Վեբ ծրագրավորում, Վեբ ծրագրավորումը ծրագրավորման մի բաժին է, որն զբաղվում է Համացանցում դինամիկ կայքերի ստեղծման և շահագործման աշխատանքով։ Այսինքն ապահովում է էջի տեսքը, ֆունկցիաները և որևէ իրավիճակից կախված` էջի թարմացումը։ Այս գործընթացը կազմակերպվում է Վեբ էջերի ծրագրավորողների կողմից` կիրառելով ծրագրային կոդեր և տեխնիկական միջոցներ։ Աշխատանքն ինքնին շատ բարդ է, պահանջում է մի քանի ծրագրավորման լեզուների իմացություն, տեխնիկական միջոցների կիրառման հմտություններ և տրամաբանություն։ Ծրագրավորման լեզուները նախատեսված են աշխատելու վեբ տեխնոլոգիաների հետ համատեղ:Այդ իմաստով էլ Վեբ ծրագրավորման լեզուներն առանձնացվում են երկու խմբերով` հաճախորդի սպասարկման և սերվերին միացնող լեզուներ։ Վեբ ծրագրավորման լեզուները այն լեզուներն են, որոնք հիմնականում ստեղծված են վեբ տեխնոլոգիաների աշխատանքը կազմակերպելու և ապահովելու նպատակով։

Print Screen Ինտերնետ-անիմացիաներ[1].

Հաճախորդների սպասարկման լեզուներ խմբագրել

Անվանումից էլ հասկանալի է, որ այս լեզուն աշխատում է հաճախորդի կամ օգտվողի միջավայրում, որն էլ ապահովում է բրաուզերը։ Սա այն հիմնական մտահոգությունն է, որն առաջանում է ծրագրի կոդը գրելիս. արդյոք հաճախորդի կողմից կիրառվող բրաուզերը կկարողանա ճիշտ արտածել ինֆորմացիան, այսինքն կկարդա տվյալ կոդը։ Այն դեպում, եթե օգտատերը արգելում է ծրագրային հաճախորդի աշխատանքը, ապա այն իրականացնել հնարավոր չէ, ինչքան էլ ցանկանա ծրագրավորողը։ Կարող է պատահել նաև այնպես, որ տարբեր զննարկիչներ կամ միևնույն զննարկիչի տարբեր տեսակներ միևնույն ծրագրային կոդը իրականացնեն տարբեր ձևերով:Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել այն, որ ծրագրավորողը հույսը թողնում է զննարկիչի մեջ աշխատող սերվեր ծրագրերի վրա, այս դեպքում հարցում է արվում նրանց աշխատանքի մեխանիզմի մասին և պարզեցում կատարվում ծրագրային կոդի մեջ, որն էլ ազատում է հետագա աշխատանքների դժվարություններից ի հաշիվ այն ծրագրերի, որոնք իրականացվում են հաճախորդների սպասարկման համար։

Սերվեր լեզուներ խմբագրել

Եթե օգտվողը հարցում է կատարում որևէ էջի (գնում է այդ էջ հղումով կամ ներմուծում է այդ էջի հասցեն իր զննարկիչի որոնողական դաշտում), ապա այդ էջը նախ ենթարկվում է զննարկիչի հետազոտությանը, այսինքն` աշխատում են այն բոլոր ծրագրերը, որոնք կապված են այդ էջի հետ, հետո միայն ֆայլի տեսքով բացվում է անհրաժեշտ էջը։ Այդ ֆայլը կարող է ունենալ հետևյալ ընդլայնումներից որևէ մեկը` HTML, PHP,node.JS, ASP, ASPX, Perl, SSI, XML, DHTML, XHTML: Ծրագրի աշխատանքն ամբողջովին կախված է զննարկիչից, որի մեջ էլ պետք է աշխատի տվյալ կայքը, նաև այն տարբերակից (версия), որով աշխատում է։ Շատ կարևոր հանգամանք է նաև տվյալների բազայի հետ աշխատելու համար նախատեսված սերվեր լեզուների (Տվյալների բազայի ղեկավարման համակարգ`ՏԲՂՀ) օգտագործումը ծրագրավորման մեջ, որն էլ կարող է ցանկացած պահի պահանջվել։

Ժամանակագրություն խմբագրել

Ներկայացված են ժամանակագրական տվյալներ  

Դիտել նաև խմբագրել

նշումներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ուղեցույց խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել