Վեկտորական դաշտի ուժագծեր

Վեկտորական դաշտի ուժագծերը թեք գծեր են, որոնց շոշափողներն ամեն կետում ցույց են տալիս վեկտորի ուղղությունը։ Օգտագործվում են վեկտորական դաշտերը պատկերելու համար, որոնք դժվար է ցայտուն պատկերել մեկ այլ ձևով։

Տարբեր ֆիզիկական դաշտերի իրական տեսակներ ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք արտահայտվում են ինտեգրալ կորերի պատկերում։ Մասնավորապես՝ էլեկտրական լիցքը հանդիսանում է կենտրոն, որտեղ զուգամիտվում են դաշտի ուժագծերը։

Էլեկտրական դաշտ խմբագրել

Համաձայն Մաքսվելի հավասարումների՝

 

էլեկտրական դաշտը կարող է լինել ինչպես պոտենցիալային, որը պայմանավորված է էլեկտրական լիցքերի առկայությամբ, այնպես էլ մրրկային, որն առաջանում էլեկտրամագնիսական ինդուկցիայի առաջացման հաշվին. կամ այդ երկու դեպքերի համակցություն։ Պոտենցիալ էլեկտրական դաշտն ունի ինտեգրալային կորեր (ուժագծեր), որոնք սկսվում են դրական և ավարտվում բացասական լիցքի վրա։ Փորձնական լիցքի վրա ազդող Կուլոնյան ուժն ուղղված կլինի ինտեգրալային գծերի շոշափողներով։ Նրրկային դաշտի ուժագծերը փակ են։ Տարածության տվյալ կետում դրանց խտությունը որոշված է այդ կետում մագնիսական ինդուկցիայի ըստ ժամանակի մասնակի ածանցյալի նշանակությամբ, իսկ ուղղությունը որոշվում է խցանահանի կանոնով։

Մագնիսական դաշտ խմբագրել

Մաքսվելի հավասարումների համաձայն՝

 ։

Մագնիսական մոնոպոլներ դեռ հայտնի չեն, այնպես որ մագնիսական դաշտ կարող է առաջանալ միայն էլեկտրական ինդուկցիայի ( ) փոփոխման և էլեկտրական հոսանք անցնելու ( ) արդյունքում։ Այստեղից հետևում է, որ մագնիսական դաշտը մրրկային դաշտ է, իսկ նրա ուժագծերը միշտ փակ են, այսկինքն մագնիսական դաշտի դիվերգենցիան ամեն տեղ հավասար է զրոյի։

Մագնիսական ինդուկցիայի գծերը կարող են հստակ արտապատկերվել ֆերոմագնիսական փոշիների միջոցով։