Վեգետացիայի շրջան վեգետացիա, 1. Տարվա այն ժամանակաշրջանը, երբ, ըստ օդերևութաբանական պայմանների, հնարավոր է բույսերի աճն ու զարգացումը։ Տևողությունը որոշվում է օդի 5°0-ից բարձր ջերմաստիճանով օրերի թվով և սկսվում է գարնանն օդի ջերմաստիճանը 5°0-ից բարձրանալիս, ավարտվում աշնանը՝ 5°0-ից իջնելիս։ 2. Բույսերի զարգացման լրիվ փուլի համար անհրաժեշտ ժամանակը, գյուղատնտեսական պրակտիկայում՝ աճման սկզբից մինչև բերքահավաքն ընկած ժամանակաշրջանը։ Կենսաբանական հատկություններով պայմանավորված՝ տարբեր բույսերի Վեգետացիայի շրջան տարբեր է. Հայաստանում նրա միջին տևողությունը 82-ից (Արագած բլկ) 277 (Մեղրի) օր է։ Ըստ բարձրության՝ յուրաքանչյուր 100մ վրա Վեգե շրջան կրճատվում է 5-7 օրով։ Վեգետացիայի շրջան Մեղրիում միջին հաշվով սկսվում է փետրվարի 28-ից, ավարտվում դեկտեմբերի 3-ին, 2000 մ բարձրություններում համապատասխանաբար՝ ապրիլի 20-25-ից, հոկտեմբերի 20-25-ին, 3000-7-ից բարձր՝ հուլիսի 15-25-ից, սեպտեմբերի 15-25-ին։ Վեգետացիայի շրջանի տևողությամբ են պայմանավորված բուսականության կազմը, տեսակը, սորտը, տեղաբաշխումը և շրջանացումը, ագրոտեխնիկական միջոցառումների ժամկետները, արոտային ժամանակաշրջանի տևողությունը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։