Վելզերներ

Աուգսբուրգյան առևտական ընտանիք

Վելզերներ (գերմ.՝ Welser), աուգսբուրգյան և նյուրնբերգյան պատրիկների և խոշոր առևտրականների տոհմ։ Աուգսբուրգ կայսերական քաղաքում Վելզերների տոհմը հիշատակվել է դեռևս 1246 թվականից։ Վելզերների աուգսբուրգյան առանձնատունը քաղաքի տեսարժան վայրերից մեկն է։

Վելզերներ
Մասնագիտությունվաճառական
 Welser family Վիքիպահեստում

Վելզերների առևտրային ընկերությունն Աուգսբուրում բացվել է 1420 թվականին և հանրաճանաչություն ձեռք բերել արծաթի, բամբակի և վելվետի (թավշանման կտոր) առևտրի շնորհիվ։

Հաջորդ հարյուրամյակում Վելզերները մանուֆակտուրաների սեփականատեր են եվրոպական տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Անտվերպենում, Լիոնում, Մադրիդում, Նյուրնբերգում, Սևիլիայում, Լիսաբոնում, Վենետիկում, Հռոմում և Սանտո-Դոմինգոյում։ Առևտրի միջոցով վաստակած իրենց հսկայական կարողությամբ Վելզերները ֆինանսավորել են Եվրոպայի տարբեր միապետերի, իսկ Կարլ V Հաբսբուրգը նրանց ազնվականի կոչում է շնորհել։

Անտոն Վելզերը 16-րդ դարի սկզբին սիրային կապի մեջ է եղել Աննա Լամինիտի հետ,որը նրան որդի է պարգևել։ Բանկիրը երկար ժամանակ նրան վճարել է երեխայի ապրուստի համար, չկասկածելով որ նա վաղուց է մահացել։

Բարտոլոմեո Վելզերը, բանկիր Ֆուգգերամի հետ կայսերը՝ որպես փոխատվություն, տվել են 12 տոննա ոսկի, որի դիմաց, որպես գրավ ստացել է Վենեսուելա տարածքը։ Նոր հողերի գաղութացման համար նա ուղարկել է Նիկոլայ Ֆեդերմանին։ 20 տարի հետո իսպանական գաղութային իշխանությունների բռնությունները զրկել են Վելզերներին Ամերիկայի իրենց տարածքներից, իսկ ինքը՝ Բարտոլոմեոն, գլխատվել է։

Նրա զարմիկը բեղմնավոր գրող, Գալիլեի և այլ գիտնականների հովանավոր Մարկն էր, իսկ զարմուհին՝ Ֆիլիպիննան, գաղտնի ամուսնացել է էրցհերցոգ Ֆերդինանդ Ավստրիացու հետ (Կառլոս 5-րդի զարմիկի հետ)[1]

Նրանց երեխաները կրել են Բուրգաու կոմսի տիտղոսը։

Գրականություն խմբագրել

  • Պաչկալով Ա.Վ. Ֆինանսային արքայատոհմեր։ գլոբալիզմի ճարտարապետներ-Մ. Կոնցեպտուալ, 2019. — 320 с. — ISBN 978-5-907172-32-6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. F. Roth: "Welser." In: Allgemeine Deutsche Biographie (ADB). Vol. 41, Duncker & Humblot, Leipzig 1896, pp. 682–692.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելզերներ» հոդվածին։