Վեդադ Իբիշևիչ (բոս․՝ Vedad Ibišević, օգոստոսի 6, 1984(1984-08-06)[1][2][3], Վլասենիցա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի ֆուտբոլիստ, գերմանական «Հերթա Բեռլին» ֆուտբոլային ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող, խփել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջին գոլը աշխարհի առաջնություններում։

Վեդադ Իբիշևիչ
բոս․՝ Vedad Ibišević
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1984(1984-08-06)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Վլասենիցա
Հասակ 188 սմ
Քաշ 82 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Հերթա
Համար 19
Պատանեկան կարիերա
2000-2001 Շվեյցարիա Բադեն
2002-2003 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սենտ Լուիս Յունիվերսիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սենտ Լուիս Սթրայքերս 6 (8)
2004 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Ֆայր Ռիզերվզ 3 (3)
2004-2005 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 4 (0)
2004-2005  Ֆրանսիա Դիժոն 12 (4)
2005-2006 Ֆրանսիա Դիժոն 21 (6)
2006-2007 Գերմանիա Ալեմանիա 24 (6)
2007-2012 Գերմանիա Հոֆենհայմ 123 (48)
2012-2015 Գերմանիա Շտուտգարտ 80 (33)
2015-այժմ Գերմանիա Հերթա 20 (8)
Ազգային հավաքական
2004-2006 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա (մինչև 21) 4 (1)
2007-այժմ Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 65 (24)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Վեդադ Իբիշևիչը ծնվել է Հարավսլավիայում, բոսնիացու ընտանիքում։ Նրա հայրենի քաղաքի բնակչության մեծ մասը սերբեր էին, և պատերազմի սկսվելուց հետո նա իր ընտանիքի հետ ստիպված է լինում տեղափոխվել Տուզլա։ Այնտեղ նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան, ապա հրավիրվել ազգային հավաքականի տարիքային համապատասխան թիմ։ 2000 թվականին Իբիշևիչը ավելի լավ ապագայի հույսով տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ խաղացել է «Բադեն» ակումբի երիտասարդական թիմում։ Սակայն մեկ տարի չանցած նա ստիպված լքում է Շվեյցարիան ու տեղափոխվել ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաք, որտեղ ապրում էին նրա հարազատները։

Իբիշևիչին առաջարկել են հանդես գալ հավաքականում, սակայն նա մերժել է՝ շարունակելով ելույթ ունենալ իր հայրենիքի հավաքականում։ Հերթական անգամ Բոսնիայի երիտասարդական հավաքականի հավքաներին մասնակցելու ընթացքում Իբիշևիչը գրավել է «Պարի Սեն-Ժերմենի» մարզիչ Վահիդ Հալիլխոջիչը, ով նրան առաջարկել է պայմանագիր կնքել փարիզյան հայտնի ակումբի հետ։ Սակայն Իբիշևիչն ուղարկվել է «Դիժոն»՝ փորձ ձեռք բերելու։ Հետագայում նա խաղացել է «Ալեմանիա» (Աախեն), ապա «Հոֆենհայմ» ակումբներում։

«Հոֆենայմի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում Իբիշևիչը մասնակցել է Երկրորդ Բունդեսլիգայի 31 խաղի՝ խփելով հինգ գոլ։ Սակայն 2008/09 մրցաշրջանում նա խփել է 18 գոլ դառնալով լավագույն ռմբարկու։ 2009 թվականի հունվարի 14-ին «Համբուրգ» ակումբի հետ ընկերական հանդիպման ժամանակ Իբիշևիչը վնասվածք է ստացել և չի խաղացել մինչև մրցաշրջանի ավարտը։

2012 թվականի փետրվարի 1-ին Վեդադ Իբիշևիչը տեղափոխվել է «Շտուտգարտ»՝ ակումբի հետ կնքելով չորս տարվա պայմանագիր[4]։ Ըստ որոշ տվյալների՝ տրանսֆերի արժեքը կազմել է շուրջ 5,5 միլիոն եվրո[5]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Իբիշևիչի խաղերը Բոսնիայի հավաքականի կազմում խմբագրել

Բոսնիա և Հերցեգովինայի առաջին գոլը աշխարհի առաջնություններում (գրավել է Արգենտինայի հավաքականի դարպասը)։

 
Վեդադ Իբիշևիչ
2009 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ

Ընդհանուր։ 19 խաղեր / 4 գոլեր ; 6 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 12 պարտություն:

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[6] Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սենտ Լուիս Ստրայկերես 2004 6 8 0 0 0 0 0 0 6 8
Չիկակո Ֆայր Ռիզերվզ 2004 3 3 0 0 0 0 0 0 3 3
Ընդհանուր 9 11 0 0 0 0 0 0 9 11
ՊՍԺ 2004/2005 4 0 2 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 4 0 2 0 0 0 0 0 6 0
Դիժոն 2004/05 12 4 0 0 0 0 0 0 12 4
2005/06 21 6 1 0 0 0 0 0 22 6
Ընդհանուր 33 10 1 0 0 0 0 0 34 10
Ալեմանիա 2006/2007 24 6 3 0 0 0 0 0 27 6
Ընդհանուր 24 6 3 0 0 0 0 0 27 6
Հոֆենհայմ 2007/08 31 5 3 1 0 0 0 0 34 6
2008/2009 17 18 2 1 0 0 0 0 19 19
2009/2010 34 12 4 1 0 0 0 0 38 13
2010/2011 31 8 2 2 0 0 0 0 33 10
2011/2012 10 5 1 1 0 0 0 0 11 6
Ընդհանուր 123 48 12 6 0 0 0 0 135 54
Շտուտգարտ 2011/2012 15 8 1 0 0 0 0 0 16 8
2012/2013 30 15 6 4 11 5 0 0 47 24
2013/2014 27 10 2 3 4 2 0 0 33 15
2014/2015 8 0 1 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 80 33 10 7 15 7 0 0 105 47
Ընդհանուր կարիերիայի ընթացքում 256 94 25 13 15 7 0 0 296 114

(ըստ 2015 թվականի փետրվարի 2-ի տվյալներով)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Der VfB verpflichtet Vedad Ibisevic» (գերմաներեն). vfb.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 12.2.2012-ին.
  5. «Ибишевич перешёл в «Штутгарт»». championat.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 12.2.2012-ին.
  6. Ֆրանսիական Լիգայի գավաթ, Գերմանիայի գավաթ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեդադ Իբիշևիչ» հոդվածին։