Վելիկի Պրեսլավ կամ Մեծ Պրեսլավ (բուլղար․՝ Велики Преслав), նախկինում՝ մինչև 1939 թվականը՝ Պրեսլավ, քաղաք Բուլղարիայի Հանրապետության Շումենի մարզում։ Գտնվում է ծովի մակերևույթից մոտավորապես 100 մետր բարձրության վրա[2]։

Բնակավայր
Վելիկի Պրեսլավ
բուլղար․՝ Велики Преслав
բուլղար․՝ Преслав
Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Մակերես76,76 կմ²
ԲԾՄ92±1 մետր
Բնակչություն8089 մարդ (դեկտեմբերի 15, 2023)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ0538
Փոստային դասիչ9850
Պաշտոնական կայքbulgaria.domino.bg/velikipreslav/
Վելիկի Պրեսլավ (Բուլղարիա)##
Վելիկի Պրեսլավ (Բուլղարիա)

Նախկինում եղել է գյուղ, 1878 թվականին կոչվել միջնադարյան Բուլղարիայի մայրաքաղաքի անունով, 1883 թվականին ստացել քաղաքի կարգավիճակ։ 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ ունեցել է 8,951 բնակիչ[3][4][5]։

Բուլղարական առաջին թագավորության նույնանուն մայրաքաղաքը գտնվել է ներկայիս քաղաքից 3 կիլոմետր հեռավորության վրա։ Պրեսլավը բուլղարական առաջին թագավորության մայրաքաղաքն է եղել 893-ից 972 թվականներին՝ այդ շրջանում լինելով նաև Հարավարևելյան Եվրոպայի կարևորագույն բնակավայրերից մեկը։ Միջնադարյան քաղաքի ավերակները գտնվում են ժամանակակից Բուլղարիայի հյուսիս-արևելքում՝ մարզկենտրոն Շումենից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք և ներկայումս համարվում են ազգային հնագիտական արգելոց։

Պատմություն խմբագրել

Քաղաքի Պրեսլավ անվանումը սլավոնական ծագում ունի։ Հավանաբար այդտեղ նախապես՝ դեռ 9-րդ դարի սկզբներին սլավոնական ոչ մեծ բնակավայր է եղել։ Կրում և Օմուրտագ խաների օրոք բնակավայրը բուռն ծաղկում է ապրել, իսկ Բորիս Առաջինի թագադրությունից հետո վերածվել է ռազմավարական կարևոր կենտրոնի, որտեղ ամրություններից զատ, կառուցվել են նաև մի շարք եկեղեցիներ (864 թվականին Բուլղարիայի քրիստոնեացումից հետո)։

Այն բանից հետո, երբ բուլղար ազնվականները այն ժամանակվա մայրաքաղաք Պլիսկայում արքայազն Վլադիմիրի գլխավորությամբ խռովություն բարձրացրին՝ փորձելով վերականգնել հեթանոսությունը (892 թ.), Բորիս Առաջինը ոչ միայն ճնշեց ապստամբությունը, գահազրկեց որդուն ու թագավոր նշանակեց Սիմեոն Առաջինին, այլև մայրաքաղաքը Պլիսկայից տեղափոխեց Պրեսլավ, որտեղ հեթանոսությունը համեմատաբար թույլ էր։ Հաջորդած 80 տարիների ընթացքում նոր մայրաքաղաքը բուռն թափով զարգացավ՝ դառնալով ոչ միայն բուլղարական քաղաքականության ու դիվանագիտության, այլև համասլավոնական մշակութային, գրական և արվեստների կենտրոն։ Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ քաղաքը շարունակել է մի քանի տասնամյակ ևս ծաղկում ապրել և իր զարգացման գագաթնակետին է հասել Բուլղարիայի Պետեր Առաջին թագավորի իշխանության շրջանի միջակայքում։

 
Կլոր (կամ Ոսկե) անվանված եկեղեցին

Քաղաքի մեծ թափով աճը, վիթխարի շինությունների առկայությունը վկայում են, որ Պրեսլավը եղել է արևմտյան կիսագնդի ամենամեծ ու ամենակարևոր կենտրոնների իսկական մրցակից։ Մշակութային առումով հիշարժան է հատկապես Պրեսլավի գրական դպրոցը, որը 886 թվականին հիմնադրվել էր Պլիսկայում և 893-ին արքունիքի հետ տեղափոխվել Պրեսլավ։ Այստեղ էին գործում ժամանակի մեծագույն բուլղար գրողները՝ Յոհան Եպարխը, Կոնստանտին Պրեսլավցին, Սևասքեմ Խիզախը (Չեռնորիզեց Խրաբրը)... Ամենայն հավանականությամբ՝ հենց Պրեսլավի գրական դպրոցում է 10-րդ դարում զարգացել կյուրեղյան գրչագրությունը։ Քաղաքը հռչակվել էր նաև խեցեղենի արհեստանոցներով, որոնք արտադրում էին արվեստի գործեր, ջնարակված հախճասալիկներ, խեցեղեն սրբապատկերներ, իկոնոստասներ ...

Քաղաքի ճակատագիրը բեկվել է 960-ական թվականների վերջին, երբ նրա վրա հարձակվել են Կիևյան Ռուսիայի իշխան Սվյատոսլավի, այնուհետև՝ բյուզանդական կայսր Իոհան Ցիմիսքեսի /Հովհաննես Չմշկիկի/ զորքերը, որոնք թալանել ու այրել են քաղաքը՝ գանձարանի գանձերի հետ մեկտեղ իրենց հետ տանելով Սիմեոնի գրադարանի գրքերը։ Ասեն եղբայրների ապստամբությունից հետո Պրեսլավի դերը մասամբ վերականգնվել է. Իվան Ասենը երկիրը կառավարում էր Տիռնովոյից, Պետերը՝ Պրեսլավից։ Բայց ի վերջո մայրաքաղաք ընտրվեց Տիռնովոն, և Պրեսլավն աստիճանաբար դատարկվեց։ XIII դարի վերջում թաթարական արշավանքների հետևանքով քաղաքը վերջնականապես ավերվեց, և նրա վերջին բնակիչներն էլ տեղափոխվեցին այնտեղ, ուր ներկայիս Վելիկի Պրեսլավն է։

Անտարկտիդա աշխարհամասի Հարավշետլանդական կղզիներից Լիվինգստոնի մեծ ժայռը Բուլղարիայի միջնադարյան մայրաքաղաքի պատվին անվանակոչվել է Պրեսլավ։

Կլիմա խմբագրել

Վելիկի Պրեսլավի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 5.6
(42.1)
7.8
(46)
12.2
(54)
18.1
(64.6)
23.7
(74.7)
27.0
(80.6)
30.1
(86.2)
30.2
(86.4)
25.3
(77.5)
19.0
(66.2)
12.2
(54)
6.2
(43.2)
18.0
(64.4)
Միջին օրական °C (°F) 1.3
(34.3)
2.5
(36.5)
7.0
(44.6)
12.6
(54.7)
18.0
(64.4)
21.3
(70.3)
24.1
(75.4)
24.1
(75.4)
20.1
(68.2)
14.0
(57.2)
8.2
(46.8)
2.3
(36.1)
13.0
(55.4)
Միջին ցածր °C (°F) −1.8
(28.8)
−1.0
(30.2)
2.3
(36.1)
7.1
(44.8)
12.0
(53.6)
15.5
(59.9)
18.0
(64.4)
18.1
(64.6)
14.2
(57.6)
8.8
(47.8)
4.2
(39.6)
0.7
(33.3)
8.0
(46.4)
աղբյուր: Weatherbase[6]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.grao.bg/tna/t41nm-15-12-2023_2.txt
  2. elevationmap.net. «Veliki Preslav Bulgaria on the Elevation Map. Topographic Map of Veliki Preslav Bulgaria». elevationmap.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  3. (անգլերեն) Bulgarian National Statistical Institute – Bulgarian towns in 2009 Արխիվացված 2010-11-13 Wayback Machine
  4. (անգլերեն) „WorldCityPopulation“
  5. «„pop-stat.mashke.org"».
  6. «Shumen, Bulgaria Travel Weather Averages (Weatherbase)». Weatherbase.

Արտաքին հղումներ խմբագրել