ։

«Անծանոթը» գործողություն խմբագրել

Ավելի ուշ սկսվեց գործողության երկրորդ փուլը («Անծանոթ» ռազմագործողություն)։ Բրիտանական ինքնաթիռներով դեսանտ իջեցվեց կայանի մոտակա լեռներում, ովքեր պետք է կապ հաստատեին առաջապահ խմբի հետ և անձամբ իրականացնեն դիվերսիան։ Վատ եղանակի պատճառով դեսանտայիններին տեղափոխող մի քանի ինքնաթիռ բախվեց ժայռերին և վթարի ենթարկվեց։ Կենդանի մնացածները ձերբակալվեցին Գեստապոյի աշխատակիցների կողմից։

«Գանարսայդ» ռազմագործողություն խմբագրել

1943 թվականին «Գանարսայդ» ռազմագործողության շրջանակներում նորվեգացիներից և անգլիացիներից կազմված խմբին երկրորդ փորձից հետո հաջողվեց ոչնչացնել Վեմորկի հիդրոէլեկտրակայանը։ Կայանը այդպես էլ չվերականգնեցին, իսկ ծանր ջուրը տեղափոխեցին Գերմանիա։

Անդրադարձը մշակույթում խմբագրել

  • 1965 թվականին էկրան բարձրացավ բրիտանական «Տելեմարկի հերոսները» ֆիլմը, որը պատմում էր «Գանարսայդ» ռազմագործողության մասին։
  • 2010 թվականին ձայնագրվեց շվեդական «Sabaton» երաժշտական խմբի «Coat of Arms» ալբոմը, որտեղ կա Վեմորկի հարձակմանը նվիրված «Saboteurs» («Դիվերսանտները») երգ։
  • 2015 թվականի սկզբին էկրան բարձրացավ վեց սերիայից կազմված կարճամետրաժ ֆիլմ, որը կոչվում է «Ծանր ջուր» («The Heavy Water War»): Այն նկարահանվել է Բրիտանիայի, Նորվեգիայի և Դանիայի համատեղ համագործակցությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kraglund, Ivar (1995). "tungtvannssabotasjen". In Dahl; Hjeltnes; Nøkleby; Ringdal; Sørensen. Norsk krigsleksikon 1940-45. Oslo: Cappelen. pp. 425–426. ISBN 82-02-14138-9. (նորվ.)

Աղբյուրներ խմբագրել