Վելի (Վելիմուհամեդ) Մուխատով (ռուս.՝ Вели (Велимухамед) Мухатов (ապրիլի 22 (մայիսի 5), 1916, Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 2005(2005-01-06)[1], Աշխաբադ, Թուրքմենստան), թուրքմեն խորհրդային կոմպոզիտոր և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965

Վելի Մուխատով
Ծնվել էապրիլի 22 (մայիսի 5), 1916
Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ,  ԽՍՀՄ և  Թուրքմենստան
Մահացել էհունվարի 6, 2005(2005-01-06)[1] (88 տարեկան)
Աշխաբադ, Թուրքմենստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և քաղաքական գործիչ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ

1951 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1954-1959 թվականներին եղել է Թուրքմենստանի ԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահ։ Համարվում է թուրքմենական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից։

Նշանակալից գործերից են «Արյունոտ ջրբաժան» օպերան (1967 թ.), «Թուրքմենական սյուիտ» (1950 թ.), «Իմ հայրենիքը» (1951 թ.) սիմֆոնիկ երկերը, սիմֆոնիան (1973 թ.)։ Հայտնի է նաև որպես Խորհրդային Թուրքմենստանի պետական հիմնի հեղինակ (1946 թ.)։ Գրել է նաև կանտատներ, երգեր, ռոմանսներ, երաժշտություն ֆիլմերի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 76