Վելս (գերմ.՝ Wels), Ավստրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հին քաղաք, ըստ մեծության ֆեդերալ Վերին Ավստրիայի երկրորդ քաղաքը Լինցից հետո։ Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ բնակչությունը 56478 մարդ է։

Բնակավայր
Վելս
գերմ.՝ Wels
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Մակերես45,92 կմ²
ԲԾՄ317 մետր
Բնակչություն61 233 մարդ (հունվարի 1, 2018)[1][2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ07242
Փոստային դասիչ4600[3]
Ավտոմոբիլային կոդWE
Պաշտոնական կայքwels.at
Վելս (Ավստրիա)##
Վելս (Ավստրիա)

Աշխարհագրություն և տրանսպորտ խմբագրել

Քաղաքը տեղակայված է Տրաուն գետի (Դանուբ գետի վտակը) ափին՝ Լինցից 30 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 317 մ բարձրության վրա։ Հյուսիսից հարավ քաղաքը ձգվում է 9.5 կմ, արևմուտքից արևելք՝ 9.6 կմ երկարությամբ։

Վելսով են անցնում Վիեննա-Զալցբուրգ երկաթուղային մայրուղին։ Բացի այդ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները տանում են հյուսիս՝ դեպի Գերմանիայի և Պասաուի սահմանները։

Պատմություն խմբագրել

Վելսի շրջակայքի բնակավայրերը գոյություն են ունեցել դեռևս նեոլիթի շրջանից։ Հռոմեկան կայսրության ժամանակ ներկայիս քաղաք Վելսը կրել է Օլիվիա (Ovilava) անվանումը և եղել է Նորիկ նահանգի ամենամեծ ու ամենագլխավոր քաղաքներից մեկը։ Կայսրության անկումից հետո Վելսը ամբողջովին կորցրեց իր նշանակությունը, 477 թվականին ոչնչացվեց մինչ գերուլների հիմնումը։

1222 թվականին Բաբենբերգների ընտանիքի իշխանների օրոք Վելսը կրկին ստացավ քաղաքի իրավունքը։ 14-15-րդ դարերում սկսվեց քաղաքի նշանավորումը որպես առևտրային և շուկայական կենտրոն։ Վելսի զարգացումն ընթանում էր հարևան Լինցի աճին զուգահեռ։

1519 թվականին Վելսում վախճանվեց Մաքսիմիլիան I կայսրը։

Սրբազան Հռոմեական կայսրության անկումից հետո 19-րդ դարի սկզբին Վելսը մտավ Ավստրիայի կազմի մեջ։

Տնտեսություն խմբագրել

Միջնադարից մինչ մեր օրեր պահպանվում է երկու տարին մեկ Վելսի մեծ շուկաների իրականացման ավանդույթը։ Վելսի ցուցահանդեսային կենտրոնը բազմաթիվ ցուցահանդեսների իրականացման վայրն է։

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել